ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Իմ ժամանակը թռչում է նետի պես, գնդակից արագ: Պատանության, երիտասարդության տարիներին շռայլորեն օգտագործեցի ժամանակը, այժմ դողում եմ յուրաքանչյուր րոպեի համար, ձգտում, որ այն չլինի անարդյունք, աննպատակ: «Մի բաղմանչին երկու բաղին ի՞նչ անե, մի նոքարը երկու աղին ի՞նչ անե»,- ասել է Սայաթ-Նովան: Երկու այգի եմ խնամում, մշակում, ծառան եմ հող ու ջրի, իմ գյուղի, իմ հայրենիքի: […]

Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ / ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

Ժամանակը քմահաճ է, անողոք և անզիջում, անկախ օժտվածությունից, և հակառակը: Ժամանակի խնդիրը ավազից ոսկեհատիկներ ընտրելն է և սերունդներին պահ տալը: Ավելին, ժամանակը գրողի վրա կարող է դնել իր մամլիչը կամ էլ առհասարակ անտեսել նրան, դուրս մղել իր ծիրից: Իսկ գրողը կանգնած է իր ժամանակի կիզակետում, ճամփաբաժնում և դիմագրավում է բոլոր փորձություններին: Իմ սերնդակից գրողներին հարահոս […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ոչ մեկը չի ընտրում և չի էլ կարող ընտրել իր ժամանակը. ընտրելու իրավունքը ժամանակինն է, և նա էլ ընտրում է իր գրողին: Հնարավոր է՝ այս փաստարկը տարաբնույթ քննարկումների առիթ տա, հաշվի առնելով, որ շատերն են նույնիսկ քարեդարի խորքերում փնտրում իրենց թեմաներն ու սյուժեները, սակայն թեկուզ գետնի տակ կամ երկնքում, եթե անտեսվում են հասարակության զարգացման ժամանակակից […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Բանաստեղծություն գրելու լավագույն ժամանակները, ցավոք, բանաստեղծության ընթերցանության վատագույն ժամանակներն են: Հենց սա է պատճառը, որ այդ ժամանակներում սկսում են մեծարվել և գնահատվել ոչ թե ժողովրդի, այլ տվյալ հասարակության հետ զանազան կապեր (ընկերական, պաշտոնեական, վերադասի-ստորադասի, բաժակակցական, ընդհանուրկերակրամանային) ունեցող գրողները: Մասնավորապես՝ տվյալ հասարակության (որ միշտ գաղափարախոսական է) և ոչ թե ընդհանրապես ժողովրդի (որ մշակութային է) հետ այդ […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

2015 թ. բեկումնային տարի է թե՛ հայ ժողովրդի և թե՛ իմ կենսագրության մեջ: Ապրիլի 24-ի Ֆրանցիսկոս Պապի մեծասքանչ արարողությունը, Գրիգոր Նարեկացի բանաստեղծին Տիեզերական վարդապետ հռչակելը, համայն աշխարհի ժողովուրդների եղբայրական ուսը մեծ արձագանք գտան յուրաքանչյուր հայի սրտում: Ողջ հայկական աշխարհը թևակոխեց նոր, ստեղծագործ ու պահանջատիրական ժամանակաշրջան: Շուտով լույս կտեսնի «Հարյուր տարի առանց քեզ» բանաստեղծությունների նոր գիրքը, […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / ՄԱՆԱՍԵ

Գրողի մեծությունը ես հասկանում եմ այնքան, ինչքան ինքն է հասկանում՝ ինչպիսի գլուխգործոց էլ ստեղծած լինի, երբեք չպետք է դադարի կասկածել, թե իր գրականությունը, ի վերջո, ավազի վրա արված գիր է: Գրողն անմահ է ասելով՝ ստում են, ամենից առաջ, իրեն՝ գրողին, եթե սրա ուղեղը դեռ վնասակար հետևանքներով չի փչացել զառամախտի մեջ, քանի որ, եթե դեռ գրողի […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ես հիշում եմ Գրիգոր Լուսավորչի՝ Աստծու հետ զրույցներից մի հատված (էլ ո՞վ կարող էր Նրա հետ պարզ խոսելու հնարավորություն ունենալ, եթե ոչ նա): Այդ հատվածը շատ դիպուկ է բնորոշում մեր ազգի ուղին, մեր ազգի ընթացքը, մեր պատմության բոլոր ժամանակները և, բնականաբար, այս ներկա ժամանակը: Գրիգոր Լուսավորիչը հարցնում է. «Տեր Աստված, դու չես լքի, չէ՞, այս […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

«Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան» միջազգային փառատոնի, որին վերջերս մասնակցում էի Ծաղկաձորում, իսկ թե ինչու խոսքս սկսեցի հենց այս հիշատակումով՝ առաջին պատճառը հենց ձևակերպումն է, քանի որ ինձ համար չկա խոսք բարբառելու, գրելու այլ շարժառիթ, քան՝ հանուն կյանքի. հակառակը սպանելու պես է, հակառակը հենց դանդաղ էլ սպանում է: Իսկ քանի […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հարցադրման խորքը ինձ համար բազմիմաստ արժէք է ձեռք բերել: Առաջինը ժամանակի մէջ մեր առաքելութեան գիտակցութիւնն է: Քանի տարիք ես հաւաքում, այնքան սրւում է ժամանակից ետ ընկնելու, հեւիհեւ «ինչ-որ» բան հասցնելու ներքին պարտադրանքը: Վերջին չորս տարիներին հրատարակել եմ երեք հիմնարար աշխատասիրութիւններ՝ «Միջուկի տրոհումը» եռահատոր գրքի առաջին «Ներածութիւն» հատորը, «Արեւմտահայ գրականութիւն. տիտանիկ թէ՞ շարունակականութիւն» եւ արդէն այս […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ամեն ինչ սկսվում է զրոյից: Գոնե մեզ այդպես էին ասում… Հետո փոխվեց մեզ շրջապատող աշխարհը կամ չփոխվեց, բայց տեղի ունեցավ աննկարագրելին. գրողը, որը ժամանակի չորրորդ սլաքն է` խղճի սլաքը, հանկարծ հապաղեց: Սկսեց սարսափելի արագությամբ պտտվել ժամանակի նյութի սլաքը, իսկ խղճինը, ի վերջո, կանգ առավ: Հիմա մեր կյանքում մի ահռելի բացակա կա, մի զարհուրելի անդունդ, որը […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

