ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ «ՄԱՐԴ-ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ» / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Գրիգոր Գուրզադյանը իր տիտանական մտածողությամբ բացառիկ անհատականություն էր: Նա անվերապահ մեծություն էր և՛ որպես աշխարհահռչակ գիտնական, և՛ որպես արվեստի տարբեր ճյուղերին խորատեղյակ գեղագետ, և՛ որպես տիեզերախոհ իմաստասեր ու գրող: Իրեն խենթացնող կոսմոսի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները, թվում է, արդեն հսկայածավալ նյութ էին եզակիորեն բեղմնավոր մտքի տեր աստղաֆիզիկոսի գիտական դատումների, իմաստասիրական հայեցումների ու բազմածավալ մտածումների համար: […]