Սամվել ԿՈՍՅԱՆ / ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 300 ԿԻԼՈՄԵՏՐ ՀԵՌՈՒ

Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Հանրաքվեին կմասնակցի մոտ 5 միլիոն ընտրող, շուրջ 46.000 ընտրատեղամասում: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին, խոսելով սպասվելիք հանրաքվեի մասին, խոստովանել է, որ հանրաքվեն ի զորու է կանխել տարածաշրջանում և հատկապես Իրաքի հյուսիսում նոր արյունալի պատերազմների վտանգը: […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Որքան էլ բարձրաձայնվի, թե հայկական կողմը Ռուսաստանի պաշտոնյաների հետ բազմիցս քննարկել է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, հենց վերջերս զենքերի հերթական խմբաքանակը հայտնվեց Ադրբեջանում, և ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: «Ինչպիսի հազվագյուտ ցինիզմ, իր դաշնակցի թշնամուն զենք ուղարկել Ռախմանինովի անունը կրող նավով: Ուղարկեիք […]

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ԵԱՏՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Թուրքիայի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը, միաժամանակ կոչ անելով Բրյուսելին ֆինանսական ճնշում գործադրել Անկարայի վրա: Երկու երկրների միջև ճգնաժամը գնալով խորանում է, և առայժմ դժվար է իրավիճակի բարելավման նշաններ արձանագրել, ինչն էլ էականորեն ազդում է նաև Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացին: Որքան էլ Թուրքիան Արևմուտքի ներկա հարաբերություններն իր […]

ՄԻ ԱՆԳԱՄ ՋՈՒՐԸ ՄՏՆՈՂԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԷԼԻ ՄՏՆԵԼ… / Սամվել Կոսյան

Ադրբեջնական ԶԼՄ-ներն այս անգամ էլ խառնվել են դաղստանյան «Ռիա Դերբենտ» կայքում հրապարակված «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածի առիթով, որում մեկ անգամ ևս բարձրաձայնվել է, որ Ադրբեջանն է պատասխանատու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրանքների համար: Որ ազերիները սադրանքի «վարպետներ են»` դրսևորվեց հուլիսի 4-ին, երբ ազերի ԶԼՄ-ները նույն գիշերն իսկ վայնասուն բարձրացրին հայկական կողմի կրակահերթի […]

ԱՎԵԼՈՐԴ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՊԵՏՔ ՉԷ ՈՒՆԵՆԱԼ / Սամվել Կոսյան

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի նոր խմբաքանակի մատակարարմանը, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը նշում է. «Չի կարելի մի ձեռքով կոչ անել մեղմելու ռազմատենչ հռետորաբանությունը, մյուսով գործիքներ տրամադրել այդ սպառնալիքներն իրականացնելու համար: Խոսակցություններն, իբր, զենքի մատակարարմամբ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ուժեղացնում է իր ազդեցությունը` ապակառուցողական են»: Ապակառուցողականը` ապակառուցողական, սակայն սա է ռուս քաղաքական շերտի մեծամասնության հիմնական մտայնությունը: Ինչպեսև […]

ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սամվել Կոսյան

Ադրբեջանական «Մոդերատոր. ազ» կայքը նշում է, որ ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, մեկնաբանելով ահաբեկչական խմբավորումներում ներգրավված ազերիների մասին լուրը, որոնցից երեքին վերջերս` հակաահաբեկչական գործողության շրջանակում, ձերբակալել էր Թուրքիայի ոստիկանությունը, կոչ է արել ահաբեկչություններ իրականացնել Երևանում և ոչնչացնել հայերին: «Եթե ադրբեջանցին իրեն ահաբեկչության է պատրաստում,- ասել է նա,- ապա դա Երևանում պիտի իրականացնի կամ հայերի կողմից «օկուպացված» […]

Հայ գրողը հարց է ուղղել Վլադիմիր Պուտինին Ուղիղ գծի եթերում

«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ծանոթացել է Վլադիմիր Պուտինին ուղարկված բազմաթիվ դիմումների, որոնք հունիսի 15-ին նախագահի հետ անցկացված Ուղիղ գծի ժամանակ հայտնվել են այսպես ասած՝ «կադրից դուրս»: Ինչպես հայտնի է, ծրագրի ընթացքում հարցերը Վլադիմիր Պուտինին տրվել են հեռախոսով, հեռագրերով, ռուսաստանյան խոշոր քաղաքների հետ հեռուստատեսային կապի միջոցով: […]

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ / Սամվել Կոսյան

Ահաբեկչության ուրվականը շարունակում է տեղաշարժը Եվրոպայով, իր ետևից թողնելով ավերածություններ, տասնյակ անմեղ զոհեր և ամենազարհուրելին՝ անպաշտպանության հյուծող զգացողություններ: Վերջինը Լոնդոնի ահաբեկչությունն էր: Սկզբում լոնդոնյան կամրջի վրա սպիտակ ֆուրգոնը վրաերթի էր ենթարկել անցորդներին, այնուհետև Բորո շուկայում ահաբեկիչները հարձակվել էին մարդկանց վրա: Փաստացի ոչ թե մեկ, այլ ահաբեկչությունների շարք էր, որը մի քանի ժամում արյունոտ մղձավանջի վերածեց […]

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ / Սամվել Կոսյան

Իրանը, փակ երկիր լինելով, թվում էր՝ որոշակիորեն ապահովագրված է ահաբեկչական զարգացումներից, սակայն Թեհրանում հունիսի 7-ին իրականացված կրկնակի ահաբեկչությունները հաստատեցին, որ տարածաշրջանում ոչ մի պետություն, նույնիսկ եթե անվտանգության լուրջ արտաքին և ներքին համակարգեր ունի, պաշտպանված չէ վտանգներից: Եթե հնարավոր է եղել Իրանի պես երկրի խորհրդարանի վրա հարձակվել, նշանակում է՝ ահաբեկչական խմբավորումն այնքան է հզորացել, որ ի […]

ԵՐՐՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել Կոսյան

Բաքուն շարունակում է ընդդիմադիրներին իր սահմաններից դուրս հետապնդելու արատավոր քաղաքականությունը: Բելառուսից հետո, ով ընդառաջել էր Ալիևին, երկրորդը Վրաստանը եղավ: Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգել և Ադրբեջանին են հանձնել ազերի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըին, ով հայտնի էր ադրբեջանական իշխանություններին ուղղված քննադատությամբ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանիի խոսքով. «Ինչպես երևում է՝ Վրաստանի կառավարական գերատեսչությունները […]

«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել Կոսյան

Մայիսի 9-ին, Բիշքեկի անմար կրակի մոտ կայացած հանդիսավոր արարողությանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը տրաֆարետային արտահայտություններից հետո հայտարարել է, որ «Բայկալը», «Ենիսեյը», «Սիբիրը» հինավուրց ղրղըզական տարածքներ են, իսկ բուն Ռուսաստանը ղրղըզների նախահայրենիքն է: Այնուհետև՝ Կուտուզովը, Կարամզինը, Տուրգենևը, Կարա-Մուրզան ղրղըզական ծագում ունեն: Միաժամանակ, ըստ Ղրղըզստանի ազգային ժողովի պատգամավոր Ազամատ Արապբաևի, մի քանի տարի անց երկրում երկրորդ պետական […]

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ / Սամվել Կոսյան

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի այդքան երկար սպասված հանդիպումը տևել է ընդամեը 20 րոպե, ինչը թուրքական ընդդիմադիր մամուլը համարում է դիվանագիտական պարտություն՝ շեշտելով, որ Թուրքիայի սպասումներն այդ հանդիպումից չեն արդարացել ոչ մի կետով: Մինչ հանդիպումը, ԱՄՆ-ի նախագահի որոշումը՝ քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներին զենք տրամադրելու մասին, խիստ հակազդեցության էր արժանացել Թուրքիայում: […]

ՆԱԽԱՀԱՅՐ ԱԴԱՄՆ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է / Սամվել Կոսյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցություն կազմակերպության պաշտոնական տպագիր ամսագրում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իսլամական աշխարհն այժմ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և դրանցից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Ադրբեջանի նախագահը գրել է, թե հայտնի է՝ հայերը վերջին 200 տարում արյունոտ քայլերի են գնացել՝ Ադրբեջանի հողերին տիրանալու և այդ հողերի վրա […]

