ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանյան գրքի փառատոն

Երևանյան գրքի փառատոն. հաղթողների անտիպները կհրատարակվեն. հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը Երևանյան գրքի փառատոնի կամ YerevanBookFest-ի ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ. մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն են` արձակ պոեզիա դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական […]

Հայաստանի ազգային գրադարանում 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ամենաշատը պահանջված գրքերի տասնյակը

1. Կարինե Խոդիկյան, «Խաղի ժամանակը» – 80 2. Գուրգեն Խանջյան, «Լուր չկա» – 76 3. Հովհաննես Շիրազ, «Բանաստեղծություններ և պոեմներ» – 74 4. Դեն Բրաուն, «Ինֆեռնո» – 71 5. Հերման Հեսսե, «Տափաստանի գայլը» – 69 6. Հակոբ Օշական, « Ծակ-պտուկը» – 66 7. Ֆելիքս Բախչինյան, «DռjՈ vu (Դեժավյու)» – 64 8. Աղասի Այվազյան, «Պիեսներ» – […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶՄՌՍՈՒՄ 1 ասեմ որ պոեզիան վաղուց դիակ է արդեն քանի տարի անընդհատ զմռսվող Լենինի նման 300 տպաքանակով լույս տեսնող գրքեր կեսը` չվաճառվող (մյուս կեսն էլ` շնորհանդեսներին մեծահոգաբար նվիրվող) թեկուզ խոսում են աստղերի և տիեզերքի մասին (ի դեպ`տիեզերքը և աստղերը պարզ լույսով լցված ես տեսել եմ միայն Ուկրաինայի և Հայաստանի երկնքում) Եվրոպայում ամեն բան լղոզված է […]

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը

Թբիլիսիում բացվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը Ամաղլեբիս (նախկինում` Դավիթաշվիլի) 18 հասցեում, որտեղ 1909-1923 թվականներին` մինչև կյանքի վերջը ապրել է բանաստեղծը ընտանիքի հետ: Այս հյուրընկալ տանն են հավաքվել Աղայանն ու Կոմիտասը, Իսահակյանը, Շիրվանզադեն, Փափազյանը, Վահան Տերյանը, Լևոն Շանթը, Գևորգ Բաշինջաղյանը, Նար-Դոսը, Բրյուսովը և ուրիշներ, կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ […]

Մեծ ջրանցք. պոեզիայի միջազգային փառատոնը

Հունիսի 22-24-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում վեցերորդ անգամ կայացավ «Մեծ ջրանցք. պոեզիայի միջազգային փառատոնը», որն այս տարի նվիրված էր մ.թ.ա. VI – մ.թ. XIII դդ. կառուցված շուրջ 2000 կմ երկարությամբ Չինական Մեծ Ջրանցքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու երրորդ տարեդարձին: Փառատոնին, Պոեզիայի և արվեստի եվրոպական ՀՈՄԵՐ մեդալի կազմկոմիտեի երաշխավորությամբ, մասնակցեց այդ մեդալի ասպետ Գագիկ Դավթյանը: 3 […]

Արգելված մտություններ կամ ցավեր բռնողը / Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Կենտրոնի աստիճաններին գործընկերս հավասարվում է ինձ և մեքենան մոտեցնելու նշան անում: Ճանապարհին նրանից վերցնում եմ օպերատիվ հիշողությամբ էկրանիկն ու միացնում հասցեների գծագիրը: 21/4 բարձրահարկ շենքի 78-րդ հարկում բնակարանի դուռը աղջիկ է բացում, գլուխը կախ, թափթփված տնային զգեստով, երիտասարդ, բայց հասցրել է դաստակները թարմ սպիներով նախշել, գուցե ամբողջ մարմինն է պատժվածքների ճարակ դարձրել: Գործընկերս ներան հրում […]

Լիտվական հետքերը Հայաստանում / Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ

Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եթե Երևանի փողոցներում խոսեք տեղի բնակիչների հետ և հարցնեք, թե ինչ գիտեն նրանք Լիտվայի մասին, կզարմանաք` իմանալով, որ բավականին շատ բան գիտեն: Հայերը հաստատ Լիտվան չեն շփոթում մերձբալթյան հարևան երկրների հետ, իսկ շատերը կարոտով են հիշում այն ժամանակները, երբ հյուրընկալվում էին Լիտվայում: Ուղիղ Արևմուտք էին […]

