ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻ ՊԱՏՈՒՄԸ / ՀՈՐԱՍ ԷՆԳԴԱԼ

ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻ ՊԱՏՈՒՄԸ ՀՈՐԱՍ ԷՆԳԴԱԼ Նոբելյան ակադեմիայի անդամ Նախքան գրող դառնալը Աննի Ռոմանը այլ բազմաթիվ զբաղումներ է ունեցել, նախ և առաջ, իհարկե, եղել է համբավավոր դերասանուհի, բայց նաև համաշխարհային գրականության անխոնջ ջատագով: Աննիի հետ ես առաջին անգամ առնչվել եմ նրա` 2006 թվականին սկզբնավորած և հետևողականորեն շարունակած մի բացառիկ նախաձեռնության կապակցությամբ: Խոսքը […]

Կորուստ և կտակ. Հայոց ցեղասպանության վերապրողները հիշում են / Անուշ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի այս վերնագիրը կրող գիրքը գերմանալեզու ընթերցողին ներկայացնում է հայոց ցեղասպանության ևս մի խորը և բազմաշերտ պատկեր: Գրքի հիմքը կազմում են ցեղասպանությունը վերապրողների յոթ պատմություններ: Հետևելով հեղինակների ընտրած ուղղությանը՝ ուզում եմ նախ անդրադառնալ գրքի հերոսներին, մարդկանց, որոնց խոսքին մինչև այժմ գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել՝ Արամ Կյուրեղյան, Շուշանիկ Ղամբարյան, Խորեն […]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵԿԸ, ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Քանի՞ տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Հարյո՞ւր: Դարավերջի մեր ազատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով, նույն կտորից անդրավարտիքով դիցուք՝ Ժանին, հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ: – Ի՞նչ վրեժ,- զարմանում եմ: – Պատմելու բան չի, որ […]

ՈՒՐԱՑՎԱԾ – ՄՈՌԱՑՎԱ՞Ծ. Հայոց ցեղասպանության 100 – ամյա տարելիցը

Գերմանական ՊԵՆ ակումբի ցերեկույթին հրավիրվել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, թուրք գրող Դողան Աքանլըին, Հալլեի Մարտին Լյութերի համալսարանի պրոֆեսոր և «Մեսրոպե կենտրոնի տնօրեն Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը և ԱԺ նախկին նախագահ ու Գերմանիայի գրողների ասոցիացիայի անդամ Իմրե Տորոկը: Ցերեկույթը վարում էր «Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայսիսե հիմնադրամի նախագահ Յուրգեն Յանկովսկին: Ներկայացված էր երկու գիրք՝ «Ափ մը մոխիրե՝ հրատարակված ՀԳՄ-ի, «Մեսրոպե կենտրոնի […]

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայրենասեր վրիժառուն Սողոմոն Թեհլերյանին Անդրանիկի զինվոր, Մեծ հայրենասեր, Քո աչքով` հրեշավոր Եղեռն ես տեսել: Տեսել ես` թուրքը Արնախում դահիճ, Եփրատն ու Տիգրիսն է Լցրել մահվան ճիչ: Քո հոգում փոթորկվեց Ցասումն անհատակ, Թալեաթ ժանտ հրեշին Արիր շանսատակ: Քո վսեմ կերպարով Ես ոգի առած` Խոնարհվում եմ քո մեծ Սխրանքի առաջ: Թախծոտ ծաղկեպսակ Մեծ եղեռնին զոհ գնացած մանուկների […]

Ցեղասպանության դարաշրջանից` հայրենաշինության նոր դարաշրջան / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Հայոց Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցի նախօրյակին աննախադեպ ակտիվությամբ մարմնավորվեց հայ ժողովրդի միասնականության ու միաբանության գաղափարը: Ցավի, տխրության ու սգի համընդհանուր մթնոլորտում ծլարձակեց ազգային արժանապատվության նուրբ, զգայուն, անմոռուկային խորհրդանշական զգացողությունից ավելի բարձր, վեհ ու պարտավորեցնող զգացողություն, որ միակամ նպատակադրում էր բարձրաձայնում: «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը կորուսյալ Հայրենիքի վերագտնման, արդարության վերականգնման, պատմական սխալների շտկման, ինքնության հաստատման, […]

Երանի Աստծու խելքին մոտ լինի / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախորդող ու հաջորդող լրահոսին հետևելով՝ և՛ հուսահատվում, և՛ նոր հույսերով ես համակվում: Իհարկե, պիտի այնքան ուժեղ լինեինք, այնքան պինդ կանգնած մեր մի բուռ հողին, Արարատին այնքան վստահ հայացքով նայելու իրավունքով, որ պահանջատիրությունը ցնորք չթվար, որ ոխերիմ հարևանը մտածեր բացառապես հատուցման և մեր կորսված հայրենիքի մի մասը վերադարձնելու՝ իր համար պակաս ցավոտ […]

