ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Կյանքի 73-րդ տարում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, պատմաբան Հովհաննես Զատիկյանը: Հովհաննես Զատիկյանը ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում: 1957-ին ավարտել է Վարդաքարի յոթնամյա, այնուհետև՝ Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցները: 1964-1969 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972 թթ. ՀԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1995 թ.` «Կարինի […]

ՄԵԶԱՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՋԱՐԻ ԾՈՎԱԳՆԱՑԸ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Արմեն Նազարյանը ոչ առանց հպարտության ընդգծում էր, որ իր նախնիները Նախիջևանից և Ղարաբաղից են: Հայրը՝ Հայրապետ Նազարյանը, խոշոր գիտնական-կենսաբան էր: Մայրը՝ Զինաիդա Կաբրիելյանը (Նազարյան), հայտնի գրադարանավարուհի էր: Եվ զարմանալի չէ, որ Արմենը, ավարտելով Երևանի պետական համալսարանը, դարձավ իսկական գիտնական: Առաջ անցնելով նշեմ, որ լողալով «Կիլիկիա» առագաստանավով, արդեն այն ժամանակ հուշատետրում ես գրել էի Արմենի մասին. […]

ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

2018 թվականի մարտի 1-ին մահացել է ամերիկահայ հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, Նյու Ինգլանդի Պոետական ակումբի երկարամյա նախագահ Դայանա Տեր-Հովհաննեսյանը: Նա հեղինակ է բանաստեղծական և թարգմանական 30 ժողովածուների և մի քանի պիեսների, արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում` Արվեստների ազգային պարգևի, Ամերիկյան գրողների միության, Փաթերսոնի պոետական կենտրոնի, Միջազգային «ՓԵՆ» ակումբի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և […]

ՊԵՐՃ  ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին: «Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային […]

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը: Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: […]

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930 թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ` Ադրբեջանի Հանրապետություն): Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար: 1991 թ. տեղափոխվել […]

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

Հայկական թարգմանչական դպրոցը մեծ կորուստ ունեցավ: Կյանքի 78-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր թարգմանիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը: Սոնա Սարգսի Սեֆերյանը ծնվել է 1939 թ. Հալեպում: 1947 թ. Սեֆերյանների ընտանիքը տեղափոխվում է Խարհրդային Հայաստան: 1960 թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նա իր հետագա ողջ կյանքը նվիրում է Մայր […]

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը: Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում: Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին: Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, […]

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանչուհի Անահիտ Պարսամյանը: Անահիտ Պարսամյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1969-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1970-79-ին աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1979-81-ին սովորել և ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական […]

Գույժ. մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը

Այսօր՝ հունվարի 8-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը։ Նա ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 10-ին։ Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է […]

ՀԱԿՈԲ ՕՐՄԱՆՃՅԱՆ

Սոֆիայի համալսարանի «Հայկական և կովկասյան հետազոտությունների» կենտրոնը խոր վշտով և ցավով գուժում է իրենց սիրելի ուսուցիչ, թարգմանիչ Հակոբ Օրմանճյանի մահը սույն թվականի սեպտեմբերի 8-ին: Նա եղել է բազմամյա լրագրող, «Հայկական և կովկասյան հետազոտությունների» կենտրոնի դասախոս 1997-ից ի վեր և հայկական գեղարվեստական գրականության բեղուն թարգմանիչ բուլղարերեն: Հրատարակել է ավելի քան 30 վեպի, պատմվածքների մի քանի ժողովածուների […]

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1971 թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91 թթ. աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ […]

ԴԱՒԻԹ ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Յուլիսի 17-ին Մոնրէալում մահացել է Սփիւռքի մարմրող մշակութային դէմքերից դերասան, դրամատուրգ, թատերագէտ, լիբանանահայ եւ կանադահայ թատրոնի նուիրեալներից Դաւիթ Էվերեկլեանը: Ծնուել է 1927-ի Մայիսի 1-ին Պէյրութում, 1942-ին աւարտել Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանը: 1943-1945 թթ. մասնակցութիւն է բերել Պէյրութի «Ռուբէն Մամուլեան» թատերախմբին, բեմադրել իր հեղինակած «Պատճառը ես էի» թատրերգութիւնը: Դրանից յետոյ հիմնել ու ղեկավարել է «Լիբանանահայ թատերախումբ»ը […]

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ Կյանքի 71-րդ տարում հանկարծամահ եղավ 60-ականների հայկական պոեզիայի անվանի ներկայացուցիչ` բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասավանդել հանրապետության մի շարք բուհերում: 1980 -1990 թթ. […]

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (ՀՐԱՉՕ)

Կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն կնքեց անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը: Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը` ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն: Ավարտել է նաև Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է թիվ 2-րդ տպարանում, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում, «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», […]

ՄԻՔԱՅԵԼ  ԱԽՏՅԱՆ

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Միքայել Ախտյանը: Միքայել Ախտյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ Խաչեն հայաբնակ գյուղում: Ավարտել է Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը: Մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այդ թվում՝ «Հոգու արցունք» (Եր., 2000), «Կրակե շատրվան» (Եր., 2008), «Հատընտիր» (Եր., 2011): Նրա բանաստեղծությունները […]

ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ / ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Սեմյոն Տիգրանի Հախումյանը Հայաստանի հոգևոր, քաղաքական, մշակութային կյանքի կարևորագույն դեմքն էր իր ողջ կյանքի ընթացքում: Նա գեղեցիկ էր և՛ իր արտաքինով, և՛ իր գործունեությամբ: Սերում էր Արցախի ազնվական տոհմից, որի զավակները կրթվում էին Եվրոպայում` դեմքով շրջված դեպի Հայաստան, սրտով որ-դեգրված հայրենի ոչ հեշտ ճակատագրին: Սեմյոն Հախումյանը մեծ ման- կավարժ էր. նա 17 տարի Խորհրդային Հայաստանի […]

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց թարգմանչուհի Ամալյա Ղուկասյանը: Ամալյա Ղուկասյանը ծնվել է 1928 թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում, որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: ՀՀ պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: ՀԳՄ անդամ է 1976 թվականից: Ա. Ղուկասյանը թարգմանել է ավելի քան 50 գիրք, […]

ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ

Խոր ցավով ու կսկիծով իմացանք լիտվացի անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի, հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի մահվան մասին: Մարիտե Կոնտրիմայտեն, կարելի է ասել, Հայաստանի մշակութային դեսպանն էր Լիտվայում: Ընդգրկուն էր նրա գործունեության ծիրը, որը վկայում է հայ և լիտվացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հոգենկարագրի ու մտախառնվածքի ընդհանրությունը: Ապագայի լավագույն երազանքները Մարիտեին բերեցին Հայաստան: 1971 թ. Լիտվայի գրողների միությունից նրան առաջարկել […]

Հրաչյա Սարուխան

ԷՊԻՏԱՖԻԱ Ահա և չկամ: Իմ փոխարեն Մնացին երգերն իմ թերահայտ Եվ հիմա պիտի լոկ երգերն այդ Մոռացվող անունն իմ փողհարեն: Հրաչյա Սարուխան պոետը Երկար տարիներ իր յուրաքանչյուր հրապարակման հետ լինել օրվա լավագույն հրապարակման հեղինակը և անունը չփնտրել հայ պոեզիայի տան ճակատին, նոր իրականության և նոր բանի այդպիսի օժտվածություն ունենալ և չգայթակղվել փառքից՝ նոր իրականության ճակատին […]