«Ծարավ եմ, ջուր…» (գրողի մտորումներ) / Թելման ՄԱՅԻԼՅԱՆ

Գարուն է, ձնհալ: Վարարել են Աղստև, Հախում, Ջողազ գետերը, առու և աղբյուր: Վարարել են և գնում են, բայց ո՞ւր: Այս հարցին գուցե շատերը պատասխանեն` դե, դաշտեր, որ այգի ու արտ ջրվի, բայց ինչպե՞ս: Ամեն անգամ այս հարցն եմ տալիս ու միշտ էլ մնում եմ անպատասխան: Գիտեմ, որ այս հարցն ամենից շատ հուզում է հողագործին: Նրանցից […]

ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ / ԽՈՍՔԻ ՀԵՏԱԳԻԾԸ

Տխրությունով, սիրով, Բախտով հարբած եղիր, Մի քիչ պարտված մնա, Մի քիչ աստված եղիր: Համո Սահյան Նրբանկատություն և տակտ, չափ ու չափի զգացողություն, մարդկա­յին փախհարաբերություններում թափանցիկ միջնորմեր, որ տարանջատում և չափագծում են հոգու խաղաղության և խռովքի սահմանները: Մենք մի՞շտ ենք ի զորու նկատելու այդ թափանցիկ միջնորմերի առկայությունը, մեզ մի՞շտ է հաջողվում մնալ այդ հասկացությունների չափագծված ենթաշերտում, […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՛չ ժամանակն է գրողինը, ո՛չ էլ գրողը` ժամանակինը: Գրի տերն ու մոլորյալը, ինքը` գրողը, դարեր շարունակ փորձել է իր ապրած ժամանակի «դեմքին» դրոշմել միայն իրենը, իրեն պատկանողը և այդ ձևով ձուլվել հարընթացին` անըմբռնելի, անվախճան ու անդադրում տիեզերական այդ սուբստանցին… Ու թե գրողի ուժը պատել է փոքրիշատե իրենով անել, տիրանալ այդ անսանձելի, անըմբռնելի ու դիվային շարժմանը, […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Արա ԱՐԹՅԱՆ

Գրողի ժամանակը, ըստ իս, ենթակա է բոլորովին այլ չափումի: Այն պայքար է ընդդեմ ժամանակի կաղապարայնացման, հանուն այն ժամանակի, որ միավորում է իր երեք չափումները՝ անցյալը, ներկան և ապագան նույն կիզակետում: Արդիականը անմիջական փորձություն է: Գրողը կարող է կուլ գնալ այդ փորձությանը, եթե չստեղծի իր ժամանակը: Եթե իր գիրկը չառնի հարազատ հողի մարմինն ու հոգին, անսակարկելի […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ամերիկյան Սահմանադրությունն աշխարհի ամենահին սահմանադրությունն է, որի անանց արժեքը պայմանավորված է նրա պարզությամբ ու ճկունությամբ: 18-րդ դարում մշակված Սահմանադրությունը կոչված էր իրավաբանական բազա ստեղծելու Ատլանտյան ծովեզերքին տարածված 13 նահանգների 4 միլիոն բնակչության համար, բայց նրա հիմնական դրույթներն այնպիսի իմաստությամբ էին ձևակերպված, որ հետագայում ընդամենը 27 ուղղում մտցնելուց հետո այդ նույն Սահմանադրությունը բավարարում է այնքա՛ն տարբեր […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երբ «ԿԳԲ-ի» և «կոմսոմոլի» տղերքի մի մասը հասկացան, որ իրենց նոր պաշտոններով կարող են փող աշխատել, վայելքների ետևից գնալ, դառնալ քծնանքի, մեծարանքի, պաշտամունքի օբյեկտներ (իրենց «կռուգում»), միաժամանակ հասկացան, որ դրանք մշտապես ունենալու համար անխուսափելիորեն պետք է երկու բան անել՝ արժեզրկել արժեքավորը և կանգնեցնել ժամանակը: Արժեզրկելու համար խորհրդարանում, կառավարությունում և պետական այլ օղակներում հայտնվեցին մարդիկ, ովքեր, […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Մենք՝ ավագ ու միջին սերնդի գրողներս (անշուշտ, ո՛չ միայն գրողներս), հասցրինք երկու ժամանակների մեջ ապրել, նրանց ազդեցությունը, այդ օրերի անխուսափելի կնիքը կրեցինք մեր հոգու ու մտածողության վրա, և, ուզենանք թե ոչ, և՛ մեր ստեղծագործություններում, և՛ պարզապես առօրյա խոսք ու զրույցներում, մեկուսի մտորումների մեջ հաճախ ենք զուգահեռներ անցկացնում դրանց միջև, համեմատում մեր ոչ վաղ անցյալի ու […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրողի ժամանակը. թվում է` ծեծված թեմա է, բայց այն խիստ կարևոր է: Ինչո՞ւ: Որովհետև պոեզիան իր էությամբ հիմնականում սոցիալական է, լուրջ պոեզիան, 20-րդ դարի պոեզիան՝ Բրեխտի, Մայակովսկու, Մանդելշտամի, Չարենցի, Պ. Սևակի պոեզիան այդպիսին է: Կան վերնախավի և պետության կողմից գաղտնի սահմանված մոդելներ. նրանք առաջարկում են գրողին հետևել իրենց ստեղծած այդ մոդելներին՝ պատուհանի վրա ցրտի բյուրեղների […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Մելս ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ

