Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Ապրիլի 23-ին, արդեն տասնամյակների ավանդույթով, վառված մոմը դրեցի պատուհանի մոտ՝ իմ բաժին լույսով ճամփա տալով Ջահերով երթին: Դրանից առաջ «Խոստում» ֆիլմի փակ դիտումն էր «Մոսկվա» կինոթատրոնում: Մեծ Հայ Քըրք Քրքորյանի կողմից իրականացված ծրագիր-ֆիլմը դիտեցի երկվության զգացումով՝ մե՛կ հայի աչքով էի նայում, մե՛կ՝ աշխարհի: Իմը ինձ հասկանալի էր, իսկ ի՞նչ կզգա օտարը, գոնե մի պահ կդառնա՞ […]

Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2016 թ. հուլիսի 26-ի առավոտյան ժամը 7-ին Արթուր Սարգսյանը իր մեքենայով ճեղքեց ոստիկանական արգելապատնեշը և հաց ու ջուր հասցրեց ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին: Նա կռվել է Արցախյան ազատամարտի տարիներին և, ինչպես նշված է հայկական Վիքիպեդիայում, հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ճանապարհին: Զուգադիպությո՞ւն, որտեղ նշանային բառերը մարդկանց «հաց տանել-հասցնելն» է: Լավ, լինեմ հանդուրժող […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմը հերոսաբար զոհված մեր զինվորներն էին: Քառօրյա պատերազմը մեր զինվորների արյամբ ցողված ու կորցրած 800 հեկտար հողն էր, որը, շատ չանցած, պարզվեց, որ ընդամենը ամայի տարածք էր… Քառօրյա պատերազմը մեր հավաքական վստահության երկրաշարժն էր, երբ ինքներս մեզ համոզելով ստիպեցինք նայել դաժան իրականությանը, որ մեր զինվորները կռվել են 80-ականների զենքերով, իսկ որպես մղձավանջ մեզ […]

դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գալիս ես Հայաստան, Երևանից հասնում զորամաս, հետդ բերած նվեր-օգնությունը հանձնում ես, թեկուզ՝ հրամանատարին կամ ճաշարան, ու եթե հանրությանը հայտնի մարդ ես՝ զրուցում, շփվում ես զինվորների հետ ու առանց աղմկապտույտի վերադառնում՝ որտեղից եկել ես: Սա այն դեպքն է, երբ մեզանից մեկնումեկը պատահական, կրկնեմ՝ պատահակա՛ն լսելով արարքիդ մասին, կմտածի՝ կեցցե՛ս, հայ: Բայց երբ գալիս ես Հայաստան, Երևանից […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում մենք կռվում ենք 80-ական թվականների զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ երկիրն այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Վաղը մարտի 19-ն է: Սա առաջին մարտի 19-ն է առանց Վարդուհի Վարդերեսյանի: Առաջին անգամ նրա երկրպագուները չեն հավաքի նրա հեռախոսահամարն ու չեն լսի նրա ձայնը, իսկ մտերիմները օրվա մի ժամը, ինչպես միշտ է եղել, չեն պահի՝ նրան այցելելու համար: Ախր, նրա ծննդյան օրը մի ուրիշ խորհուրդ ուներ, գնացողներս ամեն անգամ, նրանով հիանալուց բացի, մեկ անգամ […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Երևանի հին կենտրոնի անհետացման դավադրության մեկնակետի հետ շրջանառության մեջ դրվեցին «կռիսանոց», «ճարտարապետական արժեք չներկայացնող», «հին» որակումները, և՝ այնպիսի ժրաջան աղմուկով, որը կլանեց բանականության խոսքն ու անգամ ճիչը: Ասենք, երկնառաք աղաղակներն էլ դատապարտված էին անտեսվելու, քանի որ «նոր քաղաքի» տեսլականն իրենց ամբիցիոզ ձգտումներից իրականություն դարձնելու՝ ամեն ինչի պատրաստ, ավերակողներին ձայնակցողներ էլ հայտնվեցին, նաև՝ մտավորականության միջից, նաև՝ […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / դիտանկյուն

