ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ՝ ԻՐ ՀԵՔԻԱԹԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

– Վերջին շրջանում հեքիաթին քչերն են անդրադառնում: Արդյո՞ք հասարակության համար հեքիաթն այլևս կորցրել է իր երբեմնի նշանակությունը: – Թեև զարգացած տեխնոլո­գիաների դարաշրջանում մարդկության, մասնավորապես երեխաների միջավայրում շատ բաների հետ նաև հեքիաթներն են փոխարինվել համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով, սակայն անառարկելի է, որ հեքիաթն ու հեքիաթայինը շարունակվելու են այնքան, որքան մեր մոլորակի վրա կարող է կյանքը […]

Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ / ՆԱՆԵ

– Որո՞նք են այն չափանիշները, որոնցով հնարավոր է գնահատել արդի մշակույթի և հոգևոր դաշտի բացթողումներն ու ձեռքբերումները: – Կյանքը ամեն բանից առաջ պատասխանատվություն է, և ամեն ոք հարկ է, որ հասկանա՝ որն է իր առաքելությունը, իր անելիքը, ո՞րը՝ Երկիր մոլորակի ափերին իր կարճատև ներկայության իմաստը: Օրենսդրական ձևակերպումները, հասարակության՝ երբեմն չափազանց խիստ թվացող չգրված, սակայն գրվածներից […]

ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Էլեկտրոնային գիրք. ի՞նչ է այն հեղինակի համար և որքանո՞վ է նպաստում գրականության տա- րածմանը: – Ճիշտն ասած, հոգեբանորեն ինձ համար տարբերություն կա՝ գիրքս թղթայի՞ն, թե՞ էլեկտրոնային տարբերակով է հրատարակվում: Թղթային տարբերակն ավելի իրեղեն ու իրական է, ավելի վստահություն ներշնչող: Այն կարող ես վերցնել, նվիրել, տեսնել խանութի ցուցափեղկում, շոշափել, հանդիպումների ժամանակ հետդ տանել և այլն: […]

Խոսքի ուղերձը / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

– Արդյոք հայերենը թույլ չի՞ տալիս լիարժեք արտահայտվելու, որ մեր ազգաբնակչությունն այսօր դիմում է օտար բառերի ու արտահայտությունների օգնությանը: – Առաջին հայացքից տեղին կլինի ասել, որ սա ազգաբնակչության լայն շրջանակների մայրենի լեզվի թերի իմացության և խոսքի մեջ անփույթ լինելու սովորության հետևանք է: Արդի հայերենը (նույնիսկ բարբառային ձևերն էլ չհաշված) հարուստ և բազմաշերտ լեզու է՝ բառաձևերի […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ / «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»

– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմազան գրքեր են հրատարակվում, սակայն դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելուն: Գրականության հասարակական նշանակությո՞ւնն է նվազել, թե՞… – Բոլորին է հայտնի, որ այսօր գեղարվեստական գրականության հրատարակչական ոլորտում քաոսային իրավիճակ է տիրում: Բացառությամբ մի քանի լուրջ հրատարակչությունների, Հայաստանում տպագրում են հազարավոր գրքեր, որոնք գեղարվեստական արժեք չունեն: Իսկ այն հեղինակները, ովքեր ստեղծում […]

Բանավիճելու ունակությունը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

– Լրատվամիջոցներում հազվադեպ են դարձել գրական բանավեճերը: Արդյո՞ք մեր գրականության բոլոր խնդիրները լուծ­ված են, և մեզ մնում է պարզապես հետևել նրա «խաղաղ» ընթացքին: – Բանավեճերը գրական կյանքի շարժիչ ուժն են: Մտքերի, կարծիքների, տեսակետների փոխանակությունը, շատ դեպքերում նաև բախումը, հանգեցնում է նոր, ժամանակի ոգուն արձագանքող գաղափարների ու մտայնությունների ի հայտ գալուն, ինչը, անկասկած, նպաստում է գրական […]