Արտացոլանքդ տեսնելու համար Պետք չէ, որ հաճախ հայելուն նայես, Ուրիշի աչքով նայիր քո տեսքին Ու կարտացոլվես դու ամբողջովին… Իսկ ես ամեն օր արթնանում եմ ու մտածում իմ ու բոլորիս մասին, թե այսօրը ի՞նչ է բերելու երկրիս. երևի մի պտղունց ուրախություն ու նաև ցավ ու մշտատև տագնապ: Այս գիշեր ադրբեջանական կողմից, ամեն գիշերվա պես, 1000-2000-3000… կրակ […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ

Նախ, ուզում եմ ինձ համար ճշտել իմ և ժամանակի առնչությունը: Հավանաբար հեքիաթներից, երբ կարդում էի «Ժուկով-ժամանակովը»: Այսինքն` ինչ-որ ժամանակ: Ինչ-որ ժամանակ գնացի դպրոց, ինչ-որ ժամանակ ավարտեցի համալսարանը… Այո՛, ինչ-որ մի ժամանակ պատմվածքներ գրեցի, վեպեր, գրքեր հրապարակեցի: Դարձա գրող… Ինչ-որ մի ժամանակ շրջապատված էի ախպեր- տղերքով, երկար տարիներ ուշադրության կենտրոնում էի… Այդպես ապրում էինք ավելի անհոգ, […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

