ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՂԹԱՆ ԳԱՎԱՌԻ ԱՆՎԱՆԻ ՏՈՀՄԵՐԸ / Սարգիս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գողթանի Հայրապետյան տոհմը սկզբնավորվել է 19-րդ դարի կեսերից գավառի Տանակերտ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան): Տոհմի 40-ից ավելի բարձրագույն կրթությամբ անձինք առավելապես արվեստի ու գիտության մարդիկ են, որոնք գործել և գործում են Երևանում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Փարիզում, Յամայկայում և այլուր: Տոհմի ավագ սերնդի ներկայացուցիչներից է անվանի մանկագիր, թարգմանիչ, մանկավարժ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Հայրապետ Սարդարի […]

ՈՎ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ / Նունե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կանգնած եմ Ճարտարապետական ակադեմիայի պատին փակցված ընդունվածների ցուցակի առջև: Սիրտս ուրախությունից քիչ է մնում դուրս ցատկի կրծքավանդակից: Ցուցակում թոռնիկիս անուն-ազգանունն է, այն էլ` անվճար ուսուցմամբ: Մեկի հետ պիտի կիսվեմ, որ չպայթեմ: Ամենամոտիկը Գրողների շենքն է: Ոտքերս ակամայից ուղղվեցին այն կողմ: Զարմանալի է, բայց Լևոնը տեղում է, այն էլ` մենակ: Անսպասելի հաջողություն: Հենց շեմից բացականչում եմ. […]

ԳՐԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ (Զվարճալի պատմություններ. Գրողները գրողների մասին) Պատմում է Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ

*** Մանուկ Մնացականյանի հայտը պիտի քննարկեինք «Հայֆիլմ»-ի սցենարական կոլեգիայում: Նշանակված օրը, քննարկումից մեկ ժամ առաջ արձակագրի կինը զանգեց և հուզված հայտնեց, որ Մանուկն ավտովթարի մեջ է ընկել և չի կարող ներկա լինել քննարկմանը: Ասաց նաև, որ վնասվածք չունի, եթե չհաշվենք, որ լեզուն է կտրվել կեսից: Մի քանի օր անց Մանուկն ինքը զանգեց և հայտնեց, որ […]

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ». ՊԱՐՈՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ / Արսեն ԳԼՋՅԱՆ

«Քանի մը խոսք առ օրիորդ կամ տիկին պատմություն» խորագրով խորիմաստ հոդվածաշարի և այլ երկերի մեջ մեծ գրողը նախ և առաջ զգուշացրել է, որ պետք է տարբերել երկու հասկացություն` «Հայկական հարց» և «Հայկական խնդիր»: Առաջին եզրն ստեղծել են եվրոպական դիվանագետները` հայ ժողովրդի իրավունքների և ապագայի ցավոտ հիմնախնդիրը քաղաքական օրակարգում իրենց շահերը հետապնդելու գործիք դարձնելով: Երկրորդ եզրը, […]

Անավարտ զրույց կամ մենախոսություն / Հովհաննես Գրիգորյան

…Ձմեռը չեմ սիրում: Եթե ձյուն չկա, արդեն թերություն է: Կար ժամանակ՝ դարպասը բացում էին թիերով: Լենինականում բոլորս սահնակներ ունեինք: Զարմանալի բան է, ձյունն էլ պակասեց: Աշխարհը կարծես ամաչկոտ է դարձել և առաջվա պես է՛լ չի ճերմակում: Մենք սահնակին շուն էինք կապում: Մի անգամ շունը կատու տեսավ և ընկավ նրա ետևից: Ինձ պատկերացրեք այդ սահնակի վրա: […]

Մտավորական զինվորը` ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ

«Հրամայողաբար պիտի հոգեփոխվեն կուսակցությունները: Մեր ներքին հակամարտությունները զինակցում են արտաքին թշնամուն` ընդդեմ մեր ժողովրդին և երկրին: Կույր ատելությամբ հիվանդ` մեր կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողո­­վրդի ինքնապաշտպանության սրբազան գործը, հանուն որի, իբր թե, կյանքի են կոչված»: *** «Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանապարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են…»: *** «…երբ կգան […]

հետահայաց

1936թ. մարտի 31 Խոշոր են մեր կինեմատո­գրաֆիայի ձեռք բերած նվաճումները, սակայն ե՛լ ավելի պատասխանատու յեն այն խնդիրները, վորոնք դրված են այսոր նրա առջև: Խորհրդային կինեմատոգրաֆիայի 15-ամյակը պետք է խթան հանդիսանա մեր կինո-ֆրոնտի աշխատողներին – նոր թափով ու կրկնապատկված յեռանդով շարունակելու պայքարը սոցիալիստական գեղարվեստի նորանոր դիրքեր գրավելու համար, մարտականորեն իրագործելով մեր մեծ առաջնորդ ընկեր ՍՏԱԼԻՆԻ պատգամը: […]

1939 թ. մարտի 15

1939 թ. մարտի 15 Վերածնվեց հայ ժողովուրդը, ծաղկել սկսեց նրա կուլտուրան, արվեստը: Սակայն խորհրդային իշխանության և կուսակցության որգաններում բուն դրած ժողովրդի թշնամիները տարիներ շարունակ փորձում եյին շեղել լենինյան-ստալինյան ուղիով զարգացող ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրան: Նրանք նացիոնալիստական թույն էին սրսկում արվեստագետներին և ձախողում եյին տաղանդավոր կադրերի առաջքաշման գործը: … Սակայն Մեծ Ստալինի և Կոմունիստական Կուսակցության […]