Նա զգում էր, որ ինքը վաղուց էր ծնվել, ու դեռ էլի է ծնվելու ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. / Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ

Գրականությունը միտք է: Գրականությունը երկիր է: Գրականությունը ժամանակ է: Եռամիասնության միասնությունն է որոշում գրողի տեղն ու դերը գրականության մեջ: Երբ Աննա Պետրոսյանն սկսեց գրել, որպես արվեստագետ` անպայմանորեն լիարժեք դրսևորվելու ներքին մղումն ուներ, որովհետև, դեռևս շատ փոքրուց գրաճանաչ ու ընթերցասեր մանուկ, դպրոցն ավարտելով, արդեն երկընտրանքի առջև էր` բանասիրությո՞ւն, թե՞ թատրոն: Գործերը տալով համալսարանի բանասիրության ֆակուլտետ` մի […]

Հովհաննես Մելքոնյան – 80 / Բայց Դու տանը չես…

Կանգնում եմ Քո շենքի մոտ: Նայում եմ պատշգամբին: Դատարկ է: Պատուհանից ներս վառվում են լույսերը, լուսավորվում են վարագույրները: Նշանակում է` Ձերոնք տանն են: Մի պահ տխրում եմ. Ձեր փողոցն ամայի ու դատարկ է: Ձերոնք տանն են: Գուցե, զանգահարեմ ու բարձրանամ: Աշնանային տրամադրությունս կիսելու և պահպանելու ավելի հարմարավետ բույն, ինչպիսին Ձեր տունն է, չեմ կարող գտնել […]

ՄԱԵՍՏՐՈ ՌՈՒԲԵՆ ՇԱՐԲԱԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Արդեն չորս տասնամյակ անձնվեր հոր՝ Մովսես Շարբաթյանի գործը շարունակում էր որդին՝ ճանաչված խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: 1974 թվականին հիմնել է «Նավասարդ» երիտասարդական երգչախումբը, որն արդեն չորս տասնամյակ էջմիածնի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի: Երգչախումբը համերգներով հանդես է եկել հանրապետությունում և արտասահմանում, մասնակցել բազմաթիվ մրցույթների ու փառատոների: Ռուսաստանում, Լիտվայում, Գերմանիայում, Կանադայում կայացած […]

«Պի՛նդ կացեք». ՀՐԱՉՕ

Հրաչ Մաթևոսյանին մենք կորցրինք մեկ տարի առաջ, բայց ամեն անգամ գտնելու ենք նրան, բացահայտելու ենք, համոզվելու ենք, որ նա չասաց այն ամենը, ինչ ուզում էր…Այս առումով խիղճը հանգիստ չգնաց: Շատ բաներ տարավ իր հետ, բայց նա իր օրով էր արդեն դարձել մեր ներքին ձայնի խոսափողը, և դա կմնա մեր գրականության, մեր պատմության մեջ, էլ չեմ […]

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Մարտի 18-ին կյանքից հեռացավ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաերկարամյա աշխատակից Վանիկ Սանթրյանը: Վանիկ Ալեքսանի Սանթրյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին, Թաղավարդ գյուղում (Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Վերջին տարիներին աշխատել է «Հայաստանի […]

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Կյանքից հեռացավ վաստակաշատ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների անդամ Մելս Սանթոյանը: Հարուստ և մասնագիտական ձեռքբերումներով լի կենսագրություն ունի Մ. Սանթոյանը: Ծնվել է 1938 թ. մարտի 22-ին, Կիրովականում: Ավարտել է քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1962-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) պատմալեզվագրական ֆակուլտետը: […]

ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մեզանից հեռացավ անվանի արվեստաբան Պողոս Հայթայանը: Ծնվել էր 1936 թ. Բեյրութում, շուտով էլ ընտանիքով հայրենադարձվել Հայաստան և իր ամբողջ կյանքն ապրել այստեղ: Նա իր երկիրը սիրում էր ամեն բանից շատ և նրան անմնացորդ նվիրվեց իր ամբողջ զգացմունքներով ու գիտակցությամբ: Բացառիկ քաղաքացի: Իրեն համարում էր երկրի տեր ու ծառա, փորձում էր ամեն ինչ տալ և ոչ […]

