Գևորգ ԳԻԼԱՆՑ

1. Քաղաքական իրադարձություն… Քաղաքական իրադարձություններ տեղի են ունենում այն հասարակություններում, որոնք դինամիկ են զարգանում… Մենք իներցիայի ժողովուրդ ենք, ոչ թե դինամիկայի: Իսկ իներցիոն ժողովուրդներն ապրում են «հերոսական» անցյալով: Օրհասական պահերին միանում է մեր ինքնապաշտպանական դինամիկան, ու մենք (թե՛ հավաքական, թե՛ անհատական մակարդակներում) սխրագործություններ ենք կատարում: Հետո մի քանի տասնամյակ, դար կամ հազարամյակ կարող ենք ապրել՝ […]

ԳՐԻԳ

1. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: 2. Երևանյան գրքի փառատոնը: 3. «Հիսուսի կատուն» գրքիս վերահրատարակությունը: Share on Facebook

Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

1. Թեպետ «ես չզբաղվել քաղաքականություն», բայց քանի որ «քաղաքականությունն ամեն օր զբաղվում է ինձնով», Աստծու ամեն օր մտնում է գրպանս, քթիցս է բերում ամբողջ կյանքում ամբարած… խելքս, մտնում է խոսքիս մեջ ու տունս քանդում՝ «չհարմարվողի» համբավս երեսովս տալով, ուրեմն, ասեմ. թե՛ այս տարվա, թե՛ անցած տարվա, թե՛, վախենում եմ գուշակեմ՝ ճիշտ դուրս գամ, խայտառակվեմ աշխարհով […]

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1. Անօրեն ու զոռբա երկրում անիմաստ է և նույնիսկ անբարո է խոսել քաղաքական ինչ-որ կարևոր իրադարձության կամ ձեռքբերման մասին: 1996 թվականից ի վեր մեր երկրի, հայրենիքի վիճակը ահավոր վատացել է ու շարունակում է վատանալ: Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ մարդկանց մի խումբ զավթել է ժողովրդի իշխանությունը և նրան վերածել անհեռանկար մի ճորտի: Ամենակարևոր քաղաքական […]

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

1. Ամենակարևոր քաղաքական իրադարձությունը, թերևս, մեր երկրի համարձակ քայլն էր դեպի Եվրամիություն: 2. Աննախադեպ նահանջի տարի էր մշակութային 2017-ը, հատկապես գրականության նկատմամբ պետական վերաբերմունքի առումով: Ապրող գրողն ասես աչքի գրող էր դարձել երկրիս մարմնավոր տերերի համար, այդպես էլ որևէ մեկի գրքի հրատարակմանը աջակցություն չեղավ տարվա բյուջեով գրահրատարակչությանը հատկացված միջոցներից: Լուծարվեց և անհասկանալի մի օղակի վերածվեց […]

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

1. Սահմանային վիճակում հայտնված Հայաստանի քաղաքական քայլերը 2017 թվականին դարձել են իրավիճակով պարտադրված: Սթափ նայելով, թերևս, կարելի է ասել` կարևոր քաղաքական իրադարձությունները Հայաստանում արդեն կատարվել են, և հիմա մի գործընթաց է, որ նման է երկրաշարժից հետո մարող տատանումներին: Մեր օրերում կարծես թե քաղաքականությունը ոչ թե հնարավորինի արվեստն է, այլ մոռացության ու ապերախտության: Գուցե խիստ եմ […]

Նվարդ ԱՎԱԳՅԱՆ

1. Հավանաբար մտածող կգտնվի, թե հիմա որևէ խոշոր իրադարձության անուն կտամ` Հայաստան-ԵՄ համաձայնագրի կամ այլ ինչի մասշտաբով… Ո՛չ, հարգելիներս: Ինձ համար «կարևոր» բառը տրված հարցում ունի այլ ընդգրկում: Կարևորը, ոչ հազվադեպ, թաքնված է լինում նաև «փոքր խեցու» մեջ` ինչպես մարգարիտը: 2017-ի ամենակարևոր իրադարձությունն իմ աչքին «Շարղ» օրաթերթի հարցազրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի […]

