ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻՆ՝ ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ

«Գրական թերթի» ընթերցողներին ենք ներկայացնում Լևոն Հախվերդյանի անձնական արխիվային ֆոնդի (Հայաստանի ազգային արխիվ, ֆ.973, ց.1, գ.190, թթ.1-10) հարուստ նամականուց՝ Գուրգեն Մահարու նամակները: Մահարու համար նամակագրությունն ինքնարտահայտման ևս մի միջոց էր: Անկեղծ, անմիջական, համարձակ՝ համեմված երբեմն նաև խայթող հումորով, երկարաշունչ, բայց ոչ երբեք ձանձրացնող: Իսկ թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց այս նամակների վրա, ապա պատասխանը […]