Լորենց Առուշանյան / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1953 թ. մայիս. ընդունելության քննություններ են: Քննական լսարանի դռանը հանդիպում եմ Թատերական ինստիտուտի հիմնադիր, բոլոր անհայր ուսանողներիս սիրելի հայր Վավիկ Վարդանյանին. «Չե՞ս ուզում տեսնել՝ ովքեր են գալիս: Բաքվից մի անուշ տղա է եկել: Համլետյան տիպար… ահա և ինքը»,- ներկայացնում է երիտասարդին ու շտապ մտնում լսարան: – Շա՞տ եք սիրում Համլետին,- հարցնում եմ ես: – Ինձ […]

«Հեքիաթների աշխարհը»՝ Հակոբ Պարոնյանի թատրոնում

Մայիսի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հյուրընկալվեց Սպիտակի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը: Թատրոնի փոքր դահլիճում 5-10 տարեկան երեխաները ներկայացրին Սուրեն Մուրադյանի «Վախկոտ պարծենկոտը» ստեղծագործությունը որոշակի փոփոխություններով: Թատերախմբի ղեկավար Արմինե Մելքոնյանը տեղեկացրեց, որ սա իրենց երկրորդ այցն է, որի կազմակերպիչը Երվանդ Ղազանչյանն է: «Սա երեխաների համար մեծ աշխարհ է` դուրս գալ Շիրակից և […]

Յաշա ՉԱԽՈՅԱՆ / ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի թատերական գործիչների միությունը ծրագրել է թատերական մեծ փառատոն անցկացնել Սյունիքում /նման ընդգրկուն փառատոն ՀԹԳՄ-ը Սյունիքում կազմակերպել էր 1996-ին «Սյունիք-96» անվանումով/: Մայիսի 19-27-ը մայրաքաղաքի, Գյումրիի և տեղի թատրոնները իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան, Քաջարան և Ագարակ քաղաքներում: Մարզի բնակիչներին իրենց արվեստը կներկայացնեն Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական /Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»/, […]

1865 թվականը հայ թատրոնի պատմության մեջ / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կան տարեթվեր, որոնք մեկ կամ մի քանի կարևորագույն իրադարձություններով հաստատուն տեղ են գրավում ժողովրդի, իսկ երբեմն էլ համաշխարհային հասարակայնության կյանքում: Մեր ժողովրդի մշակութային կյանքում նման տարեթիվ է 1865 թվականը: Այն իրավամբ կարելի է համարել Թատերական տարի: Հայ թատրոնի պատմության մեջ 1865 թվականը լի է առաջին անգամ տեղի ունեցած մի շարք կարևոր երևույթներով: Իրենց պատմական առանձնահատկություններով […]

Թատրոնը հարցականի ներքո՞…… / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ժամանակի արագընթաց անիվի շարժման հետ փոխվում է կյանքը, փոխվում են հասկացությունները, արվեստի ձևերն ու ըմբռնումները, և դիտորդի դերում գտնվող վերլուծաբանը, համակարգչային տեխնիկայով զինված, փորձում է հետևել, հասցնել հասկանալ՝ այս ինչպե՞ս շրջվեց աշխարհը, հետևաբար, նաև՝ կյանքն արտացոլող բոլոր ոլորտները, որոնցից առաջին տեղում արվեստն է, իսկ ավելի գերակա վիճակում՝ թատրոնը: «Սրընթաց ժամանակը և նորարարությունների տարափը հնության ստվեր […]

«Անհրաժեշտ է ամեն տեսակ թատրոն, բացի քաղաքական խաղերի թատրոնից» / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Չինաստանի Գուանջոու քաղաքում 2016 թվականի մարտի 26-30-ը տեղի ունեցած Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ աշխարհահռչակ ռուս բեմադրիչ, տեսաբան Անատոլի Վասիլևը, ով այս տարի ընտրվեց Թատրոնի միջազգային ինստիտուտի դեսպան, իր ուղերձն սկսեց առաջին պահից տագնապեցնող, բայց ըստ երևույթին հաճախակի հնչող այս հարցով. «Պե՞տք է արդյոք թատրոնը և ի՞նչ կարող է այն ասել այսօր»: […]

ՄԵԾԱՆՈՒՆ ԲԵՄԱՆԿԱՐԻՉԸ Սարգիս Արուտչյան – 95 / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Հայ բեմանկարչության պատմության մեջ առաջին մեծությունների շարքում է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Տիգրանի Արուտչյանը: Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող էր, որ Ա. Գուլակյանը և Մ. Շաթիրյանը երիտասարդ նկարչին հրավիրեցին Գ. Սունդուկյանի անվան թատրոն` ձևավորելու Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն» ներկայացումը, որը ճակատագրական եղավ Ս. Արուտչյանի համար և մինչև 1972-ը մնաց Մայր թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: […]

