ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ* / ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Տպագրվել է «Գրական թերթ», 2009 թ. Երբ ժողովրդական դեպուտատ Վարդգես Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով և կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երևանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը», և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաև անզոր մի դառնություն… Ցավ, որ […]

Ինչպե՞ս ենք մենք գրում / ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

• Նոր գործ գրելիս հուսահատության, հայհոյանքի, թքելու լարվածությամբ, ինքս ինձ և ընթերցողին խղճահարությամբ չնվաստացնելու նպատակով, հումորից մինչև սարկազմը, հեգնալի՝ ջանում եմ սթափ պահպանել միտքն ու արժանապատվությունը: • Գիշեր-ցերեկ՝ ժամանակն ինձ համար նշանակություն չունի: Ես շարունակ գրողական տրամադրության մեջ եմ, ինչպես ռեժիսորը հավանական բեմադրության համար: Կենցաղն ու մյուս ոչ գրական հոգսերը, ինչպես և արտաքին աշխարհը հափշտակելով՝ […]

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՐՁԱԿԱԳԻՐ

«Օթելլոն, օհ Օթելլոն կսիրեմ, որովհետև շատ մեծ նմանություններ գտած եմ անոր և իմ նկարագրիս, զգացումներուս ու հոգիիս մեջ»: Վահրամ Փափազյան Մեզանում հոբելյաններն առիթ են վերհիշելու մշակույթի մեր մեծերին, անուններն այն մարդկանց, որ այդ մշակույթի լուսապսակներն են: Նման առիթ է հայ թատրոնի ամենանվիրական անուններից, ազգային թատրոնի փառք ու պարծանք Վահրամ Փափազյանի ծննդյան 120-ամյակը, որ լրացավ օրեր […]

ՄԻ ԳՐՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Վահան Թոթովենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

«Լևիկ ջան, ստացա նամակդ, կարո՞ղ ես երևակայել, թե ինչքան եմ հրճվել կարդալով քո առաջին նամակը: Բանաստեղծ Դանիել Վարուժանը ասում է իր դստրիկին. «Քո մազի մի թելը բավական է, որ ինձ կապի այս աշխարհին»: Ինչ լավ է ասել մեծ բանաստեղծը: Այո, բավական է քո մեկ մազը, որ ինձ կապի այս աշխարհին: Մաման գրում է, որ ծովը […]