Արսեն ՋԱՆՅԱՆ

Ասք եղեռնական Այսօր ոչ ոքի ես մի ծանր խոսք ասել չեմ ուզում, Այսօր սիրտս լայն ու մի քիչ թեթև պահել եմ ուզում, Այսօր ես նույնիսկ մրջյունի գլխին կոխել չեմ ուզում, Այսօր մեկ ու կես միլիոն անգամ ես ծնվել եմ ուզում, Այսօր մի «Կռունկ», մի «Դլե յաման» կանչել եմ ուզում: *** Գիշերն աշխարհի ամենաերկար սանդուղքից հիմա […]

ՆԺԴԵՀԱԿԱՆԸ / ՀՐԱՉՕ

Ի՞նչ մնաց Աստծո տվածից, քո լեն ու բոլ ունեցածից ի՞նչ մնաց: Երկիր ես, Արարատը քո հողից է ժայթքել-բխել, քո սիրտ-աչքից է հառնել, ո՞ւր մնաց: Գերի սարերիդ, գերի ձորերիդ ծանր շնչառությանը հասնո՞ւմ է ազատ սարերիդ, ազատ ձորերիդ շունչը: Երկիր ես, հի՜ն-հնամենի ժողովուրդ ես, քո զավակի, քո վերջին օծյալ Սպարապետի ու նրանից հետո եկող Սպարապետի համար գոնե […]

«ԲԱՎ Է ՈՂԲԱՆՔ, ԵՂԲԱՅՐՔ…» / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Օրեր առաջ մի զարմանալի երազ տեսա… Երա՞զ էր, թե՞ իրականություն… Իբրև թե նորից «հոգուս քարտեզում» նշխարված՝ իմ նախնիների ծննդավայրում էի՝ Մշո Խաստուր շենում, և մտովի բառ առ բառ ասես շշնջում էի հայրենակցիս՝ Ռաֆայել Սահակյանի «Էրգիրը տեսա հորս աչքերով» գրքի ցավամռունչ տողերը. «…Եվ հիմա նրա մեղկ ու մոլորված ծննդավայրում ես ուզում էի որդիական պաշտամունքի ծեսով մտնել […]

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅԵՐ / Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

1990-ական թվականների սկզբին նախաձեռնել էի «Զարմանալի հայեր» խորագրով ակնարկների շարքը ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված հայերի մասին, ովքեր անցնելով դառն ու դժվար ճանապարհներ՝ ոչ միայն չէին կորցրել ազգային ինքնությունը, այլև օտար երկրներում հասել էին բարձր դիրքերի: Նման մի հայի մասին գրելու նպատակով, աշնանային այդ օրը, Լոս Անջելեսից ուղևորվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանագծին […]

ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ ԴԱՌՆԱՍ / Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

…Կրկնվեց անցյալ տարեվերջին տեսած երազս. տատս ինձ արթնացնում էր քնից. «Տղա, վեր ելի, 15 թիվն է»: Նորից արթնացա՝ քրտինքի մեջ կորած, սկսեցի դողալ, ինչպես այն ժամանակ: Հետո ամբողջ օրը մտածում էի՝ գրե՞մ այդ մասին, թե՞ ոչ: Աշխատանքից տուն եկա և սկսեցի թղթերիս մեջ որոնել տատիս խորհրդային անձնագրից պոկածս թերթիկներն՝ իր լուսանկարով և ցեղասպանություն վերապրածի վկայականը: […]

Աշխարհ… Ես որտե՞ղ փնտրեմ իմ արմատները / Մարիետա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տեր Ամենազոր, զորացրու ինձ և ներիր, որ ամեն ցայգալույսին գոհության աղոթք մրմնջացող շուրթերն իմ անեծք չառաքեն երկինքն ի վեր, ուր 1700 տարի նախնիքն իմ խաչի ու խունկի հետ աղոթք են առաքել: Սուրբ Մարիամ, որդեկորույս մայրերի մայր, ես որտե՞ղ փնտրեմ իմ նախնիների մասունքները: Գաղթի, սպանդի ո՞ր օձագալար բավիղներում կորան նրանք: Իմ ծնողները` Եղեռնից մազապուրծ մանուկներ, հայտնվել […]

ԱՅՍՊԵ՛Ս ՀԱՂԹԵՑԻՆՔ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

«Այսպես սպաննեցինք» ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ Ստամբուլից գրողնե՞ր, թե՞ լրագրողներ են եկել Երևան, մեկը՝ Յլտըզ Գյունեյը, տեսնելով, որ քիչումիչ թուրքերեն գիտեմ, ուզում է հետս առանձին զրուցել, իր ասելով՝ մեր երկու ժողովուրդների հարյուր տարվա թնջուկը հարթել: Այնպես էլ է խոսում, որ մարդ չի հասկանում, թո՞ւրք է, թե՞ քուրդ: – Որտեղացի՞ ես,- համենայնդեպս զգուշանում եմ ես: Կարո՞ղ է պապը […]

