ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը: Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: […]

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930 թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ` Ադրբեջանի Հանրապետություն): Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար: 1991 թ. տեղափոխվել […]

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

Հայկական թարգմանչական դպրոցը մեծ կորուստ ունեցավ: Կյանքի 78-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր թարգմանիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը: Սոնա Սարգսի Սեֆերյանը ծնվել է 1939 թ. Հալեպում: 1947 թ. Սեֆերյանների ընտանիքը տեղափոխվում է Խարհրդային Հայաստան: 1960 թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նա իր հետագա ողջ կյանքը նվիրում է Մայր […]

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը: Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում: Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին: Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, […]

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանչուհի Անահիտ Պարսամյանը: Անահիտ Պարսամյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1969-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1970-79-ին աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1979-81-ին սովորել և ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական […]

Գույժ. մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը

Այսօր՝ հունվարի 8-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը։ Նա ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 10-ին։ Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է […]

ՀԱԿՈԲ ՕՐՄԱՆՃՅԱՆ

Սոֆիայի համալսարանի «Հայկական և կովկասյան հետազոտությունների» կենտրոնը խոր վշտով և ցավով գուժում է իրենց սիրելի ուսուցիչ, թարգմանիչ Հակոբ Օրմանճյանի մահը սույն թվականի սեպտեմբերի 8-ին: Նա եղել է բազմամյա լրագրող, «Հայկական և կովկասյան հետազոտությունների» կենտրոնի դասախոս 1997-ից ի վեր և հայկական գեղարվեստական գրականության բեղուն թարգմանիչ բուլղարերեն: Հրատարակել է ավելի քան 30 վեպի, պատմվածքների մի քանի ժողովածուների […]

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1971 թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91 թթ. աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ […]

ԴԱՒԻԹ ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Յուլիսի 17-ին Մոնրէալում մահացել է Սփիւռքի մարմրող մշակութային դէմքերից դերասան, դրամատուրգ, թատերագէտ, լիբանանահայ եւ կանադահայ թատրոնի նուիրեալներից Դաւիթ Էվերեկլեանը: Ծնուել է 1927-ի Մայիսի 1-ին Պէյրութում, 1942-ին աւարտել Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանը: 1943-1945 թթ. մասնակցութիւն է բերել Պէյրութի «Ռուբէն Մամուլեան» թատերախմբին, բեմադրել իր հեղինակած «Պատճառը ես էի» թատրերգութիւնը: Դրանից յետոյ հիմնել ու ղեկավարել է «Լիբանանահայ թատերախումբ»ը […]

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ Կյանքի 71-րդ տարում հանկարծամահ եղավ 60-ականների հայկական պոեզիայի անվանի ներկայացուցիչ` բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասավանդել հանրապետության մի շարք բուհերում: 1980 -1990 թթ. […]

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (ՀՐԱՉՕ)

Կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն կնքեց անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը: Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը` ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն: Ավարտել է նաև Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է թիվ 2-րդ տպարանում, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում, «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», […]

ՄԻՔԱՅԵԼ  ԱԽՏՅԱՆ

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Միքայել Ախտյանը: Միքայել Ախտյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ Խաչեն հայաբնակ գյուղում: Ավարտել է Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը: Մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այդ թվում՝ «Հոգու արցունք» (Եր., 2000), «Կրակե շատրվան» (Եր., 2008), «Հատընտիր» (Եր., 2011): Նրա բանաստեղծությունները […]

ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ / ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Սեմյոն Տիգրանի Հախումյանը Հայաստանի հոգևոր, քաղաքական, մշակութային կյանքի կարևորագույն դեմքն էր իր ողջ կյանքի ընթացքում: Նա գեղեցիկ էր և՛ իր արտաքինով, և՛ իր գործունեությամբ: Սերում էր Արցախի ազնվական տոհմից, որի զավակները կրթվում էին Եվրոպայում` դեմքով շրջված դեպի Հայաստան, սրտով որ-դեգրված հայրենի ոչ հեշտ ճակատագրին: Սեմյոն Հախումյանը մեծ ման- կավարժ էր. նա 17 տարի Խորհրդային Հայաստանի […]

