ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է» 4-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է» 4-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ Փաստացի վճարումները ապրիլի 25-ի դրությամբ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 300.000 դրամ ՀՀ սոցհարցում նախար. ԱՇԽԱՐՀ Կառավության շենք 3 35.000 դրամ Բշժկա. սոց. խորհրդակ. գործ ԱՇԽԱ/կ 35.000 դրամ ՀՀ Աշխատանքային և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ԶԲ ԾԳ ԱԱՐ 35.000 դրամ Ընդամենը՝ 405.000 դրամ Սկիզբը՝ «ԳԹ» թիվ 10 Շարունակելի […]

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է» 4-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է» 4-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿ Փաստացի վճարումները ապրիլի 5-ի դրությամբ Հ 2 հեռուստաընկերություն` մարաթոնի հովանավոր Մխիթարյան Նվեր Մնացականի (բարերար) 4.827500 դրամ Իսրայելյան Արմեն (Վրեժ Իսրայելյանի եղբորորդին) 500000 դրամ ՌԵՍՈ ԱՓՐԸ 500000 դրամ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ 50000 դրամ Երևանի Պետհամալսարան հիմնադրամ 100000 դրամ Պետական պոլիտեխնիկական համալսարան 100000 դրամ ՓԲՀ կուրորտաբան. […]

Գրական մարաթոն

Հայաստանի գրողների միության վարչությունը շնորհակալություն է հայտնում Հ2 հեռուստաընկերությանը՝ Գրական մարաթոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և եթեր տրամադրելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն Հ2 հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սամվել Մայրապետյանին և տնօրեն Կարեն Հակոբյանին: Գրական հեռուստամարաթոնի արդյունքները կհրապարակվեն «Գրական թերթիե առաջիկա համարներից մեկում: Share on Facebook

Վահե Արսեն

Վահե Արսեն Բանաստեղծ, գրականագետ «Արտասահմանյան գրականություն» հանդեսի խմբագիր Գրականության համար գումար հանգանակելը բարձր գիտակցության հասած հասարակության գործն է: Այն հասարակության, որի անդամն իր, իր հոր և իր որդու փորձից գիտե, թե պատերազմն ինչ է, և հիմա էլ պատրաստ է երկրի սահմանները պաշտպանել: Որակյալ գրականությունը մեր լեզուն է, մեր ազգային էատարրը, այն միակը, որով տարբերվում ենք […]

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ Բանաստեղծ, թարգմանիչ «ՀԳՄ» հրատարակչության տնօրեն Գրահրատարակչական գործի կարևորությունը իմաստավորելու ամենադիպուկ խոսքերից մեկն եմ ուզում ասել՝ վերցված Ի. Բրոդսկու էսսեից. «Անհատը, ով չի ընթերցում, հատուցում է իր ճակատագրով, իսկ ազգը հատուցում է իր պատմությամբ»: Գեղարվեստական գրականության ընթացքը պիտի ապահովել գուրգուրանքով և առանձնահատուկ: Այն մեր հոգեկերտվածքն է և ապագա ուղղված լուսարձակը: Մարաթոնի մասնակիցներն իրենց ներդրումով […]

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ Արձակագիր, դրամատուրգ «Գրեթերթի» խմբագիր Այս հեռուստամարաթոնը նշանակալից է նաև՝ որ մեկ անգամ ևս հանրայնորեն հիշեցնում է գրականության գոյությունն ու կարևորությունը: Թող չթվա, թե դրամահավաքը գրողի համար է (մեր գրողը սովոր է համեստ ապրուստի), այլ գրականության համար, տպագրության սպասող գրքերի, գրական շփումների աշխուժացման, գրական մամուլի խթանման համար: Սիրե՛ք ձեր գրականությունը, նա փոր չի կշտացնում, […]

