Լավ սկիզբ՝ խոստումնալից շարունակությամբ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լույս է տեսել հալեպահայ (Քեսապում ծնված), ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ բանաստեղծուհի Սեւան Հանէշեան-Պետուրեանի անդրանիկ ժողովածուն՝ «Արեգնատենչ հորիզոններ» խորագրով (հրատ.՝ Բերիոյ Հայոց թեմի, Քեսապ-Հալէպ, 2018): Չնայած երիտասարդ տարիքին, Սեւանը բավական հիմնավոր ու բազմակողմանի կրթություն է ստացել՝ ավարտելով նախ Քեսապի Ազգային Ուսումնասիրաց Միացյալ Ճեմարանը, ապա նաև Լաթաքիայի համալսարանի տնտեսագիտական բաժինն ու Հալեպի Համազգայինի Հայագիտական Հիմնարկը: Ժողովածուի մուտքի […]

ՎԵՐԸՆԹԵՐՑԵԼՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՌՅԱԿՆԵՐԸ / ԶավենՆ ԲԵԿՅԱՆ

Հովհաննես Թումանյանի քառյակները իրենց գերակշիռ մասով, ժամանակագրական առումով եզրափակում են մեծ բանաստեղծի գրական ժառանգությունը, բյուրեղյա կատարելությամբ և «պոետական միջօրեի» հասուն, համապարփակ իմաստնությամբ ասես առանձնանում են նրա մնացյալ գործերից: «Պոետական միջօրե»` բանաստեղծի կյանքի մայրամուտին այլևս… Պ. Սևակը նկատել է, որ քառյակների «ժամանակով» ստեղծագործական մի նոր («ապոգեական»` ըստ տիեզերատեխնիկայի եզրաբանության) շրջան էր սկսվում Հովհ. Թումանյանի ստեղծագործության մեջ, […]

«Երկիր ու Էրգիր՝ զուգերգ հայրական…» Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Չգիտեմ, թե երբվանից, ընդունված է ասել, որ ձին կատարված երազանքի կամ դեպի երազանքը տանող ճանապարհի խորհրդանիշ է: Գուցե, իսկապես, հենց այդպես էլ պատկերացվել է երազանքներին տանող ճանապարհը՝ սեփական ամենավերջին բջիջների միջով ու միջոցով, ասել է թե՝ անմնացորդ անկեղծությամբ արձակվող բառ-խրխինջների ճանապարհ, որը տանում է ցանկության վերջնակետին: Վերջնակետը Ռոլանդ Շառոյանի համար մի հասցե ունի, Տուն՝ Էրգիր: […]

Ներսես Աթաբեկյանի «երկրապտույտ»-ը / Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ներկա ժամանակը ճշմարիտ բանաստեղծի մեջ ներծծված է այնպես, որ անկախ խառնակ իրականությունից և էլեկտրոնային ու գովազդային գնահատման-ճանաչողական մերօրյա չափանիշներից, բանաստեղծի և ընթերցողի բացահայտ սուբյեկտիվ վերաբերմունքից, միևնույն է, ստեղծվում է վերլուծական տեքստ՝ հարուստ ու ընդգրկուն ենթատեքստերով: Մյուս կողմից՝ նորագույն գերժամանակակից պոեզիան կարծես թե ընթանում է որոշակի գրական խմբակների կամ ակումբային զարգացման ճանապարհով: Այնուամենայնիվ, բանաստեղծը չի կարող […]

Ճակատագիր «Կենդանակերպ»-ի մի պտղունցի մեջ / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սարսուռների, բազմահազար սարսուռների վազքն այլևս անհնարին է սանձել և նույն անզուսպ պոռթկմանը տրվելով՝ դեռ ընթերցելը չավարտած, ձեռքս ակամա մեկնում եմ գրչին… Սաթենիկ Մկրտչյանի այս գործի դեռևս առաջին գրքին առիթ եմ ունեցել անդրադառնալու, ևս մեկ անգամ հնչեցնում եմ խոսքս՝ անկախ ժամանակից, քանզի իրականում այս գործի համար չկան ժամանակային չափումներ. ներկան, անցյալը, ապագան, բոլոր երեք չափումներն այստեղ […]

ՄԵԿԴԱՐՅԱ ԿՅԱՆՔ – ՄԵԿԴԱՐՅԱ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մոտենում է մեր գրականության վիթխարի հսկայի, մեծերից ամենամեծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Համազգային տոնին ընդառաջ արդեն լույս են տեսնում գիտական ու գրական հրապարակումներ: Ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյան-Թումանյանի «Օլգա Թումանյան» մենագրությունը («Էդիթ Պրինտ» հրատ., Եր., 2018, 232 էջ): Աշխատությունը ռուսերեն է՝ խմբագրված բազմամյա հմուտ և տաղանդավոր խմբագիր, նաև Թումանյանի երկերի թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի […]

Մանվել Միկոյանի «Ստվերներից անդին» ժողովածուն / Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ

