Էդվարդ ԽԱՉԻԿՅԱՆ

1. ՀՀ և Եվրամիության կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, որը մի կողմից գալիս է փաստելու, որ Հայաստանը այնքան էլ կախյալ չէ տարածաշրջանի հզոր տերություններից և վարում է իր շահերին ձեռնտու քաղաքականություն, և այն, որ համաձայնագիրը պատուհան է բացում դեպի Եվրոպա և մի քանի տարի հետո կվերանա վիզային ռեժիմը, և մենք կարող ենք առանց […]

Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

1. 2017 թվականի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրն է, որը հայկական և եվրոպական մշակութային համագործակցության ուղիներ կբացի: Դա վկայությունն է այն գիտակցության, որ Հայաստանն անկախ ու ինքնիշխան երկիր է և համագործակցում է աշխարհի բոլոր երկրների հետ, ոչ միայն Ռուսաստանի, որը, ինչպես բոլոր ժամանակների բոլոր կայսրությունները, իր տիրապետության սահմաններն է ձգտում ընդարձակել: […]

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Հիմնարար և լրջմիտ քաղաքական և մշակութային որևէ իրադարձություն, որն էական նշանակություն կամ աշխարհայացքային ազդեցություն ունեցավ մեր երկրի և ժողովրդի կյանքում, պարզապես չի նշմարվում իմ մտապատկերում: Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա այն ինչ-որ չափով անձնական բնույթ ունի, և պատշաճ չեմ համարում առաջին երկու հարցերը շրջանցելու պարագայում դրան մանրամասն անդրադառնալը: Նշեմ միայն, որ 2017 թվականին հրատարակվեց […]

Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ / Տարեմուտին` մանուկներին…

  Նոր տարի է, Նոր տարի, Ո՞վ է տեսել՝ այլ տոնի Մարդիկ լինեն հավատով, Այսքան ներող ու բարի: Վաղ արթնանանք ու արագ Տունը, բակը հարդարենք, Խինդով, երգով մեր սիրած Տոնածառը զարդարենք: Ո՞վ է տեսել՝ այլ տոնի Այսքան լույսեր ու գույներ, Հեռու-մոտիկ, հարազատ Հանդիպումներ սրտալի: Ո՞վ է տեսել՝ այլ տոնի Սեղանները բոլորի Ուտեստներով, մրգերով Լինեն այսքան […]

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

1. Անցած տարին հարուստ էր մեծ ու փոքր, կարևոր և անկարևոր քաղաքական ու մշակութային իրադարձություններով: Սակայն, իմ կարծիքով, դրանցից կարևոր է եղել միայն մեկը` Եվրախորհրդի հետ կնքված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը: Գոնե արտաքնապես տպավորությունն այնպիսին է, որ վերջապես մեր իշխանությունները հանդգնեցին դուրս գալ Ռուսաստանի «եղբայրական» ճիրաններից և ինքնուրույն որոշում ընդունել: Ճիշտն ասած, մինչև վերջին պահն սպասում […]

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

1. Թերևս ԵՄ-ի հետ պայմանագիրը. ակնկալում ենք ներքին համակարգային փոփոխություններ, փոփոխություններ, փոփոխություններ… 2. Շատ մեծ, ցնցող, մշակութային իրադարձություն կարծես թե չկար 2017-ին, բայց մի քանի գնահատելի փաստեր նշեմ. հայ ժամանակակից դրամատուրգիային նվիրված հանրապետական փառատոն եղավ. Հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ էր: Այվազովսկու ցուցահանդեսը հաճելի անակնկալ էր, ինչպես նաև հայկական մի քանի ֆիլմեր միջազգային կինոփառատոներում […]

Արմենուհի ՍԻՍՅԱՆ

1. Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը: Անձամբ ինձ համար սա և՛ անակնկալ էր, և՛ սպասված: Միայն մահմեդական «հորդաների» հետ կապված լինելն ու գոյատևելը մերօրյա Հայաստանի համար չէ: Դեպի Եվրոպա բացող դուռ ու պատուհանը փակելը անշուշտ մեր երկրի շահերից չէր լինելու և ճահճացում ու փակուղի էր ենթադրելու: Վերջապես մենք կովկասցի չենք («лицо кaвказской национальнисти»), այլ` Արևմուտքը […]

