Գագիկ ՍԱՐՈՅԱՆ

Ներկայացված է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ ամենամյա մրցանակաբաշխությանը AKM-74 ինքնաձիգի երգը Ամեհի խորխորատներ կան Կյանքի և մահվան միջև: Ես չափում եմ դրանք Կույր, Թափառական, Դեպի թիրախը սլացող Իմ լուսածիր գնդակի կորագծով: Հե՜յ, Ամեհի անդունդներ կան գիշերներում: Հուզվում եմ, շիկացած է իմ փողը: Վառոդից վառվելով վառ, Գազի մեջ Հազում, Թպրտում, Դողում է գիշերը: Ահա՛, այսօրվա […]

Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Սերը՝ ընդհատակ Ինչպես հողմերից բռնակալության Ճշմարտությունն է անցնում ընդհատակ, Արդարությունն է դառնում աքսորյալ, Ազատությունը լինում ոտնատակ, Այդպես էլ սերս, միա՜կը գուցե, Որով ապրել եմ ու կապրեմ նաև,- Քո հոխորտանքի խոսքերից թեթև, Անմիտ մերժումիդ մրրիկներից մութ, Թևերը ծալեց, (թռիչքի՜ց առաջ), Հալածվեց իմ մեջ, անցավ ընդհատակ՝ Դառնալով արյան ընդվզում ու կանչ… (Եվ դադարեցինք հանդիպել իրար: Եվ դադարեցինք […]

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

*** Քայլում էի ձեր միջով` Համառ ու անխոնջ, Որ… հասնեի ձեզ… Կանգառներին ինձ հրում էիք դուրս` Իբր ես ձեզ չեմ ճանաչել… Խցկվում էի նորից, անվերջ համառում` Տեղ պիտի հասնեմ …Հասել եմ… Հիմա ինձ եք փայփայում` Չմնաք անսեր… *** Ես հավաքում եմ գույները օրվա Ու նկարում եմ ինքնապատկերս, Որ վաղո՜ւց արդեն դիմանկար չէ… Ինձ խզբզում եմ […]

ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին *** Մանուկներին շատ եմ սիրում, Առավել շատ այն մեկին` Ում շուրթերից հենց նոր հնչեց Իմ տողերը սրտագին: ՊԱՊԻ ԴԵՂԸ Պապը ասաց` հիվանդ եմ, Մի դեղ արեք` լավանամ, Վահանը թե` շուտ զանգեմ, Թող օգնության շտապ գան: Տատը խնդաց քթի տակ. – Պապի […]

Լյուսան ՊԸՉԱՔՉԸ

Ծնվել է 1968 թ. Թուրքիայում, Սեբաստիայի նահանգի Ատըեաման գյուղում: Գրում է բանաստեղծություններ ու պատմվածքներ թուրքերեն լեզվով, որոնք մեծամասամբ տպագրված են թերթերում և ամսագրերում: Նրա բանաստեղծությունները թուրքերենից հայերեն թարգմանել է Զահրատը: I Այո – իմս էր օրը եւ ապրեցայ զայն – Հիմայ բանաստեղծութիւն կարդամ քիչ մը – Կարճ կարճ աչքերս համը կը նային քերթուածներուն Որ գտնեմ […]

Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ Ճանապարհները թիկունքները մնում են հեռացողներին և բազուկ տեսած մեր ուսերը թալկանում նեղանում են- մինչդեռ մեծահոգի են ճանապարհները երբ չեն լքում և դժվար է մոռանալ պատրանքը` սերերի և կիրակիները հրաժեշտների շռայլությամբ որոնց սպասում ենք համբերությամբ երբ մեզ գրկելու են բացված դռների մեջ պատուհանների առաջ նրանց ձեռքերը մեզ երկրպագել էին ճանապարհից առաջ և առավոտներ խոստացել: ԺԱՄԱՆԱԿԸ […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑԻԱ Արևահարվողների բազմությունը Հավերժական ծովափերին, և լուսնահարվողների բազմությունը պատրանքի հրվանդաններում… Ով` ինչ է ստանում աստեղային խորքերից փչող հոգևոր սյուքից…- Սարսուռն ինձ դարձնում է մի լուսակիր որդ դրախտի պարտեզներում – բանաստեղծության ժամն է… Եվ հույս ունենանք, որ Լույսի տեղատվության հետ հետ կքաշվենք խորքերը անհուն Պայծառության… ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐՈՎ Հնում փորոտիք են շուռ տվել մատների մեջ, հետո եկան […]