«Ստվերներից անդին»-ը բանաստեղծ Մանվել Միկոյանի վեցերորդ գիրքն է. տպագրվել է 2017-ին, 2018-ին՝ արժանացել «Վահան Թեքեյան» մրցանակի: Ինչպես նախորդ ժողովածուներում, այնպես էլ այստեղ նկատելի է թեմատիկ բազմազանություն, որը ոչ միայն չի խանգարում ասելիքի խորությունն ըստ հարկի ընկալելուն, այլև օգնում է համակողմանի պատկերացնելու բանաստեղծի աշխարհայացքը, իրականության և իրականության աբսուրդի ընկալման ու վերարտադրման թարմությունը՝ հագեցած քաղաքացիական և հրապարակախոսական […]

ԷԼԵԳԻԱ՝ ԴՐԱՄԱՏԻԿ ՍՈՊՐԱՆՈՅԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սիրելի՛դ իմ Քույր: «Դժվար ապրող մարդկանցից եմ, «դրամատիկ սոպրանո եմ»… »,- մի առիթով ասել ես դու, այնպես չէ՞… Ես էլ եմ քո փաղանգից՝ «դժվար ապրող մարդկանց» զարմանալի, զարմանալի անուրախ փաղանգից… Ու եթե վոկալ ձայնի տեսակետից ես չեմ կարող ինձ դրամատիկ սոպրանո համարել, քանի որ այն տղամարդկային ձայն չէ, ապա վստահ կարող եմ ասել, որ իմ […]

1918թ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՏԱԽԸ» ՎԵՊՈՒՄ / Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Հրանտ Մաթևոսյանը «գրողի առաքելությունը» համարում է «ժամանակը ընթերցելու լեզու ստեղծելը» [1, 463]: Ժամանակը կարելի է ընթերցել՝ պատմական երկ շարադրելով, պատմության տրամաբանությունը դիտարկելով կամ, որ ավելի դժվար է, քո այսօրի մեջ տեսնելով անցյալն ու լինելիքը: Կա նաև մի երկրորդ դիտարկում: Զուգահեռելով առաջին և երրորդ հանրապետությունների տագնապները՝ Մաթևոսյանը հարցազրույցներից մեկում «կուսակցական էգոիզմը» բնորոշում է որպես խարան «առաջին […]

Ով իր ներսում ձի ունի, թագավոր է դառնալու / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Յուրաքանչյուրն այս կյանքում ապրում է իրեն բաժին հասած դժվարությունը: Սակայն դժվարությունը դյուրին ու տանելի է լինում, երբ մարդը կարողանում է նրա վերաբերյալ գեղեցիկ համեմատություններ անել, մտնել իրար հետ համեմատվելիք նյութերի ու երևույթների խորքերը, ներդաշնակության եզրեր փնտրել, որքան էլ դրանք աններդաշնակ են թվում առաջին պահից: Դժվարությունը դյուրին ու տանելի է լինում, երբ հայրենիքը նրա դրոշի գույներն […]

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՍՊԵԼԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ / Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Քննադատի՝ գրախոսի պահվածքն ավելի հաճախ սուբյեկտիվ սկիզբ է նախանշում, որ միտում ունի օբյեկտիվության: Գրական ընթացքից հատընտրելով կոնկրետը՝ ցանկանում ես օրինաչափությունը տեսանելի դարձնել առաջին հերթին քեզ համար: Այդ ընթացքի մեջ կա մյուս կողմի՝ գրողի խնդրառությունը: «…անհամությունը հենց այն էր, որ բացարձակապես չգիտեի, թե ինչի մասին պետք է լինի այս երկրորդ վեպը: Ի՞նչ հայտնել մարդկությանը: Ցավն էլ […]

Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Ցեղասպանության թեման Ե. Չարենցի ստեղծագործության մեջ առանցքային է, որի ամենածավալուն երկը «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Մահվան տեսիլ» պոեմն է, որը թելադրված է այդ գրքում միասնություն կազմող ազգային գոյաբանական՝ հեղինակի ապրած ժամանակաշրջանի հրատապ խնդիրներով: Հանճարը կանխազգաց նոր դժվարություններ ազգային մաքառումների ճանապարհին: Ըստ «Գիրք ճանապարհի»-ի «Պատմության քառուղիներով» պոեմի` «Ապագայի դրախտը անարատ» մտնելու համար հայ ժողովրդին մնում է հաստակող […]

Փափագած խոսքի լինելիությունը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր գիր, ի վերջո, հեքիաթ է, իսկ գրողը` ասան: Լևոն Ջավախյանի գիրը, որն այս անգամ հրապարակ է իջել «Ծնկան ծերին» խորագրով, «…լինել, թե չլինելը չէ: Ավելին է, քան լինել-չլինելը». այն իրականում «չեն գրում, պարզապես ապրում են»` խոհերը ծնկան ծերին գիր դարձնելով: Գիր, քանի որ տեղեկատվության հարահոս հեղեղի ներկայիս պայմաններում, երբ անցնելիք ճանապարհի տևողությունը ոչ թե […]