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Բանաստեղծ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիայի» խմբագիր Գրողները երբեք հատուկ ուշադրություն չեն պահանջել իրենց նկատմամբ: Թուղթ ու գրիչ. սա է նրանց ողջ ունեցվածքը: Մինչև համակարգչային դարաշրջանը նրանցից շատերն անգամ գրասեղան չեն ունեցել, բայց նշանավոր գործերը ստեղծվել են բոլոր դարերում` սերմանելով իմաստություն ու բարություն: Ասվածի հաստատումը մարդկության ողջ պատմությունն է: Մենք հաճախ չափից ավելի խիստ ենք […]

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ Գրականագետ Հայ ժողովուրդը դարեր շարունակ կապված է եղել հայ գրքի հետ: Երբ պետականություն չենք ունեցել, շատ հաճախ գրքերը տպագրվել են հայկական մշակութային օջախներում` Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Վենետիկում, նույնիսկ Կալկաթայում և Մադրասում: Իսկ գրողի համար առավել ևս գիրքը կենարար ակունք է, որովհետև եթե չտպագրվի գիրքը, չի կայանա և գրողը: Վերջին տասնամյակում Հայաստանում նվազել է […]

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ Արձակագիր, դրամատուրգ Նկատելի է Հայաստանի գրողների միության գործունեությունը մեր երկրի մշակութային կյանքում՝ բազմաբնույթ քննարկումներ, գրքերի թարգմանություններ, թերթերի ու ամսագրերի հրատարակություն, Հայրենիք-Սփյուռք ստեղծագործական առնչությունների ամրապնդում և այլն: Մոտ օրերս կմեկնարկի գրական հիմնադրամի նախաձեռնած մարաթոնը, որի ֆինանսական ձեռքբերումը կնպաստի ՀԳՄ աշխատանքների է՛լ ավելի զարգացմանը: Հայրենիքի պաշտպանության գլխավոր վահանը, իհարկե, բանակն է, բայց գրականության դերն ու […]

Զորի ԲԱԼԱՅԱՆ

Զորի ԲԱԼԱՅԱՆ Արձակագիր, հրապարակախոս Այսօր հենց միայն այն ենք լսում, մանավանդ երիտասարդներից, թե իբր՝ մեր ինչի՞ն է պետք գիրքը, եթե համակարգիչ ունենք£ Մենք չէ, որ ասել ենք, այլ հին փիլիսոփաները, որ գրականությունը, այսինքն՝ ինքը գիրքը, անբաժանելի է մշակույթից, էթիկայից, գեղագիտությունից, փիլիսոփայությունից, բուն կյանքից£ Քանզի այն սերտորեն կապված է հենց կյանքի հետ£ Հիշեցնենք, որ հին Հայաստանում, […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Մանվել ՄԻԿՈՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Յուրաքանչյուրիս պարտքն է ակտիվ մասնակցել մարաթոնին Ինչպես հայտնի է, մարտի 21-ին` Պոեզիայի միջազգային օրը, Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) հետ կազմակերպվելու է համահայկական գրական հիմնադրամի մարաթոն, որի ժամանակ հանգանակված գումարը ծառայելու է գրողների գրահրատարակչական խնդիրների լուծմանը: Սա գրողների համար բացառիկ առիթ է` համախմբվելու և բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու, […]

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ / Իրավիճակի թելադրանքով

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ Բանաստեղծ, թարգմանիչ Գրականության համար աննպաստ ժամանակներ ենք ապրում: Աննախադեպ աննպաստ: Մի տեսակ ընտելացել ենք այն իրողությանը, որ գրողի գործը աշխատանք չի համարվում՝ դրանից ածանցվող սոցիալական բաղադրիչներով: Հիմա էլ, ահա արդեն որերորդ ամիսն է, փորձում եմ գլուխ հանել Մշակույթի նախարարության գրահրատարակչական նոր քաղաքականությունից՝ բան չի ստացվում: Այն կարծիքին չեմ, թե գրական հարցերը չեն մտահոգում […]

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ / Բարերարությունը՝ ազգային արժեհամակարգում

