Գիտության տաճարի քուրմն ու մարդկային խղճի կրողներից մեկը / Հրաչյա ԱՐՄԵՆՅԱՆ

Մարդկությունն իր քաղաքակիրթ գոյության հազարամյակների ընթացքում տվել է բազմաթիվ մեծություններ, ովքեր ստեղծել են մտքի անմահ կոթողներ, առաջ մղել հոգևոր կյանքի տարբեր տիրույթներ, իրենց ստեղծածով ու իրենց վարքով ջանացել մարդուն հավատարիմ պահել իր ազնվագույն կոչմանը, հնարավորինս մոտեցնել Աստծուն: Մեր ազգը ևս ունեցել է նման անհատներ, որոնցից է Հրաչյա Աճառյանը: Արևմտահայոց հոգեմտավոր կյանքն ուղղորդող օջախում՝ Կ. Պոլսում, […]

ՐԱՖՖԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեծ է Րաֆֆու իմացաբանական տեսադաշտը: Նա երբեք չի խոսում մի բանի մասին, եթե նյութը ուսումնասիրելուց զատ, չի մարսել ամբողջությամբ: Խոսում է այն ազգությունների մասին, որոնց տնտղել է, գիտի արմատներից: Դրանք թուրքերն են, պարսիկները, քրդերը, ասորիները: Թվարկվածներին Րաֆֆին, կարելի է ասել, ճանաչում էր անձամբ: Ա. Ավթանդիլյանի 60-ականների մասին վկայությունից իմանում ենք իր և Րաֆֆու՝ քուրդ Ալի […]

ՀԱՅ  ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երբ Րաֆֆին ստեղծեց Մասիսյանի կերպարը «Ոսկի աքաղաղում», ելնում էր այն իրականությունից, որ գործարարի, փող դիզողի նրա հզոր կարողությունը գրոշի արժեք չունի ոչ միայն ազգի, այլև նույնիսկ ազգի ամենափոքր միավորի՝ սեփական ընտանիքի համար: Րաֆֆին ատում է Մասիսյանին, Ճանճուր Իվանիչին («Զահրումար») և նրանց կերպարները կերտելիս հաճույքով գործածում է իր երանգապնակի ամենախիտ գույները: «Կեղծավորությունը, ստախոսությունը, երդումը, հաճոյամտությունը, օտարի […]

ՍԵՐԸ ԵՎ ՐԱՖՖԻՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամեն կասկածից վեր է, որ Րաֆֆու անվերապահ, խորությամբ, մեծությամբ անսահման երկրային սիրո առարկան նախ և առաջ իր ազգն էր, իր երկիրը: Բայց նրա էության մեջ իր խորհրդավոր, սքանչելի անկյունն ուներ սերը կնոջ նկատմամբ: Ոչ միայն գրականության, այլ նաև իրականության մեջ արտացոլված նրա զգացումների մասին վկայող փաստերը քիչ չեն որոշակի պատկերացում կազմելու համար հանճարի հոգու այս […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / «ՎԵՊԻԿՆԵՐ»

Քանի օր է՝ գլխումս պտտվում է Րաֆֆու «վեպիկներ» բառը: Ու տեսնում եմ, որ նրա շուրջը իսկապես էլ քայլող, շարժվող, պայքարող, կյանքը առաջ տանող բոլոր մարդիկ մոլեկուլների պես իրենց ճանապարհները գտնող, անդադար շարժվող վեպիկներ էին: Րաֆֆին՝ սովահար, հալածված, հյուծված Րաֆֆին, երբեք չէր կտրվում իր գրչից: Նրանք՝ բոլոր այս վեպիկները, խռնվում էին նրա շուրջը և ուզում էին […]

ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾՆ ՈՒ ՉՈՒՆԵՑԱԾԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքն է այն անձանց համար, որոնք նվիրվում են ծառայելու հայրենիքին: Ով հայրենիք չի տեսել, չի ճանաչել և կամենում է նրա համար մի ծառայություն անել, նման է այն դերձակին, որ մարդուն չտեսած, նրա չափսը չառած, նրա համար հագուստ է ձևում: Եթե դերձակը լավ արհեստավոր ևս լինի, բայց հագուստը կամ նեղ կդուրս գա կամ՝ լայն, […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ԴԱՐԻ ԴՐՈՇՄԸ

«Բարեգործությունը իր տեսակներով նույնպես ժամանակի ծնունդ է և կրում է յուր վրա իր դարի դրոշմը» (Րաֆֆի): Ինչպես միշտ, բարեգործության հարցում ևս Րաֆֆին գիտեր ամեն ինչ՝ ամենատեղյակ էր, սրտացավ էր, աչալուրջ… «Մեր բարեգործական հիմնարկությունները և մեր բարեգործները» հոդվածում (1883 թ.) նա ոչ շատ ծավալուն, բայց ըստ էության խոսեց այս երևույթի մասին ևս: Նա խորհել էր ու […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Երբ Տոլստոյը և նրա նման ազնվականների որդիք ոչ թե թաքնվում էին իրենց ժառանգական տիտղոսների ետևում, այլ իրենց առնական, հայրենասիրական պարտքն էին կատարում, հերոսանում ու շքանշաններ էին ստանում պատերազմում, Պետերբուրգում և Մոսկվայում չէին դադարում պալատական պարահանդեսները, եռում էր բարձրաշխարհիկ կյանքն իր ամբողջ շքեղությամբ: Պատերազմն ու խաղաղությունը գոյակցում էին լայնածավալ Ռուսաստանի հարավում ու հյուսիսում: Իսկ Րաֆֆին իր […]

ՎԱՐԴԱՊԵՏԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Կոմիտաս: Առեղծվածների մեջ նրա ոգու գաղտնիքը Հայաստանի վերքերից ամենաչսպիացողն է: Երևակայությունս պատկերում է նրա նիհար կերպարը` սև հանդերձի մեջ, որի որբությունը սահման չունի: Այդ որբությունն ավելին կլիներ, եթե մի ողջ ժողովուրդ նրա հայրական պաշտպանության կարիքը չունենար: Այդ հավաքական զավակը նրան սպասում էր հարազատ լեռնաշխարհում: Վանականի սև հանդերձով կերպարը վերադառնում էր իր միայնակ խուցը: Բայց այնտեղ […]

ՍԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Հայ թատրոնի պատմության մեջ դերասանական ամենավառ աստղաբույլը փայլեց 20-րդ դարում: Անշուշտ, դրան նախորդել էր Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլոց շլացուցիչ աստղային, բայց միայնակ խաղը բեմում, բայց Հովհաննես Աբելյանին, Արուս Ոսկանյանին, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին հայ բեմն արդեն միավորեց գալակտիկայում… Հովհաննես Աբելյանն այդտեղ առաջինն էր և, հնարավոր է, ամենաունիվերսալը, բայց իմ սերնդին բախտ չվիճակվեց տեսնել նրա […]

ՀԱՅԹՄԱԶՅԱՆՑՆԵՐԻ ՏՈՀՄԻՑ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Ալեքսանդր Մանթաշովն իր գերդաստանի «անհաս գագաթն» էր: Բնական է, որ նրա նախնիները ևս նշանավոր մարդիկ պիտի եղած լինեին. բարձր լեռը սարահարթում հենց այնպես չի հայտնվում… Բայց նրա արմատները անցյալի փոշով են պատված, առավել հավաստի փաստը նրա հոր՝ Հովհաննեսի մայրական կողմից է մեզ հասել. նրանց (Հայթմազյանցների) տոհմից է Թիֆլիսի Ս. Գևորգ հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ֆիլիպը… Բայց […]