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

1. Հայաստանի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Անշուշտ, սա միայն դեռ նոր հնարավորության ճանապարհի սկիզբն է: Աստված տա, մենք այդ ճանապարհն արագ անցնենք` Եվրոպայի հսկողության տակ մեր երկրի ներսում մենաշնորհների և կոռուպցիայի դեմ իրական (իրակա՜ն) պայքարի հնարավորությամբ հաստատուն քայլեր կատարելով: Ես կուզենայի, որ իմ այս ցանկությունն իրականացնելուն կոչված պետական այրերին հասանելի լիներ արժանահիշատակ Վազգեն Վեհափառի հորդորը. […]

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

1. Ըստ իս, այս տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումն էր: Այն պիտի որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կարևոր նշանակություն ունենա Հայաստանի զարգացման ու անվտանգության համար, նոր հնարավորությունների ճանապարհներ բացի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, հնարավորություն տա Ռուսաստանի հետ լայն` երբեմն հանգամանքներով, իրավիճակով պարտադրված, կապերը որոշ առումով հակակշռելու: Որքան նկատեցի, քաղաքական ամենատարբեր, երբեմն անգամ […]

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ուզենք, թե չուզենք Հայաստանում 2017 թ. ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Ազգային ժողովի հերթական ընտրությունն էր, որը վերջնականապես զրոյացրեց ազատության, ժողովրդավարության չափաբաժինները մեր երկրում, գրեթե վերջնականապես վերացրեց հավատը ներկա և գալիք ժամանակների հանդեպ, արդյունքում` հուսալքությունը ավելի խթանեց շուրջ քառորդ դար պտտվող ու դինամիկորեն արագություն հավաքող արտագաղթի թափանիվը: Բացահայտ արտոնյալ պայմաններում տասը հազար դրամանոցը մեր, ընտրողներիս ճակատներին դարձավ […]

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1. Հավանաբար Եվրոասոցացման համաձայնագիրն է. դե, քանի որ մենք արդեն գրկաբաց ընդունել ենք եվրոպական աղտեղությունը` մոդիֆիկացված սնունդը, ժամկետանց դեղերը և այլն, հույս ունենանք, որ հաջորդ էշելոնով կգան եվրոպական առավելությունները, ասենք` հարգանքը մտավորականի հանդեպ, եվրոպական կենսաթոշակներն ու կիլոմետրանոց այգիները: 2. Ես այն մտավորականներից չեմ, ովքեր պարբերաբար հրավիրվում են մշակութային միջոցառումների, ու մի կարգին չգիտեմ էլ, թե […]

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

1. Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր կամ, ավելի շուտ, Ռուսաստանում դրա առաջացրած մասշտաբային հիստերիա-ձաբռտուքները: Նույն այդ հիստերիայի մեջ մարեցին տարվա ամենակարևոր մշակութային իրադարձության` Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի դրական արձագանքները: Իմ ստեղծագործական կյանքում 2017-ը կարևորում եմ «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն» վերնագրով իրապատում վեպիս լույսընծայումով, որը շարադրել եմ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) շուրջ կատարած […]

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

1.Կառանձնացնեմ դրանցից ամենավերջինը իր կարևորությամբ. ըստ իս` ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ աշխարհի հետ առնչվելու քաղաքակիրթ ձևերով: Թեև չեմ կարծում, թե դրական փոփոխությունները կայծակնային արագությամբ մեր երկիր կթափանցեն: Մեկ այլ հարց է, թե Եվրոպայի համար որոշ, այսպես կոչված, դրական արժեքներ, որքանո՞վ են դրական կամ հարկավոր մեր ավանդական հասարակությանը: Այնուամենայնիվ, կա […]

Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

1.Արցախյան հերոսամարտը, դեպի Բաքու արշավող մեր բանակի ընթացքի կանգնեցումը ռազմավարական դաշնակցի առաջին նախագահի ջանքերով, Արցախյան գոյապայքարի հայ-ադրբեջանական հակամարտության դավադիր մեկնաբանությունը, ապրիլյան կանխամտածված, նախօրոք ծրագրված հեռուն գնացող նպատակներ հետապնդող քառօրյա պատերազմը հստակեցրին հայ քաղաքական միտքը, հայ ժողովուրդը զգաց, որ իր գոյատևման միակ երաշխիքը կարող է տալ իր հանճարեղ զավակի պատգամը… 2017-ը 1917-ի հայակործան քաղաքականության շարունակությունը կդառնար, […]

ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Այս դրաման խաղարկվեց այսօր, մեծ քաղաքի անշուք ծայրամասում, կեսգիշերին, բայց կարող էր և բուն կենտրոնի շքեղ ու լուսավոր Հյուսիսային պողոտայում էլ տեղի ունենալ, աշխարհում ամենուրեք, որովհետև սերն ու դավաճանությունը տարածության չափումներից դուրս են և անժամանակյա, հնարավոր չէ նրանց կաղապարել: Բելը, որը ոչ մի ընդհանրություն չուներ առասպելականի հետ, թերևս լոկ անվան երեք տառով, բարի էր ու […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

1. Ամենակարևորը, որ քաղաքական ցնցումներ չեղան` թեժ գարուն, թեժ աշուն… Միևնույն է, ժողովրդի մեծ մասը արդեն դադարել է հավատալ քաղաքական ուժերին և չի հավատում ո՛չ դիմությանը, ո՛չ ընդդիմությանը: Կարևորն այն է, որ քաղաքական պատերազմ չլինի` առանց այն էլ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի համար: 2. Ամենակարևոր մշակութային իրադարձությունն այն էր, որ գրողները առանց այն էլ […]

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

1. Սիրիայի ազատագրումը: Թվում է` կարելի է գումարել նաև եվրոպական համաձայնագիրը, սակայն ասեմ անկեղծ` չեմ պատկերացնում, թե դա մեզ ինչ է տալու, հուսամ` ավելի շատ լավ բան, քան` հակառակը: 2. Գրքի փառատոնը. լավ կլինի, եթե այն ապագայում դառնա միջազգային: Բոլոր այն միջոցառումները, որոնք քարոզել են իսկական գրականություն, իսկական արվեստ: 3. Դստրիկիս լույս աշխարհ գալը. դա […]

Սամվել ԿՈՍՅԱՆ

1. Վերապահումով նշանակալի էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը: Ինչո՞ւ վերապահումով, որովհետև այլ բան է ջուրը մտնելը և այլ, թե կբավարարե՞ն ուժերդ մյուս ափ հասնելու համար, որքան էլ մեծ լինի ցանկությունդ: Թղթի վրա ամեն ինչ հրաշալի է, վարդագույն, բայց թուղթը ապրելու տարածք չէ: Առանց այդ համաձայնագրի էլ սոցիալական բևեռները մոտեցնող տասնյակ օրենքներ են հրապարակվում, սակայն իրականության […]

Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

1. Որքան էլ կարևորվի ցանկացած քաղաքական իրադարձություն, դրանից իմ հուսահատությունը չի պակասում ամեն մեկնող ու չվերադարձողի հետ: 2. Մշակութային իրադարձություն էր «Գրեգրքի» տպագրությունը, որն ամփոփել էր հսկայածավալ աշխատանքի տասնամյակը, մշակութային իրադարձություններ էին իմ ընկերների նոր գրքերի տպագրությունը, ինչպես նաև «Գրքի երևանյան փառատոնը»: 3. Ստեղծագործական իրադարձություն էր տարեսկզբին անտիպ` «Պատերազմը» վիպակիս մրցանակ ստանալը, հույս ունեմ եկող […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

1. Իմ գրչընկերներից շատերի ոգևորությունը ԵՄ – ՀՀ համաձայնագրի ստորագրման առիթով, ցավոք, չեմ կիսում: Նախ` ռուսական նժարի ծանրությունը ի չիք է դարձնում ցանկացած եվրոպական հեռանկար: Երկրորդ` համաձայնագրում տեղ գտած բոլոր կետերն արդեն ու վաղուց ամրագրված են երկկողմանի հաստատված տարատեսակ փաստաթղթերում, նույն վիճակն է պարտավորությունների մասով: Մնում է սփոփվել մինչև 2020 թվականը մեզ խոստացվող, եթե չեմ […]