«Ի՞ՆՉ ԱՐԺԻ ԳՐՔԻ ԿԻԼՈՆ» / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմանուն գրքեր են հրատարակվում, որոնք վաճառվում են, նվիրվում, սակայն, ավա՜ղ, դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելու երջանկությանը: Նման իրավիճակն ինչո՞վ է պայմանավորված: – Առաջ… Առաջ՝ այսինքն՝ Խորհրդային Հայաստանում, գեղարվեստական գրքեր տպագրող միայն մեկ հրատարակչություն կար: Պետական: Հեղինակի ձեռագիրը նախ երկու ներքին գրախոսության էր տրվում, եթե երկուսն էլ դրական էին լինում, […]

ՄԵԾ ՍԵՐ / Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

– Գարունը եղել և մնում է այն աղբյուրը, որը թույլ է տալիս ստեղծագործողին ընդարձակել ներշնչանքի և մտահղացում- ների շրջանակը: Ի՞նչ է տվել Ձեզ այս գա- րունը: – Մի կերպ պատուհանին հասա ու անակնկալի եկա: Կեռասենու ճյուղերը ճերմակով էին պատած: Վիրահատությունից հետո մի շաբաթ անկողնուն գամված՝ չէի զգացել, որ անսովոր տաք ձմռանը կարող էր գարնան կեսին […]

ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՒՅՆԻ ԱՐԺԵՔԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

– Կան բանաստեղծներ, ովքեր նաև նկարում են, նկարիչներից ոմանք էլ բանաստեղծություններ են գրում: Ինչո՞ւ, երբ թվում է՝ ստեղծագործողի ինքնարտահայտման համար, առանձին վերցրած, կարծես բավարար են և՛ բանաստեղծության, և՛ նկարչության հնարավորությունները: – Բան ստեղծելու` բանաստեղծելու, նկարելու, երգելու, պարելու և մյուս ստեղծագործական շնորհների ներունակությունը մարդկանց տրված է նախաստեղծ ժամանակներից: Ամեն մարդ օժտված է որոշակի հակումներով, և դրանք […]

ԵԹԵ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՍ ԳՐՈՂԻՆ… Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Հրապարակախոսությունն այն ժանրն է, որին դեռևս անտիկ աշխարհից որոնել են մարդիկ որպես քաղաքացիական ռազմավարություն: Տեղին ու իմաստուն միտքը միշտ էլ բանակներ է ղեկավարել, և խոսողն ու գրողը անպայման փորձված իմաստախոս պիտի լինեին… Հայ իրականության խորհրդային շրջանի այդ անհատականություններից էին Հովհ. Թումանյանը, Անահիտ Սահինյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, ավելի ուշ շրջանում՝ Վարդգես Պետրոսյանը, Աղասի Այվազյանը, Արմեն […]

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

– Լույս է տեսել Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն, ինչպես նաև հայ կին գրողների ռուսերեն անթոլոգիան: Թեև բովանդակությամբ տարբեր, սակայն երկու ժողովածուների առաքելությունը նույնն է` հայ գրականության և հայ գրողների հանրաճանաչումը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը: – Ես խոստացել էի, որ «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ […]

ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ / Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Հաջորդաբար լույս տեսան Ձեր «Ով սպանեց Էլենին» և «Մերժվածները» դետեկտիվ վեպերը: Լինելով իրավաբան, աշխատելով իրավապահ ոլորտի մի շարք օղակներում, այդուհանդերձ, ժանրը կարծես վրիպել էր Ձեր ուշադրությունից և հանկարծ` միանգամից երկու վեպ: Հաշվի առնելով Ձեր մասնագիտությունը` գուցե անցումը ժանրին զարմանալի չէ, սակայն հետաքրքիր է` ինչո՞ւ ուշացած և ինչպե՞ս… Սկսել եմ բանաստեղծությամբ: Հազվադեպ, սակայն մամուլում տպագրում էի […]

Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Դժվար է հիշել, թե հայ գրականությունից ինչ նմուշներ են թարգմանվել ճապոներեն: Եվ հանկարծ, Արմենուհի Սիսյան, հրավեր Ճապոնիա, ինչը սովորական չես որակի: Գուցե մանրամասնե՞ք… Ճապոնիան իր մեջ ներփակված երկիր է: Երկար ժամանակ այն մեկուսացված է եղել արտաքին աշխարհից, հետևաբար` օտար մշակույթի ներթափանցումից ու ազդեցություններից: Այդուհանդերձ, ժամանակակից ճապոնացուն հետաքրքրում է դրսինը: Արվեստը, որքան էլ ներհայեցող է, չի […]