Սոֆյա ԱՎԱԳՅԱՆ / «ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ»

«Նաիրի» հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Ձայներ մենությունից» գիրքը` 19-րդ դարավերջի ականավոր բանաստեղծներ Ռայներ Մարիա Ռիլկեի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի նամակագրությունից մի ընտրանի, որի համար հիմնականում օգտագործվել են նրանց «1926 թ. նամակներ»-ը (Մոսկվա, «Կնիգա» 1990), ինչպես նաև մոսկովյան տարբեր հրատարակություններից ու պարբերականներից քաղված առանձին նամակներ: Տարիների հեռվից նամակները, հասնելով ընթերցողին, բացահայտում են այն խռովահույզ […]

«ԱՐՏ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«ԱՐՏ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 1, 2016 Լույս է տեսել ՀԳՄ «Արտ. գրականություն» թարգմանական գրական հանդեսի այս տարվա առաջին համարը: Համարը սկսվում է Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» ծավալուն ստեղծագործության ներածությամբ, ֆրանսերենից Աննա Հակոբյանի թարգմանությամբ: Ընդգրկուն հատված է տպագրվել ֆրանսագիր հայազգի նշանավոր արձակագիր և գրաքննադատ, Բելգիայի Արքայական Ակադեմիայի պատվավոր անդամ Ժան-Բատիստ Բարոնյանի «Մի ամառվա դժոխքը» վեպից` Ալեքսանդր Թոփչյանի բնագրից […]

«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016

Լույս է տեսել «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Երկիր Նաիրի» հավելվածի 9-րդ թողարկումը: Հավելվածը բացվում է «Ավարայրի ճակատամարտը` հայոց ոգու հաղթանակ» խորագրով փոքրիկ խմբագրականով: Առաջին էջում տեղ է գտել նաև Զորի Բալայանի «ՄԱԿ-ը կարիք ունի հիմնարար փոփոխությունների» հոդվածը՝ շարունակվելով 2-րդ էջում: Տպագրության ընթացքում է հայ-ռուսական բարեկամության առնչություններն ար- տացոլող «Ռուսական աշխարհը հայկական սկզբնաղբյուրներում» գիրքը, որից քաղվածքներ են […]

Մատենագիտական արժեքավոր հրատարակություն / Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ Բան. գիտ. թեկնածու

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ազգային գրադարանի նախկին և ներկայումս «ՍայաթՆովա» մշակութային միության Աշուղագիտության կենտրոնի աշխատակցուհի Կարինե Հարոյանի «Հայերեն երգարանների մատենագիտություն» (1513-1921 թթ.) (Գրքի խմբագիր, առաջաբանի հեղինակ՝ ՀՀ ժող. արտիստ, բանահավաք, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյան, խորհրդատու՝ Ժիրայր Կանայանց-Հարությունյանց, կազմի ձևավորում՝ Արամ Ուռուտյան, Ե., «Նահապետ» […]

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 1. 2016

Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի առաջին համարը: Արձակի և պոեզիայի բաժնում տեղ են գտել Լևոն Խեչոյանի երեք հեքիաթները` Նելլի Խաչատրյանի նախաբանով և թարգմանությամբ, Տիգրանա Շուբենկոյի «Իմ կարճ մանկությունը» վավերագրական վիպակի առաջին մասը, Իվետ Ալեքսանդրի պատմվածքները, ինչպես նաև Խաչիկ Մանուկյանի (թարգմ.՝ Գալինա Կլիմովա), Մարգարիտա Գևորգյանի, Վաչե Պետրոսյանի (թարգմ.՝ Ռաֆայել Մովսիսյան) բանաստեղծական շարքերը: […]

«ՆՈՐՔ» 4. 2015

Լույս է տեսել «Նորք» հանդեսի չորրորդ համարը: Արձակը ներկայացված է Էլդա Գրինի, Պատրիկ Արտեմիի, Արտակ Վարդանյանի, Հարություն Քյուրքչյանի պատմվածքներով, ինչպես նաև Մհեր Իսրայելյանի վիպակով: Տպագրվել են Զավեն Բեկյանի և Արշակ Սեմիրջյանի բանաստեղծական շարքերը: Օրագրություն խորագրի ներքո տեղ են գտել Գրիգոր Ջանիկյանի և Սամվել Կոսյանի գրառումները: Գրականագիտությունն ու քննադատությունը ներկայացված են Կարօ Արմենեանի, Գագիկ Խաչիկյանի, Արսեն […]

«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ», 3.2015

Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի երրորդ համարը: «Արձակ, պոեզիա, դրամատուրգիա» բաժնում տեղ է գտել Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» պիեսը՝ Մարգարիտա Գևորգյանի թարգմանությամբ: Արձակը ներկայացված է Վահան Տեր-Ղազարյանի «Ձկան արցունքներ», «Վրեժ» (թարգմ.՝ Արուս Ահարոնյան), Ներսես Խառատյանի «Խաղ մահվան հետ» (թարգմ.՝ Լիլիթ Հովսեփյան), Հովիկ Վարդումյանի «Երկու աշխարհների միջև», «Թող քո կամքը լինի, […]

