
ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ* / ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ
Տպագրվել է «Գրական թերթ», 2009 թ. Երբ ժողովրդական դեպուտատ Վարդգես Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով և կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երևանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը», և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաև անզոր մի դառնություն… Ցավ, որ […]