Արգելված մտություններ կամ ցավեր բռնողը / Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Կենտրոնի աստիճաններին գործընկերս հավասարվում է ինձ և մեքենան մոտեցնելու նշան անում: Ճանապարհին նրանից վերցնում եմ օպերատիվ հիշողությամբ էկրանիկն ու միացնում հասցեների գծագիրը: 21/4 բարձրահարկ շենքի 78-րդ հարկում բնակարանի դուռը աղջիկ է բացում, գլուխը կախ, թափթփված տնային զգեստով, երիտասարդ, բայց հասցրել է դաստակները թարմ սպիներով նախշել, գուցե ամբողջ մարմինն է պատժվածքների ճարակ դարձրել: Գործընկերս ներան հրում […]

Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ / Ֆանտաստիկ պատմություն

N թվականին, երբ Թուրքիան փլուզվեց և Ախուրյան-Եփրատ-Զաբ-Արաքս գետերի միջագետքում առաջացավ Նոր երկիր, Հայաստանի Հանրապետությունը դարձել էր Երկիր մոլորակի ամենածաղկուն ու բարգավաճ երկիրը, իսկ հայ լինելը ձեռք էր բերել կատարյալ մարդ լինելու համարում: Սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում ստույգ ասել, թե ինչը կամ ինչերն էին այդ անհավատալի երևույթի պատճառները, երբ մի երկիր, որը գտնվում էր […]

ՊԱՌԱՎԱԾ ՈՐԲՈՒԹՅՈՒՆ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

Ծայրամասային թաղամասի վերջին երկու տներում ապրում էին համագյուղացի, մանկության ընկերներ: Զաքարը Մանուկի կնոջ փախուստից հետո, երբ մոտենում էր որդու բանակից զորացրվելու օրը, որոշեց անակնկալ մատուցել և որդուն դիմավորել քաղաքի տանը, որպեսզի որդուն հեռացնի կորստաշատ ներկայից ու ապագայի հուսալի պայմաններ ստեղծի: Ավերված հոգով Մանուկը մենակության սևագրությունը ջնջելու համար, մոռացման երախից փրկած հեքիաթները շալակած հայտնվեց Զաքարի ղռանը: […]

ՕՏԱՐՎԱԾԸ / Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Պատրիկյանական մի վերջին հայացք նետելով քթերը վեր ցցած, ծռմռված, հաստ ռետինե ներբաններով անդրշիրիմյան ոտնամաններին, թեթևակի քմծիծաղ տվեց, քթի տակ մրմնջաց` «Լա՜վ հաջողվեց, ձմեռը կհանի…», ու Գետառի եզրով շարժվեց դեպի մոտակա շինությունները: Երկու օր բերանը համարյա բան չէր դրել: Նրբակերտ դեմքը մազակալած էր, նիհար ու դալկությունից ասես թոշնած: Արտևանունքների տակ կապտավուն ստվերները հիվանդագին-մուգ գույնով էին առանձնանում: […]

Հերակլեսի տասներեքերորդ սխրանքը / Ֆազիլ ԻՍԿԱՆԴԵՐ

Բոլոր մաթեմատիկոսները, որոնց հետ ինձ վիճակվել է հանդիպել դպրոցում ու դպրոցից հետո, թափթփված, թուլակամ ու բավական հանճարեղ մարդիկ էին: Այնպես որ, պնդումը, թե Պյութագորասի շալվարի փողքերը հավասարակողմ են եղել, հազիվ թե բացարձակ ճիշտ լինի: Գուցե Պյութագորասի շալվարը հենց այդպիսին էլ եղել է, բայց հետնորդները երևի դա մոռացել ու այնքան էլ ուշադրություն չէին դարձնում իրենց արտաքինին: […]

ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՁՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Մութն ընկնելուն պես նրբանցքը, որ քաղաքի շքեղորեն կառուցապատված բանուկ փողոցներից մեկի մի անշուք ճառագայթն էր՝ հարյուրամյա գաճաճ աղյուսաշեն, հնամաշ տներով, գրեթե ամայանում էր, կարծես մեռնում, դուրս գալիս տարածության ժամանակից: Միայն տներից մեկի վրա միաչքանի աղոտ լուսամփոփ կար, որ հազիվ ընթեռնելի էր դարձնում պատի ոսկետառ ցուցանակը՝ «Գիշերային սրճարան»: Մի քանի տարի առաջ դա առնետանոց բնակարան էր: […]