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

1. ԱԺ ընտրությունները և «Ելք» դաշինքի մուտքը խորհրդարան: Գրեթե երեք տասնամյակ է` Հայաստանի քաղաքականությունը պատանդ է այն մենաշնորհած քաղաքական ուժերի ձեռքին, որոնք վերարտադրում են իրենք իրենց և թույլ չեն տալիս կայանալ ծագումնաբանորեն իրենց հետ չկապված ուժերի: Առաջին անգամ խորհրդարան մուտք գործեց մի ուժ, որի թիկունքին կանգնած չեն ՀՀ քաղաքական դաշտի հնաբնակները, որը չի հովանավորում Հայաստանի […]

Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1. Ժամանակային որոշակի հեռավորություն է անհրաժեշտ որևէ իրադարձության կարևորությունը գնահատելու համար. լինի քաղաքական, մշակութային թե այլ ոլորտ: Որքան էլ ուզենամ, իրադարձային մշակութային ձեռնարկ (լավ իմաստով) չեմ կարող մատնանշել, թեև ինձ համարում եմ անուղղելի լավատես: Իսկ ահա 2017 թ. եղավ մի որոշում, որը բացահայտորեն խփեց գրականության, ասել է` նաև մշակույթի դեռևս մաքառող թիկունքին: Խոսքը գեղարվեստական գրքերի […]

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1. Կարևոր իրադարձությունն այն է, որ երկիրը նորից հավաքում է իր ուժերը, քաղաքական պայքարն ավելի հստակեցվում է ներքուստ: Կարևոր են Եվրախորհրդի հետ մեր նախագահի հանդիպումները: Ասիայի, Եվրոպայի, երկուսն էլ համադրել, որպեսզի ելք ունենանք ավելի մանևրելու ու ճիշտ ուղի ընտրելու: Ինձ ապշեցրեց ռուսական հեռուստատեսության մեկնաբանի կարծիքը, թե Թուրքիայի հետ լավանում են հարաբերությունները, և ափսոս, որ Արցախի […]

Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

1. Իհարկե, Եվրամիության հետ նշանավոր ստորագրությունը: Բացատրեմ, թե ինչու: Վրաստանը գնաց Եվրամիության ճանապարհով՝ կորցնելով երկու ինքնավար հանրապետություն: Ուկրաինան նույն փաստաթուղթը ստորագրելու ճանապարհին կորցրեց հարավային իր երկու մարզերը, ինչպես նաև Ղրիմը: Իսկ Հայաստանը՝ լինելով Եվրասիական միության անդամ (ի դեպ, այդ առումով միակ երկիրը), ոչ միայն ոչինչ չկորցրեց, այլև, իմ տպավորությամբ, իր հետ տանում է նաև Արցախի […]

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

1. Ինձ համար՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը: Պարզապես ամոթ է, որ անցած տարիներին իզուր ժամանակ կորցրինք, ինչ է թե Ռուսաստանն իր հակաարևմտյան քարոզչամեքենայի մեջ ներառել էր նաև իր վասալ (մեղմ ասած) Հայաստանին՝ Եվրոպան ու եվրոպական արժեքները սխալ, միակողմանի և ծուռ հայելու մեջ ներկայացնելով մեզ ձգտելով ներքաշել լրիվ ուրիշ մի բևեռ, այն դեպքում, երբ մենք մեզ, սկսած […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Զավեն ԲԵԿՅԱՆ

1. Քաղաքականությունն, ընդհանրապես, ինձ չի գրավում: Եվ քաղաքական գործիչներին էլ, մեղմ ասած, չեմ հարգում: Զարմանալի ու ցավալի մի բան կա տիեզերքի օրենքներում, նաև որի հետևանքն է քաղաքականությունը. օրինակ, առանձին վերցրած ջրի երկու կաթիլներ եղբայրներ են, միմյանց դեմ ոչինչ չունեն, բայց եթե գտնվում են տարբեր ամպերի մեջ, ապա այդ ամպերի միջև կարող է ծագել շանթ ու […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