ԿԱՄԻԼԱ

Առիւծաբաշ Արքաներին Օ՜, սիրեկան դուք այրեր, Հեշտանքի անտառներում խուզարկու, Հաճոյքների տարփանքներով վառվռուն, Կրքէ կրակներով խելագար: Կեանքն ըմբոշխնող արու- արքայ մարմիններ, Հարուա՛ծ- հարուա՛ծ սուզուող խորքը ցնծութեան, Հասնումների սիրատոչոր ժայթքումով, Առագաստի քրտինքներով բոցաւառ: Համբոյրներով էգ կույսերի սիրակեզ, Կայծականետ ձգումների լարումով, Կանթե՜ղ վառեք սիրոյ երկիր հեշտանքի, Գգուանքների արբեցումով մորեմերկ: Գռմռում եք առիւծաբաշ պոռթկումով, Վայելքների հիւթեղ բնի մէջ սիրատենչ, […]

Արմենուհի ՍԻՍՅԱՆ

*** Ու կթվա, թե ծառը փայտ է մի, ու իր համար աճում է միայն: Ասում եմ ես ձեզ. ինչպե՞ս կարող է ծաղկել ինչ-որ բան առանց զգացմունքի, դե փորձե՛ք հապա… *** Երկուսս էլ ծխում ենք. քեզնից ծուխ է արձակվում ծխախոտի, ինձնից՝բանաստեղծություն. երկուսն էլ գնում են երկինք, երկուսից էլ մենք ենք սպառվում… *** Քնած էի ձմռան գրկում, […]

Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՄԵՋ Մուրադյան փողոցի այգու տաղավարը` քաղաքային գյուղամեջ, և ծերակույտը` թաղային սենատ, հավաքվում է այստեղ ամեն օր` քվորումն ապահոված, նախ` խաղալու բլոտ, փոկեր, նարդի` որպես թե Լաս Վեգասում նստած, ապա, բոլորովին թարմ գլուխներով, կամաց-կամաց անցնելու խնդիրներին արդի` թաղի, երկրի ու աշխարհի առջև ծառացած: Օ՜, հայոց այրեր կորովամիտ` ամեն բանից գլուխ հանող ու երևի հենց դրա […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. ԱԼՄԻՆ

ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐԸ Անմոռուկները համերգ են տալիս, Մի գերմարդկային, շքեղ մի համերգ, Նրանց երգերը երկնքից գալիս Ու երկրի վրայ դառնում են… տարե՜րք: Անմոռուկները ժպտում են տխուր, Յետոյ աչքերից թափում են ցողեր, Սրտերը նրանց տրոփում յախուռն, Իսկ հոգիները` արձակում շողե՜ր: Անմոռուկները տենչում են անբառ, Որ չմոռանանք մենք նրանց յաւէտ, Անմոռուկների դեմքը` սուրբ խաչքար, Անմոռուկների յուշը`խնկաւետ… Անմոռուկները` անուններ` անմոռ, […]

Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԸՆԿԱԾ ՀՐԵՇՏԱԿԸ Ահա, գարունը գույն առավ, փթթեց ապրիլ ամիսը: Ես էլ ժպտում եմ ամենքին, բայց իմ հոգին լալիս է: Արևն է երկնակամարում, հեռվում` վսեմ Մասիսը, ուրախությամբ լեցուն մի օր, բայց իմ հոգին լալիս է: Ասում են ինձ` ամենագետ, սուրբ հայր եմ ես, Ուլիս եմ, և պետք է երջանիկ լինեմ, բայց իմ հոգին լալիս է: Երկնից […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. Անուշ ՆԱԳԳԱՇԵԱՆ

…ԵՒ ԱՉՔԵՐՍ, ՍԻՐՏՍ, ՀՈԳԻՍ Ես չեմ գիտեր արդեօք ինչո՞ւ, Նայուածքդ ինձ այդքան յուզեց, Տարաւ ինծի այնքան հեռու, Այնքան ծանօթ աշխարհ մը ինձ: Ինչպէս կրցար այդպէս յամկարծ Դուն աչքերէս իջնել սրտիս, Եւ գրաւել ամբողջովին, Եւ աչքերս, սիրտս ու հոգիս… Խենթ զգացում ծանօթ ես ինձ, Եւ հոն ես միշտ, սակայն երբեմն` Լոկ շշուկէ, լուռ նայուացքէ Փոթորկի պես […]

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Քառյակներ *** Ասելիքն է խոսքի հիմքը պոետի, Աստծո պարգև շնորհ-ձիրքը պոետի, Թե բան չունի նա աշխարհին ասելու, Փուչ է անգամ շքեղ գիրքը պոետի… *** Լոռվա ամեն մի սարից, Ամեն ծաղկից ու ծառից, Արեգակի պես պայծառ, Թումանյանն է ժպտում ինձ… *** Հայրս գիտեր լեզուն ծառի ու ծաղկի, Գիտեր օրը, ժամը վարի ու ցանքի, Գիշեր ու զօր […]

