ԶԱՎԵՆ ՊԻՊԵՌՅԱՆ – 95 (1921-1984)

ԿԵԱՆՔԸ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ Պոլսահայ գրականության 20-րդ դարի երկրորդ կեսի կարկառուն ներկայացուցիչներից է Զավեն Պիպեռյանը, թեպետ նրա մասին հիշատակումներ մեզանում շատ սակավադեպ են պատահում և հիմնականում հպանցիկ բնույթ ունեն: 1945 թ. պոլսահայ մամուլում հանդես գալով պատմվածքներով, հրապարակախոսությամբ, տեսական ու քննադատական հոդվածներով` Պիպեռյանը միանգամից ներկայանում է հաստատակամ սկզբունքներով և այդ սկզբունքները հետամտելու խիզախությամբ: Պիպեռյանն այն ստեղծագործողներից էր, […]

ԻՐ «ՀՈԳՆԱԾ ՏԱՐԻՔՆ» ՈՒ ԻՆՔԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈՒ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ / ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Բարևում էր՝ հինչ կա՞: Սրան պատասխան չէր ուզվում, պիտի հակադարձեիր՝ բարև՛: Բայց դե ինչքան էլ իրեն գիտեիր, ու այս «հինչ կան» բարի լույս էր, բարի օր ու բարի իրիկուն, մեկ է՝ մեջը հարց կար. այնուամենայնիվ ինքնամոռաց որոճը ընդհատել, ծանր կոպերը ետ էր տարել, երևելի կոստյումը կախել էր մեկը բարձր, մեկը ցածր ուսերից, ինքն իր ներսից […]

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ / ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

XX դարի երկրորդ կեսին իսահակյանագիտությունը զգալի ձեռքբերումներ արձանագրեց` արդեն կուտակված ու ձևավորված ավանդույթներին միավորելով նորերը, ասպարեզ բերելով գիտնականների, որոնք դարի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկի ստեղծագործությունը մեկնաբանեցին միանգամայն նոր և ուշագրավ դիտանկյուններից, խորքային թափանցումներով և ինքնահատուկ փիլիսոփայական-գեղագիտական արժևորումներով տեսան այն բացառիկն ու յուրահատուկը, որը հառնում է ազգային գեղարվեստական մտքի պատմության մեջ որպես համամարդկային-համաշխարհային ներսուզումների արտահայտություն: […]

ՈՒ ԵՐԱԶՈՒՄ ՆԱ ՏԵՍԱՎ ԱՌՆՈՅԻՆ / ԷԼԴԱ ԳՐԻՆ

Բոգդանն աշխատանք էր փնտրում: Նա ծեծում էր երաժշտական դպրոցների, ուսումնարանների, կոնսերվատորիայի, ֆիլհարմոնիայի դռները, ծեծում էր երկրորդ, հինգերորդ անգամ: Մի սրտացավ քարտուղարուհի բացատրեց, որ ինքնահոսով ոչինչ չի ստացվի. ամենուրեք կլանայնություն է, կապեր, կաշառք, զանգեր վերևից… Կաշվե թղթապանակում, որ Բոգդանն զգուշորեն տանում էր իր հետ, անօգուտ դրված էին մոսկովյան կոնսերվատորիայի, ասպիրանտուրայի, դափնեկրության դիպլոմները… Տանն էլ համարյա ոչինչ […]

ՍԱՀՅԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ / ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Բոլոր գրողներն իրենց հետ բերում են իրենց գեղագիտությունը: Մեծ գրողների մասին ու շուրջ գիտությունն սկսվում է նրանց կենդանության օրոք: Այդ գիտության հիմքում կանգնած են իրենք` հեղինակները և նրանց գործը դրական կամ և ոչ դրական գնահատողները: Բացառություն չէ նաև Համո Սահյանը: Սահյանագիտությունն սկսվեց Ստեփան Զորյանի և մի քանի մտավորականների ջանքերով, գիտական տեսք ստացավ Ս. Աղաբաբյանի, Հ. […]

ԳԵՆՏՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ. ՎԵՐՀԱՐՆ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ / ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

1910-ական թվականներին, ավելի ճիշտ՝ 1912-1915-ի շրջանում հայ մշակույթի զարգացման կենտրոններից մեկում՝ Պոլսում, հայ գրականության բարեշրջման, նորացման նախանձախնդիրների թվում առանձնանում էին հատկապես երկուսը՝ Դանիել Վարուժանը և Կոստան Զարյանը, որոնք իրենց խմբագրած գրական երկու հայտնի հանդեսների («Նավասարդ» և «Մեհյան») մեջ մշակում էին մեր նորագույն գրականության հիմնախնդիրները: Այս երիտասարդները գալիս էին Եվրոպայից՝ համալսարանական կրթությամբ, զինված գիտելիքներով, ներշնչված գեղագիտական, […]

ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ* / ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Տպագրվել է «Գրական թերթ», 2009 թ. Երբ ժողովրդական դեպուտատ Վարդգես Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով և կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երևանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը», և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաև անզոր մի դառնություն… Ցավ, որ […]

ՓԵՇԸ ՎԱՌՎԱԾ ԿԻՆԸ / ԳՈՀԱՐ  ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

– Մի անառակ էլ ավելացավ:– Շշնջաց հարևան տղամարդը: Շշնջաց, որ չարտասվի: Հարևան կնոջ այրիության ողբը նրանից թալանում-տանում էր իր այրությունը… Ուզում էր մի մատ էրեխու պես պռոշ անել ու զռռալ իր մեռած ընկերոջ համար… Դաղալություն արիր, Մինա՛ս, ախր երեկ առավոտ իրար տեսանք, լույսը նոր բացված՝ մի թափ նարդի գցեցինք: Ախր… Շատ լավ էիր, է՜, ու […]

ՀԵԼԵՆ ՌՈՈՒԼԵՆԴ (ԱՄՆ)

• Հաճախ է պատահում, երբ մեկի «ցնորք աղջիկը» մյուսի կինն է… • Աստված ստեղծեց տղամարդուն, իսկ կինը՝ ամուսնուն: • Ամուսնության ամենամեծ անհարմարությունն այն է, որ երբեմն հաստատապես չես իմանում՝ ընկերներդ նախանձու՞մ են քեզ, թե՞ ցավակցում: • Երբ տղամարդը խնդրում է կնոջ ձեռքը, կատարում է ամենամեծ հաճոյախոսությունը: Եվ, սովորաբար, դա վերջինն է լինում: • Տղամարդը, որին […]

Արտաշես Արամ

* * * Մուշեղ Գալշոյանին՝ ծննդյան 75-ամյակին Աղջամուղջի մեջ՝ կոչնակներ, դոփյուն, Վար, լեռնալանջով վարգող ձիերի: Արծաթե սափոր, արծաթե դափ ու Խուլ շնկշնկացող ծառը ծիրանի: Կրկին ամպել է սարը Մարութա, Եվ Էրգրի դուռը գոց է տակավին: Մեր կարոտները հին ու նոր ու թանկ՝ Նման վիրավոր, խոցված կաքավի: Էն բարձր քարին Մանեն է կանգնած Եվ որոտում է՝ […]

ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ԽՈՍՔԻ (Հովհաննես Թումանյանի գրաքննադատական ժառանգության առթիվ) / ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Նորություն է մեր գրականության մեջ նրանց (քննադատների. – Ա. Ա.) հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ, նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն […]

ԳՐՈՂԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ / ՎԻԼՅԱՄ  ՍԱՐՈՅԱՆ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից 1934 թվի հոկտեմբերի 15-ին հրատարակվեց իմ առաջին գիրքը` «Խիզախ երիտասարդը թռիչքաձողի վրա և այլ պատմվածքները»: 1934 թիվը միանգամայն մոտ է թվում, բայց փաստն այն է, որ արդեն քսան տարի է, ինչ ես գրում եմ: Այդ քսան տարիներին շատ բաներ պատահեցին, այդ թվում` և ինձ հետ: Գրելուց բացի, որևէ այլ ճանապարհով գոնե մեկ […]

ՀՈՒՅՍԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՌԱԶՄԻ ԴԱՇՏԻՑ / ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից ՍՊԻՏԱԿ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ Լուսինը երկնի անամպ լազուրում Շողում է՝ ինչպես արծաթե սինի Ես քեզ եմ հիշում իմ երազներում Կաթ ծաղիկների չքնաղ թագուհի: «ՇՈՒՇԱՆ» ՊՈԵՄԻՑ Խ. Գ. Խ.Գ.-ն Խաժակ Գյուլնազարյանն է՝ գրող որ մանուկներինն էր, պատանիներինը, մեծերինը: «Սպիտակ ծաղիկների թագուհին»՝ նրա պատանեկան խենթ ու խելառ, արբեցնող սերը՝ Շուշանը: «Անգին Շուշանս. Երկար ու տանջալից […]

«ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՓԱՐԻԶԸ» / ԺԱՆ-ՊԻԵՌ ՄԱՀԵ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից «Սարյանը և Փարիզը» վերնագիրը, նախևառաջ, հնչում է որպես հակաթեզ: Ի՞նչը կարող է ավելի հակադիր լինել Հայաստանի կանաչ սարերին, քան թե դարերի ընթացքում սևացած մետրոպոլիան, ուր Սարյանը անցկացրեց երկու տարի՝ 1926-ից 1928 թթ.: Հայ նկարիչը երբեք տոգորված չի եղել հռչակվելու փառասեր մղումով: Նա բանաստեղծ Եղիշե Չարենցի պես փնտրել է իր «անհաս փառքի ճամփան», […]

ՆՄՈՒՇՆԵՐ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻԻ ԲԱՐՈՅԱՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ. Ինքնամաքրում և ճգնակեցություն

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից • Պետք է իմանաք, որ երբ մարդն իր հանդեպ անփույթ է և չի ձգտում ինքն իրեն բարեփոխել և մաքրագործել՝ զսպելով իր մարմնական ցանկությունները, նա սկսում է ենթարկվել իր ցանկություններին և յուրաքանչյուր օր և ժամ նրա հոգու բեռն ավելի է ծանրանում, որի արդյունքում աստիճանաբար խամրում և ի վերջո, բոլորովին մարում է նրա հոգու […]

ՇՂԹԱՅՎԱԾ ՊՐՈՄԵԹԵՈՍԸ (Չարենցի վերջին օրերի վկայություն) / ՆՈՐԱՅՐ  ԱԴԱԼՅԱՆ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից Կարօ Գէորգեանի «Ամէնուն տարեգիրքը» (Բեյրութ) պարբերականի 1961 թ. Ը տարվա 184-186 էջերում տպագրված է անանուն ականատեսի հուշը Երևանի բանտում Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերի մասին՝ Ա. Բագրատունու բառացի փոխանցմամբ: (Այս հրատարակությունը չշփոթենք Թեոդիկի նշանավոր «Ամենուն տարեցույցի» հետ, որը հիմնադրվել էր 1907-ին, Կ. Պոլսում, այնուհետև շարունակեց լույս տեսնել Վիեննայում, Վենետիկում և դադարեց 1929-ին, […]

Գրողները գրողների մասին / Ալեքսանդր Թոփչյան

*** «Գարուն» ամսագրի խմբա­գրությունում Ռաֆայել Արամյանի հետ նստած զրուցում էինք: Տիգրան Բակուրը մտավ և վրդովված դիմեց նրան. – Ես շա՛տ վիրավորված եմ, ընկեր Արամյան, ամբողջ գիշեր չեմ քնել, երեկ սոսկալի բաներ եք ասել իմ մասին… – Ի՞նչ եմ ասել, սիրելի Բակուր,- զարմացած հարցրեց Ռ. Արամյանը: – Երեկ Գրողների միության ժողովում ասել եք, թե Տիգրան Բակուրը […]

ՀԱՄԱՍՏԵՂԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաստեղի բազմաժանր ու հարուստ գրականությունը հայ ժողովըրդի «ապրելու հզոր տենչանքի» հաստատումն է առաջին մանրապատումներից ու բանաստեղծություններից, պատմվածքներից, աղոթագրքից՝ «Աղօթարան»-ից, ազգային դյուցազնավեպի մերօրյա տարբերակ «Այծետոմար» երգիծական պոեմից, երկհատոր «Սպիտակ Ձիաւորը» հերոսավեպից, «Հայաստանի Լեռներու Սրնգահարը» քնարական դրամայից մինչև «Առաջին Սէրը» վիպակը: Նրա գրական վաստակը մեր հոգևոր մշակույթի ձեռքբերումներից է՝ որպես հայի գոյատևելու իրավունքի հաստատում: Հայության գոյության ու […]

ՀԱՅ ԲԵՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՅՐԸ / ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Տպագրվել է՝  14 մարտի 2008 թ., Գրական թերթ Այս կերպ բնորոշել են հայ բեմի նվիրյալներից ու հենասյուներից Հասմիկին: Գրեթե կես դար, մոտ երեք հարյուր դերերով հանդիսատեսին գերած ու կախարդած դերասանուհին, ժամանակակիցների վկայությամբ, մարդկային նկարագրի առաքինի գծերի՝ համեստության, ազնվության, մաքրության մարմնացում էր: «Հասմիկը հայ թատրոնում առաջինը ստեղծեց հայ մոր հավաքական, ընդհանրացված կերպարը: Նա դարձավ հայ մոր […]