Թատրոն. 21-րդ դար / ՎԱՆԻՆԵ

Գյուղամեջ: Կենտրոնում` շրջիկ թատրոն` իր ողջ «շքեղությամբ»: Էլեկտրական սյանը մի կերպ ամրացված բարձրախոսից առույգ երաժշտություն է տարածվում` հրապարակ բերելով ահել-ջահելների, տան գործը թողած, մի քանի րոպեով տնից դուրս պրծած հարս ու աղջիկների, երաժշտությունից ոգևորված երեխաների… ԿԻՆ – (մոտենում է` վեր քշտած թևքերն ընթացքում իջեցնելով): Էս ի՞նչ ա… ինչի՞ եք հավաքվել… Ա ՋԱՀԵԼ – Թատրոն են […]

ԲԵՄԱՐՎԵՍՏՈՎ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Լինում են արվեստագետներ, որոնց ճակատագիրն ի վերուստ նախանշված է, մանկուց արդեն հայտնի է նրանց ապագան: Այդպիսիներից է ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Մարիամ Ղազարյանը: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի ամենատես աչքից չվրիպեց Մարիամի խաղացած դերերն ուսանողական բեմում և նրան հրավիրեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն: Սա լուրջ […]

ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԿՈՒՂԻ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Անցած մայիսին երեք նոր բեմադրություն դիտեցի՝ «Փարիզյան դատավճիռ» (Երևանի դրամատիկական թատրոն), «Ձեր աստվածը փողն է» (Երաժշտական կոմեդիայի թատրոն) և «Մերսեդեսը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Լ. Մութաֆյանը բարձր գնահատեց Վահե Շահվերդյանի երկու բեմադրությունները Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում («Չար ոգի» և «Լիր արքա»), ցավում եմ, որ սրանք չեմ տեսել, բայց վստահում եմ անաչառ ու վարպետ թատերագետի կարծիքին: Արդեն […]

ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ «ՇՂԹԱՅՎԱԾԸ» ԴՐԱՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

Անհատի ազատության խնդիրը և մարդու պրոբլեմն ընդհանրապես եղել են Շանթի մտահոգությունների գլխավոր առարկան: Ապացույց՝ «Հին աստվածներ», «Կայսր», «Օշին Պայլ» և այլ ստեղծագործություններ: Այդ շարքին է պատկանում նաև «Շղթայվածը» դրաման: Գրության թվականը՝ 1918, կարևորվում է այն առումով, որ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում Եվրոպայում և աշխարհում կատարված իրադարձությունները, ռուսական երկու հեղափոխությունները նոր տագնապներ էին ծնում Շանթի […]

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ «ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Համայն հայությունը բարի կամքի տեր, իրեն համախոհ ժողովուրդների հետ շարունակում է նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Հայաստանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում գիտական, հոգևոր ու մշակութային բազում միջոցառումներ, մեր երկու միլիոն անմեղ նահատակաց հիշատակն արթնացնում, գնահատական է տալիս անցած դարասկզբին Թուրքիայի կողմից սանձազերծված անօրինակ ողբերգությանը և բարձրաձայն խոսում հայ ժողովրդի արդար պահանջատիրությունից: 100 տարի […]

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / Շեքսպիրի կերպարը հայ թատրոնում

Հայ և համաշխարհային դրամատուրգիայում, բնականաբար` նաև թատրոնում, որպես գործող անձեր, դուրս են բերված պատմական կոնկրետ դեմքերի կերպարներ (հասարակական, քաղաքական, ռազմական, հեղափոխական, հոգևոր, գրականության և արվեստի գործիչներ), որոնք հանդիսանում են բեմական ստեղծագործության շարժիչ ուժը: Այդ երևույթի երկրորդ տեսակն էլ այն է, որ երբեմն թատերական գործիչները, հետապնդելով հատուկ գաղափարներ, առանձին պիեսների բեմադրություններում, սովորական գործող մեկ կամ մի […]

ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Հայոց մեծ եղեռնի թեմային է անդրադարձել ամերիկաբնակ դրամատուրգ Անդրիանա Սևան Նիկոլսին «Գիշեր Երզնկայի վրա» դրամայում` Մեծ Եղեռնի հետևանքները կրող, ԱՄՆ-ում ապրող, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքի տխուր պատմություն, որը սերունդներին կոչ է անում չմոռանալ ցեղասպանությունը, մեր պապերի հողն ու ջուրը, լինել պահանջատեր: Ադրիանա Սևան Նիկոլսը (նա կիսով չափ հայ է) գրում է. «Ինձ համար մեծ […]