Փետրվարի 19-ին մահացավ Ումբերտո Էկոն: Նրա մահը եզրափակեց մի ամբողջ դարաշրջան: Այն պահին, երբ ավարտվեց նրա երկրային ժամանակը, «Վարդի անունը», «Պրագայի գերեզմանատունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Բաուդոլինո» վեպերը ժառանգվեցին գրականության պատմությանն ու դարձան նրա հարստությունը: Դասականացումը նախապատրաստված էր գրողի կենդանության օրոք. նրա վեպերից յուրաքանչյուրի լույս աշխարհ գալը նշանակում էր գրական հնչեղ իրադարձություն, իսկ ընթերցողն ու քննադատն անհամբեր […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Այս անգամ էլ առավոտյան արթնացանք հակասական զգացումներով՝ գարնան առաջին օրն է. երկինքը, օդը, արևը՝ կենսահաստատ ու ուրախություն բերող… Գարնան առաջին օրն է, և արդեն ութերորդ անգամ, պաշտոնապես հայտարարված, առնվազն տասը զոհված ՀՀ քաղաքացիների տներում երկինքը, օդը, արևը… կենսահաստա՞տ է, ուրախություն բերո՞ղ: Իհարկե, գարնան առաջին օրը արթնացող մեր բոլոր քաղաքացիները չեն տարուբերվում այս իրարամերժ զգացումների միջև, […]

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

Որտե՞ղ է ավարտվում նրանց պետությունը, և սկսվում է քո երկիրը: Նրանց պետությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում են խոսել իրենց իսկ թվերը: Պաշտոնական տվյալներով 2008-15 թվականներին Հայաստանը լքել է ՀՀ 296 988 քաղաքացի. 2008 թ. – 23.059 2009 թ. – 24.978 2010 թ. – 46.486 2011 թ. – 43.820 2012 թ. – 42.784 2013 թ. […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, Հայրենիք շենացնելը՝ առաքինություն». կարդացի 28 համարի ավտոբուսում, սովորաբար հայտարարություն-գովազդներին հատկացրած տեղում, մեծ տառաչափով գրված երկու տողն ու դեռ չհասցրած զարմանալ վարորդի, թե չգիտեմ ում, նախաձեռնության վրա, կարդացի երրորդ տողը՝ Վազգեն Կաթողիկոս: Հայացքս, որ այլ դեպքում պիտի սահեր-անցներ, քարացավ-մնաց. ու միաժամանակ մի քանի միտք խուռներամ սկսեցին պտտվել՝ աստիճանաբար իրենց գալարապտույտի մեջ առնելով […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2000 թվականի հուլիս 2-ն էր: Լրագրողների մեր խումբը Ստրասբուրգից նախորդ օրը եկել էր Փարիզ: Աշխատանքային ժամանակացույցը, բարեբախտաբար, այնպես դասավորվեց, որ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ դուրս եկած Ֆրանսիայի ու Իտալիայի խաղին կարող էինք հետևել Փարիզում (խաղը Ռոտերդամում էր): Խոստովանեմ, մեծ ֆուտբոլասեր չեմ և այդ մի քանի ժամերը, երբ ընթանում էր խաղը, օգտագործեցի դիտելու, հետևելու և՛ քաղաքապետարանի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մայիսի 9-ը, ի թիվս մեր մարտական հաջողությունների, նշանավորվեց, գոնե ինձ համար, շատ կարևոր մեկ հաղթանակով ևս՝ Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին: Այս հաղթանակը մի քանի խորհրդանշական բաղադրիչների ներդաշնակ համադրումն է, մտքի ու կամքի այն հավաքականությունը, որը ցանկացած հայի անթաքույց երազանքն է: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում «Հայություն» խորագիրը կրող […]

ԱՊՐԻԼԻՑ ՄԱՅԻՍ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հանրահայտ մտքով պիտի սկսեմ ասելիքս, բայց չեմ վարանի մեկ անգամ ևս կրկնել ու նաև զարմանալ այս պատահականությա՞ն, թե՞ ավելի քան օրինաչափության վրա՝ մեր համազգային վշտի ու սգի ամսվան հաջորդող ամիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից (թեկուզ ոմանց մոտ իշխում է բարոյական հաղթանակ կոչվածի համարումը) Բաշ Ապարան, Սարդրապատ, Շուշի: Ի՞նչ է սա՝ մեզ համար անքննելի տիեզերական օրինաչափությո՞ւն, […]

