Բարություն բաժանող բանաստեղծը

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը կրում էր «Բարություն բաժանող բանաստեղծը» խորագիրը: Ն. Աշտարակեցու, Պ. Պռոշյանի և Վ. Պետրոսյանի անվան դպրոցների աշակերտները, ինչպես նաև գրադարանի ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա գրողի ստեղծագործությունների հիման վրա: Էդ. Միլիտոնյանի «Երազ» պատմվածքի բեմական ներկայացմամբ ելույթ ունեցան «Հովիկ» մանկապարտեզի […]

«ԿԱՄՈՒՐՋ» – 2016

Լույս է տեսել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի «Կամուրջ» գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական, մշակութային տարեգրքի 2016 թ. համարը, որը վերջինն է տարեգիրքը կազմող և գլխավոր խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջանյանի խմբագրությամբ: Տարեգիրքը բացվում է հենց Անահիտ Բոստանջյանի և քսանից ավելի բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործություններով: «Գրական միջօրեականներ», «Ռուս դասական և արդի պոեզիա», «Հրապարակագրություն, ակնարկ, ռեպորտաժ», «Արևմուտք», «Լեզուն […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ամռանը կայացած միջոցառումներից կարևորեց Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան բացումը, որն այսուհետ, բացի գրական միջոցառումների հանդիպավայր լինելուց, գործելու է նաև որպես գիտաուսումնական կենտրոն: Ամռանը օժանդակել են բոլոր գրողներին, ովքեր դիմել են Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում ստեղծագործելու և հանգստանալու համար: ՀԳՄ նախագահը, հիշեցնելով հոկտեմբերի […]

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՈՐ ՎԵՐԱՃԵՑ ՏՈՆԻ

Այս վերնագրով «Аргументы и факты» թերթի վրացական ռեգիոնալ հրատարակությունը (http://www.tbilisi.aif.ru/static/2306230) մի ամբողջ էջ է նվիրել Թբիլիսիում, Գալուստ Գյուլբենկյանի անվան «Հայարտուն» կենտրոնում կայացած Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակների հանդիսությանը: Հոդվածի հեղինակն է անվանի սոնետագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, թարգմանիչ Վլադիմիր Սարիշվիլին: «Հանդիսությանը ներկա էին,- գրում է նա,- վրացի բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, հասարակական շրջանների […]

Շեքսպիրի հետ

«Վան Արյան» հրատարակչատունը լույս է ընծայել «Արմեն Խանդիկյանի շեքսպիրականը» հոդվածների ժողովածուն` նվիրված անվանի բեմադրիչի ծննդյան 70 և թատերական գործունեության 50 ամյակներին: Խանդիկյանը մի քանի տասնյակ բեմադրություններ է իրականացրել, որոնց շարքում առանձնապես ուշագրավ է նրա շեքսպիրականը` «Համլետ», «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», որոնք ինքնատիպ գունագծերով ու նորովի հարստացրել են ոչ միայն Դրամատիկական, այլև` ժամանակակից հայ […]

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը Ամաղլեբիս (նախկինում` Դավիթաշվիլի) 18 հասցեում, որտեղ 1909-1923 թվականներին` մինչև կյանքի վերջը ապրել է բանաստեղծը ընտանիքի հետ: Այս հյուրընկալ տանն են հավաքվել Աղայանն ու Կոմիտասը, Իսահակյանը, Շիրվանզադեն, Փափազյանը, Վահան Տերյանը, Լևոն Շանթը, Գևորգ Բաշինջաղյանը, Նար-Դոսը, Բրյուսովը և ուրիշներ, կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ […]