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԸ՝ ՇՈՒՇԻԻ ԿԱՎՃԱՑԱԾ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՋ 1 Եվ դո՛ւ, դո՛ւ, Օսիպ Մանդելշտա՛մ, ի՞նչ էիր անո՛ւմ, հայոց ավերակների դեմ-դիմաց, սարսափահար կնոջդ ձեռքը պինդ բռնած, (համակենտրոնացման ճամբարները հետո կգան քեզ ընդառաջ) տարիներ անց, Շուշիի հրեշավոր ավերակների առաջ՝ հիշո՞ւմ էիր Կիևում հրեաների ջարդերը (100 000), թե՞ մահվան գերանդին հանկարծ հայտնվեց տեսիլքում, սերուցքի ու ցորնաբլիթի փոխարեն դու տեսար մահվան […]

ՋԻԴԻ ՄԱՋԻԱ

Միջազգային լայն ճանաչման արժանացած չին բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Ջիդի Մաջիան ծնվել է 1961 թ. Սիչուան գավառում, Ի ազգությանը պատկանող ընտանիքում: Չինաստանում և արտասահմանում հրատարակվել են նրա ստեղծագործությունների շուրջ 30 ժողովածուներ: Հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Եղել է Չինաստանի ԳՄ քարտուղարը, Ցինհայի փոխնահանգապետը, ներկայումս Չինաստանի ազգային փոքրամասնությունների ԳՄ նախագահն է: ՍՏՎԵՐՆԵՐԸ Հարցրի նրան, ինչո՞ւ […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶՄՌՍՈՒՄ 1 ասեմ որ պոեզիան վաղուց դիակ է արդեն քանի տարի անընդհատ զմռսվող Լենինի նման 300 տպաքանակով լույս տեսնող գրքեր կեսը` չվաճառվող (մյուս կեսն էլ` շնորհանդեսներին մեծահոգաբար նվիրվող) թեկուզ խոսում են աստղերի և տիեզերքի մասին (ի դեպ`տիեզերքը և աստղերը պարզ լույսով լցված ես տեսել եմ միայն Ուկրաինայի և Հայաստանի երկնքում) Եվրոպայում ամեն բան լղոզված է […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. ՎԱՐԱՆԴ

ԱՐԾՒԱԿՌԻՆՉ… Սարդարապատից մինչ Ստեփանակերտ, Միայն տարածք չէ՛ աշխարհագրական. Բաշ-Աբարանից մինչ Շուշին ազատ, Պատմութիւն չէ լոկ՝ երկու թւական. Հա՛յ Ղարաբաղից՝ Ղարաքիլիսա, Մռո՛ւնչ է, շառաչ, Վրէժ եւ ոգի՛, Արդար պահանջն ու կանչն է այն ազգի, Որի միլիոնւա՜ծ նահատակները՝ Ելա՜ծ – ծառացա՜ծ, Նաւ-ու-Նոյ դարձած, Յարութի՛ւն առած, Աստւածաշնչեան Ազդու շո՜ւնչ առած, Հաւատամարտո՛վ վերջնականապէ՜ս ելել են ոտքի, Ելել պայքարի՛, Ելել […]

Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

ՑՈԼՈՒՄՆԵՐ Ոչ թե պատահական, Այլ հազվադեպ ես լցվում աչքերիս մեջ, Իբրև ընկեր, ցանկալի, Որ հայտնվում ես, որպես լիրիկ միանձնուհի, Խորհրդավոր ճամփորդ, Տենչեր որոնող, բարերար: Մոտենում ես թեթևակի ողջագուրումի, Հազիվ մի հպումի… Մազերիդ երեկոն Մթնշաղում է տեսողությունս, Ու թեև պսպղում են կանթեղներ, Բայց չեմ հասնում ցոլքերին, Չեմ հասնում ջերմությանդ համովին, Մնում եմ զրկված ու անբավարար Քո […]

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ծակ կոշիկներ համբերատար առանց թնկթնկալու անցնել օգոստոսով երբ ետևում մնացին հունիսը և հուլիսը * գրողի տարած մանր մունր քարեր ջրափոսեր * ինչ-որ մի տեղ մի անկյունում անհարմար չգնդակահարվել ինչպես Հրանտ Դինքը * ինձ կփրկի Դավթի երկաթի տրեխները * լավագույն տողերը ծիրանի և թթի մասին ես եմ գրել ըստ այդմ ամեն տարի պետք է ինձ անսահման […]