«ՎԱ՜Յ, ՁԻՆ ԱԽՊԵՐ Ա…» / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Լեռնաշխարհում գարունը գալիս է հազար նազերով: Դաշտում արդեն շոգ է, մարդիկ վայելում են արևի ջերմությունը, իսկ լեռների վրա ձյունը չի հալվում: Սպիտակ մազերի նման նստում է սարերի գլխին: Սարն ինչպե՞ս հանի գլխարկը, հազար տարեկան ծերունի է, հազար խոհ ու գործ կա ու նայում է ձյունեգլխարկի տակից, նայում է Սևանա լճին ու քմծիծաղ է տալիս ափին […]

ՓԱԿ ԴՌՆԵՐ / Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Նվիրվում է անվանի նկարիչ Ռուբեն Մանուկյանին Արևիկը սովորականի պես ավլում էր աստիճանավանդակը, երբ աչքն ընկավ հարևանի փակ դռանը` վրան փակցված էր հեռախոսային կապի գովազդը: Անմիջապես պոկեց, որ չիմացվի՝ տանտերերն այստեղ չեն ապրում: Դռանը նայեց կարոտով: Սովորական դուռ` սրճագույն, վրան երկրաչափական գծեր, բայց դռան ետևում արվեստի ի՜նչ կտավներ կան: Տանտերերը` Վահագնն ու Փիրուզը, Լոս Անջելեսում են, […]

ՄԵՆԱԿ ՄԱՐԴՈՒ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ / Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Պատերազմը խելագարություն է, որը ստիպում է կասկածել մարդու բանականությանը»: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ Գրեթե բոլոր պատերազմներն անկախության մասին են ու անկախության համար: Պատերազմներն անցյալ չեն ունենում ու տարօրինակորեն նման են իրար: Վահագնը բացում է ծխախոտի տուփն ու մի հատիկ հանում: Հիշեց, որ մինչև պատերազմը չէր ծխում, իսկ կռվի դաշտում չծխող զինվորը հազվադեպ երևույթ էր, այսինքն՝ համարյա […]

Մենախուց / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ժանգ Աբոն դժվարությամբ բացեց աչքերը, բայց այդպես էլ չհասկացավ, թե որտեղ է հայտնվել, ինչ է կատարվել իր հետ, կամ ով է ինքը: Նա ընկած էր սառը սալաքարերին, որոնք մենախցի հատակը ծածկում էին այնպես, որ չէր մնում ոչ մի ճեղք, դեպի հող տանող ոչ մի սողանցք, որտեղից կարողանար ներթափանցել որևէ կենդանի արարած՝ մրջյուն կամ թեկուզ տիզ, […]

ՎԵՐՋԻՆ ԱՐԿԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Նա տնքալով շտկեց մեջքը, ձեռքերը դրեց գոտկատեղին, սեղմելով ձգեց ուսերը և հենվեց պատին: Պատի տաքությունից մեջքի մզզոցը մի քիչ թուլացավ, երկար ժամանակ նստած մնալուց պրկված մկանները բացվեցին: Քահանան գլուխը հենեց պատին և հայացքը հառեց ամպերով պատած երկնքին: Աստղերը չէին երևում, ծառերը աննշան քամուց տարուբերում էին տերևները՝ մի սրսփուն շշունջ սփռելով շուրջը: Ետևում եկեղեցին էր` հին, […]

Օլգա ԴԱՐՅԱՆ / ԱՆԱՆՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Շուկայում գնումներ անելուց հետո, մետրոյի կայարաններից մեկով անցնելիս, իրեն կորցրած, կիսախելագար մի կնոջ տեսա՝ մրոտ դեմքով ու նույնքան մրոտ, լայն ու լմփոշ հագուստով, որ հավանաբար ինչ-որ մեկի տվածն էր, կամ աղբարկղից իրեն բաժին հասածը… Բավականին երիտասարդ էր՝ գեղեցիկ, բայց մշուշված աչքերով: Չնայած խղճուկ տեսքին, նա՝ կնոջը հատուկ մի ձգտումով, գեղեցկանալու փորձ էր արել և կապտավուն […]

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ / ՄԵԿ ԿՅԱՆՔ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ

Այն օրից, երբ նրանք հասկացան, որ երկուսն էլ դատապարտված են միևնույն կացարանում ապրել, դարձան ակամա թշնամիներ: Այո` թշնամիներ, քանզի նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ապրելու կերպը, բնույթն ու էությունը: Յուրաքանչյուրն առաջնայինը համարում էր հենց իրեն, իր գերազանցությունը մյուսի հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրն ապրում էր այնպես, ինչպես իրեն ձեռնտու էր, ինչպես իրեն հաճելի էր և բոլորովին հաշվի չէր […]