ԷԼԴԱ ԳՐԻՆ

Կյանքի 88-րդ տարում մահկանացուն կնքեց ճանաչված արձակագիր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1985 թ.-ից ՀԳՄ անդամ Էլդա Գրինը: Էլդա Գրինը ծնվել է 1928 թ. մարտի 10-ին, Թբիլիսիում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը, այնուհետև` Մոսկվայի օտար լեզուների ասպիրանտուրան: 1955 թ.-ից հոգեբանություն է դասավանդել ԵՊՀ-ում: ՀՀ դատական փորձագետ-հոգեբանն էր: Էլդա Գրինի […]

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կյանքի 77-րդ տարում վախճանվեց անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, 1968-ից ՀԳՄ անդամ Ռուբեն Հովսեփյանը: Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939 թ. մայիսի 5-ին, Երևանում: 1962-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1965-66 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում՝ որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրում` արձակի բաժնի վարիչ: 1975 թ. ավարտել է Մոսկվայի կինոսցենարիստների […]

ՄՈՎՍԷՍ ՊՉԱՔՃԵԱՆ

Մովսէսն ալ մեկնեցաւ Ուշ գիշերին ստացանք գոյժը: Մովսէս Պչաքճեան ոչ եւս է: Չհաւատացինք: Դեռ քանի մը շաբաթ առաջ հեռաձայնած էր Փարիզէն եւ յայտնած կրկին Հայաստան այցելելու իր ծրագրին մասին: Երեւանի մէջ «Հայաստան» հրատարակչութեան խնամքով եւ Վիւասել և ՄՏՍ ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանի հովանաւորութեամբ հրատարակուող իր «Երկերու Լիակատար Ժողովածու»ի ութերորդ հատորը պատրաստ էր տպարան երթալու: […]

ԴՈՒ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ ՔՈ ՀԵՌԱՆԱԼՈՒՆ… / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Չէ՛, Լևոն, Լևոն Զաքարի… Չէ՛, պարոն Անանյան, չգիտեմ, թե ե՞րբ էր, քանի ամիս ու տարի անցավ, բայց էլի մահվանդ չեմ հավատում, չլինելուդ չեմ հավատում: Փառք Աստծու, քեզնից հետո էլ Գրողների միությունը կա, բոլորն էլ աշխատում, ջանում ու ստեղծագործում են: Թե պակսեցիր՝ դու պակսեցիր, «աշխարհեմես բան չպակսեց», բայց չէ՜, Լևոն ջան, լավ էլ պակասեց… միջանցքներն ու […]

«ԸՆԿՆԵԼԻՍ ԲԱՐՁՈՒՆՔ Է ՊԵՏՔ…» / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Անցյալ դարի 60-ականներին համալսարանի գրական ստուդիայի սաներիս բանաստեղծությունները հերթով կախվում էին բանասիրականի միջանցքում հատուկ հարմարեցված վահանակի մեջ (լուսանկարով): Ուսանողները, դասախոսները խմբվում էին դեմը, դատողություններ անում, այն ժամանակ համացանց կամ ֆեյսբուք չկար, բայց դա չէր խանգարում, որ պոետների համբավը լույսի արագությամբ տարածվեր համալսարանով մեկ, հասներ «Պապլավոկ»-յան թրատող լեզուներին: Հերթը հասավ ինձ: Քննարկման նախօրեին Գրական ստուդիայի պատասխանատու […]

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ Կյանքը՝ հանելուկ …Երբ ցավալի լուրն իմացա, ահավոր տխրեցի: Ընդամենը օրեր առաջ էինք հանդիպել, զրուցել, կարծես ոչինչ չէր կանխագուշակում նման ավարտ: Թոռնիկս՝ երկրորդ դասարանցի Ադրիանան, հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ասացի՝ մահացել է Երվանդ Պետրոսյանը: Գիտեր, ճանաչում էր՝ միշտ բարի ժպիտով այդ պապիկը մանկական իր գրքերը նրան էլ էր նվիրում: Հանկարծ անհետացավ ու ետ եկավ «Հազար […]

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

78 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց անվանի բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը: Ռ. Պողոսյանի պոեզիան ավելի քան կես դար գրականագետների և ընթերցողների ուշադրության կենտրոնում է, գնահատվում է ըստ արժանվույն: Հարուստ կենսագրություն ունի մեր գրչակից ընկերը: Ծնվել է 1937 թ. հունիսի 28-ին՝ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում: 1961 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1969 թ.-ից […]

