ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ Հունիսի 8-ին կյանքից հեռացավ ականավոր գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանը: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս Սարինյանի ընտանիքին ու հարազատներին: Սերգեյ Սարինյանը գիտական աշխարհում հայտնի է իր աշխատություններով` նվիրված հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին: Նրա գրչին են պատկանում […]

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1977 թվականից ՀԳՄ անդամ Վազգեն Առաքելյանը: Վ. Առաքելյանը ծնվել է 1941 թ. Աբովյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Ջրաբեր գյուղում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Հեղինակ է երկու տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ «Արարատ լեռան քուրմը» (1998), «Խաչքար մայրիկիս» (2004), «Շիրազ-Նամե» (չափածո վեպ, […]

ՍՎԵՏԼԱՆԱ  ԱՎԱԳՅԱՆ

81 տարեկանում մահացել է գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության անդամ Սվետլանա Ավագյանը: Սվետլանա Ավագյանը ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: Երկար տարիներ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր: Միաժամանակ, ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը: Ս. Ավագյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը ծանոթացել […]

ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ

ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ Ցավալի լուր հասավ Պոլսից` 89 տարեկանում վախճանվել է վերջին տասնամյակների հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից մեկը` Զարեհ Խրախունին (Արթօ Ճիւմպիւշեան): Զ. Խրախունին ծնվել է Կ. Պոլսում, 1926 թ. հոկտեմբերի 16-ին: Նախնական կրթությունն ստանալով Գաբամաճյան, Մխիթարյան վարժարաններում` 1951 թ. ավարտել է Կ. Պոլսի համալսարանը: Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթում: 50-ական […]

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լևոն Մութաֆյանը մատների վրա հաշվվող լուրջ թատերագետներից մեկն է մեզանում, նրա հետաքրքրությունների շրջանակը, սակայն, ավելի մեծ էր, քան բուն թատերագիտությունը: Այն ընդգրկում էր ավելի լայն շառավիղ, ներառելով նաև գրականությունը, երբեմն նաև մեր հասարակական կյանքի հուզող հարցերի արծարծումը: Ինչ էլ որ նա գրեց, գրեց խորությամբ և նյութի գերազանց իմացությամբ, մի բան, որ հաճախ չի պատահում մեզանում: […]

ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ

Կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց դրամատուրգ, գրաքննադատ Ռուբեն Սանոյանը: Ռուբեն Սանոյանը ծնվել է 1933 թ. հունվարի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1958 թ. ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի փլիլիսոփայության ֆակուլտետը: 1958-1964 թթ. աշխատել է ՀՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1964- 1970 թթ.՝ ՀՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորում: 1970 թ.-ից արևմտյան թատրոնի պատմություն է դասախոսել […]

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

Բեյրութում իր մահկանացուն կնքեց նշանավոր գրող, լիբանանահայ մշակութային կյանքի երևելիներից, երկարամյա ուսուցիչ, լրագրող, հասարակական գործիչ, սիրված անձ Պեպո Սիմոնյանը (Պետրոս Գալայճյանը): Պեպո Սիմոնյանը ծնվել է 1937 թ., Ալեքսանդրիայում: Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Նախնական կրթությունն ստացել է Նշան Փալանչյան ճեմարանում և Անթիլիասի դպրեվանքում: Այնուհետև ավարտել է Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արևելյան դպրության կաճառի […]

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց ճանաչված արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Կարայանը: Ռոբերտ Կարայանը ծնվել է 1934թ. հուլիսի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: Տարբեր տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել Հեռուստա-ռադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի խմբագիրը, «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից: ՀԳՄ […]

Գույժ. մահացել է Սամվել Մկրտչյանը

Ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ. Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ Եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր […]

ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆ

Հայ գրականությունն իր հերթական կորուստն ունեցավ, կյանքի 83-րդ տարում մահկանացուն կնքեց ճանաչված բանա­ստեղծ Թաթուլ Բոլորչյանը: Թաթուլ Բոլորչյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 14-ին, Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում: 1957թ. ավարտելով Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը` 1957-58 թթ. ուսուցիչ է աշխատել ծննդավայրի դպրոցում: 1965-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1966-74 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրությունում, […]

Մահացել է Լևոն Խեչոյանը` ժամանակակից հայ գեղարվեստական խոսքի ինքնատիպ ու ճանաչված դեմքերից մեկը

Հայ գրականությունը մեծ կորուստ կրեց, վախճանվեց արձակագիր, էսսեիստ Լևոն Խեչոյանը` ժամանակակից հայ գեղարվեստական խոսքի ինքնատիպ ու ճանաչված դեմքերից մեկը: Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983թ. ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1977 թվականից ապրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: «Սասուն» ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: […]

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ. Ցավակցական խոսքեր

ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ Կյանքի 61-րդ տարում կյանքից հեռացավ ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը՝ բանա­ստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Բեյլերյանը: Հրաչյա Բեյլերյանը ծնվել է 1952 թվականի մարտի 27-ին ՀՀ Լոռու մարզի Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ԼՂՀ Լաչինի շրջանի Գողթանիկ գյուղում՝ որպես դպրոցի […]