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց թարգմանչուհի Ամալյա Ղուկասյանը: Ամալյա Ղուկասյանը ծնվել է 1928 թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում, որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: ՀՀ պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: ՀԳՄ անդամ է 1976 թվականից: Ա. Ղուկասյանը թարգմանել է ավելի քան 50 գիրք, […]

ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ

Խոր ցավով ու կսկիծով իմացանք լիտվացի անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի, հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի մահվան մասին: Մարիտե Կոնտրիմայտեն, կարելի է ասել, Հայաստանի մշակութային դեսպանն էր Լիտվայում: Ընդգրկուն էր նրա գործունեության ծիրը, որը վկայում է հայ և լիտվացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հոգենկարագրի ու մտախառնվածքի ընդհանրությունը: Ապագայի լավագույն երազանքները Մարիտեին բերեցին Հայաստան: 1971 թ. Լիտվայի գրողների միությունից նրան առաջարկել […]

Հրաչյա Սարուխան

ԷՊԻՏԱՖԻԱ Ահա և չկամ: Իմ փոխարեն Մնացին երգերն իմ թերահայտ Եվ հիմա պիտի լոկ երգերն այդ Մոռացվող անունն իմ փողհարեն: Հրաչյա Սարուխան պոետը Երկար տարիներ իր յուրաքանչյուր հրապարակման հետ լինել օրվա լավագույն հրապարակման հեղինակը և անունը չփնտրել հայ պոեզիայի տան ճակատին, նոր իրականության և նոր բանի այդպիսի օժտվածություն ունենալ և չգայթակղվել փառքից՝ նոր իրականության ճակատին […]

ԿԱՐՈ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կյանքի 78-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, 1969 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Կարո Մելիքսեթյանը: Կ. Մելիքսեթյանը ծնվել է 1938 թ. Ալավերդու շրջանի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ) Ղաչաղան (այժմ՝ Արևածագ) գյուղում: Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում: Աշխատել է «Գարուն» ամսագրում, Հայկական հեռուստատեսությունում, ՀԳՄ Ալավերդու և […]

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

*** Այս Նոր տարին ինձ մոտենում է Փքված կրծքերով սիլիկոնե, Ես դուրս եմ ելնում, Որ իր այցը Հրավառությամբ շքեղ տոնեմ. Մուշտակի մեջ եմ, Սիրտս բաց է, Մի քիչ հարբած եմ, Մի քիչ էլ՝ լուրջ, (Ժամանակին էր իմ կաթվածը, Էլ չեմ պտտվում պանդոկի շուրջ): Կգնայի, Բայց շղթայված եմ Այն ամենին, որ Էլ իմը չեն… Ինչո՞վ լրացնեմ […]

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց. 58 տարեկանում վախճանվեց արձակագիր, 1996 թվականից ՀԳՄ անդամ, ,Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի և ,Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը: Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է ,Պիոներ» (այժմ՝ ,Աղբյուր») ամսագրի խմբագրությունում: […]

Վախճանվել է ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հավերժություն Սասունի ստեղծած «Լուսամատյանին» Սասունը իմ մտերիմ ընկերներից էր: Մենք հաճախ ենք հանդիպումներ ունեցել դպրոցներում, բուհերում, գրադարաններում, մշակույթի տներում: Ես եղել եմ նրա «Ուխտատուն» կոչված հրատարակչությունում, որը ներկայացնում էր անշուք, նեղլիկ սենյակ: Այդ խցիկում Սասունը միջնադարի գրիչների նման երկնել է իր տասնյակ գրքերն ու «Հավերժության լուսամատյան» հրաշք, ստվարածավալ գիրքը, որը բաղկացած է 1800 էջից, կշռում […]