ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ԲՈԼՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ Մեր նորագույն պատմությունն ու արցախյան համազգային շարժումը դժվար է պատկերացնել առանց Վարդան Հակոբյանի: Դժվար է պատկերացնել և մեր պոեզիան առանց մարտնչող պոետ Վարդան Հակոբյանի: Այնպես են դասավորվել իմ ճակատագիրն ու կյանքը, որ մշտապես եղել […]

Առաջին Հանրապետության 100-ամյակին

ԳԵՎՈՐԳ ՊԱՊԸ Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Բարիք ես կորցնում` քիչ բան ես կորցնում, պատիվ ես կորցնում` շատ բան ես կորցնում, խիզախություն ես կորցնում` կորցնում ես ամեն ինչ»: Ի. Գյոթե Ա Մեր գյուղը Նիգ-Ապարանի Զովունին է, որ փռվել էր Արագած լեռան ստորոտին: Գյուղի կողքով հոսում էր Քասախ գետը, որ տարին բոլոր ջրառատ էր: Այն սկիզբ էր առնում Ապարանի […]

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ / ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ…

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՁՈՆ ԵՐԵՎԱՆԻՆ (Երևանը վեց հազար տարեկան է) Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ Երևան, դարերի քաղաք, Հայոց քերթության օազիս-ամրոց, Վարդագույն երազ որոնումների, Ձոնն այս ընդունիր ի սրտի խորոց: Քո վերապրումի մարգարիտը թանկ, Որ տիեզերքի ափսեից առել Ու մեկնել ես մեզ, որպես թալիսման, Սիրով […]

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻՆ ծննդյան 90-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Բարե՛ւ, հայրիկ Ես գացի Զահլէի Հայոց գերեզմանատունը, ուր աւելի քան վաթսուն տարիներէ ի վեր կը հանգչէր հայրս: Ճամբան կը մտածէի՝ որքան ճաշակաւոր է եղած հայրս, որ նախ՝ կեանքի ընկեր ընտրած է ամէնէն լաւ մայրիկը ինծի համար, եւ յետոյ՝ […]

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է թարգմանիչ, գրականագետ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին   ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ* ԱԿՆԵՂԵՆԸ Մերկացել էր թանկագին սիրուհին իմ գեղատես և միմիայն զըրընգուն ակնեղենով էր պատված, որի փայլից ու շուքից դարձել էր նա բարձր ու վես, ինչպես հեռու անցյալում ստըրկուհիները մավրաց: Մետաղների, քարերի աշխարհը այդ շողշողուն երբ պարելիս, ծաղրաբար, […]

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

Հունվարի 25-ին Վլադիմիր Վիսոցկին կդառնար 80 տարեկան ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ «Բակային կամ գողական երգեր» շարքից ՔԱՂԱՔԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ Շրջում էի մի օր քաղաքում ինձ համար Ու պատահմամբ երկու անցորդի գրսեցի.- Միլբաժին ընկա էդ դատարկ բանի համար, Տեսա մի աղջկա ու… սիրտս բռնեցի: Գլխի չընկա, թե նա էնտեղ ինչ էր անում,- Անձնագրի համար էր երևի եկել,- Ջահե՜լ ու սպիտա՜կ, […]

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ – 99. ՃԱՌԱԳՈՂ ԷՆԵՐԳԻԱ

Մոսկվա, 60-ական թվականներ: Բարեկամության տանը նշում էին Սիլվա Կապուտիկյանի 50-ամյակը: Հայ ուսանողներն ու ասպիրանտները նախասրահում խլխլում էին վերջին հրավիրատոմսերը, իսկ դահլիճում արդեն նստած էին այն բախտավորները, ովքեր կարողացել էին տոմս ճարել: Եվ ահա մտնում է Սիլվա Կապուտիկյանը: Դահլիճը հոտնկայս ծափահարում է նրան, հետո սկսվում են ճանաչված մարդկանց ելույթները` ջերմ ու հիացական բառերով: Բայց իմ մեջ […]

ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ՀԱՎԱՏԱՄՔ Լրացավ գրականագետ-թումանյանագետ, թարգմանության տեսության ու թարգմանական արվեստի լավագույն մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ բազմամյա դասախոս, 1984-ից ՀԳՄ անդամ, Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի Մ. Շոլոխովի անվան շքանշանակիր (2004), ՀԳՄ և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ սահմանած Լևոն Մկրտչյանի անվան […]

ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ / ՊԱՏՄՎԱԾՔ` ՉԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին …Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը, Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն, Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան, Որ… եղիցի լո՜ւյս: Պարույր Սևակ Առավոտ կանուխ զանգահարել է թերթի խմբագիրը, թե ինչո՞ւ մեզ պատմվածք չես տալիս: Ի՞նչ պատմվածք, մտածում եմ, ո՞ւմ եմ պատմվածք տվել վերջին […]

ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ / ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՕՐ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, թատերագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Քաղաքի Օղակաձև պուրակը, որ պաշտոնապես Շահումյանի անվամբ է կոչվում, առավել հայտնի է «պյատաչոկ» անունով, ինչը թարգմանաբար թե՛ հինգ կոպեկանոց է նշանակում, թե՛ փոքրիկ հրապարակ, թե՛… խոզի մռութ: Իսկ թե այս երեքից որն է հավելյալ անվանակոչության հիմք ծառայել` դժվարանում եմ ասել: […]

