ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ / Լևոն ԱԴՅԱՆ

ՊԱՏՎԻՐԱՆ Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր- ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային` ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան: Մայրս… մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց… մայրս չկար: Նա հող էր դարձել, և որպես ծաղիկ, որպես մի կակաչ` […]

ԶԻՆՎՈՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ / Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գիշերվա ժամը մեկն էր: Խորենի քունը չէր տանում: Կինը ամանները լվացել, հեռուստացույցի դիմաց մի կարճ ժամանակ ասեղութել էր արել ու մտել ննջարան: Հեռուստացույցը միացած էր, սակայն էկրանին երևացող պատկերներն իր համար լոկ գունավոր շղարշի պես էին, իսկ դրանցից արձակվող ձայները նա լսում էր հենց այնպես` ասելիքն առանց կարևորելու: Խորենը քայլում էր հյուրասենյակի գորգի վրայով ու […]

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԱՊՏԱԿԸ* Փախել եմ պիոներական ճամբարից: Փախա, երբ մեզ` երեխաներիս, զբոսանքի տարան «Ծակքար» սարի լանջերը: Այստեղից պարզ տեսնում էի մեր գյուղի սարերն ու հանդերը: Նրանց ուղղությամբ, մարգագետինների փոսերի ու ճահիճների միջով անցա և հիմա մեր գյուղի դիմացի քարափի վրա եմ և […]

Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ / Սիրտը թողած պատերազմում

Ստեղծագործում է ռուսերեն, տպագրվել է “Нева”, “Дружба народов”, “Октябрь”, “Урал” հանդեսներում, ունի երկու ժողովածու` “Симфония одиночества” (2010), “Симфония ожидания” (2014): Թարգմանվել ու տպագրվել է «Անդին», «Գարուն» ամսագրերում, «Գրանիշ» կայքում: Սենյակ: Բազկաթոռ, բազմոց: Պատին` հին ժամացույց: Սեղանը` մեծ, ժամացույցի տակ, սեղանը` փոքր, բազմոցի դիմաց: Հենց նոր խմված սուրճ, հանգցրած ծխախոտ: Միացրած հեռուստացույց: Անգիտակցաբար թերթում ես ալիքները` […]

Գոհար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ / Տեղը օջախում

Երնեկ, երնեկ էն օրը, երբ հայրս իր տեղում նստում, դողդոջուն աջով գդալը բռնում, մոտեցնում էր ճաշին: Հազա՛ր երանի: Մի օր իր տեղն էի նստել: Եկավ թախծոտ հայացքով: Թվաց, թե ձոր եմ, ու մշուշ իջավ վրաս: Հայրս մարեց: Արդեն իր տեղում էի նստում: Բայց այդպես չմնաց` մեծ սալօջախը խոհանոցից հյուրասենյակ տեղափոխվեց, մեր վատառողջ մոր կողքին: Շատ […]

Զբոսանք Սոլվայի հետ. գրադարան տանող ճանապարհը / Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Հինգշաբթի երեկոյան տնային հեռախոսին զանգեց Օլգայի ընկերուհին` Սոլվան, և առաջարկեց այցելել իրեն` Ցել: Կինս խորհրդակցեց ինձ հետ և մենք համաձայնվելով` գնացինք նրա մոտ: Հասնելով Սոլվայի մոտ` ճաշեցինք և պատրաստվեցինք զբոսանքի` Ցելում և նրա հարակից շրջաններում: Սոլվան մեզ պատմեց մի պատմություն. «Սուրբ Ուրբանոսի գյուղում կար համանուն` 1098 թվականին կառուցված, վանական համալիր, որն արդեն շուրջ երեք դար […]

ՔՈԹԸ / Նարինե ԿՌՈՅԱՆ

Շուն էր` կարճլիկ, բաց գույնի երկար մազերով: Ոչ ոք չէր հիշում, թե երբ էր Քոթը հայտնվել բակում. պարզապես մարդիկ մի օր արթնացել էին, և Քոթը բրդոտ պոչը խաղացնելով ընդառաջ էր գնացել, հոտոտել նրանց, ում շնային իր տրամաբանությամբ պահպանության տակ պիտի առներ, ում համար պատասխանատու էր` Աստված գիտի, թե ում առջև: Օտար մեկն այլևս հեշտ ու […]