Մեկ շաբաթ առաջ…, կամ` պատճառահետևանքային սխալներ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Դանդաղ քայլերով և մեր մեծ վշտին խոնարհ, մոտենում ենք Ծիծեռնակաբերդին: Մոտենում ենք խնկարկելու մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը: Մեր հոգիները սրբազօծե՛նք բարոյականության պասով, որ արժան լինենք հարյուր տարի հետո սրբացածների հիշատակը հարգելուն: Ցեղասպան պետությունը աշխարհի դռներն է ընկել` սգո մեր հարգը խանգարելու և իր ազգային հանցանքը թաքցնելու համար, սակայն մեկ ու կես միլիոն անմոռուկներ […]

Հայ բանաստեղծները Եղեռնի մասին

Ապրիլի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հայ բանաստեղծները Եղեռնի մասին» ժողովածուի շնորհանդեսը: Ինչպես նշվում է գրքի առաջաբանում, Եղեռնի թեման իշխող է հայ պոեզիայում: Այն շարունակվում է ողջ 100-ամյակի ընթացքում և դեռ կշարունակվի մինչև Հայկական հարցի արդարացի լուծումն ու նրանից հետո՝ մարդկության հիշողությանը զուգահեռ: Եղեռնի նկարագրական ու ողբաքնարերգական բանաստեղծությունը այժմ ձեռք է բերել վերլուծական-քննական տարերք: […]

ՍԵՐՆ Է ՍԻՐՈ ԳԻՆԸ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Վերջերս, ի բարեբախտություն, իմացա, որ հայտնի կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանն ավարտել է հիրավի շնորհակալ գործ՝ մի ֆիլմի նկարահանման աշխատանքները, որը պատմում է ազնվասիրտ ու բարեգութ հինգ լեգենդար կանանց, հինգ միսիոներուհիների մասին: Թվարկեմ մեր ժողովրդի համար սուրբ դարձած՝ Աստծու դուստրերի անունները. շվեդուհի Ալմա Յոհանսոն, էստոնուհի Հեդվիգ Բյուլ (Բյուլ Մայրիկ), նորվեգուհի Բոդիլ Բյորն, դանիացիներ Կարեն Եպպլե և Մարիա […]

ՊԱՊԻՍ ԿՈՐԱԾ ԵՂԲԱՅՐԸ / Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Եղեռնի՝ 1915 թ. Ցեղասպանության շարունակական արհավիրքի մասին այսօր զանգահարում է մոտեցող 100-ամյա տարելիցը: Այն էլ՝ աշխարհով մեկ… Մեր և այլազգիների ձայնով… Իմ արմատներն էլ «էրգրից» են՝ Արևմտյան Հայաստանից: Հուշերիս փոքրիկ այս փունջը խորին խոնարհումով նվիրում եմ Եղեռնի զոհերի, նաև այդ դժոխքը վերապրածների, նրանց թվում և պապերիս հոգիների սուրբ հիշատակին: ՊԱՊԻՍ ԿՈՐԱԾ ԵՂԲԱՅՐԸ Օրերի դարձդարձիկ գալարներում […]

Սոնա ՎԱՆ

*** Երազումս նորից Դեր Զորն է ու վազում ենք նորից – սակայն Փրկիչը մեզ հետ է այս անգամ աչքերը փայլում են զայրույթից ոսկի մազե՜ր – մի խոսքով Քրիստոսն է նույն գագաթի մեջ իր գեղեցկության աջ ու ձախ շրջվում ու մեկ առ մեկ ցեխ է քսում երկուսիս դեմքին էլ հնարամիտ տատս արագ – արագ փրկելով մեզ […]

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ ՀԱԶԱԶԻ ՁՈՐԻ ԵՂԵՌՆԸ / Արմինէ ՄԻՆԱՍԵԱՆ

Նիւ Եորք 1988 թուականի ահաւոր երկրաշարժից յետոյ, գրեթէ ամեն տարի այցելում եմ Հայաստան, ի մասնաւորի Սպիտակ, երկրաշարժից վերապրող՝ Մարինէ Ասատրեանին: Խօսակցութեանս պահին նրանից խնդրեցի որոշ տեղեկութիւններ մօտակայ շրջանից: Խորը վշտով նա անդրադարձաւ Հազազի Ձորում տեղի ունեցած կոտորածի մասին: Սպիտակից դէպի Երևան վերադառնալիս, ճանապարհին վարորդից խնդրեցի որ կանգ առնի Հազազի Ձորում, վայրը տեսնելու և նկարահանելու համար: […]