Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես ասում եմ՝ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես որ կլինի: Հենրիկ Էդոյան Նա եկավ, հագավ վերարկուն, բարձրացրեց օձիքը, կանգնեց անձրևի տակ, մի սիգարետ վառեց, ծխեց… Ահա այսպես, վաթսունականներից սկսած, նույնականանալով մտածականն ու զգացականը իրար կապող առասպելին (մոխրամանում թողած մոխիրը Պրևերի), ինչպես խաչ բարձրացողի վերջին ժպիտը, կերտվում է մի պոետիկ աշխարհ՝ Հենրիկ Էդոյան: Ամեն հաջողված […]

Գրելու և գրականության մասին / ՄԱՆԱՍԵ

(հատվածներ) Եթե գրելը նաև հնարքաբանելու ազատություն է, որ արտահայտման կոկետություններ գործի դնելու քմահաճույքից հեռու չէ, ինչքան հմտանում ենք զանազան ձևերով մեր գրողունակությունը չկորցնելու, նույնքան դատապարտելի բան չենք տեսնում, եթե հարկ լինի, հանուն համոզիչ երևալու, դիմենք վարպետ խորամանկությունների, աճպարարության, ձեռնածության: Իսկ այստեղից չե՞ք հաշվել, ինչքա՞ն է հեռու ընթերցողին հիմարացնելու գրողի գիտակցված-անգիտությունը: Որքան հեռանում ենք նախորդ դարերից, […]

Ինչպե՞ս դիմանալ ամեն ինչի բանաստեղծություն լինելուն / Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եվ ինչո՞ւ է ծագում այս հարցը: Բանաստեղծության համար նվիրական ու անձեռնմխելի տարածք ազատագրելու ցանկությունից: Այստեղ սուբյեկտիվություն կա, զուտ անձնական կարոտ, որ, սակայն, հիմնվում է նաև տևական կողմնակի փորձառության, Բորխեսը կասեր՝ «ժամանակի քննությունն անցած տարակուսանքների» վրա: Զգում եմ, որ հակաճառում եմ դասականության հարմոնիայով, որ թեպետ կարող է դիսոնանսներով, տարբեր տոնայնություններով խախտվել, բայց և այնպես, աստիճանակարգային է […]

Հրապարախոսական մտորումներ Պատմական անարդարություն / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում մարդու կողմից շահագործելու, ստրկացնելու, սպանելու, ստորացնելու գործընթացները չեն վերացել: Մի հասարակարգին փոխարինել է ավելի բիրտ կամ ավելի բարվոք ժամանակաշրջանը: Անշուշտ, նախնադարյան մարդու ապրելակերպը չի կարելի համեմատել ժամանակակից մարդու ապրելակերպին: Ստրկատիրական հասարակարգից մինչև այսօրվա ժողովրդավարական կամ հանրապետական կարգերը շատ բան է փոխվել: Անշուշտ, դրական տեղաշարժեր կան: Բայց մի՞թե փոխվել է մարդկային բարոյականությունը, […]

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՍԸ Կամ` Իմ տեսածը քո տեսածին վնաս չէ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Երկրաշարժը խփել ու քարուքանդ էր արել Հայոց աշխարհը: Մենք Գյումրի հասանք ու առաջին պատահած փլատակի կողքին կանգնեցինք այն պահին, երբ տղամարդիկ փլատակի խորքերից երեխա էին հանում: Խարտյաշ, սիրուն տղա էր, դեռ ուշքի չեկած` երեխայավարի հրահանգեց-խնդրեց. «Մամայիս հանեք,- ասաց,- մամաս հոն մենակ մնաց, մամայիս հանեք: Շուտ էրեք, մամաս կխեղդվի, դե շուտ էրեք»: Ու խոսքերի արանքում լաց […]

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՐԴԱՊԵՏԸ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Մինչև Նարեկացին և Նարեկացուց հետո ո՛չ համաշխարհային գրականության մեջ և ո՛չ էլ հայ գրականության պատմության բազմադարյա շերտերում մարդու աստվածանալու նարեկացիական մտքի երևակայական ճախրանքները, ամեն բանում աստծո շունչը որպես սեփական գոյության ինքնախոստովանություն ընդունելու, ամենօրյա ուղեկցի խնկարկումը որպես քո ներքին սրբալույս ես-ի, մարդկության բոլոր մեղքերի բեռնաթափման՝ կամավոր զոհի և աստվածանմանի այսպիսի հոգևոր շռայլություն՝ հոգևոր անհորիզոն ողբերգության մեջ, […]

Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ / ՉԱՓԻՑ ԴԵՊԻ ՉԱՓԱԶԱՆՑԸ. Կամ` «Պատվիս ու կրոնիս, հացիս մի՛ դիպչի»

