ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանյան գրքի փառատոն

Երևանյան գրքի փառատոն. հաղթողների անտիպները կհրատարակվեն. հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը Երևանյան գրքի փառատոնի կամ YerevanBookFest-ի ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ. մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն են` արձակ պոեզիա դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԳՄ-ի ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2014 թ. հաստատված համագործակցության ծրագրի՝ հայտարարվում է Հայոց նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության 2017 թ. մրցանակա-բաշխություն£ Սահմանվում են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ ա) Գեղարվեստական արձակ (վեպ, վիպակ, պիես, պատմվածք) I մրցանակ – 75.000 դրամ II մրցանակ – 55.000 դրամ III մրցանակ – 35.000 դրամ բ) Պոեզիա (պոեմ, բանաստեղծական շարք) […]

Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանի հայտարարությունը

«Սիրելի բարեկամներ, հոգաչափ շնորհակալ եմ ինձ պատահած սոսկալի դժբախտության, ինձ հասցված անդարմանալի, հակամարդկային հարվածի առիթով արտահայտած ձեր սրտակցության համար: Ցանկանում եմ տարածել իմ երկրորդ հայտարարությունը: Իմ և այգուս հետ կատարվածն անշուշտ ունի քաղաքական ենթատեքստ. սրանից առաջ էլ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող իմ տան և՛ այգու նման դեպքեր եղել են, և՛ կողոպուտ, գողություն, և՛ հարձակում […]

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի համաձայն՝ հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են 2017 թ. պետական մրցանակի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. երթ դեպի Երևանի քաղաքային պանթեոն

Հունվարի 17-ին լրանում է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակը: Այդ օրը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է երթ դեպի Երևանի քաղաքային պանթեոն, որտեղ գտնվում է գրողի շիրիմը: Երթը կսկսվի ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնի /Թոխմախի գերեզմանատան/ գլխավոր մուտքից: Տեղկատու հեռախոս՝ 043 900181 Share on Facebook

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով: Դեռ մխում է մեր ցավը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված երիտասարդ, հայրենասեր, 20 տարին չբոլորած տղաների համար: Դեռ հպարտանում ենք մեր ժողովրդի աննախադեպ միասնականությամբ, երբեք չենք մտածել, որ այսօր, այս հանգամանքներում մենք ողջախոհության կոչ պետք է անենք, պետք է խնդրենք հային, որ հայի արյուն չթափի: Հիշենք մեր մեծերին. […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ գրողներ, մեր ժողովուրդը ևս մի փորձություն հաղթահարեց՝ շնորհիվ իր հզոր ոգու համախմբումի, իր արժանապատիվ ու վեհանձն միասնականության: Ցավոք, այս օրերին ազերիների սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում եղան զինվորների ու քաղաքացիների ցավալի կորուստներ: Հայ գրողները միշտ էլ իրենց ներդրումն են ունեցել հայոց հերոսական գոյապայքարին, և պահն է նույն նվիրվածությամբ սատարելու մեր նահատակված զինվորների և վիրավորների ընտանիքներին, […]

Հայտարարություն. Արթուր Ադամով. Զեկուցումներ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, ԵԹԿՊԻ-ի և ԳՈՅ թատրոնի հետ համատեղ մարտի 21-ին, ժամը 14-ին՝ ԵԹԿՊԻ-ում, մարտի 23-ին, ժամը 14-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ անվան գրականության ինստիտուտում տեղի կունենան զեկուցումներ՝ նվիրված Արթուր Ադամովին, իսկ մարտի 24-ին, ժամը 19-ին ԳՈՅ թատրոնում տեղի կունենա թատերականացված ընթերցում՝ Ա. Ադամով «Վերագտնում»: Զեկուցող, թարգմանիչ և թատերականացված ընթերցման ռեժիսոր, բան. […]

Զրպարտող տեղեկությունների հերքում / Դավիթ Գասպարյան

«Զրպարտող տեղեկությունների հերքում, ներողություն Դավիթ Գասպարյանը «Գրական թերթիե 11.04.2014 թվականի թիվ 11 համարում տպագրված և էլեկտրոնային կայքերում տարածված իր հեղինակած «Սնափառության տոնավաճառե հոդվածում մտադիր չի եղել զրպարտելու կամ արատավորելու ԵՊՀ վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լարիսա Մնացականյանի գիտամանկավարժական և մարդկային որակները և ցավում է, որ հոդվածի որոշ ձևակերպումներ և արտահայտություններ, այնուամենայնիվ, ստացվել են զրպարտող […]

