Թափառող լույսի արձագանքը / ԼԻԼԻԹ

Ամեն մարդ աշխարհ է գալիս իր առաքելությունը կատարելու: Ու քայլում է ինքնահաստատման կյանքի խորդուբորդ և դժվարին ճանապարհներով: Սակայն եթե ի վերուստ նրան տրված է հոգևոր արձագանքով ապրել, միևնույն է, այն երբեք նրան հանգիստ չի տալիս, և որ տարիքում էլ լինի՝ հոգին ալեկոծում է: Ինչպես բանաստեղծուհի Մետաքսեն էր ասում՝ կյանքում երեք հայից չորսը բանաստեղծ է: Դավիթ […]

ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄԻ ԱԶՆՎԱՇՆՈՐՀ ՀՄԱՅՔԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարդում էի «Մեծաց շարունակվող զրուցաշար» գիրքը, ժամանակ առ ժամանակ դադար էի տալիս ու մտածում` արդյոք այս գրքի ինքնավստահ, հաստատակամ, նպատակամետ, խոսքի արժեքը գիտցող հեղինակ-հարցախույզը իմ ճանաչած փխրուն սրտով, մեղմաբարո Լուսինե Թոփուզյա՞նն է, և ինքս ինձ համար մեկ անգամ ևս հաստատում էի` ամենաուժեղ բանը աշխարհում միտքն է, որ կարող է ընդգրկել նույնիսկ անընդգրկելին: Զրույցների, դիմապատկերների և […]

Ի հեճուկս շարունակվող մահվան / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Խաչիկ Մանուկյանի «Շարունակիր մեռնել…» ժողովածուն գոյապայքար է` ի հեճուկս շարունակվող մահվան և ի փառս անզիջում կյանքի: Ինքն այսպես է բնութագրում վերնագրի ու դրա տակ ամփոփվածի էությունը. «Շարունակիր մեռնել», այստեղ երկվություն կա. եթե շարունակում ես մեռնել, ուրեմն դեռ ապրում ես, բայց նաև սա այն ապրելը չէ, որ կյանք համարես, սա, իսկապես, մահվան ընթացք է դարձել, մեռնել […]

ՀԱՐՈՒՍՏ ԵՎ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՇՏԵՄԱՐԱՆ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործություն նրա հոգեկերտվածքի դիմանկարն է: Կարդալով գիրքը, դիտելով կտավը, լսելով երգն ու երաժշտությունը` կարող ես ճանաչել հեղինակին, նրա աշխարհայացքը, սկզբունքները, դավանանքը: Այդ առումով, ինձ համար հաճելի հայտնություն էր Մնացական Հարությունյանի «Կռապաշտները» գիրքը: Այն պարունակում է խոհագրություն, հուշագրություն, հրապարակախոսություն, պատմագրություն: Թեման ընդգրկուն է` անցյալ, ներկա, ապագա, բայց մեկը մեկին լրացնող, մի կուռ միասնություն է: […]

Կյանքամեջում սղված երիտասարդության պատումը / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Ամենընտել, ամենալից, ամենասփյուռ ֆեյսբուքը հայ իրականության մեջ, վերջին հաշվով, ինքնարտահայտման, ինքնահաստատման հարթակ է նաև` իր տարատեսակ, ներհակ դրսևորումներով, որի ժխորում ում ասես ու ինչ ասես չես գտնի: Այդ հարթակում շուրջ մեկ տարի առաջ սկսեցին առկայծել Գլենդելում բնակվող Նունե Փեներջյանի «Կյանքամեջում» վերնագրով հակիրճ գրառումները: Եվ, ահա, 2017-ի վերջերին, Երևանում, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչությամբ, Նունե Փեն գրական անվամբ լույս […]