ԿՍՄԻԹՆԵՐ / Կարլոս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

– Ոմանք բնությունը բաժանել են երկու մասի` ուտվող և չուտվող: – Հոգու համար միևնույն է, թե որտեղ է թաղված մարմինը: – Գայլը, թեկուզ մենակ, սարսափելի է ոչխարի հոտի համար: – Որտեղ ուժն է իրավունք, այնտեղ իրավունքն անուժ է: – Յուրաքանչյուր վախկոտ ստախոս է, սակայն ամեն ստախոս չէ, որ վախկոտ է: – Առավել սարսափելի է այն […]

ՍՈՑՓԱԹԵԹ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Սիրում եմ ամռանը Ծաղկաձորի ստեղծագործական տան բաց պատշգամբում աշխատել: Բայց այսօր նստել ու մտածում եմ, թե մա՞րդ էլ քառասուն տարի շարունակ նույն տեղում հանգստանա և աշխատի: Հետո էլ, չգիտես ինչու, սկսեցի հաշվել` հիմա և այստեղ գրականագետ-գրաքննադատնե՞րն են շատ, թե՞ գրող-թարգմանիչները: Ու անկախ ինձնից աչքս դիպավ դարպասի դիմաց վեր խոյացող երկնահաս բարդուն ու դրան կիպ կպած […]

Քննություն (Երգիծական պատմվածք) / Կարլոս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեր ընկերական շրջապատում գրեթե բոլորն էլ ակնածանքով էին վերաբերվում նրան: Կիրթ ու ողջախոհ, հանրագիտարանային գիտելիքների տեր, ամենագետ մարդու համբավ էր վայելում: Եվ ինչպես ասում են` «Աստված տվել, չէր խնայել»: Արտաքնապես էլ առինքնող էր: Հասակը թեթևատլետ Իգոր Տեր-Հովհաննիսյանինն էր, դեմքը` Ալեն Դելոնինը, մազերը` Պուշկինինը… Պետք է ասել, որ ամենևին կարիք չկա նրա արտաքին մյուս բարեմասնությունները համեմատել […]

Գրիգոր ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Մենք հիրավի աշխուժացանք, Երբ մեկնարկեց օլիմպիադան, Չորս հոգանոց թիմ ունեցանք, Ովքեր հաղթանակ խոստացան: Սակայն, ցավոք, նմանվեցինք Օլիմպիական այն օղակին, Որից լույսեր չարձակվեցին՝ Մյուսների պես տենդագին: Չշահեցինք ոչ մի մեդալ, Բայց կարող ենք հպարտանալ, Որ պայքարը եղավ բեղուն, Չմնացինք վերջին տեղում: Կարևորը մեդալը չէ, Մասնակցությունն է կարևոր, Մեր անունը դեռ կհնչի, Երբ հաղթանակ տանենք մի […]

ԻՆՉ ՈՒՏԵԼ / Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ուտուշախումուշասեր ժողովուրդ ջան, էս մեր սերիալների, թոփ շոուների, Հայաստանի ու «ռայոնների» ձայների մեջ կա մի սիրուն, բայց կիսատ հաղորդում, էդ «Ի՞նչ ուտենք այսօրն» ա: Տո, տնաշեն, ինչ ուտելս ո՞րն ա, ինչ ընկնում ա ձեռդ` էն էլ կեր, այսինքն` ինչ որ երեկ, երեկ չէ մեկել օր ու ըտենց ողջ կյանքդ, ցավդ տանեմ, այսինքն` վերմիշել, վերմիշելով քյուֆթա, […]

Դրախտից՝ դժոխք / Կարլոս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ով ընդհանրապես կասկածում է դրախտի գոյությանը, թող բարեհաճի գեթ մեկ անգամ լինել այն կազմակերպությունում, որտեղ, ի երջանկություն ինձ, աշխատում եմ: Թեև ես բացարձակապես անտեղյակ եմ դրախտի նիստ ու կացին, հրեշտակների աշխատանքային փոխհարաբերություններին, սակայն, քաջ ծանոթ լինելով դրախտի մանրակերտ հանդիսացող մեր կազմակերպությանը, խորապես համոզված եմ, որ դրախտում էլ գլխավոր տնօրեն հրեշտակից մինչև հավաքարար հրեշտակը փոխադարձաբար հասկանում, […]

ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄՈՏ ԱՅՑԵԼԵԼԸ ԹԱՆԿ Է ԽԻՍՏ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Քանի օր էր, տեղս կորցրել էի էս աշխարհում, գիշերով քրտնաբեր մղձավանջներն իջնում ու քրքրում էին ուղեղս, գանգիցս դուրս էին կորզում հարյուր տարվա և երկու ժամվա հուշերս, մի լավ իրար էին խառնում ու թափով շրմփացնում էին ճակատիս, ցերեկները մահաբեր առօրյան էր ավերում հոգիս, քթիցս բռնած մերթ պարտատեր պատվիրա­տուիս մոտ էր քարշ տալիս, որ անվերջ կրկնում էր` […]

ՕԼԻԳԱՐԽԻ ՕՐԱԳԻՐԸ / Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լսեցի, որ բոլոր ճանաչված մարդիկ օրագիր են ունեցել, էն Ալեքսանդրը` Մակեդոնացի, Նապոլեոնը, իր տեղակալ Բոնապարտը… Թիկնապահիս` Գվոյին, ասի. «Ա՛յ տղա, քելե մի երկու հատ էլ մեզ առ…»: – Շեֆ,- ասում ա,- Վերնիսաժում ճշտել եմ` էդ դու պտի գրես: – Ո՞նց թե,- ասում եմ,- խի, ձեզ բա ընչի՞ եմ պահում: Գրի, ես կստորագրեմ: Մենակ մեջը շատ […]

Գրողները գրողների մասին / Պատմում է Ալեքսանդր Թոփչյանը

*** Ընկերներիցս մեկին խիստ անհրաժեշտ էր, հնարավորին չափ շուտ, մի կարևոր փաստաթուղթ հասցնել Փարիզ: Զանգեց ինձ՝ հարցնելու, թե որևէ մեկին չգիտե՞մ, ով վաղը կամ մյուս օրը մեկնում է այնտեղ: – Բախտդ բերեց,- ասացի ես:- Զուլալ Գազանճյանը վաղն առավոտ վերադառնում է: Քիչ Share on Facebook

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 125

ա/ Ես իմ գլուխը վարձու կուտամ, կը ծախեմ նոյնիսկ: Ներկայ կարգերու մէջ ապրողի մը համար մարմնոյն այդ մասը ոչ միայն ավելորդ է, այլեւ վնասակար /Հ. Ա -1, էջ 15/: բ/ Գաղափարներս սովորաբար մարմնիս վրա եմ կարել տալիս, եւ որպես այդպիսին, ոչ մի խորհրդային բեմ չեմ օգտագործում այդ քարոզելու… /Հ. Բ -2, էջ 40/: գ/ Իմ […]

ԽՃՃԱՄՏՔԵՐ

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ *** Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունները անցկացվելու են… «Երևանն առանց գրախանութների» նշանաբանի ներքո. գումարած 20 տոկոս: *** Տարեցտարի ավելի է հասունանում … չգրելու պահանջարկը. ինչի համար անստորագիր նամակներով իրենց շնորհակալությունն են հայտնում ավագ սերնդի սկսնակները և երիտասարդ սերնդի դասականները: «Գրելը և առողջությունը» թեմայով կազմակերպվող գիտաժողովին մասնակցելու համար փնտրվում […]