Բեմում շահվերդյանականներն են կամ չպարած մի վալս / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գաղտնիք չէ, որ արվեստը տարատեսակ զգացողություններ, տպավորություններ է փոխանցում այն ընկալողին: Շոստակովիչյան վալսի ներքո պարահարթակ բարձրացած պարազույգեր, խելահեղ պտույտներ: Ահա և մեր զգացողությունը: Հայ թատերական մշակույթը առանց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությունների անհնար է պատկերացնել: Ռեժիսոր, ով անդրադարձել է տարատեսակ թեմաների, ռեժիսոր, ում բեմադրությունները հյուսվել են դասական և ժամանակակից ստեղծագործությունների շուրջ: Բեմադրիչ, ով աշխատել […]

ԴԵԲՅՈՒՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ / Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Տիգրան Չուխաճյանի «Կարինեն» («Լեբլեբիջի Հոր-հորաղանե, 1876թ.) արժանավայել բեմ բարձրացնելու հույսը վաղուց էր փայփայում ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Երբ երաժշտական թատրոնի համար խորհրդանշական հատկացումներով բեմում փայլատակեց «Մորգանի խնամին», ճշգրտվեց ստեղծագործական խմբի կատարողական ներուժը, հույսը հավատընծա դարձավ: Եվ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում լեգենդ դարձած դերասանապետ Վարդան Աճեմյանի հեղինակած վերջին բեմելից 64 տարի անց, սքանչելի […]

Հաֆ-հա՜ֆ, միաո՜ւ, հաֆ-հա՜ֆ / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դեղին, կարմիր, կանաչ տերևներով աշուն: Հեքիաթ որոնող քայլեր` մանկությունը փնտրող քայլեր…. Շուրջ դար ու երեք տասնամյակ է, ինչ յուրաքանչյուր հայ փոքրիկի մանկության անբաժան մասն է կազմում թումանյանական հանճարեղ «Շունն ու Կատուն»: Քեռի Քուչի, ուստա Փիսո, հերոսներ, որոնցից մեկը հետապնդում է, մյուսը հետապնդվում` այս անգամ էլ արդեն մեծ բանաստեղծի անունը կրող տիկնիկային թատրոնում: Իր ուրույն բարդությամբ […]

ԻՄ ԹԱՏՐՈՆԸ / ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆ

Ինձ հոգեհարազատ է թատերգության ժանրերի ամբողջ ծիածանն իր բոլոր գույների թավ և թափանցիկ փողփողումներով և տարահունար հյուսվածք-կառուցվածքներով: Առաջին իսկ առնչման պահից ամեն կարգի սահմանափակումներն անտեսելով, ես ակամայից սուզվում եմ նրանց ոգեղենում և երևակայությամբ հառնած կերպարների, բեմավիճակների ու դիպաշարի մտապատկերների տեսաժապավենը ինձ գերում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ ամենը արթմնի կամ երազում չեմ ոգեկոչել, բեմադրել: […]

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԸ՝ «ՉԱՐ ՈԳԻ» / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղերն իրապես հետաքրքիր ու բազմաբովանդակ էին՝ մասնավորաբար գեղարվեստական ուշագրավ ձևերի ու ոճական նորահայտնությունների առումով, խաղացանկային պարադոքսներով, երբ թատրոնի ուշադրության կենտրոնում ոչ այնքան արդիականությունն է՝ իր բազմաշերտ խնդիրներով ու մտահոգություններով, առաջադրվող գեղարվեստական նոր ձևերով, այլ դասականը, գուցեև չարչրկված ձևերի ու մաշված-կանոնիկացված արտահայտչական համակարգերի վերանայումների հրամայականներով: Հյուրախաղային հայտագրի ամենաբանավիճային […]

ԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՓԱՌԱՏՈՆ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Հայ թատրոնի պատմության մեջ բազմաթիվ և բազմաբնույթ փառատոների շարքում «Թատերական Լոռի» փառատոնը երկարակյացներից է, եթե ոչ` ամենաերկարակյացը, որը հիմնադրվել է 1978-ին, Ալավերդիում: 35-ամյա փառատոնը, արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելությանը, ընդլայնել է մասնակից թատերա­­խմբերի շրջանակները` աստի­ճանաբար կրելով միջազգային բնույթ: Հիմնա­դրման առաջին իսկ տարիներից փառատոնին մասնակցել են Գորիսի, Կապանի, Ստեփանակերտի, Եղեգնաձորի, Վայքի, Եղեգիսի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, […]