Երիտասարդ գրողների 14-րդ համաժողովը. Ծաղկաձոր 2016

Հունիսի 17-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 14-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Ապա անդրադառնալով երիտասարդ գրողների տպագրության հարցին՝ ընդգծեց «Ցոլքերի» աշխատանքը երիտասարդների հետ, կապերը հրատարակչությունների, ամսագրերի հետ աշխատակցող երիտասարդների […]

ՊՈԵԶԻԱՅԻ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտում «Խաղաղություն և սեր» կարգախոսով մեկնարկեց պոեզիայի միջազգային 2-րդ փառատոնը, որին մասնակցում էին 10-ից ավելի պետությունների անվանի գրողներ, մշակութային գործիչներ: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, նշեց, որ Անդրկովկասում առաջին անգամ կազմակերպել նման միջազգային փառատոն, այն էլ՝ […]