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ Արցախի ԳՄ նախագահ Մեր ազգային արժեհամակարգում, անշուշտ, իրենց հիմնավոր տեղն ունեն ոչ միայն գրականության ու արվեստի, գիտության ու մշակույթի կամ այլ բնագավառներում ստեղծված մեր անկրկնելի գլուխգործոցները, այլև այն առանձնահատուկ գծերն ու հատկանիշները, որոնք բնորոշ են հայ մարդուն, կազմում են նրա հարուստ ներաշխարհի անսպառ պաշարները: Այս ամենի մասին ես հաճախ եմ մտածում, մանավանդ, երբ […]

Քրիս ԲՈՀՋԱԼՅԱՆ

Քրիս ԲՈՀՋԱԼՅԱՆ Ամերիկահայ արձակագիր Հայ գրականությունը լի է դառնություններով, սակայն հզոր է և բազմազան: Եվ անկախ այն բանից, ստեղծագործում ենք արևելահայերենով, արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով կամ աշխարհով մեկ մեր գրական-խոսակցական լեզուն դարձած անթիվ-անհամար լեզուներից ցանկացածով, շարունակում ենք խորապես կապված մնալ Սևանի ջրերին և Արարատի գագաթին: Խնդրում եմ նպաստել հայ գրողների բեղմնավոր գործունեությանը մեր սիրեցյալ Հայաստանում` […]

Արամ ԱՐՔՈՒՆ

Արամ ԱՐՔՈՒՆ Ամերիկահայ պատմաբան, հայագետ, խմբագիր-թարգմանիչ Շատ դյուրին է աննկատ թողնել կամ անտեսել հայ գրականությունը, երբ ստիպված ես առնչվել անառարկելի, հրատապ, անմիջական ֆիզիկական կարիքների հետ: Սակայն Հայաստանը սոսկ պետություն չէ` իր շենքերով, հաստատություններով ու մարդկանցով: Այն մեր մշակույթն է, որ միավորում և ոգևորում է մեզ: Եվ պետք է վստահ լինենք, որ մեր ձայնը կշարունակի լսելի […]

Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրական դաշտն այսօր ընդլայնվելու մեծ հնարավորություններ ու հեռանկարներ ունի: Որքան շատ բան է արվում, այնքան ավելի տեսանելի են դառնում անելիքները: Իսկ որ բարձրարժեք գրականություն է ստեղծվում, երկու կարծիք լինել չի կարող: Այսօր հրաշալի թարգմանություններ են կատարվում համաշխարհային դասական ու ժամանակակից գրողներից: Մերոնք են թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով: Տպագրվում են գրքեր, որոնք, ցավոք, միայն նեղ շրջանակներում […]

ՀԳՄ վարչության կոչը. «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է»

Հայ ժողովրդի ինքնության ու միասնության ապահովման գործում դարեր ի վեր անփոխարինելի է եղել մշակույթի ու գրականության դերը: Բազմիցս դա տեսանելիորեն ապացուցված է ու հաստատված: Բայց ակնհայտ է և դառը այն իրողությունը, որ հայ գրականությունը գրեթե մշտապես դժվարություններ է կրել, գրողը չի կարողացել լիովին նվիրվել ստեղծագործական աշխատանքին ու լիարժեք դրսևորել իր տաղանդը: Ասել է թե՝ գրականությունը […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության համատեղ նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ի ուրախություն գրողների, հայտնեց, որ ընթացիկ տարվանից Երևանի քաղաքապետարանը՝ ինչպես մյուս ստեղծագործական միությունների, այնպես էլ ՀԳՄ-ի համար գույքահարկի վճարման որոշակի արտոնություններ է սահմանել: Այնուհետև ՀԳՄ նախագահը ներկաներին ծանոթացրեց մարտի 21-ին կայանալիք հերթական գրական մարաթոնի նախապատրաստական աշխատանքներին: Մարաթոնի անցկացման նպատակով նախնական պայմանավորվածություն […]