Իմ հին ծանոթին` Արցախյան հերոսամարտի առաջին օրվա մասնակցին ու վերջին օրվա հաղթողին ես պատահաբար հանդիպեցի` այգու հեռավոր անկյունում միայնակ նստած ծխում էր: Մեր անակնկալ հանդիպումը ջերմ էր, այգուց ելանք ու մոտակա բացօթյա սրճարանում նստեցինք մի-մի գավաթ սուրճի: Հիասթափության անթաքույց մի երանգ, հոգու խռովքի ինչ-որ մի թրթիռ կար նրա դեմքին: Հետաքրքրասիրությանս ակունքը մեկ բառով փակեց, ասաց. […]

Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ / Աչքի ու խղճի հավկուրություն

Գարինչան Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող էր: Նա աշխարհահռչակ ֆուտբոլիստ էր: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Գարինչայի մի ոտքը մյուսից կարճ էր: Մի ոտքից կաղ Գարինչան, ասես ի հեճուկս բոլոր լիարժեքների, հանճարեղ էր հենց ոտքի սպորտում` ֆուտբոլում. նա հմուտ աճպարարի կախարդանքով, իր կաղ ոտքի շուրջբոլորը հակառակորդի մի ամբողջ թիմ էր պարեցնում-մոլորեցնում: Այդ ամենի մեջ մի ինչ-որ վերերկրային դյութանք կար, […]

ՀԱՆՃԱՐԻ ԽԱՉԸ Կամ` Աստծո տվածը պիտի վերադարձնել / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Իսկ ես, տե՜ր աստված, Կրակն եմ ընկել Իմ խելքի ձեռքից: Պ. Սևակ Ռոբերտ Ֆիշերը շախմատի աշխարհի չեմպիոն էր: Ռոբերտ Ֆիշերը հանճար էր: Աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը գիտեր, որ ինքը հանճար է ու իրեն հանճարի չափի չեկող վարքում էր պահում. քմահաճ էր, կասկածամիտ, անկառավարելի, փոխարենը` ճանաչում էր իրեն ու իր Աստծուն: Գիտեր մարդու հակասական բնույթը, հողի […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՐԱՖՖՈՒ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Րաֆֆու վրա բազում հարձակումներ են կատարվել՝ և՛ բանադրական, և՛ ավազակային, և՛ դավաճանական, բայց ամենահուժկու հարձակումները, թերևս, եղել են կրոնական հողի վրա: Թեև ավելի շիտակ և ավելի նվիրված քրիստոնյա, քան Րաֆֆին է, գոնե մեր նոր գրականության մեջ դժվար է գտնել: Անհավատության համար բանադրողները ոչ մի այլ հաղթաթուղթ չունեին, բացի հայ լուսավորչական եկեղեցու սպասավորների անաչառ, անխնա մերկացումներից, […]

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ / ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՅԻՍ

Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հակամարտությունների մի քանի օջախներ առաջացան: Ռուսական կայսրության հեռատես ղեկավարները տնտեսական փոխկապակցությանը զուգահեռ ստեղծել էին նաև բազմաթիվ տարածքային չլուծված խնդիրներ, որոնք կբռնկվեին կայսրու­թյան կազմաքանդման պարագայում: Հեռահար ծրագիրն անսխալ աշխատեց. նորանկախ հանրապետությունների տնտեսություններն սկսեցին փլուզվել, ծագեցին սոցիալական խնդիրներ, առաջացան ռազմական հակամարտության օջախներ: Նորանկախ Հայկական և հարևան Ադրբեջան Հանրապետությունների կեղծ եղբայրական հարաբերությունների մեջ […]

ԵՐԲ ԵՎ ՈՎ ԷՐ, ՈՐ ՀԱՅ ԿՆՈՋ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՉՆԱԿ ՀՆՉԵՑՐԵՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Եթե կինը է մարդկային ընկերության գլխավոր քաղաքակրթիչ տարրերից մեկը՝ որպես ասում են գիտնականները, ուրեմն պետք է լավ ուսումնասիրել նրան: Եվ այդ կլինի իմ հետազոտության նպատակը»: Այսպես է սկսում Րաֆֆին իր հույժ կարևոր ու հանգամանալի «Հայ կինը» ուսումնասիրությունը, որ շարունակաբար տպագրվել է 1879 թ. «Մշակի» 34-43 համարներում՝ Մելիքզադե ստորագրությամբ: Շատ ու շատ այլ նորարարությունների հետ, որ […]

ՍԵՐՈԲ ՊԱՊՍ (Ապրիլյան մտորումներ) / Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Նա ասում էր, որ ամերիկյան որբանոցում, որտեղ հայտնվել էր կոտորածից հետո, մի օր շարք էին կանգնեցրել ու ասել` ով ուզում է գնալ Ամերիկա, առաջ գա: Հարցնում էինք` ինչի՞ մնացիր կանգնած: Ասում էր` մտածեցի, որ մնամ, կարող է մերոնցից մեկն ու մեկին գտնեմ: Իհարկե, այդպես էլ ոչ մեկին չգտավ: Մորական Պապս Սասունի Շենիկ գյուղից էր: Անդրանիկ […]

