Հիշողություն չդարձած հիշողություններ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Աստված ամենամեծ կամավորն է մեր միջև: Ռ. Հովհաննիսյան Ռոզա Հովհաննիսյանի «Իմ ավագ շաբաթը» («Ոգու Կանչ» №36) և «Իմ երկրորդ ավագ շաբաթը» («Ոգու կանչ» №42) գործերը արձակ պաստառի վրա պոեզիայի խոհամերկացումներ են` հոգևոր ծավալումներից խմորվող, որտեղ տեսիլքն ու իրականությունը միմյանց ներհյուսված են, ինչպես վարագույրն ու ժանյականախշը: Բանաստեղծուհու գրականությունը չի ամբողջանում նախասահմանյալ ձևի ծիրում. ասելիքն ու զգացողություններն […]

Անսահմանության ճամփորդը (Երկու աշխարհների հարաբերությունը Սամվել Զուլոյանի «Թռչնաձուկը» բալլադում) / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Սամվել Զուլոյանի պոեզիան հայ ժամանակակից գրականության ամենամեծ հարստություններից է: Նրա ստեղծագործությունը շատ կողմերով կապված է խորհրդապաշտության պոետիկայի հետ: Մասնավորապես «Թռչնաձուկը» բալլադը կարելի է քննել դրա համապատկերում: Հայ գրականագիտությունը դեռևս գիտականորեն չի արժևորել այս ստեղծագործությունը: Սամվել Զուլոյանի պոեզիային նվիրված ուսումնասիրություններից ամենաամբողջականը թերևս Մելս Սանթոյանի ««Ինձնից մինչև ես»-ի դրաման» հոդվածն է: Այստեղ հեղինակը քննել է քնարական անհատի […]

ՀԱՄԱՍՏԵՂԻ ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆԸ / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինձ փրկելով` դու կզուարթանաս: Գր. Նարեկացի (Բան Գ, Ա) Համաստեղը գրական առաջին փորձերից սկսում է Աստված-մարդ առնչությունների քննությունը, իսկ «Աղոթա րան»-ում ամփոփում է իր կենսափորձն ու աշխարհընկալումը: «Աղոթարան»ը գրողի հոգու ինքնակենսագրությունն է` օրագրի անկեղծությամբ, անմիջականությամբ գրված: Ամենակարևորը, մենք «Նարեկ» ունենք, իսկ Համաստեղի նպատակը հավատը քննելը չէ: Երկնքի հետ մարդու կապը վերջնականապես խզված չէ, իսկ մարդկությունն […]

«Մայրերու հրեշտակներ» / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մի օր, երբ աշխարհը քնած էր խոր քնով, և լույսն ու մութը կռիվ ունեին իրար հետ, հրեշտակներն իջան երկիր` երկինք տանելու հայոց մայրերին: Նախ նրանց տարան, որովհետև Աստծու կամոք որդիներն են հիշատակ պահողները երկրի երեսին: Հայոց ջարդի ուրույն մեկնաբանություն է «Մայրերու հրեշտակները», որտեղ ամեն ինչ հոգու ոլորտներին հատուկ չափորոշիչներով է հոլովվում ու փորձում ամբողջացնել նուռը` […]

Դավիթ Հովհաննես. «իսկ ես շարունակվում եմ» / Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Երբ ավարտվում է բանաստեղծի երկրային ժամանակը, սկսվում է գրի և խոսքի մեջ ամբողջանալու, այսինքն` առասպելի ժամանակը: Դավիթ Հովհաննեսն ահա այսպես, դեռ չբոլորած յոթանասունմեկ գարուն, «Տագնապներ» (2012) հատորի իր վերջաբանում ասում է. «Իսկ ես` շարունակվում եմ»1, որովհետև շարունակվում է բառի, բանաստեղծական իր աշխարհի խորքից: Իսկ նրա ձայնը հեղեղի պես էր շաչում, որ պարտադրող շեշտ ունի և […]

Գրքի դերն ու նշանակությունը ըստ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի «Զի բանիւդ քո փրկութեան ժամանեալ» / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Գրիգոր Նարեկացին «Մատեան ողբերգութեան» երկում պարբերաբար անդրադառնում է դրա ստեղծման ընթացքին, դերին, նպատակին` արտահայտելով իր պատկերացումը քրիստոնեական մեկնակերպով ընդհանրապես գրքի վերաբերմամբ: «Մատեան ողբերգութեան» երկի ստեղծման ընթացքի դերի, նպատակի հեղինակային մեկնությունները գրքի բովանդակության կարևոր մասն են կազմում` միանալով կրոնատեսական բարդ համակարգումին: Գրքի վերաբերյալ մեկնությունները անբաժան են դավանաբանական խնդիրներից, քանզի բանաստեղծի միստիկական աշխարհայացքում Խոսքը, Գիրը աստվածային սկզբնավորումով […]