«ՈՐՍԿԱՆ ԱԽՊԵՐ» / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում մարդկանց անվերջանալի հոսքը վերջին հրաժեշտն էր տալիս Արամ Խաչատրյանին, որից հետո, իր իսկ կտակի համաձայն, մեծ կոմպոզիտորը «վերադարձավ» Հայաստան: Եվ հանրահայտ Ջութակի կոնցերտը վերադարձավ հայաստանյան արևին, լեռներին ու ցնծուն-կայտառ ջրերին… Հանճարին հատուկ հեռատեսությամբ էր օժտված Արամ Խաչատրյանը, ինչի վկայությունն է այս պատմությունը, որը լսելու բարեբախտությունն եմ ունեցել: Հայրենական պատերազմի նախօրեին, երբ […]

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԴԱՍԵՐԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Իմաստուն, հեռատես Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը մի քանի հայ պատանիների, այդ թվում և` Մովսես Խորենացուն ուսումնառության ուղարկեցին Ալեքսանդրիա: Նրանք կրթություն ստանալով` պիտի վերադառնային և իրենց գիտելիքներն ի սպաս դնեին հայրենիքին: Ու նրանք վերադարձան (այսօր ոչ բոլորը կվերադառնային…): Վերադարձան, իսկ Սահակ Պարթևն ու Մաշտոցը մահացել էին և Մովսեսի «օտար», հունական իմացությունը ոչ մեկին պետք չէր: […]

ՄԵՍՐՈՊԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Որտե՞ղ կարող էր լինել Մեսրոպ Մաշտոցի քանդակը` եթե ոչ Մատենադարանի տարածքում: Մաշտոցն իր սանի հետ: Իսկ իմ երևակայությունը այս պատկերն է արթնացնում… Պատանի երեց-գրչի ու ծերունու դեմքերը մերթ ընդ մեթ երևակում է մոմի առկայծող լույսը: Պատանին շոյում է ծերունու ձեռքով արտագրված մատյաններն ու հարցախեղդ անում նրան: «Դու իմաստուն ես,- կարծես ասում են նրա աչքերը,- իսկ […]

«ԹԱՅՖՈՒՆԸ» / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Եթե մեր օրերում Էրմիտաժի էքսկուրսավարները այցելուներին պատմեն, թե թանգարանի քանի՜-քանի գլուխգործոց արտերկրում վաճառված կամ պատերազմի թոհուբոհում կորած կլիներ, եթե չլիներ Մեծն տնօրենը` Հովսեփ Օրբելին: Անխոնջ, ազնվագույն, աստվածատուր գիտնականը ասես մրրիկ սուրում էր Էրմիտաժի սրահներով և նրա հպանցիկ հայացքից անգամ չէր վրիպում ոչինչ. աննշան թերացումն ուղղում էր, լրացնում պակասը` այդպես տերն է (այո, Հրանտ Մաթևոսյանի «Տերը» […]

ԶԱՆԳԱԿԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Մաշտոց-Պուշկին խաչմերուկից ոչ հեռու գտնվող շենքերից մեկի վրա հուշատախտակ է` այս տանն է կյանքի վերջին տարիներն ապրել Թորոս Թորամանյանը: Մեր քաղաքը պատված է հուշատախտակներով, որոնց մեջ քիչ չեն հանրությանը համարյա անծանոթ ազգանուններ, թեև հենց նրանք էլ շատ աչք զարնող են: Իսկ այս համեստ, ամեն հային շատ թանկ անունը` բազալտե տառերով գրված, աննկատ է կարծես: Նայելով […]

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Դսեղում Հովհաննես Թումանյանին դիմում էին՝ Հովհաննես Աղա: Լոռիում նույն կերպ ասում էին նրա պապին` բարձրահասակ, գեղեցկատես, մի շարք պատերազմների մասնակցին, նրան սիրում ու նրա խորհուրդներին ականջալուր էր ողջ Լոռին: Ինչպես գրում է բանաստեղծի դուստրը` «…ասում են` Share on Facebook