ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ (հատված «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպից) / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պատուհանի տակ չէր դադարում, չէր դադարում անիծյալ շեփորի ճղճղոցը, սպառնում էր փշրտել ապակիները, ներս խուժել գարնան անձրևի հետ, մարել մոմերի բոց-լեզվակները, որոնց թրթռոցը սենյակը լցրել էր քնած, մեռած իրերի շարժուն ստվերներով. անշշուկ քսվելով մեկմեկու, իրար մեջ լուծվելով, իրար միջից անցնելով, մարմնից անջատված այդ հոգիները երկարում էին, կծկվում, թանձրանում էին, աղոտանում, պահ մտնում սենյակի մութ-մութ անկյուններում […]

«Տունը մոլախոտի մեջ» (Հատված վեպից) / Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քրդերը գյուղ էին մտել տարբեր կողմերից: Մտել էին գաղտագողի, զգույշ, անձայն, ձիերի պայտերը թաղիքով պատած, լուսնի և աստղերի զարմացած, ահաբեկված հայացքի ներքո տրորելով գյուղի եզրի ցորենի ու գարու արտերը, այգիները: Կինը փորձեց պատկերացնել սարսափը, որ թափվեց գյուղի վրա թվացյալ խաղաղության ընդերքից միանգամից դուրս սպրդելով, միանգամից գիշերվա մնացորդը դարձնելով անարթնանալի մղձավանջ, որին հետևում է մահը, մահը […]

ՇԱՄԱՆԻ ԵՐԳԸ* / Գուրգեն  ԽԱՆՋՅԱՆ

Հեռու աջ կողմում դժգույն արեգակն էր` հազիվ մի քիչ բարձրացած, շները նրա կողքով, նրա դանդաղ ընթացքին հանդիպակաց արագ ընթացքով էին տանում սահնակը, արահետ կար, իրենք էին բացել ձների մեջ վաղ առավոտյան, երբ քաղաք էին գալիս Գրիգին տանելու: Ուլեն այս անգամ շուն էր լծել սահնակին, հինգ լայկա կամ խասկի, կամ էլ եթե իրեն հավատալ` ուրիշ ցեղատեսակ, […]

ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏ Հատված «Հայրունիներ» վիպակից / ՀՐԱՉՕ

Ու նա՝ անտեր-անտիրական Գրիգոր Սուրմենյանը, զարմացավ, զարմանքից ապշեց, ապա կասկածեց ինքն իր գոյության, իր շնչի վրա. աշխարհը լիքը մարդ, մարդկանց շվաքը՝ քո վրա, երկինքը արևոտ, ամպոտ շվաք ունի, երկնքի ամպոտ, արևո՜տ, արևոտ շվաքը՝ քո վրա, դու բարբառ ունես, Երզնկայի բարբառ, մարդկանց փրկված բարբառը՝ քո ականջին, ու, Գրիգո՛ր, քեզ բան եմ ասում, ասում ես՝ մա՞րդ չկա, […]

ՉԱՐԸ՝ ՏԱԿԸ, ՔԱՐԸ՝ ՎՐԱՆ (Հատված «ՎԻՊԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ» անտիպ վեպից) / Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բաբոն մի կում սուրճ ֆռթացրեց, հենվեց աթոռի թիկնակին, աչքերը թեթևակի փակեց ու մտովի վերադարձավ իր համար սովորական դարձած զբաղմունքին: Վերհիշեց 1958-ի այն շոգ կեսօրը, երբ Աղբրակի ջահելները, հետևները գցած յոթ-տասնհինգ տարեկան երեխաներին ու պատանիներին, վճռականորեն շարժվեցին դեպի Համբարձումի աղբյուրը, որից սկիզբ առնող առվակի ափերի թավիշ խոտերի վրա աշխույժ եռուզեռի մեջ էին ծննդավայր քեֆի եկած Գնձիկ […]

ՍԱՓՈՐԸ ԵՎ ԴԻՄԱԿԸ / ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

(Հատված վեպից) Ոչ ոք չգիտի այն մարդու անունը, ով առաջինը մտահղացավ քանդել մակերեսը և խորանալ անծանոթի մեջ: Երբ նա սառը հողաշերտերում պեղեց հնամարդու ձեռամբ շինված կավե սափորը՝ փորագիր պարզ նախշերով, այնքան ուրախացավ, որ շատ օրեր չէր կարողանում քուն առնել: Դա նույնքան մեծ հայտնագործություն էր, որքան և շփումով կրակ ստանալը քարեդարյան ժամանակներում, անօդ տարածության մեջ առարկաների […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳԵՏԸ / ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հատված վեպից Ժամանակի գետը հոսում է մեր 5-րդ փողոցով: Զարմանալին, սակայն, մենք ենք, որ երկար ժամանակ դա չգիտեինք: Աչքներս բացվեց, երբ մեր փողոցը հերթական անգամ հանդերձափոխվում էր: Ոմանց, իհարկե, թվաց, որ ոչ թե գետ է հոսում մեր փողոցով, այլ փողոցն ինքը ծայրեծայր մի մեծ ճահիճ է, և, պատկերացրեք, իրավունք ունեին՝ գետից այն հոտը չպիտի գար, […]

Ընկած թուղթը / Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

(Հատված վեպից) Պտտահողմը սկսվեց հանկարծակի: Պտտվեց-պտտվեց, հետո, հողմ ու փոշի հանելով, բաժանվեց երեք մասի: Եվ երեքով մոտեցան ու քսվեցին լճին, քսվեցին ու, կարծես ջրի սառնությունից սարսռած, հետ դարձան: Հետո դարձյալ պտտվեցին-պտտվեցին լճաշուրջ, պտտվելով` հզորացան, և երեքով մի մարմին ու մի պտույտ դարձան և համարձակություն առնելով` մտան լիճը: Իսկ արդեն ավելի ուշ նրանց պտույտը ահագնացավ լճի […]

ՁՅՈՒՆԸ / ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ

(Հատված վեպից ) Յուրաքանչյուր մարդ իր փաթիլն ունի Կորած կանաչ տետրը «Այնտեղ, ուր ավարտվում է աշխարհը» Կարսում Կային տրված տասնիններորդ և վերջին բանաստեղծությունն էր: Մեզ հայտնի է, որ չնայած որոշ բացթողումների, «տրվելուն» պես Կան տասնութ բանաստեղծություն է գրել իր կանաչ տետրում, որը միշտ գրպանում էր: Նա չի կարողացել գրի առնել միայն այն բանաստեղծությունը, որը բեմից […]

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ / ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Ուոթերթաունում (ԱՄՆ): Դասավանդել է Ռութգերսի և Կոլումբիայի համալսարաններում: Բնակվում է Նյու Յորքում: Հեղինակ է երկու վեպի և պատմվածքների երկու ժողովածուի: Արժանացել է գրական բազմաթիվ, այդ թվում` Ամերիկյան պոետների ակադեմիայի (1987), Դ. Վարուժանի (1995) և «Անահիտ» (1998) մրցանակների: «Զաբել» վեպը հրատարակվել է Նյու Յորքում, 1998 թ.: Ներկայացնում ենք հատված վեպից: (Ստամբուլ, 1924) Ծառից պոկված […]