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ… ՎԱՐԴԱՆԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել: Այդ օրը պետք է հրապարակվի Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Ու հիմա՛ եմ համարում այն պահը, երբ ամիսներ շարունակ ինձ մտատանջող հարցերը, վարկածները, կարծիքներն ու մեկնաբանությունները ի մի բերելով, կարող եմ խոսել ոչ թե Վարդան Պետրոսյան դերասան-մարդ-քաղաքացի անհատի մասին, այլ մի երևույթի, որը կանվանեմ «Արդարադատություն… Վարդանի համար»: Մեզանից ոչ ոք ապահովագրված […]

ԴԻՏԱՆԿՅՈՒՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Քննադատությունը տասներորդ Մուսան է: Գյուստավ Ֆլոբեր Քննադատությունը գրական ընթացքի կարևոր բաղադրիչն է, նաև` գրականության մի մասը: Գրաքննադատն առաջինն է մեկնաբանում ժամանակակից գրական գործը, որի մասին պատկերացումն արդեն խորացնում է գրականագիտական ուսումնասիրությունը: Եվ չվախենամ հայտնի իրողությունը մեկ անգամ ևս կրկնելուց. գրաքննադատության զարգացումն ինքնին գրականության կրթվածության աստիճանի ցուցիչն է: (Օրեր առաջ կայացած ՀԳՄ վարչության պլենումը վաղուց սպասված […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ակնոցս ջարդվել էր: Հատուկ պատվերով է արված, ժամեր շարունակ համակարգչի առջև նստելուց հետո քթարմատի վրա աննշան հետք անգամ չի մնում: Խնդիր չկա, ընդամենը ժամանակ պիտի գտնեմ ու գնամ «Աչքիդ լո՜ւյս» սրահը, որն արդեն ութ տարի մասնագիտորեն ու լավագույնս սպասարկում է, համոզված եմ, ոչ միայն ինձ: Երկու օր առաջ գտա այդ ժամանակն ու… Սկզբում նույնիսկ չհասկացա` […]

Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Տարին գոնե մեկ անգամ ազգովի` բարձրաձայն կամ ճիչը ներսում պահած, արդարություն, դատ ու դատաստան ենք պահանջում օտարից ու թշնամուց: Իսկ ե՞րբ ազգովի արդարություն, դատ ու դատաստան կպահանջենք ինքներս մեզնից, նրանցից, ում «հասկացող» հայացքի ներքո ավելանում է Ծիծեռնակաբերդ բարձրացողների բացակայությունը: Այնքան, մինչև Երևանի մեկ այլ բլրի վրա վեր խոյանա Արտագաղթողի՞ հուշասյունը… Այս տողերը գրել եմ մեկ […]

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Վերնագրի հասցեատերը հասարակությունն է, ավելի ստույգ` քաղաքացիական ակտիվ շերտը, որն այսօր գործուն, իսկ վաղն առավել պիտի մասնակցի պետության կայացմանը (այդ կայացումը, կարծում եմ, անընդհատական գործընթաց է, և միշտ էլ արվելիք գործ կգտնվի): Քանի դեռ պետության պատասխանատվությունն իր վրա վերցրած իշխանախումբը չի արտահայտում բնակչության մեծամասնության կամքը (ես ինձ չեմ հակասում. ձայների մեծամասնությունը «խփած» լինելով, այսօր միայն […]

Բայց ինչ-որ սահման կա, որից այն կողմ անցնելն անհնա՛ր է / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 2008 թ. փետրվարի 22-ի լուսաբացին մի երկու ժամ էր մնացել: Մեկնելու էի ԱՄՆ` Ֆրեզնո, որտեղ Մեծ Հայի` Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսու­թյունը պիտի դառնար սարոյանական տարվա մեկնակետը: Տաքսու վարորդին խնդրեցի գնալ Մաշտոցի պողոտայով: Նա չթաքցրեց զարմանքը` Օրբելի փողոցից օդանավակայան ավելի մոտ է ու հարմար: Աննկատ (իր կարծիքով) թոթվեց ուսերն ու միացրեց հաշվիչը: Քաղաքը քնած […]