ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՏԵՍԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐՈՒՄԻ ՈՒԺԸ Գիտամանկավարժական աշխատանքին երիտասարդի նույն ավյունով նվիրված պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը նախ` իրեն բնորոշ պարզ հումորով է անցկացնում սերնդափոխության` անընդհատ հիշեցվող պարտադրանքը` ասելով, թե բանասերին միշտ ոչ այնքան սիրելի թիվը մարդուց դուրս գոյություն ունեցող մի վերացարկում է, որը շատ […]

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Հույզի մաքրություն *** Ծիծեռնակները քամահրանքով Անցան իմ կողքով – Բանագնացներն ամենաբարի, Հոգուս մեջ լցրին կարոտի ձայներ Սաթե թևերի մեղմ շարժումներով: Ինձ՝ շվարածիս, ընթացքներ տվին, Սպասումների, մտքերի տանջանք Եվ երկմտանքի մի անհաշտություն – Ցրեցին, անցան – Բանագնացներն ամենաբարի… Ես արգելեցի […]

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԻՐԱՎ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ Այս հատկանիշն եմ առանձնացնում Ժենյա Քալանթարյանի բազմահմուտ կերպարի գիտամանկավարժական գործունեության ընդհանրությունից, քանզի այստեղ առավել բացահայտ եմ նշմարում նրա տաղանդի միշտ դեպի վեր ձգտող բացառությունը: Հիրավի բացառություն, ոչ միայն մասնագիտական ձևույթի ֆիզիկական նվիրումով, այլև մտավոր ներգոյի հայտնության առասպելով: Այս իմաստով […]

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ծննդյանս 65-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան, հայտնում եմ խորին շնորհակալությունս ուշադրության և բարեմաղթանքների համար, որոնց հասցեատերը նաև Հայաստանի գրողների միությունն է: Հուսով եմ, որ բոլորիս համատեղ ջանքերը կնպաստեն 21-րդ դարին համահունչ և համարժեք հայ գրականության ստեղծմանը, աջակցմանն ու հանրահռչակմանը: Հարգանքով` Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ԷԴՎԱՐԴ […]

ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Վազգեն Գաբրիելյանին Հարգելի պարոն Գաբրիելյան. Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Հայ գրականությունն ու գրականագիտությունը մշտապես գտնվում են Ձեր ստեղծագործական ջանքերի և անխոնջ գիտահետազոտական գործունեության առանցքում: Մեծ է Ձեր ներդրումը մեր մշակույթի, […]

Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ / ԱՊՐԵԼ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ, արձակագիր ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Այ քեզ բան… հասա 60-ին: Երբեմն թվում է` շատ արագ անցավ, մեկ էլ հիշում եմ ինչ-որ բան ու մտածում` էն ե՜րբ էր… Կյանքս լավ չդասավորվեց. ցավը շատ էր… նաև արդեն անվերջանալի հակասություն իմ դաստիարակության ու շրջապատի, իմ մտածողության ու իրականության, […]

ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին *** Ես խոտ եմ հնձում գերանդին ձեռքիս Եվ նույն այդ պահին երգեր եմ գրում, Մանուկ է թվում աշխարհը գրկիս, Ու ձեռքին իմ երգ- ծաղիկն է բուրում: Նրա թուշիկն եմ անուշ համբուրում, Ու աղբյուր դարձած կարկաչում է նա, Վշտերս այրում ծիծաղի հրում, […]

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ Հարգելի տիկին ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Գնահատելի է Ձեր ավանդը հայ գրականության զարգացման գործում: Ձեր հեղինակած գիտական հոդվածներն ու աշխատությունները կարևոր ձեռքբերումներ են հայագիտության […]

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Թերեզի երջանկությունը Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ Թերեզը աշխույժ նամակներ է գրում: Ամեն նամակի մեջ մի հետաքրքիր լուր է լինում քաղաքի կյանքից: Քաղաքն էլ չլինի, շենքը, որ իրենց գյուղի չափ մի գյուղ կտեղավորի, ապրում է բուռն, արկածալի կյանքով: Համենայնդեպս, Թերեզին այդպես է թվում: […]

ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, թարգմանչուհի ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Հոբելյանական տարեդարձները լավ առիթ են՝ մտովի կրկին թափանցելու սիրելի մարդու, գրչընկերոջ ներաշխարհը, կրկին հետադարձ հայացք նետելու նրա անցած ճանապարհին և, բնականաբար, իր գրչին արժանի՝ հոգուդ մի անկյունում միշտ ներկա, քո խոսքերն ուղղելու նրան: Սաթենիկ Մկրտչյան հրաշալի գրող- արձակագիրը նաև […]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հայ-վրացական գրական կապերի ամրապնդման ուղղությամբ երկարամյա թարգմանական վաստակի համար Վրաստանի գրողների ստեղծագործական միության նախագահության որոշմամբ բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը ընտրվել է միության Պատվավոր անդամ: Միության հայկական մասնաճյուղը սրտանց շնորհավորում է Գագիկ Դավթյանին, մաղթում հետագա ստեղծագործական հաջողություններ: Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ ՎԳՄ հայկական մասնաճյուղի նախագահ Share on Facebook

Անհանգիստ մտավորականը (Լևոն Անանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) / Հայկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ամուր արմատներից սնվող, քամիների հետ ներդաշնակ զրուցող սաղարթներ: Այսպիսին է ցանկացել զգալ ծննդավայր Կողբն ու իր հայրենի երկիրը Լևոն Անանյանը, նրա ճամփաներին ձեռքն առնելով լրագրողական գրիչը, հավատարիմ մնալով իր ուսումնառությանը` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: Այս ցանկության գուրգուրանքը կա նրա «Արմատ և սաղարթ» (1987 թ.) ժողովածուի առաջին էջից մինչև վերջինը, ուր վավերացված են իր անցած […]

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

Հարյուրամյակներ շարունակ հայ ժողովուրդը զուրկ է եղել պետականությունից: Հեռու և մոտիկ ռազմատենչ հարևանների ագրեսիվ նկրտումներին կուլ չգնալու և ազգային նկարագիրը պահպանելու գործում նրան մեծապես ապավինել է հայրենի մշակույթը: Այն եղել է ոչ միայն հոգևոր արժեք, այլև աղբյուր ինքնության պահպանման, ինքնաճանաչման ու ինքնահաստատման: Երբ և որտեղ էլ ապրել է հայը, ներկայացել է որպես մշակութային բարձր արժեքների […]

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս ԲԱԿՈՒՐԻՆ (ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ) ծննդյան 75-ամյակի առթիվ

ԲԱԿՈՒՐԸ … Ես ամենևին չեմ կասկածում, որ հայ պատմաբանները կուսումնասիրեն և կլուսաբանեն Հայաստանի գրողների միության անգնահատելի դերը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում, որը ստացավ «Ղարաբաղյան շարժում» անունը: Հավանաբար, արխիվներում պահպանվում են կուսակցական կամ թե ոչ կուսակցական ժողովների արձանագրությունները, գրողների ելույթների տեքստերը, պարբերական մամուլում լույս տեսած հողվածները: Օրինակ, հիշում եմ դեռևս 1987-ի սկզբին գրողների ընդհանուր […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՀՀ նախագահի 2015 թ. մրցանակին գրականության բնագավառում արժանացել են ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար Երիտասարդական մրցանակ՝ ԳՐԻԳԸ (ԳՐԻԳՈՐ ՇԱՇԻԿՅԱՆ) «Հիսուսի կատուն» գրքի համար Share on Facebook

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին Գրականություն անվանակարգում (ԹՄՄ Շաքե Ղազարյան հիմնադրամ) արժանացել է Դավիթ Հովհաննեսի «Նոր տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուն: Share on Facebook

ՎԱ՜Յ, ՔՈ ԲԱԽՏ ԲԱԺԱՆՈՂԻՆ… / ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, բանաստեղծ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ծննդյան 60- ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Ցանկապատի մոտի բալենու ծաղկաթերթերը քամին բերում, ցանում էր հողի երեսին: Աբոն առավոտ ծեգին բոստան էր մտել ու մտքում զրուցել էր ծաղկած ծառերի հետ. մի քանի քաղցր խոսք էր ասել ծիրանենուն, որ ծիրանը մեղրահամ ու ցաված սիրտ բուժող լինի, […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Ամերիկահայ գրող ՓԻԹԸՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերյան պոեզիայի մրցանակին: Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար նա արժանացել է այս մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Փիթըր Բալաքյանի բանաստեղծություններից մեկը Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է: Share on Facebook

Զորի Բալայանի 80-ամյակը Մոսկվայում

Փետրվարի 4-ին Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը տեղի ունեցավ ճանաչված գրող, հրապարակախոս, ճանապարհորդ և հասարակական գործիչ Զորի Բալայանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և մոսկովյան «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությամբ լույս տեսած նրա Երկերի ութհատորյակի շնորհանդեսը: Հանդիսությանը մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և ԼՂՀ-ի պետական, քաղաքական, հոգևոր ու հասարակական գործիչներ, գրողներ և լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական […]