Քայլել արդարության ու լույսի ճանապարհով

Հունիսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Ասատրյանին նմանեցնելով «Սասնա ծռեր» էպոսի Ծովինարին՝ նրբագեղ ու արիասիրտ համարեց թե՛ նրան, թե՛ նրա պոեզիան: Գնահատելով նրան թե՛ որպես բանաստեղծի, թե՛ քաղաքացու՝ Ա. Դոլուխանյանը հիշեց «Զատիկ» մանկատուն կատարած իրենց այցելության մասին, որտեղ Ռ. Ասա­տրյանը պահանջում էր […]

Չափանիշ ու սերունդ ձևավորող ներկայություն

Հունիսի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում առաջին անգամ անցկացվեց գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությունը: Գրական մրցանակը հանձնվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին՝ «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ մրցանակաբաշխու­թյունները հնարավորություն են տալիս գնահատելու ժամանակակից ստեղծագործողներին, նշեց, որ այդ շարքը համալրվել է Ռ. Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությամբ: Նրա հավաստմամբ՝ […]

Քաջերն են գնում գնդակին ընդառաջ

Հունիսի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հիշելով, որ «Литературная Армения» ամսագրի խմբագրություն ընդունվելիս Սամվել Շահմուրադյանը շատ երիտասարդ էր և գրական շրջանակներում անծանոթ անուն, նկատեց. «Մեկ-երկու տարում իր թարգմանությունները, գրական կյանքին մասնակցությունն ու լուրջ, կարևոր հարցերում խորամուխ լինելը ապացուցեցին, […]

Երիտասարդ գրողների 16-րդ համաժողով. Ծաղկաձոր – 2018

Մայիսի 31-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 16-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ համաժողովի ընթացքում՝ մայիսի 31-ից հունիսի 2-ը, կլինեն քննարկումներ մի շարք թեմաների շուրջ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, գրական մամուլի խմբագիրների […]

Վարդատոն – 2018

Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ Վարդատոն: Այն առաջին անգամ նշվել է 1914 թ.՝ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Մայիսի 27-ին ՀԳՄ պատվիրակությունը, որի կազմում էին Էդվարդ Միլիտոնյանը, Գագիկ Դավթյանն ու Շանթ Մկրտչյանը, մասնակցեց Թբիլիսիում Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնին: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ թբիլիսցիներ, հյուրեր Հայաստանից […]

«Վահան Թեքեյան» մրցանակ Մ. Միկոյանին՝ «Ստվերներից անդին» գրքի համար

Մայիսի 17-ին տոնական տրամադրություն էր տիրում Երևանի «Թեքեյան» մշակութային միության դահլիճում, որտեղ հավաքվել էին անվանի արվեստագետներ, հյուրեր ԱՄՆ-ից և Երևանից: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ուրիշներ: Միության «Վահան Թեքեյան» մրցանակներ և դրամական պարգևներ հանձնվեցին չորս անվանակարգերում՝ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն և թատերարվեստ: «Գրականություն» անվանակարգի մրցանակակիր Մանվել Միկոյանին […]

«Հաղթական մայիս»

Մայիսի 24-ին «Հաղթական մայիս» պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը՝ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ապարանի Զարզանդ Դարյանի անվան քաղաքային գրադարանում: Պատվիրակության կազմում, ի թիվս նախորդ օրվա մասնակիցների, ընդգրկվել էին նաև Վրեժ Սարուխանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Դավիթ Ավետիսյանը, Անահիտ Արփենը, Ռազմիկ Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ստեփան Միքայելյանը, Հակոբ Մուշը, Արտավազդ Նազարյանը և ուրիշներ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի […]

Պատմությունը չի մոռանում ոչինչ

Մայիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող Վիլհելմ Բարչի (Գերմանիա) հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ արդեն վեց տարի ՀԳՄ-ն ակտիվ գրական կապերի մեջ է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բոդեկեր խմբակցության հետ, նշեց, որ դրանք արտահայտվում են գրքերի տպագրությամբ, հանդիպումներով, երկուստեք այդ կապերը հաստատելու արդյունավետ ծրագրերով: Մասնավորապես՝ 2012 թ. հրատարակվել է ժամանակակից […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Մայիսի 22-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտակի ներկայացրեց առաջիկա օրերի միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում գրողները հանդիպումներ կունենան Արմավիրում, Ապարանում և Վանաձորում: Ամսվա վերջում ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը կմեկնարկի երիտասարդ գրողների հերթական ամենամյա հավաքը: Այնուհետև ՀԳՄ նախագահը հայտնեց, որ գրահրատարակչական ոլորտի աշխատանքները բարելավելու նպատակով նախատեսված […]

«ԱՐՑԱԽԻ ՑԱՎԸ ԻՄ ՑԱՎՆ Է»

Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-ամյա տարելիցին էր նվիրված Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված հանդիպումը գրող Ժաննա Հակոբյանի հետ: 25 գրքերի հեղինակի ստեղծագործական կյանքի անբաժանելի մասն են կազմում Արցախին նվիրված հայրենասիրական երկերը («Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ», «Արյան հիշողություն», «Չսպիացող հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ»): Գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանը իր խոսքի մեջ ընդգծեց, որ գրողի գրչի տակ […]