  Երիտասարդ տարիներին բոլորին թվում է, թե ժամանակն անսպառ է, սակայն գալիս է մի տարիք, երբ չափազանց խնամքով և երկյուղածությամբ ես վերաբերվում ժամանակին, քանզի գիտես, որ շատ բան արդեն չես հասցնելու անել ու ավելի ճշգրիտ ես ընտրում անելիքդ. գրում ես միայն իսկական ներշնչանքի թելադրանքով, կարդում ես առավել որակյալ գրականություն: Առօրյա հոգսերի և պարտականությունների լաբիրինթոսում արդեն […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ժամանակի հետևից վազում եմ հևիհև ծննդյանս պահից: Երբեմն հասնում եմ, շարունակում ենք զուգահեռ` իրար շունչ շնչի, ավելի հաճախ` հետ եմ մնում` իմ սերնդին բաժին հասած իրադարձությունների բազմազանության բեռի տակ կքած, ինֆորմացիոն գերհոսքի բերած տագնապներից, հասարակարգերի փոփոխման սահմանագծին տարակուսած: Իսկ ժամանակի հետ ոչ տևական հաշտության արդյունքը գիրն է` ծնված բառը, գիրքը, որը շրջապատից հաշվենկատորեն շորթած իրողությունների, […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

  Չեմ կարծում, թե գրողն ու արվեստագետը ամբողջովին գտնվում են իրենց ժամանակի ազդեցության տակ, նույնիսկ ստրուկ Սպարտակոսն ըմբոստացավ ստրկատիրական ժամանակի դեմ, քանզի իրենը ազատության ժամանակն էր, նա առաջիններից մեկը ցույց տվեց, թե ժամանակ կոչվածը ոչ միայն դրսում է, այլև ներսում՝ մարդու մեջ, և վերջինս, անշուշտ, դրսայինից ավելի էական է ու համապարփակ: Դրսայինի հետևից ոչ թե […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Ժամանակը, որ մի ժամանակ թվում էր Հավերժի կողմից տրված հավերժություն, արդեն չի հերիքում: Ծուլանալու ժամանակ չկա, հոգնելու ժամանակ չկա, ամենակարևորը՝ սխալվելու իրավունք չունես, որովհետև սխալդ ուղղելու ժամանակդ արդեն սպառվել է, չկա: Երեկվա երեխեն չես: Երկինքը աստղոտ, արևոտ թե ամպոտ՝ ավելի է մոտեցել, զրուցընկեր է դարձել ու հայացքդ նրան՝ երկրի վրա անցածդ ճանապարհն ես քննում… Իմ […]

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հայ-ադրբեջանական շփման գծում երբեք խաղաղություն չի եղել: Պարզապես այն երբեմն մեղմացել է, կամ` սրվել: Եվ դա բնական է: 1994 թ. մայիսին կնքված հրադադարի` մեզ պարտադրված պայմանագրով պատերազմն իրականում չի ավարտվել: Աշխարհի ուժեղների, հատկապես Ռուսաստանի ճնշմամբ, մենք դադարեցրինք մեր սրընթաց առաջխաղացումը: Մեր զորամիավորումների հաղթարշավը կանգնեցվեց Միր Բաշիրի պատերի տակ, այն դեպքում, երբ մենք պատրաստ էինք գրոհելու, […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Աշնան առաջին տաքուպաղ օրերի մեջ մտովի ամբարում եմ լիաբեռն ու բարի իմ ամառը, որ Տիրոջ կենդանագիր պատկերով՝ Դաստառակով լուսագծված Միջերկրյածովյա պտույտ էր. նախ՝ Պոեզիայի միջազգային փառատոնն էր Ջենովայում (որտեղ գտնվող ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում սրբորեն պահպանվում է այն), ապա Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնի» (որ Դաստառակի ճակատագրի և խորհրդի պատումն է) շնորհանդեսն էր Բեյրութում: Եվ ոչինչ պատահական […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Հրապարակումների առումով կարծես թե հարուստ տարի է, տարեսկզբին երկու պիեսներիս բեմադրությունների պրեմիերաները կայացան. Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Որբերի ընտանիքը», «Համազգայինում»՝ «Արտավազդ Շիդար»: Մոտ օրերս լույս կտեսնի «Մատնագիր» գիրքս, ուր փորձել եմ երևան հանել ենթագիտակցականիս կենսագրությունը, այն խիստ տարբեր է գիտակցությանս իմացած կենսագրությունից: Տարեվերջին «Անտարես» հրատարակչությունը կհրատարակի պիեսներիս ժողովածուն, վերջին 7-8 տարիներին գրած պիեսներ են, թվով […]