Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԸ՝ ՇՈՒՇԻԻ ԿԱՎՃԱՑԱԾ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՋ 1 Եվ դո՛ւ, դո՛ւ, Օսիպ Մանդելշտա՛մ, ի՞նչ էիր անո՛ւմ, հայոց ավերակների դեմ-դիմաց, սարսափահար կնոջդ ձեռքը պինդ բռնած, (համակենտրոնացման ճամբարները հետո կգան քեզ ընդառաջ) տարիներ անց, Շուշիի հրեշավոր ավերակների առաջ՝ հիշո՞ւմ էիր Կիևում հրեաների ջարդերը (100 000), թե՞ մահվան գերանդին հանկարծ հայտնվեց տեսիլքում, սերուցքի ու ցորնաբլիթի փոխարեն դու տեսար մահվան […]

ՋԻԴԻ ՄԱՋԻԱ

Միջազգային լայն ճանաչման արժանացած չին բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Ջիդի Մաջիան ծնվել է 1961 թ. Սիչուան գավառում, Ի ազգությանը պատկանող ընտանիքում: Չինաստանում և արտասահմանում հրատարակվել են նրա ստեղծագործությունների շուրջ 30 ժողովածուներ: Հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Եղել է Չինաստանի ԳՄ քարտուղարը, Ցինհայի փոխնահանգապետը, ներկայումս Չինաստանի ազգային փոքրամասնությունների ԳՄ նախագահն է: ՍՏՎԵՐՆԵՐԸ Հարցրի նրան, ինչո՞ւ […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶՄՌՍՈՒՄ 1 ասեմ որ պոեզիան վաղուց դիակ է արդեն քանի տարի անընդհատ զմռսվող Լենինի նման 300 տպաքանակով լույս տեսնող գրքեր կեսը` չվաճառվող (մյուս կեսն էլ` շնորհանդեսներին մեծահոգաբար նվիրվող) թեկուզ խոսում են աստղերի և տիեզերքի մասին (ի դեպ`տիեզերքը և աստղերը պարզ լույսով լցված ես տեսել եմ միայն Ուկրաինայի և Հայաստանի երկնքում) Եվրոպայում ամեն բան լղոզված է […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. ՎԱՐԱՆԴ

ԱՐԾՒԱԿՌԻՆՉ… Սարդարապատից մինչ Ստեփանակերտ, Միայն տարածք չէ՛ աշխարհագրական. Բաշ-Աբարանից մինչ Շուշին ազատ, Պատմութիւն չէ լոկ՝ երկու թւական. Հա՛յ Ղարաբաղից՝ Ղարաքիլիսա, Մռո՛ւնչ է, շառաչ, Վրէժ եւ ոգի՛, Արդար պահանջն ու կանչն է այն ազգի, Որի միլիոնւա՜ծ նահատակները՝ Ելա՜ծ – ծառացա՜ծ, Նաւ-ու-Նոյ դարձած, Յարութի՛ւն առած, Աստւածաշնչեան Ազդու շո՜ւնչ առած, Հաւատամարտո՛վ վերջնականապէ՜ս ելել են ոտքի, Ելել պայքարի՛, Ելել […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

ՑՈԼՈՒՄՆԵՐ Ոչ թե պատահական, Այլ հազվադեպ ես լցվում աչքերիս մեջ, Իբրև ընկեր, ցանկալի, Որ հայտնվում ես, որպես լիրիկ միանձնուհի, Խորհրդավոր ճամփորդ, Տենչեր որոնող, բարերար: Մոտենում ես թեթևակի ողջագուրումի, Հազիվ մի հպումի… Մազերիդ երեկոն Մթնշաղում է տեսողությունս, Ու թեև պսպղում են կանթեղներ, Բայց չեմ հասնում ցոլքերին, Չեմ հասնում ջերմությանդ համովին, Մնում եմ զրկված ու անբավարար Քո […]

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ծակ կոշիկներ համբերատար առանց թնկթնկալու անցնել օգոստոսով երբ ետևում մնացին հունիսը և հուլիսը * գրողի տարած մանր մունր քարեր ջրափոսեր * ինչ-որ մի տեղ մի անկյունում անհարմար չգնդակահարվել ինչպես Հրանտ Դինքը * ինձ կփրկի Դավթի երկաթի տրեխները * լավագույն տողերը ծիրանի և թթի մասին ես եմ գրել ըստ այդմ ամեն տարի պետք է ինձ անսահման […]

