Ցավակցություններ Լևոն Անանյանի մահվան առիթով

Լևոն-Անանյան-2Դժվար է հավատալ: Չեմ ուզում հավատալ: Անասելի ցավ է:
Ցտեսություն, ընկե’րս:

Փիթեր Սուրյան,
Նյու Յորք, ԱՄՆ

 

Սիրելի բարեկամներ,
Խորապես ցավում եմ այս տխուր լուրի առիթով: Անկեղծ ցավակցություններս ձեզ բոլորիդ և Լևոնի ընտանիքին:

Նենսի Գրիգորյան
Նյու Յորք, ԱՄՆ

 

Բոթն առնելով` անչափ վշտացա: Մեզ հիացնում էր Լևոնի անսպառ եռանդը, վիթխարի նվիրվածությունն ու վեհանձնությունը: Սգում եմ և հիշելու եմ նրան խորին հարգանքով ու սիրով:

Ալան Ուայթհորն
Քինգսթըն, Կանադա

 

Խորապես ցնցված և վշտացած եմ Լևոնի մահվան կապակցությամբ: Այս տարվա ապրիլին առաջին անգամ հանդիպեցինք, և նա իմ հիշողության մեջ մնալու է որպես չափազանց ջերմ, հումորաշատ ու վեհանձն անձնավորություն:
Իմ սերն ու ցավակցությունները նրա ընտանիքին, ընկերներին ու գրչակիցներին:

Մարսելա Փոլեյն
Ավստրալիա

Ի~նչ ցավալի լուր…
Մեր ցավակցությունները նրա ընտանիքին, բարի կամեցողներին ու ընկերներին:
Աստված հոգին լուսավորի…

Խորին ափսոսանքով`
Մերի Կանդալյան-Ասլանյան,
Հակոբ Ջեք Ասլանյան
Օքլենդ, ԱՄՆ

 

Այնքա~ն էի վախենում դրանից:
Անկեղծ ցավակցություններս սիրելի Լևոնի ընտանիքին և բոլորիդ:

Արամ Արքուն,
Ռիչմոնդ, ԱՄՆ

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Լևոնի բոլոր հարազատներին:
Շատ ցավալի է:

 

Հարգանոք՝
Աննա Մարիա Մարտիրոսյան Մաթթաար
Հոլանդիա

 

2 thoughts on “Ցավակցություններ Լևոն Անանյանի մահվան առիթով

  1. Հուլիսի 27-ին, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հետ մասնակցեցինք Հայաստանի գրողների միության համագումարին, ուր Լևոնը կրկին անգամ ընտրվեց գրողների միության վարչության նախագահ։ Նա առույգ էր, կենսուրախ։ Աստված իմ, ի՞նչ պատահեց աստվածային բարությամբ օժտված այդ սիրելի մարդուն…Անհնարին է հավատալ։ Ափսոս, հազար ափսոս։ Խորին ցավակցութուն նրա ընտանիքին ու բոլոր մտերիմներին։
    Սանկտ-Պետերբուրգ

  2. Նա չմեռավ. նրան սպանեգին դանդաղ, շատ դանդաղ, 10 տարի շարունակ միսը ծամելով, հոգին թունավորելով. հո քարից չէ՞ր. մարդ էր, այն էլ ինչպիսի՜…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.