Լևոն Խեչոյան – 60

ԳՐՈՂԸ ՆԵՐԿԱ Է ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ Մեծ ու փոքր իրադարձություններով հագեցած արագահոս ժամանակը մի տարով ևս մեզ հեռացրեց Լևոն Խեչոյանի ֆիզիկական ներկայությունից, բայց գրական հանրության և ընթերցողների համար գրողի ներկայությունը շարունակվում է հոգևոր իրականության մեջ: Դրա խոսուն վկայությունը Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպի հարուցած բուռն հետաքրքրությունն ու նրա տարաբնույթ մեկնություններն են: Լևոն Խեչոյանը անկախության շրջանի արձակի […]

«Չգիտես, բժի՛շկ, թե միայնակ մեռնելը որքա՜ն դժվար է» / Արմեն ՔԵՇԻՇՅԱՆ

2015 թ. նոյեմբերի 22-ը արդեն 50-րդը կլինի, որ Լեռ Կամսարի շիրիմի մոտ չի հավաքվի այն մարդկանց բազմությունը, որոնց համար նա ապրել է իր կյանքը, գրել է իր հանճարեղ գործերը: Չեն այցելի այն գրողները, որոնց նա անսպառ թեմաներով է ապահովել: Ահա այսպիսին է նրա շիրիմը՝ այստեղ է իր սիրած թեյի վարդը, որ մասուր է հիմա, բայց […]

Գոհար ՄԱՐԿՈՍՅԱՆ-ԿԱՍՊԵՐ ՀԵՌԱՑԱՎ ՊԵՆԵԼՈՊԵԻ ՔՈՒՅՐԸ / Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Խորհրդային Միությունը հոգեվարքի մեջ էր, բայց դեռ չէր փլուզվել, և եղբայրական հանրապետությունները հետաքրքրությամբ էին հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին, իսկ Հայաստանը բոլորից առավել տենդի ու երկրաշարժի մեջ էր բառի ուղղակի և անուղղակի իմաստներով: …Զանգեց գրող Ռուսլան Սաղաբալյանն ու ասաց, որ կես ժամից կգա էստոնացի լրագրողի հետ, ով Հայաստան է եկել լուսաբանելու մեզ պատուհասած դժվարությունները: Անցավ կես […]

ՍՓՅՈՒՌՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾԵՐԻՑ ՄԵԿԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Արման Վարդանյանի հիշատակին Օգոստոսի 3-ին լրացավ Արման Վարդանյանի ծննդյան 85-ամյակը, պատրաստվում էի հոբելյանական խոսք գրել, մեկ անգամ ևս արժևորել ազգային «աբսուրդի դրամայի» նահապետին, մեր գրականության մեջ բոլորից շատ հաճախ մոռացված, բայց իսկապես ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականության ստեղծագործությունը: Օգոստոսի 20-ի վաղ առավոտյան Ստամբուլից հնչած հեռախոսազանգը ստիպեց ինձ մի պահ կորցնել խոսելու ընդունակությունը, քարացած մնալ: […]

ԱՌԱՆՑ ԱՆՈՒՆՆ ԱՍԵԼՈՒ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

…Այն ո՞վ է, այն ո՞ր պատանին. հեռու, հեռու, մայրամուտի նարնջագույն մշուշներում, ծաղկաշուրթ կածաններով դեպի «փեշերը կամաց-կամաց հավաքող» անտառն է գնում: Մի ձեռքում հանդերից հավաքած մորու կարմրափնջիկն է, մյուսում՝ ճերմակ երիցուկը, ու շուրթերով թերթիկներն է պոկում. հատիկ-հատիկ… «սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում»… Ունկն էլ դիմատարած անտառից լսվող կկվի ձայնին է և համրում է. […]

Ցավ և ափսոսանք… նա մեզ թողեց իր ծիծաղն ու գնաց / Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Ժիրայր Անանյանի 80-ամյակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշեց նրա ներկայացումով Դրամատուրգ Ժիրայր Անանյանը հասցրեց իր «Մեր տան տերերը» պիեսի բեմադրության առաջնախաղին ներկա լինել: Կյանքից վաղաժամ հեռացած դրամատուրգը մեր մտորումների մեջ կմնա այդ և բազում այլ գործերով, որոնք «հնացած» լինելու վտանգը երբևէ չեն ապրի: Ժիրայրից հետո զարմանալի մի դատարկություն գոյացավ. նա մի մարդ […]