1. Դրականը – դէպի Եւրոպա պատուհան բացելու մեր ազգային բնաբուխ ձգտումը: Յիշո՞ւմ էք Ռուսական Կայսրութիւնը Պետրոս Մեծի ժամանակներից. ինքը` կայսրութիւն, բայց ձգտում էր դրան, իսկ ինչու մենք ` ոչ, այն էլ` դարեր անց: Դժգոհանքը – սփիւռքահայութեան հետ յարաբերութիւնների այսրոպէական ընթացքից, որը երեւան հանեց 6-րդ համահայկական համաժողովը: Երեւի ոչ մի անգամ մենք այդքան նախայարձակ չէինք պահանջում […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1. Անցյալ տարվա կարևոր քաղաքական իրադարձությունը, անշուշտ, ՀՀ-ԵՄ Համաձայնագրի ստորագրումն էր: Այն լուրջ շրջադարձ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու Եվրոպայի համար: Այն փաստորեն Արևելք-Արևմուտք հարաբերությունների ջերմացման, սառը պատերազմի աստիճանական վերացման սկիզբն է: Ի վերջո, նման համաձայնագիր կստորագրվի նաև Ռուսաստանի հետ: Այս գործընթացը ԱՄՆ-ը չի կառավարում: Դա լավ է, բայց և վտանգավոր: Հնարավոր է, որ […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

1. Ոչ միայն անցնող ու անցած քսանհինգ տարիների, այլև հետագա տարիների, թերևս նաև դարերի խոշորագույն, ես կասեի` պատմական իրադարձությունը, ինչ խոսք, եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության վերանկախացումն ու Արցախի ազատագրությունը, որոնց ականատեսն ու մասնակիցը եղավ մեր սերունդը: Ես այդ մասին նշում եմ, որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը շարունակվող գործընթացներ են, համայն հայությունը հենց այս […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

1. Քաղաքական կարևոր իրադարձություն եմ համարում ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումը: 2. Թեև ոչինչ չեմ մտաբերում, որը կցնցեր ինձ, սակայն նշեմ, որ ոչ միայն այս, այլև ամեն տարի, ինձ համար շատ կարևոր իրադարձություն է երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունների մրցույթը, որը կազմակերպում է Իրինա Գյուլնազարյանի անվան բարեգործական հիմնադրամը (UGEFA): Արդեն 11 տարի շարունակ մեր ազգը բառիս բուն իմաստով […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

1. Կարծում եմ, որ 2017 թ. կարևոր քաղաքական իրադարձությունը տարեվերջի ԵՄ համաձայնագրի ստորագրումն է: Հայաստանը այն պատրաստ էր վավերացնել 2013 թ.: Այս դեպքում կարելի է ասել՝ լավ է ուշ, քան երբեք: 2. Կարևոր մշակութային իրադարձությունը աշխարհի տարբեր ծագերից եկած հայ գրողների հավաքն էր հոկտեմբեր ամսին: Համաժողովի ժամանակ, հանդիպումների, ելույթների ընթացքում նոր որոշումներ ու գաղափարներ առաջացան՝ […]

Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1. 2017 թ. ամենակարևոր քաղաքական իրադարձությունն, անշուշտ, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրն է, որը դեռ 2013-ին պիտի վավերացվեր: Մի քիչ ուշ եղավ, բայց, բարեբախտաբար, ոչ ուշացած: Ես էլ, շատերի նման, շունչս պահած սպասում էի: Վերջապես մեր ժողովուրդն ու իշխանությունը կարողացան իրենց վճռական խոսքն ասել: Զարմանք է հարուցում, որ Մոսկվան այս անգամ չմիջամտեց: Բայց լրատվամիջոցները […]