Քայլել արդարության ու լույսի ճանապարհով

Հունիսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Ասատրյանին նմանեցնելով «Սասնա ծռեր» էպոսի Ծովինարին՝ նրբագեղ ու արիասիրտ համարեց թե՛ նրան, թե՛ նրա պոեզիան: Գնահատելով նրան թե՛ որպես բանաստեղծի, թե՛ քաղաքացու՝ Ա. Դոլուխանյանը հիշեց «Զատիկ» մանկատուն կատարած իրենց այցելության մասին, որտեղ Ռ. Ասա­տրյանը պահանջում էր […]

Չափանիշ ու սերունդ ձևավորող ներկայություն

Հունիսի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում առաջին անգամ անցկացվեց գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությունը: Գրական մրցանակը հանձնվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին՝ «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ մրցանակաբաշխու­թյունները հնարավորություն են տալիս գնահատելու ժամանակակից ստեղծագործողներին, նշեց, որ այդ շարքը համալրվել է Ռ. Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությամբ: Նրա հավաստմամբ՝ […]

Երիտասարդ գրողների 16-րդ համաժողով. Ծաղկաձոր – 2018

Մայիսի 31-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 16-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ համաժողովի ընթացքում՝ մայիսի 31-ից հունիսի 2-ը, կլինեն քննարկումներ մի շարք թեմաների շուրջ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, գրական մամուլի խմբագիրների […]

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ԲՈԼՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ Մեր նորագույն պատմությունն ու արցախյան համազգային շարժումը դժվար է պատկերացնել առանց Վարդան Հակոբյանի: Դժվար է պատկերացնել և մեր պոեզիան առանց մարտնչող պոետ Վարդան Հակոբյանի: Այնպես են դասավորվել իմ ճակատագիրն ու կյանքը, որ մշտապես եղել […]

«Վահան Թեքեյան» մրցանակ Մ. Միկոյանին՝ «Ստվերներից անդին» գրքի համար

Մայիսի 17-ին տոնական տրամադրություն էր տիրում Երևանի «Թեքեյան» մշակութային միության դահլիճում, որտեղ հավաքվել էին անվանի արվեստագետներ, հյուրեր ԱՄՆ-ից և Երևանից: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ուրիշներ: Միության «Վահան Թեքեյան» մրցանակներ և դրամական պարգևներ հանձնվեցին չորս անվանակարգերում՝ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն և թատերարվեստ: «Գրականություն» անվանակարգի մրցանակակիր Մանվել Միկոյանին […]

«Հաղթական մայիս»

Մայիսի 24-ին «Հաղթական մայիս» պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը՝ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ապարանի Զարզանդ Դարյանի անվան քաղաքային գրադարանում: Պատվիրակության կազմում, ի թիվս նախորդ օրվա մասնակիցների, ընդգրկվել էին նաև Վրեժ Սարուխանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Դավիթ Ավետիսյանը, Անահիտ Արփենը, Ռազմիկ Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ստեփան Միքայելյանը, Հակոբ Մուշը, Արտավազդ Նազարյանը և ուրիշներ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի […]

ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ / Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

«Այս տարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բերանը. դա այստեղ չի աշխատի: Ուստի Ամուլսարում խնդիր կա…» Ամուլսարի բաժնետեր Ամուլսարը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, որի հարևանությամբ հոսում են Դարբ, Արփա և Որոտան գետերը: Այդ սարին հարակից ընդարձակ տարածքը՝ բնակավայրերով […]

Առաջին Հանրապետության 100-ամյակին

ԳԵՎՈՐԳ ՊԱՊԸ Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Բարիք ես կորցնում` քիչ բան ես կորցնում, պատիվ ես կորցնում` շատ բան ես կորցնում, խիզախություն ես կորցնում` կորցնում ես ամեն ինչ»: Ի. Գյոթե Ա Մեր գյուղը Նիգ-Ապարանի Զովունին է, որ փռվել էր Արագած լեռան ստորոտին: Գյուղի կողքով հոսում էր Քասախ գետը, որ տարին բոլոր ջրառատ էր: Այն սկիզբ էր առնում Ապարանի […]

Պատմությունը չի մոռանում ոչինչ

Մայիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող Վիլհելմ Բարչի (Գերմանիա) հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ արդեն վեց տարի ՀԳՄ-ն ակտիվ գրական կապերի մեջ է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բոդեկեր խմբակցության հետ, նշեց, որ դրանք արտահայտվում են գրքերի տպագրությամբ, հանդիպումներով, երկուստեք այդ կապերը հաստատելու արդյունավետ ծրագրերով: Մասնավորապես՝ 2012 թ. հրատարակվել է ժամանակակից […]

ԳԻՏԱԿԱՆ ԵԶԱԿԻ ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 11-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի ունեցավ «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, բանաստեղծ Մովսես Մանուկյանը, ճանաչված գրողներ, գիտնականներ, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, […]

Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը

Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը Արտաշես ՂԱԶԱՐՅԱՆ 1. Նախ՝ Թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց չի ավարտվել: Ներկա իշխանությունների համար առջևում դժվարին փուլեր են սպասվում: Առաջնահերթ խնդիրներից է հանրային ներքին կյանքի կայունացումը, անհրաժեշտ է զգոնություն և հնարավոր սադրիչ քայլերի բացառում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացառվի ոմանց կողմից հափշտակված ազգային կապիտալի […]