ՀՆՉԱԿՅԱՆ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆԻ ԳԻՐՔԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Այժմ՝ հարյուր տարի անց, դժվար է հավատալ, երևակայել անգամ, որ 1915 թվականի Մեծ եղեռնը չէ՛ր լինելու, միլիոնավոր մեր հայրենակիցները չէի՛ն նահատակվելու, Արևմտահայաստանը չէ՛ր հայաթափվելու, եթե… 1913 թվականի սեպտեմբերի 7-ին, ռումինական Կոստանցա քաղաքում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության պատգամավորական ժողովը, որի պատվիրակները, կանխազգալով համազգային նախճիրի վերահաս վտանգը, որոշեցին բռնասպանությամբ վերացնել նախճիրը հղացողներին և այն իրագործել ձգտողներին՝ Թալեաթին, […]

80-ՐԴ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Հայաստանի գրողների միության 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել «80-րդ հանգրվանը» խորագրով գիրք ժամանակագրությունը: Գիրքը բացվում է ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի խոսքով: Ժամանակագրության կազմողներ Հեղինե Նազարյանն ու Կարինե Մեսրոպյանն իրենց ժամանակագրությունը սկսել են 1921թ. դեկտեմբերի 15-ից: Այդ օրը Երևանում ստեղծվեց Հայաստանի գրական անդրանիկ կազմակերպությունը` «Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը»: Ժամանակագրության վերջին հանգրվանը այս տարվա հունիսն է, […]

«ԱՏՈՄ  ԷԳՈՅԱՆԸ» ՌՈՒՄԻՆԵՐԵՆ

Ռումինիայում «Արարատ» հրատարակչատունը լույս է ընծայել «Ատոմ Էգոյան» գիրքը՝ մեր գրականության երախտավոր թարգմանչուհի Մադլեն Գարագաշյանի ջանքերով: Գրքում զետեղված հոդվածները, հարցազրույցները, ֆիլմերի համալիր ցանկն ու նկարագրությունը՝ մասնագետների վերլուծականներով, ամբողջացնում է մեր հանրահռչակ հայ կինոռեժիսորի կյանքն ու ստեղծագործական ուղին: Գրքում տեղ են գտել Զավեն Բոյաջյանի մեծածավալ հոդվածը, Մարի Օդե Փանոսյանի հարցազրույցը («Նուվել դ’Արմենի» ամսագրից), Սուսաննա Հարությունյանի, Գենոֆիա […]

Երախտիքի խոսք

Արցախյան գոյամարտին ու նրա անմեռ հերոսներին նվիրված բազմաթիվ հատորներ են գրվել, որոնց մեջ՝ նաև լրագրող Ռուբեն Գրիգորյանի «Նամակ Եռաբլուրից» մինի պոեմ-չափածոն (հեղինակն այսպես է բնորոշել իր ստեղծագործությունը): Գիրքը Դուշմանի (Վարդան Ստեփանյան) հետմահու զրույցն է մոր` տիկին Զարուհու հետ և կոչ-հրահանգ մեզ` ապրողներիս, որ մեր սրբությունները պինդ պահենք ու անկատար չթողնենք Եռաբլուրում և մյուս սրբավայր դարձած […]

Հայոց եղեռնի արձագանքները վրացական մամուլում 1914-1918 թթ. / Հրաչիկ ԲԱՅՐԱՄՅԱՆ

Հայոց եղեռնի մասին գրվել, կազմվել ու լույս են տեսել հարյուրավոր գրքեր ու ժողովածուներ և լույս կտեսնեն, քանի դեռ թուրքական իշխանությունները չեն ընդունել ու չեն ճանաչել իրենց նախորդների իրականացրած դիվածին ծրագիրը: Առկա ժողովածուների շարքում իր տեղը կարող է զբաղեցնել «Հայոց ցեղասպանությունը վրացական պարբերականներում 1914-1918 թթ.ե վերտառությամբ նյութերի ժողովածուն ևս: Դրանք վրացական արխիվներում հանգրվանած որոշ թերթերից ու […]

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲԱՌԱՐԱՆ / Սոֆի ԱՎԱԳՅԱՆ

Արդեն երրորդ տարին է, ինչ ընթերցողի սեղանին է ֆրանսերեն-հայերեն մի բառարան, որի կարիքն ու անհրաժեշտությունը զգացվել է մշտապես: Դա առաջին ժամանակակից արևելահայերեն, ծավալուն երկլեզվյան բառարանն է, որ թարգմանիչներին և առհասարակ ֆրանսերենով զբաղվողներին զգալի չափով ազատում է թարգմանական այլ բառարաններից օգտվելու ծանր աշխատանքից: Բավական է ասել, որ ֆրանսերեն այս կամ այն դժվարիմաց բառի հայերեն համարժեքը ունենալու […]

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ…

Լույս է տեսել «Русский клуб» պարբերականի «+/- 410» հատուկ թողարկումը` նվիրված «Ամբողջ ձայնով» խորագիրը կրող ռուս-վրացական միջազգային պոետական 6-որդ փառատոնին: Ընդգրկված են հայ, վրացի և ադրբեջանցի գրողները: Հայաստանը ներկայացնում են Աննա Պոետաևան, Հասմիկ Փալանջյանը, Անահիտ Թադևոսյանը, Կարինե Խալաթովան, Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, Սերգեյ Անանիկյանը, Սոնա Համբարձումյանը, Էդուարդ Հարենցը, Վիոլետ Գրիգորյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Ազնիվ Սահակյանը և Հենրիկ Էդոյանը: […]