ՍԵՐՈ ԱՆՏՈՆՅԱՆ

Հայաստանի գրողների միության վարչությունը սգում է ճանաչված բանաստեղծ ՍԵՐՈ ԱՆՏՈՆՅԱՆԻ մահը, ցավակցում է հարազատներին, մտերիմներին և ընթերցողներին: Կյանքի 78-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծ Սերո Անտոնյանը՝ մեծ ցավ պատճառելով ոչ միայն մեր մարզի, այլև Share on Facebook

Տեղի ունեցավ Լևոն Անանյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները

◆ 04.09.2013թ. Երևանում՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգստյան արարողությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ: Արարողությանը մասնակցեց ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը՝ ՀՀ Share on Facebook

Լևոն Անանյան

Մեր գրական-մշակութային անդաստանը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ, բանա­ստեղծ Լևոն Զաքարի Անանյանը: Ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1971-ին` «Մանկավարժ» թերթից: Լ. Անանյանի անունը սերտորեն կապվում է լայն համարում […]

ԼՈՒՅՍ ՏԱԼՈՎ ՍՊԱՌՎԵՑ… / ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Լևոն Անանյանը մշտապես եղել է իմ հիացմունքի արժանի մտավորականը: Մարդասիրությունը նրա մշտական ուղեկիցն էր: Նա Հայաստանի գրողների միությունը գլխավորեց մեր երկրի համար շատ դժվար ժամանակներում. գրողների միությունն այլևս չէր ստանում պետական աջակցություն: Նա նոր կյանք պարգևեց միությանը՝ նրա բոլոր անդամների նկատմամբ պահպանելով աննկարագրելի հոգատարություն: Մեծ հայրենասեր էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ դեր […]

Ցավակցություններ Լևոն Անանյանի մահվան առիթով

Դժվար է հավատալ: Չեմ ուզում հավատալ: Անասելի ցավ է: Ցտեսություն, ընկե’րս: Փիթեր Սուրյան, Նյու Յորք, ԱՄՆ   Սիրելի բարեկամներ, Խորապես ցավում եմ այս տխուր լուրի առիթով: Անկեղծ ցավակցություններս ձեզ բոլորիդ և Լևոնի ընտանիքին: Նենսի Գրիգորյան Նյու Յորք, ԱՄՆ   Բոթն առնելով` անչափ վշտացա: Մեզ հիացնում էր Լևոնի անսպառ եռանդը, վիթխարի նվիրվածությունն ու վեհանձնությունը: Սգում եմ […]

ԱԼՄԱՍՏ ԶԱՔԱՐՅԱՆ

Հայաստանի գրողների միության վարչությունը հայտնում է, որ վախճանվել է անվանի գրականագետ ԱԼՄԱՍՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ, և ցավակցում է հարազատներին ու ընթերցողներին: Կյանքից հեռացավ վաստակաշատ գրականագետ, գրա­քննադատ, բնագրագետ, գրակա- նության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հնագույն աշխատակից Ալմաստ Գրիգորի Զաքարյանը: Ա. Զաքարյանը ծնվել է 1924 թ. հունվարի 22-ին Share on Facebook

ԱՐՇԱԿ / Էլիզ ՇԱՐԱՊԽԱՆԵԱՆ

Յունիսի 3-ին, Թորոնթոյի մէջ, մեզմէ յաւէտ հեռացաւ արձակագիր Արշակը: Ան Թորոնթօ գացած էր անցեալ դեկտեմբերին, զգալով իր մօտալուտ մահը եւ ըլլալու իր միակ զաւկին եւ թոռնուհիներուն հետ: Յուլիսի 13-ին, մահուան քառասունքին, ըստ իր կտակին, անոր աճիւ­նափոշին յանձնուեցաւ հողին Ուշի գիւղի մէջ, իր հարազատներուն, հարեւաններուն եւ բարեկամներուն ներկայութեամբ: Ներկայ էին նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանեանը ու […]

Աբրահամ Ալիքեան. Աքսորէն անդին / Սագօ ԱՐԵԱՆ

Բեյրութում իր մահկանացուն կնքեց անվանի բանաստեղծ և թարգմանիչ ԱԲՐԱՀԱՄ ԱԼԵՔՅԱՆԸ ՀԳՄ նախագահությունը ցավակցում է հարազատներին և ընթերցողներին Գիտեմ պիտի չուզէիր որ ողբի, կարօտի եւ խղճմտանքի բառեր ըսէինք շիրմիդ վրայ: Հիմա որ արդէն չկաս, Պէյրութը կը վերադառնայ իր նոյն հեւքին եւ յղի մլաւոցներուն : Ծարիր կը քսէ իր աչքերուն: Կը մեռնի քեզի համար այդ Պէյրութը որուն համար […]