ՈՐՈՇՈՒՄ

ՈՐՈՇՈՒՄ Հիմք ընդունելով «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական հ/կ-ի և ՀԳՄ վարչության միջնորդագրերը, անվանի բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ անունը հավերժացնելու նպատակով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի և Ռուբեն Սևակի 130-ամյակի կապակցությամբ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանին որոշում է. Վանաձոր քաղաքի Երիտասարդական այգին վերանվանել «Ռուբեն Սևակի անվան […]

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14-ին Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած գրքերի շնորհանդեսը

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14-ին Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած գրքերի շնորհանդեսը: Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած գրքերի շնորհանդեսը։ Հեղինակներ Ա. Բոստանջյան, Վ. Առաքելյան, Ռ. Հայրապետյան, Ս. Ղազարյան, Ն. Գրիգորյան, Վ. Թևոսյան։ Գրքերը հրատարակվել են Է. Միլիտոնյանի հովանավորությամբ։ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ Share on Facebook

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ գրողները՝ հայրենիքում թե Սփյուռքում, ցասումով ընդունեցին, այսպես կոչված, «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման լուրը: Խստագույնս դատապարտելով համազգային ուխտատեղի հռչակված սրբավայրի նկատմամբ իսլամական ահաբեկչական խմբավորման իրականացրած վանդալիստական այդ գործողությունը՝ գրողները կոչ են անում բոլոր քրիստոնյա երկրներին ու ժողովուրդներին, միջազգային հանրությանը՝ զորավիգ լինել հայ […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ. Հայաստանի գրողների միությունը մշակել և իրականացնում է մեր գրականության դասական և ժամանակակից արժեքների տարածմանն ու գնահատությանը, գրականության զարգացման գործընթացի քննությանը, գրական միջազգային կապերին, թարգմանություններին նվիրված բազմազան ծրագրեր: Մասնավորապես, 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ընթացքի մեջ են եղեռնի զոհ մեր դասական գրողների անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ժողովածուների կազմման և հրատարակման աշխատանքները, ինչը նույնպես […]

Հայտարարություն Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ

Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին. արկածախնդիրների մի խումբ այս տառապած հողի վրա ջանում է հետ բերել խավար միջնադարը՝ ստեղծելու այսպես կոչված իսլամական խալիֆաթ: Նրանք մարդկության աչքի առաջ ազատություն են տվել իրենց մարդատյացության նողկալի բնազդին՝ կործանելով ոչ իսլամական բոլոր էթնիկ տարրերին՝ քրիստոնյաներին, այլ հավատքի ժողովուրդներին: Սպանվել է հինգ հազարից ավելի եզդի, […]

Բաց նամակ

  Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականու­թյան ներկայացուցիչները եղան. Դանիել Վարուժանը Սիամանթոն Ռուբեն Սևակը Գրիգոր Զոհրապը Տիգրան Չեոկյուրյանը Թլկատինցին Ռուբեն Զարդարյանը Արտաշես Հարությունյանը Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ) Մելքոն Կյուրճյանը (Հրանտ) Երուխանը Գեղամ Բաղդասարյանը: Արհավիրքից պատահականությամբ փրկվեց, […]

ՀԳՄ-ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը, գրական-մշակութային այլ նախաձեռնությունների թվում, մշակել և առաջարկել է նաև հանրապետության մարզպետարանների հետ գործնական համագործակցու­թյան լայն ծրագիր: Արդեն իսկ ստացվել են առաջին արձագանքները ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի և ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի ստորագրությամբ` համագործակցության պատրաստակամության վերաբերյալ, որի համար Հայաստանի գրողների միությունը հայտնում է իր խորին երախտագիտությունը: Համոզված ենք, որ դրական արձագանքները […]

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀԳՄ վարչու­թյան նիստ, որը հաստատեց հոկտեմբերի 2-ին կայացած ՀԳՄ նախագահու­թյան նիստում ընդունված որոշումները` ՀԳՄ արտահերթ համագումարի հրավիրման ժամկետի և անցկացման կարգի վերաբերյալ: Մտքերի փոխանակությունից հետո վարչությունը որոշեց ՀԳՄ արտահերթ համագումարը` «ՀԳՄ Share on Facebook

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստում քննարկվել է բանաստեղծ Հուսիկ Արայի «Պարոն նախագահ, հուսամ՝ նամակս կկարդաք» հրապարակումը («Հրապարակ», 02.10.2013թ.): Նիստի մասնակիցները վրդովմունք են հայտնել, որ իրենց գրչընկերոջ անունը ապօրինաբար ջնջել են Share on Facebook

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՀԳՄ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հոկտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր ՀԳՄ արտահերթ համագումարի անցկացման կազմակերպչական խնդիրներին: ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդ. Միլիտոնյանը լրատվամիջոցների Share on Facebook