Մեծ ջրանցք. պոեզիայի միջազգային փառատոնը

Հունիսի 22-24-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում վեցերորդ անգամ կայացավ «Մեծ ջրանցք. պոեզիայի միջազգային փառատոնը», որն այս տարի նվիրված էր մ.թ.ա. VI – մ.թ. XIII դդ. կառուցված շուրջ 2000 կմ երկարությամբ Չինական Մեծ Ջրանցքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու երրորդ տարեդարձին: Փառատոնին, Պոեզիայի և արվեստի եվրոպական ՀՈՄԵՐ մեդալի կազմկոմիտեի երաշխավորությամբ, մասնակցեց այդ մեդալի ասպետ Գագիկ Դավթյանը: 3 […]

Վսեմ առաքելությամբ

Հուլիսի 17-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ուրախալի համարելով այն փաստը, որ Սփյուռքի Մայրենի լեզվի ու գրականության ուսուցիչները ցանկություն են հայտնել հանդիպել գրողների հետ, ցավով նշեց, որ ժամանակակից գրողների ստեղծագործությունները ծանոթ չեն մեր ուսուցիչներին և հասարակայնությանը, քանզի թե՛ տպաքանակներն են քիչ, թե՛ հանդիպումներն են սակավացել: «Բաց խոսակցության […]

Ոչ միայն կյանքի գեղարվեստական վավերագրող, այլև անսահմանի ու անըմբռնելիի վերծանող

Հուլիսի 11-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն` նվիրված արձակագիր, բանաստեղծ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Վահագն Մուղնեցյանի հարուստ կենսագրությունը, նշեց, որ նրա գրականությունը առանձնանում է իր ժամանակի մեջ հետաքրքիր թարմ հոսանքով, երևակայության, ժամանակակից կյանքի խոր իմացությամբ, անցյալ-ներկա փոխառնչություններով: Մասնավորապես անդրադառնալով «Ալիզ» վեպին` Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ նրանում առկա ֆանտասմագորիկ […]

Իբրև յուրօրինակ ֆիլմի սցենար

Հուլիսի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Արտակ Ավագյանի «Ինտրիգ» վիպակի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ «Ինտրիգ» վիպակը ընթերցվում է կինոպատումի պես, նկատեց, որ այն ներկայացնում է ժամանակակից կյանքը և ընդգրկում տարբեր տարածաշրջաններ, իսկ հերոսները տարբեր ազգությունների մարդիկ են՝ հետաքրքիր իրենց ճակատագրերով, ժամանակի մեջ անկանխատեսելի իրավիճակներում հայտնվող: «Այս գրքով երևում է, որ […]

Ծիրանատոնը Յոթ մուսաների այգում

Հայաստանի գրողների միությունը, Մշակույթի հայկական ֆոնդը և «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը որպես Ծիրանատոն հռչակված հուլիսի մեկը այս տարի նշեցին առանձնակի հոգևոր լիցքով: Բանաստեղծ և նկարիչ Արևշատ Ավագյանի հրավերով Օշական էին ժամանել բազմաթիվ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, արվեստաբաններ և լրագրողներ: Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեծ սիրով իր համագործակցությունն առաջարկեց գրական-մշակութային հաստատություններին՝ հայոց […]

«Իմ սփռված մեծ ընտանիքը»` Ստեփանակերտում

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում կայացել է «Իմ սփռված մեծ ընտանիքը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որի պրեմիերային ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Երկու հասարակած տևողությամբ շուրջերկրյա ճանապարհորդություն» (մյուս անվանումը` «Ծովից ծով […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Նախագահության անդամները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի հիշատակը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին ամիսների ՀԳՄ գործունեության ամփոփագիրը` երիտասարդ գրողների խորհրդակցություն, թարգմանական խնդիրներին նվիրված լիանիստ, հոբելյարներին նվիրված միջոցառումներ, շնորհանդեսներ: Այնուհետև Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ գրահրատարակչական հարցերին, շեշտադրումն ուղղելով ՀՀ մշակույթի նախարարության կողմից պետաջակցության նոր ձևերի […]

