ԵՐԵՔ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԽՈՒՓ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՔԵՐԸ Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի եւ զառաւօտն նաւասարդի… 1058 թվականի հրոտից ամսի 11-ն էր, Հայոց միջնաշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Բարձրաբերձ լեռնաստանում, գիտատեխնիկական հեղաշրջման ժամանակներից շատ ու շատ դարեր առաջ, ապրում ու իրեն բաժին հանված կյանքի մայրամուտն էր վայելում Հայոց Մամիկոնեից տոհմի և Կամսարական ցեղի վերջին ներկայացուցիչներից Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ Վասակ սպարապետի […]