Կաթով կենաց վանեցի Սալեի համար / Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշեցի Մաթոսի և նրա կնոջ` Սիբիրում թևը կորցրած Գուլոյի հիշատակին Բաթումի ամենաուրախ կնոջ անունը Սալվե էր, սակայն իրենց լեզվի գործը հեշտացնելու համար բոլորը նրան Սալե էին կոչում: Վանեցի գաղթական էր, որ ո՛չ ինքն էր հուսահատվում, ո՛չ թույլ տալիս մյուսներին հուսալքվել: Մի երեկո, երբ ամուսնու` Հովանի ատամի ցավն էր բռնել, վերջինիս ուղեկցել էր քաղաքի ամենալավ ատամնաբույժի […]

ՎԱՂՈՒՑ ԹԱՂԸ ԾԻԾԱՂԻ ՁԱՅՆ ՉԷՐ ԼՍԵԼ… / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Թիկունքից երևացող Շուշվա քերծերի խորապատկերի վրա այդ տունը ինձ միշտ տեսլանում է նկարչի վրձնին արժանի ժայռաքարերի գույնն իր վրա առած մի կտավով, որի բնաշխարհիկության հմայքն ապահովող լրագույնը փողոցին նայող բաց պատշգամբում նստած ծեր կնոջ պատկերն է: Տարվա բոլոր տաք օրերին՝ վաղ առավոտից ուշ երեկո, մի ձեռքով բազրիքին հենված, մյուսը ճակատին հովանի արած՝ Մանուշ բաբոն թաղի […]

ԷԼ ՈՉ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանավանդ այսօրվա դեպքից հետո չեմ ուզում անուն կամ ազգանունով ներկայանալ: Հորաքույրս ասում է. «Բավական է քեզ նման սիրուն աղջիկը մի տեղ հայտնվի… ու հենց հայտնվեց, ներկաները միանգամից ու միաբերան, մտքում թե բարձրաձայն կասեն. «Ուա՜ուու, էս ո՞վ էր»: Ուրեմն, անունս չասեմ, մանավանդ որ տարածված հայկական անուններից է, հիշվող, առանց ինձ՝ ոչինչ չասող, բայց ինձ սազում է: […]

Նարինե ԿՌՈՅԱՆ / ՖՈՒՏԲՈԼ

Դիրքերում լավ է: Այնտեղ չի երևում` ում գրպանում փող կա, ում գրպանում` չկա, ով է որբանոցից եկել, իսկ ով` մամայի տաք ծոցից, որովհետև դիրքերով է անցնում պատերազմի ու խաղաղության, ապրելու և մեռնելու սահմանը: Կյանքն այստեղ մերկանում է. անհետանում են բոլոր դեկորներն ու բազմաշերտ շղարշները` անցյալը դարձնելով անիրական, ասես` ծանոթ ֆիլմից մնացած կիսատ-պռատ հիշողություն, որը քոնը […]

ԹՈՆՐԱՏՈՒՆԸ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

– Քեզ էժան ու շռայլ ծախսելուց հետո… – Վերջ տուր, Ավո, թող մի քիչ հանգստանամ, տաքանամ, հազար տարի է քուրսի չեմ տեսել, թոնիրը ինձ ուրիշ աշխարհ է տանում… – Ես ընդամենը ուզեցի քեզ հիշեցնել, որ կյանքը լիքն է չորացած ծիծաղներով, որ մերկ տղամարդը տարփածու կնոջը գերելով, սիրո արբեցում է խոստանում, որ անկենդան հմայք չի լինում, […]

Բոնժո՛ւր, Ջեկո / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Սերժն ու Եղիսաբեթը Փարիզից եկան: Սերժը ֆրանսիացի հայտնի բանաստեղծ է, Եղիսաբեթը՝ թարգմանչուհի: Սերժի հետ միայն հեռախոսով էինք խոսել: Նա մի քանի հայերեն բառ գիտեր, ես՝ ֆրանսերեն: Վենտուրինին եկել էր տեսնելու ոչ միայն ինձ, այլև պատմվածքիս հերոսին: Կատակ բան չէր, ֆրանսիացի հանրահայտ բանաստեղծ Սերժ Վենտուրինին, ում հետ շատերն էին երազում հանդիպել, ոչ միայն ինձ հյուր էր […]

ԱԿԱՄԱ ՎԿԱ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Գիշերվա խավարը ծանր ու սպառնալից փռվել էր ժանյակազարդ սև քողի պես, պարուրել հենակետն ու շրջապատի նոսր անտառը: Հինգ զինվորներից երկուսը, համազգեստի գլխարկներն ու սեփական զենքերը բարձ դարձրած, քնել էին ցերեկվա ջերմությունը դեռ պահպանած փափուկ սևահողի վրա, որն առատորեն ծաղիկներ ու մոլախոտ էր ծլարձակել՝ մոռանալով, որ աշնանամուտ է, և մինչև ցրտերն ընկնելն ու առաջին ձյունը նրբիկ […]