Հրավերք կամ ինչպես միշտ / Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ինչպես միշտ, ես փորձում եմ գրել կամ, ավելի ճշգրիտ, պատմել իմ առաջին պատմվածքը: Գինով կամ, ավելի ճշգրիտ, օղիոտ Գագիկ Սարոյանը պարտադրեց, և ոչ միայն ինձ, ստորագրել պատմվածք գրելու պարտավորագիրը, ժամկետ նշանակեց ու սահմանեց մրցանակը` սև գառ կամ ոչխար, որ ինքն է զոհաբերելու: Իմ պատմվածքը լինելու է Գյունտեր Գրասսի ոճով, մեթոդով: Նրան չեմ կարդացել, բացի մի […]

ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ / ՓՈՐԱՑԱՎԸ ԾԽԱԽՈՏԸ ՉԷ

– Սո՜սիկ, Սո՜սիկ… մի պապռոզ տու, հասնեմ տուն: Հարևան Բագրատ բիձան է կանչում: Կարճահասակ, ջլուտ մի մարդ՝ կնճռապատ, պեպենոտ, փոքրավուն դեմքի համար կարճատեսի չափազանց մեծ ակնոցով ու հարբեցողությունից մշտապես կարմիր, մեծ քթով: Նրանց տան ճանապարհը մեր դարպասի մոտով է անցնում, իսկ տների միջև ընկած տարածությունը հիսուն մետր հազիվ լինի, ուստի` ծխախոտը միայն պատրվակ էր, որ […]

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ / ԱՐՋԱՅԻՆ ՎԵՆԴԵՏԱ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Արփիալույսը թեք ընկել, ծիածանել էր փոքրիկ ջրվեժը, որը փրփրակալած գահավիժում էր յոթներանգ շողարձակելով: Կամարն ասես կինոսրահի ճերմակ կտավի վրա քարացած կադր լիներ, որ թրթռում էր, բայց տեղից չէր շարժվում: Գորշագլուխ, դեղնամորթ արու արջը, որ նոր-նոր էր զգում իր ջահել, կենսառատ […]

ՄՏԱԶՆՆՈՒՄՆԵՐ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Հիսուսին պատկերող շատ բեմադրություններ, կինոֆիլմեր, գեղանկարչական կտավներ են ստեղծվել քրիստոնյա աշխարհում, նույնիսկ` երաժշտական երկեր, ոճական որոշ տարբերակություններով հանդերձ, դրանք ունեն մի էական ընդհանրություն` «պատմում են» Նազովրեցու անօրինակ կյանքը, գործն ու ողբերգական վախճանը: Սա ավանդույթ է, որից գրեթե ոչ մի արվեստագետ չի շեղվել` ծանոթի մեջ անծանոթը հայտնաբերելու: Պերճ Զեյթունցյանի և Արմեն Խանդիկյանի հեղինակած «Հիսուս Նազովրեցին և […]

ՎԱՀԱՆ ԹԱՄԱՐՅԱՆ – 60 / Անքնություն

Քիչ է մնում այլևս չգրվի: Քիչ է մնում չհավատամ, թե իմ բոլոր գրածները ես եմ գրել: Մի տեսակ չոր, անարցունք-անարյուն տառապանք է սկսվում: Ո՛չ դուրսն է կարգին դուրս, ո՛չ էլ գոնե ներսն է խնդումներեսին մոտ: Գիշերը` դժոխք: Մահիճս էլեկտրական է` աշխարհին հայտնի աթոռի լավագույն տարբերակով: Եվ ահա վերջապես աքլորի ծուղրուղուն: Այսինքն` աքլորականչ: Առաջինը: Քաղաքում: Ուրեմն […]

Հնդկական տոնավաճառ / Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

Անոն աչքերից արցունքի մանր-մունր կաթիլները լղոզեց մսեղ այտերին և սև չամչաչափ աչքերը ճպճպացնելով ծափ զարկելով` ցնծությամբ տարածեց ձեռքերը: – Աղջի, ճի՞շտ ես ասում, հնդիկներ են գալու, ես դրանց եմ սպասում, իրանց ցավը տանեմ: – Հա՛, հա՛,- հարսը մանրիկ քմծիծաղով, լուրը նրան հաղորդելուց հետո, հարցական նայեց: – Հիմա ի՞նչ, հնդիկ փեսացո՞ւ ես ճարելու: Անոն խանդավառությամբ իր […]

Արգելված մտություններ կամ ցավեր բռնողը / Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Կենտրոնի աստիճաններին գործընկերս հավասարվում է ինձ և մեքենան մոտեցնելու նշան անում: Ճանապարհին նրանից վերցնում եմ օպերատիվ հիշողությամբ էկրանիկն ու միացնում հասցեների գծագիրը: 21/4 բարձրահարկ շենքի 78-րդ հարկում բնակարանի դուռը աղջիկ է բացում, գլուխը կախ, թափթփված տնային զգեստով, երիտասարդ, բայց հասցրել է դաստակները թարմ սպիներով նախշել, գուցե ամբողջ մարմինն է պատժվածքների ճարակ դարձրել: Գործընկերս ներան հրում […]

Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ / Ֆանտաստիկ պատմություն

N թվականին, երբ Թուրքիան փլուզվեց և Ախուրյան-Եփրատ-Զաբ-Արաքս գետերի միջագետքում առաջացավ Նոր երկիր, Հայաստանի Հանրապետությունը դարձել էր Երկիր մոլորակի ամենածաղկուն ու բարգավաճ երկիրը, իսկ հայ լինելը ձեռք էր բերել կատարյալ մարդ լինելու համարում: Սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում ստույգ ասել, թե ինչը կամ ինչերն էին այդ անհավատալի երևույթի պատճառները, երբ մի երկիր, որը գտնվում էր […]

ՊԱՌԱՎԱԾ ՈՐԲՈՒԹՅՈՒՆ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

Ծայրամասային թաղամասի վերջին երկու տներում ապրում էին համագյուղացի, մանկության ընկերներ: Զաքարը Մանուկի կնոջ փախուստից հետո, երբ մոտենում էր որդու բանակից զորացրվելու օրը, որոշեց անակնկալ մատուցել և որդուն դիմավորել քաղաքի տանը, որպեսզի որդուն հեռացնի կորստաշատ ներկայից ու ապագայի հուսալի պայմաններ ստեղծի: Ավերված հոգով Մանուկը մենակության սևագրությունը ջնջելու համար, մոռացման երախից փրկած հեքիաթները շալակած հայտնվեց Զաքարի ղռանը: […]

ՕՏԱՐՎԱԾԸ / Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Պատրիկյանական մի վերջին հայացք նետելով քթերը վեր ցցած, ծռմռված, հաստ ռետինե ներբաններով անդրշիրիմյան ոտնամաններին, թեթևակի քմծիծաղ տվեց, քթի տակ մրմնջաց` «Լա՜վ հաջողվեց, ձմեռը կհանի…», ու Գետառի եզրով շարժվեց դեպի մոտակա շինությունները: Երկու օր բերանը համարյա բան չէր դրել: Նրբակերտ դեմքը մազակալած էր, նիհար ու դալկությունից ասես թոշնած: Արտևանունքների տակ կապտավուն ստվերները հիվանդագին-մուգ գույնով էին առանձնանում: […]

Հերակլեսի տասներեքերորդ սխրանքը / Ֆազիլ ԻՍԿԱՆԴԵՐ

Բոլոր մաթեմատիկոսները, որոնց հետ ինձ վիճակվել է հանդիպել դպրոցում ու դպրոցից հետո, թափթփված, թուլակամ ու բավական հանճարեղ մարդիկ էին: Այնպես որ, պնդումը, թե Պյութագորասի շալվարի փողքերը հավասարակողմ են եղել, հազիվ թե բացարձակ ճիշտ լինի: Գուցե Պյութագորասի շալվարը հենց այդպիսին էլ եղել է, բայց հետնորդները երևի դա մոռացել ու այնքան էլ ուշադրություն չէին դարձնում իրենց արտաքինին: […]

ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՁՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Մութն ընկնելուն պես նրբանցքը, որ քաղաքի շքեղորեն կառուցապատված բանուկ փողոցներից մեկի մի անշուք ճառագայթն էր՝ հարյուրամյա գաճաճ աղյուսաշեն, հնամաշ տներով, գրեթե ամայանում էր, կարծես մեռնում, դուրս գալիս տարածության ժամանակից: Միայն տներից մեկի վրա միաչքանի աղոտ լուսամփոփ կար, որ հազիվ ընթեռնելի էր դարձնում պատի ոսկետառ ցուցանակը՝ «Գիշերային սրճարան»: Մի քանի տարի առաջ դա առնետանոց բնակարան էր: […]

«ՎԱ՜Յ, ՁԻՆ ԱԽՊԵՐ Ա…» / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Լեռնաշխարհում գարունը գալիս է հազար նազերով: Դաշտում արդեն շոգ է, մարդիկ վայելում են արևի ջերմությունը, իսկ լեռների վրա ձյունը չի հալվում: Սպիտակ մազերի նման նստում է սարերի գլխին: Սարն ինչպե՞ս հանի գլխարկը, հազար տարեկան ծերունի է, հազար խոհ ու գործ կա ու նայում է ձյունեգլխարկի տակից, նայում է Սևանա լճին ու քմծիծաղ է տալիս ափին […]