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Բաքվի թիվ 1 մեկուսարանում պահվող ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մահը կրկին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը սևեռել է այդ երկրում տիրող բռնությունների վրա: ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Գալանդարովն ինքնասպան է եղել՝ կախվելով բանտախցում: Այդուհանդերձ, իրավապաշտպանների համար նրա մահվան հանգամանքները շարունակում են կասկածելի լինել: Ըստ տեղեկությունների՝ Գալանդարովը ձերբակալվել էր քաղբանտարկյալ Գիյաս Իբրահիմովին (ով Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրել […]

ՈՒԺԻՆ ՀԱԿԱԶԴՈՂ ՈՒԺԸ ԿԱՐՈՂ Է ԶՈՐԵՂ ԼԻՆԵԼ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրտը հայտարարել է, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը»: Խնդիրը ոչ միայն այդ երկրի՝ եվրոպական արժեքներից հրաժարումն է, քանի որ, մեծ հաշվով, այդ արժեքները միշտ էլ խորթ են եղել նրա էությանը, այլև այն ռազմավարությունը, որը վերջին շրջանում պարզապես անկառավարելի ու անկանկախտեսելի է դարձել: Էրիկ Բրաունը The American Interest հանդեսում տպագրված […]

Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս / Սամվել Կոսյան

Վերջերս Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահից հետո երկրի բարձրագույն՝ «Հեյդար Ալիև» շքանշանով պարգևատրեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Առաջինի դեպքում բուն շարժառիթը Բելառուսի կողմից բլոգեր Լապշինի արտահանձնումն էր, որի շուրջ ծավալված ողջ պատմությունը Ալիևին թույլ տվեց հայտարարելու «պաշտոնական Բաքվի վարած արտաքին քաղաքականության հաջողության» մասին, միաժամանակ հավաստիացնելու, որ «բլոգերի՝ արտերկրում իրականացված ձերբակալությունն ու հետագա արտահանձնումը դաս կլինի […]

102 ՏԱՐԻ ԱՆՑ / Սամվել Կոսյան

Թուրքական demokrathaber.org կայքի սյունակագիրներից Էրջան Քանարը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ, փորձել է վերլուծել, թե որոնք են այն հանգամանքները, որ ետ են պահում Թուրքիայի նախորդ և հետագա բոլոր իշխանություններին ճանաչել սխալն ու թույլ տալ սերունդներին առերեսվելու իրենց պատմությանը: «Մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նորից պալատականներն ու մոտիվացված գործիչներն սկսելու են կաթեցնել […]

«ԱՅՈ»-Ն Ո՞ՒՄ ԿԱՄ ԻՆՉԻ՞Ն Է ԾԱՌԱՅԵԼՈՒ / Սամվել Կոսյան

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաստատելու է կամ չի հաստատելու անցումը երկրի կառավարման նախագահական համակարգին: Քարոզարշավի ողջ ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները բոլոր միջոցներով փորձում են հասարակությանը նախապատրաստել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման հզոր առաջնորդներ հաճախ չեն հանդիպում, իսկ սահմանադրական փոփոխություններն ընդմիշտ վերջ կտան Թուրքիայում թույլ առաջնորդների և թույլ իշխանությունների […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԷՐԴՈՂԱՆԻԶՄԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Թուրք բռնապետն իր տարերքի մեջ է, Եվրոպայի հետ հարաբերություններում դիվանագիտական բառապաշարը հարստացնելով առավել հանդուգն սպառնալիքներով ու սադրանքներով, բարձրաձայնելով, որ եթե Եվրոպան շարունակի նույն կերպ վարվել Թուրքիայի հետ՝ «Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցով»: Անգամ դաշնակից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին քննադատելիս, Էրդողանը դժվարանում է իր ամբարտավանությունը զսպել. «Դու դուռ ես փակում Թուրքիայի նախագահի, […]

ՈՉ ԹԵ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ադրբեջանը շարունակում է իր հետապնդումները Արցախ այցելողների նկատմամբ, ինչպես միշտ անտեսելով մարդու ազատ տեղաշարժման միջազգային իրավունքը: Արցախի մեկուսացմանն ուղղված ինչպես այս, այլև յուրաքանչյուր անհեթեթության թիրախն անշուշտ ներքին լսարանն է, նպատակը՝ հիմնավորել Ալիևի հզորության ցնորքը: Առայժմ ազերիները խուսափում են Արցախ այցի «անօրինականության» հոդվածը կիրառել ռուսների պարագայում, երբ նրանց թիվը գերազանցում է մնացյալների թվաքանակին, ինչն իր պատճառներն […]