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ… / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը փոխեց մարդկության պատկերացումները կարեկցանքի, գթասրտության ու բարության մասին: Աշխարհի ամենաերախտագետ մարդը, ում հանդեպ երախտագիտության անափ զգացում են տածել միլիոնավոր մարդիկ: Նրա մասին ասվել են գնահատանքի բազում խոսքեր ամենատարբեր լեզուներով, գրքեր են գրվել: Նանսենի միջոցով աշխարհին ճանաչելի ու սիրելի են դարձել մի ամբողջ ժողովուրդ ու երկիր` Նորվեգիան ու նորվեգացիները, որոնց Նանսենը […]

ԷՊԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ըստ լայն ճանաչում գտած գրականագետ Միխայիլ Բախտինի` «Ժամանակի և տարածության փոխկապվածությունը գեղարվեստական գրականության մեջ մենք պիտի անվանենք քրոնոտոպ»:1 Միևնույն ժամանակ նա խոստովանում է, որ այս տերմինի կիրառությունը` փոխաբերական իմաստով գալիս է Էյնշտեյնի կողմից առաջադրված հարաբերականության տեսությունից: Սա քրոնոտոպի, այսպես կոչված, չորրորդ չափումն է, որի մեջ ժամանակը սեղմվում է` դառնում էպիկական կամ գեղարվեստական ժամանակ: Մեր ընթերցողներին […]

Նորաբանությունները Հրաչյա Սարուխանի թարգմանած բանաստեղծություններում / Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հրաչյա Սարուխանը նորաբան և նորարար է ինչպես բանաստեղծության մեջ (տե՛ս Գ. Խաչատրյան, «Հայերենագիտական աշխատասիրություններ», «Բանաստեղծում և բառաստեղծում», էջ 286-312), այնպես էլ՝ իր կատարած բանաստեղծական թարգմանություններում: Սարուխանի սեփական ձեռագիրը երևում է ոչ միայն գեղագիտական լուծումներում, այլև ասելիքն արտահայտելու համար նրա օգտագործած նոր բառերի առատությամբ: Բանաստեղծի թարգմանական նորաբանություններն ուսումնասիրել ենք «Վկայություններ» (Երևան, «Խորհրդային գրող», 1989) և Լև […]

Ժամանակի և տարածության ստատիկ ու դինամիկ դրսևորումները Հովհաննես Գրիգորյանի «Մի քիչ հող, իսկ ընդհանրապես` քարեր» շարքում / Աստղիկ ՍՈՂՈՅԱՆ

Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» գիրքը ընթերցողի սեղանին դրվեց 1992թ.-ին, երբ հայի առջև հերթական անգամ ծառացել էր գոյի` լինել-չլինելու կենսական խնդիրը: Նորաստեղծ հայրենիքի սահմաններից այն կողմ պատերազմ էր. երկնքից «փամփուշտների հորդառատ անձրև» էր տեղում, ամենուրեք կրակոցներ էին, իսկ սահմաններից այս կողմ ցրտաշունչ ձմեռն էր իր հացի անվերջ հերթերով ու ցույցերով: 1988 թվականի երկրաշարժից անցել էր […]

Ասք Մեծն Կոմիտասի հետմահու գողգոթայի մասին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

«Այսպես չպետք է սկսվեր այս պատմությունը, բայց եթե արդեն սկսվել է, հեղինակն ի՞նչ կարող է անել»: Այսպես` ընթերցողի հետաքրքրությունը հետագա շարադրանքի վրա լարելու գրողական հնարանքով է սկսում «Հայր Կոմիտասի մահն ու հետմահու գողգոթան» ներկայացնող իր պատումը Գրիգոր Ջանիկյանը: Իսկ սկսվում է նրանով, որ Արփիար Ակնունու որդին` Սեղբոս Ակնունին, հիշում է, որ երբ Պոլսի թուրքական զինվորական […]

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ / Անի ՓԱՇԱՅԱՆ

«Նավահանգիստ»-ը բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի յոթերորդ ժողովածուն է: Ինչպես գրքի հանձնարարականում է գրված, տեղ են գտել նաև անտիպներ` վաղ շրջանից: Ժողովածուն ունի «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն», «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերը: Ժողովածուի խորագիրը, արդարև, խոսուն է: Որովհետև վկայում է բանաստեղծի, գրողի բյուրեղացման փաստը: Այն, որ նրա տողերը ապրումների կշիռն է պարունակում իր […]

Նոյյան աղավնի լինելու դժվարությունը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Իմ միջից դուրս են հորդում մտքերը հանց հանդարտ ջրերը սուրբ գետ Գանգեսի, Ուզում եմ, որ ջրերում այդ հանդարտ ընկղմվեն բոլոր հոգիները վիրավոր, բորոտները բուժվեն անհապաղ… Այսպես է Անուշ Վարդանյանն ընթերցողին հրավիրում առաջին հայացքից հանդարտ թվացող, բայց խորունկ վայրիվերումներով, ալեկոծ փոթորիկներով, մակընթացությամբ ու տեղատվությամբ հարուստ ջրերի իր աշխարհը. մի աշխարհ, որ հառնում է 100 տարվա հեռուներից […]

ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ / Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ժամանակակից հայ արձակում Սուսաննա Հարությունյանն առանձնանում է գրողական իր անշփոթելի ձեռագրով, վաղուց է իր վրա հրավիրել քննադատության ուշադրությունը, ստացել տարբեր գրական մրցանակներ: Եվ ահա նրա վերջին` «Ագռավները Նոյից առաջ» գիրքը1, որն ընդգրկում է համանուն վեպը և «Ներառյալ երկրորդ կիրակին» վերնագրով պատմվածքների շարքը, արժանացել է միաժամանակ երկու` ՀՀ նախագահի (2015) և ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան տարեկան […]

Բանաստեղծը վերացումի, վերացած լինելու և վերանցման ճանապարհների մասին (Շանթ Մկրտչյանի դիմանկարի էսքիզ) / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մանկության վարդագույն քամիների հետ այլևս միայն վերհուշների մեջ տուրևառություն ունեցող բանաստեղծական այս հոգին կյանքի արևային կողմերին ձգտող հայացքն այս ու այն կողմ տանելուց հետո էլ դեռևս փնտրում է մանկության «կորուսյալ երկինքն» ու իր «եթերային շապիկը»` նրա մեջ: Ճանաչումի լուսախառն դառնություններն իր շրթունքներին` նա փնտրում է արևի համը, նույն այդ արևային զգացումներով կյանքի հետ «սոսնձվելու», շփումներ […]

Վաչագան Ա. Սարգսյանի օրինակելի մեկ գիրքը / Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ

Հեղինակը արտակարգորեն խնամված իր այս գործը կոչած է «Մեծ գիրք փոքրերի համար», մինչդեռ մեր մայրենի լեզուն պաշտելու սահմանված այս աշխատասիրությունը իր արժանի գունագեղությամբ հրատարակված ըլլալուն, ընթերցումի գրգռիչ առիթ է նաև մեծերի համար: Մայրենի լեզվի գանձատուն մը այս գիրքը, ուր կհանդիպենք մեր մշակույթի բոլոր ճյուղերուն, ոչ միայն երաժշտության, թատրոնի, պատմագիտության, պարի, գրականության, այլ նաև երգիծագրության ու […]

ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԶԳԱՑԱԾԸ ԲԱՌԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Իմ գրախոսության վերնագիրը Կարինե Խոդիկյանի «Յոթերորդ օրը» պատմվածքից եմ քաղել: Նրա նոր գիրքը տարբեր տարիների պատմվածքների ժողովածու է: Նրանցից մի երկուսը ինձ ծանոթ են պարբերական մամուլից: Կարինե Խոդիկյանը հայ ժամանակակից արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության տաղանդավոր ներկայացուցիչներից է: Նրա պատմվածքներից մի մասը, իրոք, «կնոջ գրականություն է», այնպիսին, ինչպիսին ֆրանսիական գրականության համար XX դարի երկրորդ կեսին Ֆրանսուազա […]

ՆԱՐԵԿԸ ՎԵՐԾԱՆԵԼԻ / Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Ավարտելով Նարեկացու «Ողբերգության մատյանի» իրավաբանական ընթերցումը, Աղվան Հովսեփյանը նշում է, որ տիեզերական կեցության մատյանը մտավոր խոսքի բազմաթիվ չափումներ և հատույթներ ունի, որոնք հավելում են նրա իմացական արժեքը և պարտադրում խորազնին ընթերցում: Հեղինակի բնութագրմամբ Նարեկը «յուրահատուկ դատավարության պատկեր է, որտեղ կան և դատավոր, և՛ դատախազ, և՛ պաշտպաններ, և՛ վկաներ»: Մատյանում առկա են բազմաթիվ իմացական շերտեր, այնպիսի […]

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՀՈՐԻԶՈՆ / Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Տասնչորս տարեկանից բանաստեղծություններ հեղինակող Իգնա(տիոս) Սարըասլանը ևս տասնչորս տարի անց համարձակվեց քերթվածների «ԼՕ» ժողովածուն ներկայացնել ընթերցողի դատին: Քսան տարի անց ծնվեց «Քառասմբակ սէրերով»1 հատորյակը, ապա` «Սիրոյ գոյնը»2 հավաքածուն: Հետո տեղ գտավ տասնութամյա լռության մի շրջան, սակայն լռություն բառը հասկանանք Ռոլան Բարտի (Roland Barthes) ձևակերպմամբ. «Գրողի լռությունը աղմկոտ արձագանք է, ինչպես իր հավատից անբացատրելի հրաժարումը»3: Այդ […]

ԻՆՏՐԱՆ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հրապարակի վրա է Պետրոս Դեմիրճյանի անցյալ ձմեռնամուտին լույս տեսած «Տիրան Չրաքյան (Ինտրա). կյանքը և գործը կամ «հեքիաթի» իրականությունը» գիրքը՝ հեղինակի երկար տարիների աշխատանքը: «Երկար»՝ ինչպես «ժամանակի», այնպես էլ «տարածության» (ոչ փիլիսոփայական) առումներով. պարզապես շարադրված երկար ժամանակվա ընթացքում ու մեծածավալ: Գոնե ես գիտեմ, որ Չրաքյանով Դեմիրճյանը հետաքրքրվում և, կարելի է ասել, զբաղվում է թերևս արդեն երկու […]