«Իմ Չարենցը» խորագրով գրական հանդիսություն

Հունիսի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Իմ Չարենցը» խորագրով գրական հանդիսություն՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 120-ամյակին: Հրավիրվել էին ՀԳՄ անդամ բանաստեղծները՝ կարդալու Ե. Չարենցին նվիրված իրենց բանաստեղծությունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բնութագրելով Չարենցին իբրև մարդկային ու բանաստեղծական մի երևույթ, որ հաղորդակցվում էր աշխարհի մեծերին՝ սկսած Հոմերոսից մինչև իր ժամանակի գրողներին՝ Մայակովսկի, Վերհարն, Ուիթմեն և […]

Հյուրերը` Հայաստանի գրողների միությունում

Հունիսի 28-ին ՀԳՄ այցելեցին Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլենը և ցուցահանդեսի արտաքին կապերի պատասխանատու Կերստին Գրյուները: Նրանք հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի գրողների և հրատարակիչների` Լայպցիգի ցուցահանդեսին մասնակցելու հարցեր: Հյուրերը հետաքրքրված էին ՀԳՄ հնարավորությունների շրջանակով: Է. Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ աշխատանքը, անդրադառնալով նրա միջազգային կապերին, տարբեր երկրներում գրքի […]

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՐԺԱՆԻ Է ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Հունիսի 29-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ լիանիստ` նվիրված թարգմանական գրականության խնդիրներին Հունիսի 29-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ վարչության հերթական լիանիստը` նվիրված թարգմանական գրականության խնդիրներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ այս ոլորտը կարծես դուրս է մնացել ընդհանուր ուշադրությունից, մամուլում հոդվածներ գրեթե չեն երևում` ինչպես թարգմանության տեսության, այնպես էլ թարգմանական գործընթացի […]

Գրողների ազդեցությունը հասարակության հոգևոր դաշտի վրա: Աշխարհի կայուն զարգացումը:

«Էքսպո-2017»-ի շրջանակներում հունիսի 12-14-ը Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Միջազգային գրական Բիենալե-2017` «Գրողների ազդեցությունը հասարակության հոգևոր դաշտի վրա: Աշխարհի կայուն զարգացումը» խորագրով: Ղազախստանի Հանրապետության Ազգային գրադարանում և Ղազախստանի գրողների միությունում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցում էին միջազգային գրական և պետական մրցանակների դափնեկիրներ, մշակույթի ականավոր գործիչներ, գրական, գիտական և գիտահանրամատչելի հրատարակությունների գլխավոր խմբագիրներ, առաջատար գրահրատարակիչներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ աշխարհի […]

Հուշերի շղթան՝ արձակ ու պոեզիա

Հունիսի 21-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «Սկանդինավյան կրուիզ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ամփոփում է հեղինակի «Սկանդինավյան կրուիզ» վիպակն ու Նորվեգիայի թեմաներով բանաստեղծական շարքը: Էդ. Միլիտոնյանը 1980 թ. եղել է Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և հուշերի շղթան վերածել է արձակի ու պոեզիայի: Շնորհանդեսը սկսվեց գրքից հատվածների ընթերցմամբ: Այնուհետև Արևշատ Ավագյանը, ներկայացնելով մեծ մարդասեր […]

Տիեզերքի սրտխփոցի ունկնդիրները

Մրգահաս, մտանյութ, հոգեպտուղ, հոգեսնունդ… բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի «Տիեզերքի սրտխփոցը» գրքի խորագրերը յուրովի են ներկայացնում մարդու ներաշխարհը, մարդու և տիեզերքի կապը: Գրքի թաքնված բանալիները գտնելու, իրենց դրվատանքի խոսքերը հայտնելու համար ընթերցողները հավաքվել էին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` սա մեկ կամ տասը […]

ՀԱՅ ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

2017 թվականի հունվարի 16-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի հանրահայտ Casa del libro գրախանութի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց ժամանակակից հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» եռալեզու (իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն) գիրքը, որը ներկայացրեց Carena հրատարակչության գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն: Մայիսի 9-ին` շարունակվեց Վալենսիա քաղաքի FNAC եվրոպական խոշոր գրախանութների ցանցում, իսկ մայիսի 11-ին` Մադրիդ քաղաքում` […]