ՇՐՋԱՊՏՈՒՅՏ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ-90 Այս դիմանկար-էսսեն գրվել է ուղիղ 30 տարի առաջ՝ Աղասի Այվազյանի ծննդյան 60-ամյակի առիթով, բայց չի տպագրվել, որովհետև, չգիտես ինչու, ընկալվել է որպես… մի տեսակ, սյուրռեալիստական… Եվ այդպես էլ մնացել է իմ թղթերի մեջ՝ սպասելով, որ մի օր, թերևս, լույս կտեսնի: Այժմ, ահա, ինքնատիպ արվեստագետ-գրողի 90-ամյակի առիթով, ընթերցողների դատին եմ հանձնում, իրոք որ, փոքր-ինչ […]

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ / ՀՐԵՇՏԱԿ ՄԱՐԴԸ

6-րդ դասարանի աշակերտ էի, մորս հետ գնացի Լենինական: Մեր գործերը վերջացնելուց հետո, երեկոյան օթևանեցինք մի ծեր կնոջ տանը: Նրա անունը Իսկուհի էր: Նա մորս ծանոթուհին էր: Շատ բարի կին էր Իսկուհի տատիկը և մորս հանդեպ առանձնակի սեր ուներ: Տատիկն ինձ ընդունեց շատ ջերմ, հյուրասիրեց քաղցրավենիքով: Նրա փոքրիկ տան ճաշասենյակում մի հին պահարան կար, ես հիացմունքով […]

ԶԳՈւՅՇ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Էսսե Խաղաղ է տանը, զեփյուռն է ներս գալիս կիսաբաց օդանցքով` տատանում ծիրանագույն վարագույրը, ճանճը վարագույրից բզզալով պոկվել` կախվել է օդում, արևի շողը պատուհանի ապակին թափանցած` ճերմակ շեղբով շոշափում է շագանակագույն հատակը, փոշին բրոունյան շարժումով երևակվել է շողի թեք էկրանին, մանուշակագույն մետաքսից ծածկոցն ասես գինի լինի մահճակալին թափված, որ անկյունում հավաքվել` ծորում է գետին, պատից կախ […]

ՀԵՔԻԱԹ ՍՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ / Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ես որոշեցի հեռացող հարազատներիս մասին օրագիր պահել: Նա ծերացել էր արդեն հիսուն տարեկանում: Յոթ երեխաների մեջ մենակը, անտեսվածը, աղքատը, անատամը: Թեև ծերացած՝ գեղեցիկ էր: Մահվան առիթն անհեթեթ էր: Սունկ հավաքելիս ո՞վ է մահանում: Նա՝ անտեսվածը, աղքատը: Ու մտապատկերում տեսնում եմ նրան՝ կարկատած գուլպաներով իր դագաղի շուրջը պտտվելիս: Հետո տեսնում եմ նրան՝ փոքր աղջնակ: Յոթ երեխաներով […]

23 տարի… և անց… / Նառա Վարդանյան

Որքան էլ տարօրինակ է, անկախության մասին մտքերս սկսվում են այն մեծ սահնակի սառած պարանից. սահնակի, որի վրա նստած` ես ու հորեղբորս տղան բարձրացանք դիմացի սարը՝ փայտ բերելու: Հիմա չէ, բայց այն ժամանակ երկար էր ճանապարհը, երկար ու սառը, երկար ու ցավոտ. դե այսօր էլ այդ ճանապարհը գուցե թվա երկար, եթե ցրտից ուռած ոտքերով երկու փոքրիկ […]

ԳՆԱՑԻՐ ՈՐՊԵՍ ԳԻՐ, ԵԿԱՐ ՈՐՊԵՍ ԳԻՐՔ / ՀՐԱՉՕ

Մի՞թե մարդու կենսագրությունն ավարտվում է նրա մահով: Լևոն Անանյան Արդեն հիշատակող ես, սիրելի՛ Լևոն: Գիրը Հող է: Հողը Գրով, իսկ Գիրը Հողով են պահում-պաշտպանում: Դու էդ Հողի և Գրի տերը եղար: Մտքիս հետևից ընկած` շատերի հետ եմ խոսում: Խոսում եմ սահմանի բերանին զոհված զինվորի հարազատի հետ: Հուսահատվածի ու հայրենի շեմից հեռացողի հետ: Ճանապարհների հետ եմ […]

Ռուբեն ՖԻԼՅԱՆ / Ռուբեն Ֆիլյանի գեղագիտությունը

Մեր գրականության մեջ անսովոր ճակատագրով Ռուբեն Ֆիլյանին ճանաչում ենք «Քո երկրի դեսպանը» գրքով: Իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծած գործերը հրատարակեց հայրը` Պարգև Ֆիլյանը: Սակայն նա ճանաչված էր արդեն իր կենդանության օրոք: Հենց սկզբի՛ց նկատեցին, արձագանքեցին գրականագետները, գրողները` ողջունելով նրա մուտքը գրականություն: Քիչ է թողած ժառանգությունը, բայց` արժեքավոր. «Քո երկրի դեսպանը» վեպը, փոքրաթիվ պատմվածքներ, մանրապատումներ, հեքիաթներ: […]