Խամաճիկների ազատությունը / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Աշխարհն աստիճանաբար հանձնվում է Մեծն արտադրողին, ամեն իսկապես արժեքավոր բան մանրացվում, ծնկի է բերվում նրա առաջ: Մեծն արտադրողին պետք չէ իրեն և աշխարհն իսկապես ու խորությամբ ճանաչել-հասկանալ ցանկացող, ինքն իրեն իսկապես ու խորությամբ փնտրել-գտնել ցանկացող մարդը, անհատականությունը, նրան պետք է ենթարկվող, ուղղորդելի սպառող© Մեծն արտադրողը սպառող է բուծում: Եվ բուծելու ընթացքում նա անդադար կրկնում է` […]

Հուշերի շղթան՝ արձակ ու պոեզիա

Հունիսի 21-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «Սկանդինավյան կրուիզ» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ամփոփում է հեղինակի «Սկանդինավյան կրուիզ» վիպակն ու Նորվեգիայի թեմաներով բանաստեղծական շարքը: Էդ. Միլիտոնյանը 1980 թ. եղել է Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և հուշերի շղթան վերածել է արձակի ու պոեզիայի: Շնորհանդեսը սկսվեց գրքից հատվածների ընթերցմամբ: Այնուհետև Արևշատ Ավագյանը, ներկայացնելով մեծ մարդասեր […]

Խաղաղության թանկ լուսաբացները

Դավիթ ՇԻՐԻՆՅԱՆ Ուժեղները, մինչև հասնեն հույսի դռանը, հասնում են իրենց նպատակին: Ջորջ ՕՐՈՒԵԼ Արժեքներ կան, որոնց մասին խոսելիս միտքդ պայծառանում է: Այդպիսին է հայրենիքը: Ուզես թե չուզես այն քոնն է ազգանվանդ պես: Մենք ուրիշ խմորից ենք, նման ենք միայն մեզ և անավարտ այս պատերազմում ապրում ենք առանց ահի: Հաղթանակի տենդով չենք տառապում, մեր նպատակը խաղաղ […]

ՀՀ ՕՐՀՆԵՐԳ. հի՞ն, թե՞ նոր

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ բարձրացած աղմուկը մի քիչ անսպասելի էր: Այնքան սուր խնդիրներ կան, բայց հանկարծ սկսեցինք խոսել օրհներգի մասին: Իհարկե, արժեր ավելի լավ օրհներգ ունենալ: Այսօրվա օրհներգը ժամանակին ընդունվեց հապշտապ, խորհրդային ամեն ինչից հրաժարվելու սկզբունքով: Եվ եթե խնդիրն արդեն քննարկվում է, կարծում եմ, պետք է վերադառնալ Արամ Խաչատրյանի երաժշտությանը` ստեղծելով նոր տեքստ: […]

Վաչագան Ա. Սարգսյանի օրինակելի մեկ գիրքը / Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ

Հեղինակը արտակարգորեն խնամված իր այս գործը կոչած է «Մեծ գիրք փոքրերի համար», մինչդեռ մեր մայրենի լեզուն պաշտելու սահմանված այս աշխատասիրությունը իր արժանի գունագեղությամբ հրատարակված ըլլալուն, ընթերցումի գրգռիչ առիթ է նաև մեծերի համար: Մայրենի լեզվի գանձատուն մը այս գիրքը, ուր կհանդիպենք մեր մշակույթի բոլոր ճյուղերուն, ոչ միայն երաժշտության, թատրոնի, պատմագիտության, պարի, գրականության, այլ նաև երգիծագրության ու […]

Հերակլեսի տասներեքերորդ սխրանքը / Ֆազիլ ԻՍԿԱՆԴԵՐ

Բոլոր մաթեմատիկոսները, որոնց հետ ինձ վիճակվել է հանդիպել դպրոցում ու դպրոցից հետո, թափթփված, թուլակամ ու բավական հանճարեղ մարդիկ էին: Այնպես որ, պնդումը, թե Պյութագորասի շալվարի փողքերը հավասարակողմ են եղել, հազիվ թե բացարձակ ճիշտ լինի: Գուցե Պյութագորասի շալվարը հենց այդպիսին էլ եղել է, բայց հետնորդները երևի դա մոռացել ու այնքան էլ ուշադրություն չէին դարձնում իրենց արտաքինին: […]

Երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը Ծաղկաձոր – 2017

Հունիսի 7-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը` «Գրականություն և հայրենիք» խորագրով, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ այս տարի ծրագիրը կազմակերպվել է Գրողների միության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով: Կարևորելով կապը նախորդ սերունդների հետ` ՀԳՄ նախագահն […]

Օրերից մի օր թարգմանելու թաքուն երազանքով

Մայիսի 19-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցան գրական ընթերցումներ: Իվ Բոնֆուայի «Մեծ արջը» (բանաստեղծություններ) և Ժերար դը Ներվալի «Սիլվի» վիպակից հատված ներկայացրեց բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրականագետ Շուշան Թամրազյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Շ. Թամրազյանին, ով վերջին տասը տարիների ընթացքում թարգմանել է մի շարք գրքեր, նշեց, որ ներկայացված են 19-րդ և 20-րդ դարերի ականավոր գրողներ Իվ […]

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ԵՎ ԷԴԳԱՐ ՊՈ / Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

  Եղիշե Չարենցն ունի Էդգար Պոյին առնչվող առնվազն մեկ տասնյակ հղումներ, որ պերճախոս են թե՛ ինքնին, թե՛ զուգահեռների մեջ: Նիկոլայ Գումիլյովի գնդակահարությունից հետո Աննա Ախմատովան անում է մի գրառում, ուր ցույց է տալիս Պոյից ներշնչված դրվագներ ամուսնու գործերում: Հետագայում ռուս գրականագետները բացեցին փակագծերը՝ ցույց տալով Գումիլյով-Պո առնչությունը և լուսաբանելով Բրյուսովին Գումիլյովի արած խոստովանությունը. «Բանաստեղծներից ամենաշատը […]

ՕՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ/Արարատ Մկրտումյան

Գյումրու «Բեռլին» հյուրերի տան սրահում բանաստեղծ Արարատ Մկրտումյանի 60-ամյակին նվիրված ցերեկույթ էր: Բանաստեղծին, նրա տեսակին ու ստեղծագործությանը վերստին առնչվելու անհրաժեշտությունն էր Նրա անունով հավաքել բոլորին. գրչակից ընկերներին, պոեզիան գնահատողներին, պարզապես ընկերներին ու հարազատներին: Ներկաները սրտի և գնահատանքի խոսքեր ասացին, հիշեցին Պոետին, խոհեր կիսեցին ու բարձրաձայնեցին նրա բանաստեղծություններից: Պակասող Բառ կար, բայց առավել մի թախիծ… 88-ի […]

ՉԱՐԵՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ – 10

…Զի՝ ինչ տվել է կյանքում բնությունը քո Աննինջ ոգուն – դու նրան արվեստով վսեմ, Վեհ քերթությամբ զարդարուն – ե՜տ ես տվել կրկին, Իբրև ցնորք, իբրև երգ՝ անմահ ու լուսեղ… Անսպառ է մեծահանճար Չարենցի «առեղծվածային» գրի ներքին հարստությունը, որ միշտ նոր շերտեր է պահում նոր ժամանակի համար: Տարիների ընթացքում Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ […]

Հրապարակախոսական մտորումներ. / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ / Գնալ հոգեղենացման ճանապարհով

Տիեզերական նյութի բարելավման ու հոգեղենացման լավագույն օրինակը մարդկության գոյությունն է: Այն փաստը, որ հողագնդի բնակչությունը օրեցօր աճում է, որ մարդկային մտքի ու գործունեության շրջանակները նորանոր ոլորտներ են բացում գիտակցության համար, կասկածից վեր է: Բարեկրթվող ու քաղաքակրթվող մարդկությունը Ադամի և Եվայի կերած առաջին պտուղների և վայելած առաջին հաճույքների հետ առնչվել են մեղքին: Մեղքը արարչական, ասել է […]

Ապրիլի 20-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում

Ապրիլի 20-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանը բացման խոսքում արժևորելով «ԳԹ»-ի դերը` ընդգծեց, որ այստեղ տպագրվող նյութերը բազմաժանր են: «Տարբեր հիմնախնդիրներ է փորձում վերհանել այս թերթը և մտերմիկ զրույց վարել ընթերցողի հետ»,- ասաց նա: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի հավաստմամբ` […]