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻՆ ծննդյան հոբելյանի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ: «Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի […]

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ – 95. «ՄԵԿ Է` ԱՊՐԵՄ ՊԻՏԻ ՆՈՐԻՑ, ՄԵԿ Է` ՊԻՏԻ ՀԱՎԵՐԺԱՆԱՄ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վահագն Դավթյան բանաստեղծի մասին շատ է գրվել, նրա ստեղծագործական վաստակը վերլուծվել-գնահատվել է գրչընկերների` գրողների, քննադատ-գրականագետների կողմից, իր ուրույն տեղը նվաճել բազմահազար ընթերցողների սրտերում: Այնուամենայնիվ, կա մի շրջան, որի հունձքը, մեղմ ասած, մնացել է համընդհանուր ուշադրությունից դուրս: Պատճառը, սակայն, բանաստեղծն ու բանաստեղծությունը չեն, այլ ծայրաստիճան լարված ժամանակը. մի կողմից` ցուրտ ու մութ, մյուս կողմից` ջերմ ու […]

ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, գրականագետ ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՄԵր գրական կյանքում կան անհատներ, որոնց տվածը քիչ, բայց աղմուկը շատ է լինում: Կան նաև մարդիկ, որոնք տարիներ շարունակ համեստորեն ու համբերատար անում են իրենց գործը, այն, ինչին կոչված են` սիրով ու նվիրումով, առանց ավելորդ ցուցադրականության: Այս երկրորդ տեսակի […]

ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Աղոթք Տեր, գոհացրու վերջին պահին Իմ անունը հիշողներին, Իմ անհանգիստ Հոգու հևքին Հանգստություն մաղթողներին. Նրանց, ովքեր Իմ չգործած մեղքի համար Ինձ ներեցին, Ինձ,- անընտել վարքիս համար,- Հերքեցին ու հերյուրեցին, Գոհացրու, Տեր, Սխալներս նորոգելով հրճվողներին, Անկումներիս տագնապները Ճաշակելով պղծողներին, Իմ տան […]

ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ / Ինքնազրույց. ինքնադատման փորձ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Ինքնազրույց. ինքնադատման փորձ Իմը պատմվածքն է: Նրանում ապրում է իմ մարդը, ես էլ: Իմաստուն խորհրդատվության մեջ արարվում է երկիրդ` միշտ ականջալուր այստեղ ապրողի կանչերին: Ո՞վ է, որ ի զորու է գրելու այն բառը, որը նկարեն է, ընկալելի է անում ծառի ու […]

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ / ԳՆԱ՛ ՄԵՆԱԿ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Կրակները հանգցնող ծերություն: Եզրագիծ, որից հետո ևս մի մեծ եզրագիծ է, եթե այդպիսին քեզ ի վերուստ է թողնված: Որքան դանդաղընթաց է ծերության կենսաքայլքը: Բայց տարեց հասակն էլ իր հմայքն ունի, հավատացեք ինձ: Հիմա ամենը, ինչ հուզում է մեզ, ավելի […]

ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ-80

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է ճարտարապետ, հրապարակախոս ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆԻՆ 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆԻՆ (Ծննդյան 80-ամյակի առթիվ) Պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը վաղուց արդեն հայտնի անուն է հայ հասարակության մեջ. ճարտարապետ, որի նախագծերով կառուցված շենքեր կան հանրապետության տարբեր վայրերում, ճարտարապետության պատմաբան, որ բազում սերունդների է դաստիարակել հայ ճարտարապետության ազգային նկարագրով ու ոգով, ճշմարիտ […]

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Առաջնայինը պոեզիան էր 70-ական թվականները Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի համար առանձնահատուկ տարիներ էին: Տարբեր ֆակուլտետներից «Պոլիտեխնիկ» թերթի շուրջն էին հավաքվել մի խումբ ուսանողներ, որոնք էությամբ բանասերներ էին, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով տեխնիկական բուհ էին ընդունվել: Տասից ավելի երիտասարդ ստեղծագործողներ ամեն ուրբաթ […]

ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Գրական մեծերի բարեկամը Տարիներ առաջ առիթ ունեցա լինելու Արծրուն Ավագյանի դոկտորական ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսը, նյութը Կոստան Զարյան մեծ գրողն էր, խոսքս հիմնականում հաստատական բնույթ ուներ, ինձ հիացրել էր հեղինակի խորաթափանց հայացքը զարյանական բազմաշերտ աշխարհի ծալքերին, նրա գեղագիտական ու ազգային գոյի ընդհանրական […]

ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԼԵՌԱՆ ՊԱՏԿԵՐՈՎ Լեռան պատկերով ես աշխարհ եկա՝ Որպես Երկվորյակ Մայր-լեռան որդի, Արարչագործման՝ ես նախավկա, Լեռնապինդ ոգին իմ ժողովրդի: Ցավի ու խինդի, ցասման ու սիրո՝ Մրմունջ-տաղերով ինձ բարուրեցին, Հավիտենության թաքուն կարոտով, Հողմաշունչ երգով միշտ օրորեցին: Երկնքին մոտիկ, Տիրոջ աչքի տակ՝ […]