Գևորգ ԽԱՉԱՏՈՒՐ

Գնչուները գնացին Գնչուները հենց որ տեսան Մենք էլ անկախ մնացինք, Իրենց եղած-չեղածն առան Եվ սուսուփուս գնացին: Ամեն գնչու ծնված օրից Ե՛վ գուշակ է, և՛ անկախ.- Ու լավ գիտե, թե որտեղից Երբ հեռանա անհապաղ: Եվ գնչուհուց հայն առաջին Երբ երգելով փող խնդրեց, Չհավատաց նա իր աչքին, Տվեց մանրն ու խորհեց. – Թե սկսեց հայը մուրալ` Էլ […]

ԱՌԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՄ ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

1. Դրախտի դուռը ծիրանի ծառից է, դուդուկի նվագը արտագաղթից է: Այդ երկրի հողը էն հին կավից է, հողի ծաղիկը թափառող թախիծ է: 2. ԵՐԿՏՈՂ Այս նամակը բովանդակություն չունի, որովհետև աղավնին սովից կտցահարել էր չորացած թանաքը: Դրանից երկինքը կապտել էր, աղավնին` ճերմակել, հողը` սևացել: Իսկ դռան վրա գրված էր` զգո՛ւյշ, չարթնացնե՛ք, ներսում քնած է վերջին նժդեհը, […]

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, մանկագիր ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԱՆՈւՇ ԱՆՈւՆՆԵՐ Մայրիկն անուշ անուն է, Մ Ա Յ Ր Ե Ն Ի Ն՝ է՛լ ավելի: Հայրիկն անուշ անուն է, Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ն՝ է՛լ ավելի: Անունները այդ անուշ Մեզ հետ աճում, բարձրանում, Քաղցրանում են […]

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՆՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 1 Երեկոյան, դեռ գիշեր չեկած, ծանր երազներ են ժամանում, անտեր, գզգզված, ասես ծանր լուրեր ռազմաճակատից, որին սովոր ենք այսքան տարի, չկար երազի այն թեթևությունը, որ մանկություն էր կոչվում՝ Ստեփանակերտի մեր այգու հետ ձուլված, որի համար ասես ծնվել էինք ճիշտ ժամանակին, ազնիվ խաղերի դոփապարում, և ամեն մի ճիչ, այգու խորքից եկող (գիշերվա թանձր […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Մարդ-ստվերը Նա քայլում է փողոցով՝ մտազբաղ ու սևեռված, անպատասխան հարցերի ու տագնապների ալիքը չտեղավորելով հոգու ներսում, իսկ ստվերը հետևում է իրեն, հետապնդում համառորեն, քանզի այդպես է կամենում իր համար ոչինչ չարժեցող արևը: Հետո տագնապների ալիքը դուրս է հորդում իրենից, խառնվում ստվերին, որը խտանում է՝ դանդաղեցնելով նրա քայլերը: Ստվերը մոտենում է, ձուլվում մարդուն, ով այդպես էլ […]

Հուսիկ ԱՐԱ

Դրախտ և դժոխք Ի՞նչ պիտի ասեմ այնտեղ` երկնքում, որ քե՞զ էի շփոթել Աստծու հետ երկրի վրա. ու պիտի դատե՞ն ինձ: Իմ ընկերոջ փոխարեն սիրեցի քեզ` ինչպես իմ անձը, որովհետև իմ մերձավորը դու ես: Երկնքի նմանությամբ ու երկրի և ջրերի մեջ եղածների մաքրությամբ քեզ կուռք սարքեցի: Որպեսզի զուր տեղը չտամ մեր տեր Աստծու անունը, ես ամեն […]

Վահան ՍԵՎԱՆ

ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ Օտար երկիր և քաղաքներ, օտար վայր, Ուր զգում եմ ինձ մոլորված ու շվար: Օտար դաշտեր, օտար գետեր, օտար ծով- Փխրուն սիրտս լցնում են ծով կսկիծով: Օտար խոսքեր, կանայք` օտար և անշուք- Չկա սիրո հարազատ շունչ ու շշուկ: Ուրվական եմ քաղաքներում այս շքեղ- Որոնում ու ինձ չեմ գտնում ոչ մի տեղ: Չկամ, չկամ ես այսուհետ […]

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բարության տիպար Իմ թոռնուհի Իզաբելլային Դու հեքիաթային աղջիկ ես բարի, Քո խառնվածքով խորունկ ու արի, Իմանաս ոնց եմ սիրում, պաշտում քեզ, Այդ գիտեն միայն Արարիչն ու ես: Երբ դու տխուր ես, ես էլ եմ թախծոտ, Երբ դու ժպտում ես, օրն է արևոտ: Այս գայլ աշխարհում, այս մութ աշխարհում Ծով բարություն է քո դեմքից ծորում: Պարտիզպան […]

Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

«ՓԱԿԱԳԾԻՑ ԴՈՒՐՍ» շարքից Քայլերս այնտեղ եմ ուղղում, ուր ամեն ինչ անսովոր է ինձ համար: Տարօրինակ է՝ այսքան ժամանակ լողում ենք անորոշությունում ու չենք խորտակվում: Հայրենիք, միակ ձգտումս կերպարդ աղավաղումից փրկելն է: Մտքերս կախվում են հուշերի պարանից` ծայրից ծայր, իրականում ես ներկայում չեմ, կամ այնքան եմ այնտեղ, որքան քեզ համար ընկած տղաները: Ուրվական եմ, թափառում եմ […]

Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

*** Դու բանաստեղծ ես Տիրոջ կամոք, Խորունկ հոգի ես, լույսի ճաճանչ, Կապույտ թռչուն ես ու թռչող գորգ, Բերկրանքի կոհակ, կարոտի կանչ: Վայրի ծաղիկ ես, ցող սարսռուն, Փխրուն թախիծ ես, խնդության բոց, Արբունքի ճիչ ես, գութի թրթիռ, Ձյունեղեն կատար, աստղի զնգոց: Հավատի վեմ ես, հույսի բողբոջ, Հույզի, երազի, սիրո շաղախ, Հողմի շառաչ ես, հրեղեն շանթ, Հավերժի […]

Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Այս տարվա ձմեռը Ձմեռն իսկապես համը շատ հանեց, Ձմեռն իսկապես նմանվեց նրանց, Ովքեր պաշտոնի, դիրքի բերումով, (Նաև անպաշտոն, նաև առանց դիրք), Թմբկահարում են (միևնույն հանգով) Իրենց կարիքը, վաստակը իրենց, Իրենց չարիքը, բարիքը իրենց, Եվ այն էլ հանո՜ւն հասարակության… Ձմեռն իսկապես նմանվեց նրանց, Ովքեր միալար, ովքեր ձանձրալի, Իբր թե կարգով բնականության, Իբր թե հանուն բանականության, Իրենց […]

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՐԵՇՏԱԿԸ ՍՐՏՈՒՄ Անտիկ իրերի առևտրական Իոսիֆն Ամուսնացավ հարուստ վաճառականի դուստր Սիրան Բեժանովայի հետ, Եվ հայ մշակույթը աշխարհին Տվեց քեզ` օ՜, Փարաջանո՛վ Սարգիս, եղբա՛յր իմ հեգ… Թիֆլիսյան, մանթաշովյան շարքերի խորշերից հորդում էին գույներ, բույրեր և հնչյուններ ապշեցնող… Լավագույն քո նկար-կադրերը վերարտադրում են հուշերը մանկության… Թիֆլիսի ազգային լոսկուտներից կազմված կարպետը քոնն էր ընդմիշտ: Դու ոսկերիչ, վաճառող, նկարիչ […]

Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ԵՎ ԼԵՌԸ ԽՈՍԵՑ Թագն իմ արյունի Քո փառքն է, երկիր, Քո շնչով հասա Կատարն իմ անծիր: Գերեզմաններդ Տեղահանվեցին, Բայց քո մեջ է քո Տունդարձը, ասին: Թե լեզուս կտրեն` Հոգուս կերևաս. Դու հավերժի մեջ Ծագող արգակ: ԱՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ Այնպես կուզեի` Ձեր նման շքեղ… Տքնել, արարել: Բայց, աստված չանի` Մահն իմ նմանվի Ձեր մահին չտես: * * […]

ՕՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ/Արարատ Մկրտումյան

Գյումրու «Բեռլին» հյուրերի տան սրահում բանաստեղծ Արարատ Մկրտումյանի 60-ամյակին նվիրված ցերեկույթ էր: Բանաստեղծին, նրա տեսակին ու ստեղծագործությանը վերստին առնչվելու անհրաժեշտությունն էր Նրա անունով հավաքել բոլորին. գրչակից ընկերներին, պոեզիան գնահատողներին, պարզապես ընկերներին ու հարազատներին: Ներկաները սրտի և գնահատանքի խոսքեր ասացին, հիշեցին Պոետին, խոհեր կիսեցին ու բարձրաձայնեցին նրա բանաստեղծություններից: Պակասող Բառ կար, բայց առավել մի թախիծ… 88-ի […]