Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ պրն Կարեն Կարապետյանին

Մեծարգո Պարոն Կարապետյան. Ձեզ գրելու շարժառիթը եղավ այն, որ օրերս հեռուստատեսությամբ տեսա Ձեր աշխատանքային այցը Մշակույթի նախարարություն: Խոսելով մի քանի հարցերի շուրջ՝ Դուք նշեցիք, որ մշակութային ծրագիր պետք է մշակել երեխաների համար, որպեսզի նրանք ամիսը մեկ անգամ օպերա և թատրոն հաճախեն: Ողջունելի առաջարկություն… Դուք հոգևոր մեծ ներուժ ունեցող անհատականություն եք: Ցանկանում եք, որ մեր երկիրը […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ ՆՈՐ ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թանկագին Արևշատ. Քո այս նորածին՝ «Տիեզերքի սիրտխփոցը» գիրքը կարդալիս, թերևս իմ «գրականագիտական կյանքում» առաջին անգամ, կանգնեցի լուրջ երկընտրանքի առջև. զարմանք-հիացմունքս բարձրաձայնել և իմ «սիրտխփոցն» էլ մի քանի բառով արտահայտել հեռախոսո՞վ, թե՞ մտասևեռ ևս մի անգամ ընթերցելով՝ ավելի հիմնավոր անդրադարձ կատարել և առիթն օգտագործելով՝ խոսք ասել քո ստեղծագործական ինքնատիպ աշխարհի մասին: Մանավանդ որ, մեր գրաքննադատությունն, իմ […]

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով «Բարի սրտով ու պայծառ հայացքով…» Թանկագին Տիգրան. Լույս է տեսել հերթական գիրքդ, և դա լավ առիթ է մեր «Գրական թերթում» վերջապես գնահատանքի խոսք ասելու քո՝ Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի, երևելի գրող¬հրապարակախոսի, երկրի հնագույն և ամենաերկարակյաց պարբերականի՝ «Հայաստանի» (նախկին՝ «Սովետական Հայաստանի») գլխավոր խմբագրի (արդեն շուրջ քսան տարի) ստեղծագործական վաստակի […]

Բաց նամակ / Մի խումբ գրողներ

Հարգարժան քաղաքապետ, պրն. Տարոն Մարգարյան, մենք՝ գրողներս ու հարապարակախոսներս, շատ հաճախ ստիպված ենք լինում ոչ միայն գրչով արտահայտել մեր զայրույթն ու բողոքը քաղաքացիների համար վտանգավոր երևույթների դեմ, այլև լեզվակռվի մեջ մտնել այլևայլ անկանոն ծառայությունների և հատկապես հասարակական փոխադրամիջոցների վարորդների հետ, բայց՝ ապարդյուն: Դրանցից մեկը երթուղային տաքսիներում և ավտոբուսներում ըստ վարորդի ճաշակի հնչող աղմուկն է, որ […]

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻՆ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական լայնածավալ գործողությունները ԼՂՀ հարավային և հյուսիսարևելյան սահմաններին հերթական անգամ ի ցույց դրեցին հայ զինվորի քաջարի կերպարը, Հայոց բանակի մարտական բարձր ոգին, հայ ժողովրդի՝ դժվարագույն պահերին միանգամից համախմբվելու և թշնամու ագրեսիան չեզոքացնելու աստվածատուր կարողությունը: Այդ ամենը մեր թանկ ու անկորնչելի հարստությունն է, որ պետք է բազմապատկել համաժողովրդական նոր որակներով: Հայրենիքի զարգացումն […]

Անդրադարձ

«Գրական թերթի» խմբագրին Հարգարժան տիկին Խոդիկյան. 2015 թվի հունիսի 3-ին Ձեր թերթում տպագրվել է Ամալյա Ալեքսանյանի հոդվածը Գրականության ինստիտուտում իմ խմբագրությամբ տպագրված «Հայոց նոր գրականության պատմության» 3-րդ հատորի մասին: Անշուշտ ենթադրելի էր և պատշաճ, որ հոդվածին պիտի անդրադառնար հատորի խմբագիրը՝ այն պարզ տրամաբանությամբ, որ հոդվածագրի կողմից բարձրացված բոլոր հարցադրումներն ուղղված էին խմբագրին: Իհարկե, տնօրինության կողմից […]