Գրողը կարող է ժամանակը իմաստավորել կամ իմաստազրկել, իր ժամանակը համաժամանակ դարձնել կամ՝ ներկայում անցյալ դառնալ: Կյանքը գեղեցիկ է ու կարճ` տխրելու համար: Եթե Ուայլդը համարում էր, որ բանաստեղծները Սերը սպանեցին իրենց գրքերում, ապա այսօր էլ Ցավի մասին այնքան չափից շատ խոսվեց, որ դարձել է անգամ վանող… Թվում է՝ Ս. Բեքեթի հայտնի հերոս քրեփների և աբսուրդ […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՉՈՐՍԲՈԼՈՐԴ առուծախ ու առուփախ է, առնում ու ծախում են. լոլիկ-պղպեղից սկսած, խիղճ ու ամոթով շարունակած և Հայրենիքով ավարտած: Մեկ էլ տեսնում ես` կողքիդ ապրողը, նույն շուկա ու խանութ մտնողը, նույն ղեկավարներին քեզնից էլ բարձր ու քեզնից էլ թունդ ուշունց տվողը հայտնվել է մեր թշնամի երկրում ու բոլորիս «էստի համեցեք» է անում: Չէ՛, իրեն Հայրենիքի դավաճան […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Գրողի ժամանակը հարատև կյանքի, սկսվող ու ավարտվող, եկող ու գնացող ակնթարթների հարահոսի մեջ իր տեսած իրականության, իր ապրած, ընկալած ու պատկերացրած աշխարհի, մարդկային հարաբերությունների խորքային ելևէջումների, անցողիկ թվացող զգացողությունների, ապրումների մնայուն իմաստը գեղարվեստորեն ամրագրելու, հավերժացնելու իրողությունն է: Պետք է տեսնել, մտապահել, պատկերացնել, ցուցանել այն էականը, որ անհրաժեշտ է գրականություն կոչված մշակույթին, որը խորապես մարդկային լինելով, […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հին ձեռագրերիս թղթապանակներից մեկում, այլ հոդված փնտրելիս, հանկարծ աչքիս ընկավ առաջին Սահմանադրության հետ կապված մի գրառում, որը ո՛չ թվագրված է, ո՛չ էլ այս կամ այն լրագրում հրապարակման նշում ունի: Ոչ էլ ես եմ հիշում` հրապարակվե՞լ է, թե՞ ոչ: Բայց եթե հիշեի էլ, միևնույն է, չէի վարանի այսօր վերահրապարակել, որովհետև բոլոր այն մտահոգությունները և դիտարկումները, որ […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / ՀՌԻՓՍԻՄԷ

Իմ տանը մի հին, ճոճանակավոր ժամացույց հարազատի պես նայում է ինձ, բայց սլաքները միշտ հետ են մնում: Ես չեմ հավատում նրա ճշգրտությանը, չեմ վստահում, հրաժարվել էլ չեմ կարող նրանից: Այդ ճոճքը հուշում է, որ ինքը կա՛… կա՛… և իրողություն է: Գրողական իմ հայացքը ակամա ուղղվում է դեպի նրա անժամանակ ժամանակը, խաչվում է ճոճանակին և վախենում […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր երկրում ամենաձեռնտու բիզնեսը հայրենասիրության առևտուրն է. բոլորն ուզում են փրկել ազգը, երկիրը, սփյուռքահայերը՝ նաև Մասիսը: Բայց ոչ մի հեռուստաալիքով հայոց լեզվին նվիրված անգամ հինգ րոպեանոց հաղորդաշար չկա: Տասը տարուց ավելի է՝ խոսում եմ այդ մասին: Հ1-ը անցյալ նոյեմբերից դեռ քննարկում է իմ մեկ էջանոց ծրագիրը, մյուսներն ավելի անկեղծ են. «Հայոց լեզուն չի մտնում մեր […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Զարմանալի տրամաբանությամբ վաղուց անտի գրողները, նրանց լեզուն, հայրենիքը, մտածողությունը, բառապաշարը… փոխվում են, իսկ ապրած ժամանակը չի փոխվում, քարանում-մնում է, որպեսզի հետագա սերունդների գրողներին փորձի ու փորձարկի և ստիպի հավատալ, թե իրենք են ժամանակի ոգին ու արարիչը և այնպիսի բան են գրելու, որ դեռ ոչ ոքի մտքով չի անցել: Բայց հետո կպարզվի, որ այդ միտքն էլ, […]

ԵՂԻՑԻ ԼՈ՛ՒՅՍ… բայց ի՞նչ գնով

Նորայր ԱԴԱԼՅԱՆ Վերջին ամիսների մեր իրականության տխուր լուրերից մեկը վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, որը եթե ի կատար ածվի, դամոկլյան սուր կլինի հայերիս գլխին: Խայտառակություն է: Երբ բնակիչը ժամանակին չի վճարում ծախսված էլեկտրաէներգիայի համար, նրա բնակարանի լույսը անջատում են: Հիմա, ըստ հավաստի տվյալների, էլեկտրաէներգիան տնօրինող իշխանավորները իրենց էլեկտրական պարտքերը, որ ամենայն հավանականությամբ վատնվել են կամ գողացվել, […]