Սյուժե՝ միֆի կառուցվածքի չորս տարրերով / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Երիտասարդ արձակագիր Արթուր Միկոյանի «Օտար լույս» վեպի (Երևան, «Անտարես», 2018 թ.) պատումը զուգորդվում է կեցության փիլիսոփայական վերլուծության հետ, ինչը բնորոշ է գոյաբանական խնդիրներ արծարծող ստեղծագործություններին: «Օտար լույս»-ում համատեղվել են իրականն ու գերբնականը, միստիկականն ու իռացիոնալը: Նման համադրման շնորհիվ սյուժեն ուղղորդվել է գաղտնախորհուրդ թիրախների: Դա բնորոշ է ինտելեկտուալ-վերլուծական արձակին: Վեպի ֆանտաստիկ ճյուղավորումները ներքուստ ունեն ռեալությունից բխող […]

Սա է կյանքը… / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հազարան հավք՝ զարթոնքի, արդարության, ճշմարտության, բարի ցանկությունների կատարման, հրաշագեղ լույսերի ու անմահության թռչուն: Երբ փոքր էինք, այն բացում էր իր փայլահեղ թևերը, բարձրացնում մեզ նրանց վրա ու պտտում, պտտում ծննդավայրի գլխին, մինչև որ պտտվում էին մեր սեփական գլուխները: Սակայն, կյանքի շարունակության հետ, Հավքը քիչ-քիչ լքում էր մեզ: Կամ էլ՝ մենք էինք լքում նրան, որովհետև եթե […]

Հիշողությունը՝ Ռոբերտ Եսայանի ներհայեցողությամբ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հրեշտակները մաքրության և ազնվության խորհրդանիշեր են: Ո՞վ կարող է դուրս գալ իր հրեշտակի դեմ, որքան էլ դժվարանցանելի լինի նրա լուսեղեն մաքրության հետ հարաբերվելու ճանապարհը: Անշուշտ, նրանք, ովքեր երբևէ չեն ճաշակել լույսի համը: Ռոբերտ Եսայանի բանաստեղծական խոսքը քաոսի վրա բացվող լույսի մասին է, այլ խոսքով՝ իր իսկ հրեշտակի մասին, որին կարող ես հանդիպել ընթերցանության պահին, եթե […]

Էդուարդաս Մեժելայտիսը և Հայոց ցեղասպանությունը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Լիտվայի ժողովրդական բանաստեղծ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան մրցանակի դափնեկիր Էդուարդաս Մեժելայտիսի սիրտն այս անհանգիստ մոլորակի վրա բաբախել է 1919-1997 թվականներին: Այդ բաբախյունի` նրա իրական կենսագրության մեջ զուլալ գետի պես հոսում էր նրա լուսավոր ներաշխարհը, որտեղ հայոց համար պահված գանձեր կային: Այդ գանձերը թարգմանաբար լույս տեսան տարբեր ժողովածուներում ու առանձին գրքերով՝ լիտվացի ճանաչված […]

«ՀԱՃԸ՜ՆԸ ՍԻՐՈՒՆ»՝ ՄԽԱՑՈՂ ԿԱՐՈՏԻՑ, ՄՐՐԿՈՂ ՄՏԱՏԱՆՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ ՎԵՊԸ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անցյալ՝ 2017 թվականին լրացավ սփյուռքահայ վաստակաշատ գրող՝ արձակագիր, թատերագիր, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի ծննդյան 90-ամյակը: Հոկտեմբերի սկզբի հոբելյանական օրերին նա Հայրենիքում էր և մասնակցում էր Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների ՀԳՄ ծաղկաձորյան 6-րդ համաժողովին: Եվ, ինչպես միշտ, ձեռնունայն չէր եկել, հասցրել էր Լոս Անջելեսում հրատարակել «Ծաղկաքաղ պատմուածքներու» (2016) ընտրանին և իր ստեղծագործական կյանքի, թերևս, […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀԱՅՐԱՊԱՏՈՒՄԸ / Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Բնական է, որ Հովհաննես Շիրազը՝ որպես հայրենապաշտ ու ծնողապաշտ զավակ, ճշմարիտ ու արդարախոս համաժողովրդական հայ բանաստեղծ, հավասարատես պիտի լիներ մոր և հոր նկատմամբ և գրական ուղու սկզբից պիտի կերպավորեր երկուսին էլ: Հորը կորցրել էր 1920 թ. աշնանը՝ թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժելու ծանր օրերին, երբ ինքը 5-6 տարեկան էր, իսկ […]

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱԴԱՐ ՉԷ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

16.06.2017 թվականին «Գրական թերթում» տպագրված «Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում» էսսե-գրախոսականում անդրադարձել եմ գծի նշանակությանը Հ. Էդոյանի ստեղծագործություններում, որին, որպես տրամաբանական շարունակություն, կփորձեմ ավելացնել ևս մի խոհադիտարկում: Ամենապարզ պատկերը կետն է (բառը): Կետերի հարահոսությունը վերածվում է գծի: Կետը կետի հետ ագուցողը առաձգական լռությունն է. դրա լինելության խորհրդով էլ կառուցիկ է Հենրիկ Էդոյանի պոեզիան, որի քրոնոտոպը […]