ՊԱՏՄՎԱԾՔԸ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՊԸՆԹԱՑ

318389167_1703328250062889_7021071639528164040_n

Դեկ­տեմ­բե­րի 7-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ «Ար­ձակ դաշ­տեր» գրքի շնոր­հան­դե­սը:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, տե­ղե­կաց­նե­լով, որ ժո­ղո­վա­ծո­ւում տեղ են գտել ժա­մա­նա­կա­կից ՀԳՄ ան­դամ 67 գրող­նե­րի պատմ­վածք­նե­րը, ո­րոնք ՀԳՄ հրա­տա­րակ­չութ­յա­նը տրա­մադ­րել են հե­ղի­նակ­ներն ի­րենց ընտ­րութ­յամբ, և գր­քում ներ­կա­յաց­վել են ըստ տա­րի­քի՝ ա­վագ­նե­րից մինչև ե­րի­տա­սարդ­նե­րը, շեշ­տեց, որ ան­թո­լո­գիան հե­տաքր­քիր է իր կեն­սա­կան ընդգր­կու­մով և­ ո­ճա­կան բազ­մա­զա­նութ­յամբ: «­Վեր­ջին 40-50 տար­վա մեր գրա­կան մտա­ծո­ղութ­յու­նը, մեր նե­րաշ­խար­հը, մեր երկ­րի, գրո­ղի հոգ­սե­րը, ար­ձա­կի ո­ճի, լեզ­վի և­ այլ գրա­կան հատ­կութ­յուն­նե­րի մեծ փո­փո­խութ­յուն­ներն ար­տա­հայտ­ված են այս ժո­ղո­վա­ծո­ւում»,- ա­սաց նա՝ կար­ևո­րե­լով, որ ընդգրկ­ված հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը թարգ­ման­ված են տար­բեր լե­զու­նե­րով:
Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը, խոս­տո­վա­նե­լով, որ ի­րեն զար­մաց­րել է հայ գրո­ղա­կան խայ­տաբ­ղե­տութ­յու­նը, նկա­տեց, որ այս ժո­ղո­վա­ծուն ընդգր­կում է հայ ար­դի ար­ձա­կի ամ­բողջ ներ­կապ­նա­կը՝ իր գույ­նե­րով, բույ­րե­րով:
Ըստ Ման­վել Մի­կո­յա­նի՝ որ­ևէ սահ­ման կամ տար­բե­րութ­յուն չկա՝ ով որ­տեղ է ապ­րում, ա­ռա­ջին հեր­թին գնա­հատ­վում է ստեղ­ծա­գոր­ծութ­յան գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քը, տպագր­վում է ան­թո­լո­գիա­նե­րում, հան­րա­պե­տա­կան գրա­կան մա­մու­լում ա­ռանց որ­ևէ խո­չըն­դո­տի: Շանթ Մկրտչ­յա­նի հա­վաստ­մամբ՝ «Ար­ձակ դաշ­տեր» ժո­ղո­վա­ծուն ընդ­հա­նուր առ­մամբ ներ­կա­յա­նա­լի գիրք է: «­Մեր բազ­մաոճ ար­ձա­կը եր­ևում է այս­տեղ: Այ­սօր­վա մեր պատմ­ված­քի ընդ­հա­նուր դեմքն է ներ­կա­յաց­նում»,- ա­սաց նա:
Դա­վիթ Մու­րադ­յա­նը, նշե­լով, որ ժո­ղո­վա­ծուն ու­նի հստակ կոն­ցեպ­ցիա, այ­սինքն՝ տալ գրա­կա­նութ­յան հա­մա­պատ­կեր՝ իր բո­լոր դրսևո­րում­նե­րով, ա­սաց. «­Սա լուրջ քայլ է, սրա­նով մենք գրան­ցում ենք ար­դի գրա­կա­նութ­յան գո­յութ­յու­նը, կեն­սա­կան նե­րու­ժը, ո­րա­կը և բազ­մա­զա­նութ­յու­նը»: Պատմ­ված­քը բնո­րո­շե­լով որ­պես գրա­կա­նութ­յան ճե­պըն­թաց՝ նա վստա­հեց­րեց, որ այս ժո­ղո­վա­ծուն մի կար­ևոր բան է հաս­տա­տում. «­Մենք բո­լորս գրում ենք մի ընդ­հա­նուր տեքստ, ո­րը կոչ­վում է ար­դի հայ ար­ձակ, բայց յու­րա­քանչ­յու­րը գրում է իր ձե­ռագ­րով: Այդ ընդ­հա­նուր տեքս­տը՝ իր ան­հա­տա­կան ձե­ռագ­րե­րով, այ­սօր­վա մեր հայ գրող­նե­րի մագ­նի­սա­կան կենտ­րոնն է և գու­մար­ման տե­ղը: Ու­րա­խաց­նում է, որ այդ ձե­ռագ­րերն իս­կա­պես ան­հա­տա­կան են, իս­կա­պես գրո­ղի ինք­նաբ­նո­րո­շումն են և մեր գրա­կա­նութ­յան բազ­մա­վեկ­տոր լի­նե­լու ա­պա­ցույ­ցը»,- ամ­փո­փեց նա:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.