ԵՌԱԲԼՈՒՐ՝ ՎԵՐՋԻՆ ԽՐԱՄԱՏ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հացպանյանի սրտով հորդացող արյունը պտտեցնում էր նրա կյանքի թափանիվը այնպիսի ոգեղենությամբ, որ հատուկ է հայրենիքով գոյավորված ու նրան նվիրյալ ազնվազարմ հոգիներին: Հայրենասիրությունը Հացպանյանի համար մտացածին կենսակերպ չէր, այլ բնական կեցություն ու հաստատակամ ընթացք: Նա ապրում էր Աստծու պարգևած կյանքը, և այն ծառայություն էր հայրենյաց շահին: Դա, իհարկե, նա անում էր առանձնակի պարտավորության պես, բայց […]

Հայ-լեհական գրական բարեկամություն

Մայիսի 5-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում լեհ բանաստեղծուհի, ժամանակակից հայ պոեզիան լեհերեն թարգմանած և Լեհաստանում հրատարակած անթոլոգիայի հեղինակ Կալինա Զիոլայի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում հրատարակել Լեհաստանի մասին գրված հայ հեղինակների բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, իսկ Լեհաստանում՝ Հայաստանի մասին գրված բանաստեղծությունների և էսսեների ժողովածու: Վերջերս Լեհաստանի Վրոցլավ քաղաքում Կալինա Զիոլան կազմակերպել է պոեզիայի […]

Վերջին հնարավորությունը՝ չվտանգել մեր պետության և հանրության ապագան

Մայիսի 1-ին ձեր քվեարկությամբ դուք փակեցիք Հայաստանում օրինական ու լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհը: Առայժմ՝ հետևանքը յոթօրյա անվերահսկելի վիճակն է ամբողջ հանրապետությունում: Մեկ մարդու պես ոտքի ելած ժողովուրդը և՛ դարավոր իմաստնությամբ, և՛ այս հեղափոխական օրերին՝ առավել սթափ կազմակերպվածությամբ կպահի ու կպահպանի իր պետությունը, թույլ չի տա գողանալ իր նվաճած հաղթանակը և պարզերես հերթական ՔԱՅԼԸ կանի դեպի […]

«ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԱՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՌՄԱՆ ՓՈՐՁ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ռոբերտ Էդլեր ֆոն Մուզիլը ապրել և ստեղծագործել է Ավստրո-Հունգարական կայսրության հզորության և փառքի, 1918 թվականին նրա փլուզման, մեկ տարի անց՝ Հանրապետական Ավստրիայի հռչակման և 1938-ին վերջինիս Գերմանական Երրորդ Ռայխին բռնակցման ժամանակաշրջանում, 20-րդ դարի երկու ճակատագրական նշանակության աշխարհամարտերի միջնահատվածում: Ավստրիայի և Գերմանիայի մշակութաբանական նույնության ընկալումը, ապա թե հասարակապետական այս երկվորյակ միավորների քաղաքական միությանը հասնելու մուզիլյան իդեալը […]

Էմիլի ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հայ գենի զարմանալիորեն արթուն աչքը… …այսպես խոսեց արյունս, երբ առաջին անգամ կարդացի Էմիլի Մարությանի անգլերեն բանաստեղծությունը: Սկզբում մեկն էր, հետո՝ նաև մյուսները, որ ինձ փոխանցվեցին հայերեն թարգմանելու: Իմ և Էմիլիի միջնորդը նրա տատիկն է՝ հոգեշահ, բարի մի կին, որ հեռվում ապրող թոռան կարոտը վսեմացնում է արժանահիշատակ գործերով: Էմիլին մանուկ հասակից ապրում է ԱՄՆ-ում, հայերեն մի […]

Դեպի ակունքը լույսի

Ապրիլի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերի «Դեպի ակունքը լույսի» ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով 2017 թ. հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած համաժողովին, նշեց, որ այստեղ քննարկվել են ոչ միայն գրական հարցեր, այլև ընդհանուր, Սփյուռք-Հայաստան առնչություններին վերաբերող հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական իրողություններ: […]

Մշակույթի խոնարհ ծառան

Ապրիլի 10-ին ՀԳՄ Մեծ դահլիճում, ՀԳՄ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հետ համատեղ, տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով հոբելյարի մարդկային էությունը, գրականության ու գրողի հանդեպ նրա վերաբերմունքը, ՀԳՄ-ի բոլոր անդամների անունից շնորհավորեց գրողին և նշեց, որ իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում […]

«ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԵ ՄԱՐԴԸ» հեքիաթների գիրքը

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքի («Անտարես» հրատ., Երևան, 2018 թ.) շնորհանդեսը, որը ոչ միայն բազմամարդ էր, այլ նաև ձևաչափով նոր Լոռվա մշակութային կյանքում: Շնորհանդեսին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու փոխմարզպետը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորական-արվեստագետներ և այլք: Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթները բեմադրվել […]