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ

Լոնդոնում և Քեմբրիջում միաժամանակ հրատարակվող «Երկար բանաստեղծության հանդես»-ի («Long Poem Magazine») 2018 թ. մայիսյան թողարկման մեջ տեղ է գտել Գագիկ Դավթյանի «Բաց նամակ» բանաստեղծությունը՝ Մերուժան Հարությունյանի թարգմանությամբ: Հրապարակումը ներկայացվել է բանաստեղծության ստեղծման հանգամանքների վերաբերյալ հեղինակային նախախոսքով, որը թարգմանել է Դիանա Համբարձումյանը: Մեծադիր հանդեսը, որ հրատարակվում է տարին երկու անգամ՝ մայիսին և հոկտեմբերին, որպես կանոն, իր […]

ԳԻՏԱԿԱՆ ԵԶԱԿԻ ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 11-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի ունեցավ «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, բանաստեղծ Մովսես Մանուկյանը, ճանաչված գրողներ, գիտնականներ, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, […]

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՒ ԱՆՍՈՎՈՐ…

Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի է ունեցել բանաստեղծ-ազատամարտիկ, Արցախյան պատերազմի նահատակ Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» և լեզվաբան Սիլվա Մինասյանի «Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների լեզուն և ոճը» գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքում Արցախի ԳՄ նախագահ, գրքի խմբագիր Վարդան Հակոբյանը, արժևորելով Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունը, նշեց, որ Կոմիտաս Հակոբյանն Արցախի ամենաարցախցի […]

Հողի տիրոջ զգացողությամբ

Մայիսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Հրաչյա Մաթևոսյանին նվիրված ՙՄեր Հրաչօն՚ (Հրաչյա Մաթևոսյանը ժամանակակիցների հուշերում) գրքի շնորհանդեսը: Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչօի մտերիմների, ընկերների հիշատակի խոսքն է այս գիրքը, որի էջերում վերակենդանանում են գրողի կյանքի բազմաթիվ դրվագներ: Պատմաբան, հասարակական գործիչ, գրքի խմբագիր Գևորգ Յազըճյանը, Հրաչյա Մաթևոսյանին համարելով ուսուցիչ, ով ճանապարհ է ցույց […]

Ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը

Ալավերդու մշակույթի կենտրոնում ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» հանրապետական-երիտասարդական գրական ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին Լոռու մարզի մինչև 31 տարեկան բանաստեղծները: Հանձնախմբի անդամներն են՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, բանաստեղծներ Գագիկ Սարոյանը, Սոնա Անտոնյանը, Ռոզա Հովհաննիսյանը, գրականագետներ, բան. գիտ. թեկնածուներ Արքմենիկ Նիկողոսյանը, Արմեն Ավանեսյանը, Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ […]

Հայ-լեհական գրական բարեկամություն

Մայիսի 5-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում լեհ բանաստեղծուհի, ժամանակակից հայ պոեզիան լեհերեն թարգմանած և Լեհաստանում հրատարակած անթոլոգիայի հեղինակ Կալինա Զիոլայի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում հրատարակել Լեհաստանի մասին գրված հայ հեղինակների բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, իսկ Լեհաստանում՝ Հայաստանի մասին գրված բանաստեղծությունների և էսսեների ժողովածու: Վերջերս Լեհաստանի Վրոցլավ քաղաքում Կալինա Զիոլան կազմակերպել է պոեզիայի […]

ՍՈՆՅԱ ՇՐԱՅԲԵՐ ՎԱՅՑԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ

Հոլոքոստ վերապրած Սոնյա Վայցն (1928-2010) իր կյանքի նպատակը դարձրել է հրեաների ցեղասպանության սարսափների մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելը: «Խոստացա, ես կպատմեմ» խորագիրը կրող անգլերեն հուշագրությունը հեղինակի կյանքի պատմությունն է` հյուսված լուսավոր ապագայի նկատմամբ խոր հավատով լցված մարդու հայացքով և համեմված բանաստեղծական հուզիչ պատկերներով: Սոնյա Վայցի հուշագրության հայերեն թարգմանության շնորհանդեսը ոչ զուգադիպորեն տեղի ունեցավ ապրիլի 10-ին «Զանգակ» […]

Հյուրը՝ Անուշ Վարդանյան

Ապրիլի 20-ին «Ազգային գրադարանային շաբաթի» շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը կազմակերպել էր հանդիպում բանաստեղծ, «Ծիծեռնակ» հանդեսի խմբագիր Անուշ Վարդանյանի հետ: Անուշ Վարդանյանը, գրադարանի աշխատողներին համարելով նվիրյալներ, խոստովանեց, որ գրադարանի գործը շատ հոգեհարազատ է իրեն, քանի որ 15 տարի աշխատել է Ազգային գրադարանում, խմբագրել է «Հիշարժան տարե­թվեր» օրացույցը: «Այդ գրադարանի շնորհիվ մեծ գիտելիքներ կուտակեցի, […]

Ճանապարհ, որ տանում է թափառող լույսը

Ապրիլի 13-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով վեց գրքի հեղինակ Դ. Ավետիսյանին, նշեց. «Դավիթը աշխարհին նայում է ջինջ, փայփայող հայացքով, ինչ կա ընծայված, որպես բնություն ու մարդկային հարաբերություն, գնահատվում է թանկ, հարազատորեն»,- ասաց նա և հավելեց, որ բանաստեղծությունը պետք է մագնիս ունենա՝ սրտեր, հոգիներ […]

Հանդիպում գրողի հետ

Մայրաքաղաքի Ա. Սախարովի անվան N 69 հիմնական դպրոցում, պետական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում արձակագիր-հրապարակախոս, Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանի տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ Դավիթ Սարգսյանի հետ: Դահլիճում էին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված բաց դասը, որ վարում էր արձակագիր Դ. Սարգսյանը, ներկայացվեց […]