Մրցանակաբաշխությունը հրապարակագրության և գրաքննադատության խթան

Հոկտեմբերի 7-ին «The clube» ակումբում տեղի ունեցավ «Գրական թերթի» «Մեր անկախության 25 տարիները» թեմայով մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին գրողներ, քաղաքապետարանի ներկայացուցիչ Էմին Թորոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը, անդրադառնալով մրցանակ ստացած գործերին, վստահեցրեց, որ դրանք լիովին համապատասխանում էին մրցույթի պայմաններին և ներկայացնում էին մեր ձեռքբերումներն ու բացթողումները 25 տարիների ընթացքում: «Այս համապարփակ […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ Վարդան Ավետիսյան, բանաստեղծ, ազատամարտիկ, «Լույսի օրհնություն» գրքում Արցախյան ազատամարտին նվիրված բանաստեղծական շարքի համար: ԱՐՁԱԿ 1-ին մրցանակ – Հրաչ Բեգլարյան, «Լոխ լավ ա…» պատմվածքի համար: 2-րդ մրցանակ – Ժաննա Հակոբյան, «Չսպիացող հոգիների ցավը» գրքի համար: 3-րդ մրցանակ – Հակոբ Հարություն, «Ծանրոց» պատմվածքի համար: ՊՈԵԶԻԱ 2-րդ մրցանակ – Կարինե Աշուղյան, «Արծիվներին» բանաստեղծական շարքի համար: Ղուկաս […]

Շնորհվեց գրական մրցանակ

2016 թ. հունիսի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի դահլիճում հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված նշանավոր պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև նրա անվան գրական ամենամյա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հուշ – ցերեկույթին ներկա էին Անդրանիկ Մարգարյանի այրին՝ Սուսաննա Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին, ԱԺ պատգամավորներ, Ավան վարչական շրջանի […]

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ – 21-ՐԴ ԴԱՐ»

Հայաստանի գրողների միությունը ՀՀԿ, ՌՀՄ, ՀՀՄՆ և Սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ 2016 թ. «ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ-21-ՐԴ ԴԱՐ» խորագրով համահայկական հերթական մրցանակաբաշխությունը՝ «Հայ ժողովրդի միասնությունը նրա պատմական հաջողությունների և հաղթանակների աղբյուրն է ու գրավականը» նշանաբանով, հետևյալ անվանակարգերում. ԱՐՁԱԿ ՊՈԵԶԻԱ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մրցույթին առաջարկվող երկերը գնահատվում են գեղարվեստական […]

Գրական թերթը հայտարարում է մրցանակաբաշխություն՝ «Մեր անկախության 25 տարիները» թեմայով

Գրական թերթը հայտարարում է մրցանակաբաշխություն` «Մեր անկախության 25 տարիները» թեմայով, հրապարակագրու­թյան և գրաքննադատության անվանակարգերում: Հրապարակագրական հոդվածները պետք է լինեն մինչև 5 համակարգչային էջ, գրա­քննադատականը` մինչև 8 էջ: Հոդվածներն ընդունվում են մրցանակաբաշխու­թյան հայտարարության հրապարակման օրից և տպա­գրվելու են «Գրական թերթում»՝ «Ներկայացված է մրցանակաբաշխության» խորագրով: Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է երեքական մրցանակ. Առաջին մրցանակ` 100.000 դրամ: Երկրորդ մրցանակ` […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿ Մրցույթի ընդունված աշխատանքների ցանկ «Գրականություն» 1. Գուրգեն Խանջյան` «Մատնագիր», վեպ-էսսե 2. Սուսաննա Հարությունյան` «Ագռավները Նոյից առաջ», պատմվածքներ, վեպ 3. Նոնա Պողոսյան` «Ապրելու կանխավարկածը», բանաստեղծությունների ժողովածու 4. Ֆելիքս Բախչինյան` «Deja Vu. Հալեպ` սիրո և մահվան հովիտ», վեպ 5. Նորայր Գրիգորյան` «Խաղեր տերևի վրա», բանաստեղծությունների ժողովածու 6. Հովհաննես Ղազարյան` «Մնացյալը լռություն […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» hիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին յոթ բնագավառներում, այդ թվում և՝ գրականություն […]

Մրցանակաբաշխություն

Հայաստանի գրողների միությունը հայտարարում է գրական ամենամյա մրցանակաբաշխություն՝ հետևյալ անվանակարգերով. Դ.ԴԵմիրճյանի անվան մրցանակ (արձակ) Ավ. Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա) Միք. Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն) Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա) Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրագիտություն, գրաքննադատություն) Վ. Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն) Գրքերը (2015 թ. հրատարակված) ներկայացվում են Հայաստանի գրողների միություն ս.թ. նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ  ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ  ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ

Գրականություն և հրապարակախոսություն Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել՝ – գրականության և հրապարակախոսության բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2013 թ. սեպտեմբերի 1-ից հետո: Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով: Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում մինչև 2015 թ. սեպտեմբերի […]

«ԱՆԴԻՆ» ԱՄՍԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Մշակութային կյանքում իր տեղն ու դերը ամրագրած «Անդին» ամսագրի խմբագրակազմի հրավերով Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ամսագրի 2013-14 թթ. մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակի արժանացան Վահան Սաղաթելյանը և Թադևոս Խաչատրյանը՝ լավագույն էսսեի համար: Լևոն Ջավախյանը և Արամ Պաչյանը՝ լավագույն արձակի համար: Հրաչյա Սարուխանը և Վահագն Աթաբեկյանը՝ լավագույն պոեզիայի համար: «Տարվա հերոս» մրցանակը տրվեց ժամկետային զինծառայող Հայկ […]

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը համատեղ հայտարարում են Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերով. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿ (վեպ, վիպակ, պատմվածք)` 3 մրցանակ. 1-ին մրցանակ – 80 հազար դրամ, 2-րդ մրցանակ – 60 հազար դրամ, 3-րդ մրցանակ – 40 հազար դրամ: ՊՈԵԶԻԱ (պոեմ, բանաստեղծական շարք)՝ 3 մրցանակ. 1-ին մրցանակ – […]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿ մրցույթի ընդունված աշխատանքների Ց Ա Ն Կ Արևշատ Ավագյան` «Ինքնության գույնն ու իմաստը», գիրք Սմբատ Արունյան (Մուրադյան)` «Մեգ», վիպակ և պատմվածքներ Հովհաննես Երանյան` «Ողորմություն Ֆրոսյային», պատմվածքների ժողովածու (Ներկայացված է «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից) Անահիտ Թոփչյան` «Տագնապ», վեպ Բակուր (Բորիս Կարապետյան)` «Շուշեցու հիշատակարանը», պատմավեպ Սամվել Մարգարյան` «Սրբազան լեռնաշխարհ», […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ – 2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2013 Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում` • բնական […]