Անդրադարձ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» ԽՄԲԱԳԻՐ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻՆ Հարգելի տիկին Խոդիկյան Սույն թվականի հուլիսի յոթին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկցիայի նիստը, որում քննարկվեց ինստիտուտի աշխատակիցներից բ.գ.թ. Ամալյա Ալեքսանյանի «Ժամանակակից գիտական մշակույթ, թե՞ անգիտություն» վերնագրով «Գրական թերթի» 2015 թ. հուլիսի 3-ին տպագրված հոդվածը: Դիրեկցիայի անդամները, ովքեր ներկայացնում են ինստիտուտի բոլոր բաժինները, ցավ հայտնեցին, որ […]

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / Բաց նամակ Ռոլանդ Շառոյանին՝ մանկական նոր գրքի ծննդյան առիթով

«…ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՆՐԱՆՔ ԵՆ ՍԻՐՈ ԱՐԺԱՆԻ…ե Թանկագին բարեկամ. Այս նամակը պետք է ծնվեր դեռևս երեք տարի առաջ, երբ դու հատում էիր 60-ի սահմանը, բայց ընդամենը վեց անգամ տասը տարեկանի առույգությամբ շարունակում էիր ապրել մանկության մոլորակում: Այդպես եմ ասում, քանզի այդ բարի ու լուսավոր մոլորակի դռներից դու ներս էիր մտել շուրջ երեք տասնամյակ առաջ, երբ փոքրիկ […]

ԱԽ, ԱՅԴ ԵՐԿՈՒ ԼՈԼԻԿԸ կամ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶՈՅԱ ՓԻՐԶԱԴԻՆ / ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Այս մի քանի օրը վատառողջ էի, գործերս՝ նույնպես: Սիրտս նեղված էր: Այդ ամենին ի տրիտուր Ձեր գիրքը կարդալու պատեհությունն ունեցա: Հասկացա, որ Աստված ինձ չի մոռացել: Որոշեցի Ձեզ նամակ գրել, սկսեցի Դուք-ով, բայց այդպես չի ստացվում, Դու-ն ավելի մտերմիկ է: Չվիրավորվես, խնդրում եմ: Սիրելի Զոյա, ես լսել էի, որ դու անվանի գրող ես Իրանում, որ […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Պատճառ որդու հայրությամբ, այլ ոչ նախադաս լինելով»: Գր. Նարեկացի Գիտե՞ք, հայկական աղոթք կա, որ հղի կնոջ փրկության համար է, որովհետև աղոթքում ասվում է, թե մահվանն ամենամոտ կանգնածը հղի կինն է, նա է կյանքի ու մահվան խաչմերուկում: Նրան ամեն օր փրկության աղոթք է հարկավոր: Դուք գնո՞ւմ եք Աստծո տաճարը, չգիտեմ, ես միայն ձեր տղամարդկանց եմ տեսնում […]

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ (Բաց նամակ Հրաչօյին՝ ծննդյան օրվա առթիվ) / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր՝ չափ ու չափանիշ կորցրած ժամանակներում հաճախ ենք շփոթում բարձրագույն կրթության վկայականը կամ պաշտոնը և «մտավորական» հասկացությունը: Այնինչ մտավորական ծնվում են, մտավորական լինում են ոչ թե կրթությամբ, այլ ծագումով, գենով, ապրելաոճով, երկրի, հողի նկատմամբ պատասխանատվությամբ: Նա ժամանակների ու սերունդների կենդանի կապն է՝ անսկիզբ ու անվերջ… Մտավորականը կարող է նաև «ոչ մտավորական» մասնագիտություն կամ զբաղմունք ունենալ. […]

Հրապարակմանը ի պատասխան

«Գ.Թ.»-ի թիվ 36-ում «Ինչո՞ւ են դպրոցները «փակ» մանկապատանեկան մամուլի համար» հրապարակմանը ի պատասխան ստացել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պատասխանը, որը տպագրում ենք առավելապես ի գիտություն կրթական հաստատությունների տնօրեններին: Հարգելի՛ տիկին Խոդիկյան Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարին հասցեագրած գրության` հայտնում եմ, որ «Ծիծեռնակ», «Աղբյուր» ամսագրերի, «Խատուտիկ» հանդեսի, «Լուսապսակ» և «Կանչ» թերթերի տպագրությունն […]

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԵՎՈՆԻՆ ՓՐԿԵԼ ՄԱՀԻՑ / Զորի Բալայան

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների գծով լիազոր Էլլա Պամֆիլովային Մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա. Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացա, որ «Ռուսաստանում ձերբակալված հայ բարեգործ Լևոն Հայրապետյանի գործը գտնվում է ՌԴ մարդու իրավունքների գծով լիազորի ուշադրության կենտրոնում»: Այդ տեքստում ես նկատեցի որոշակի օրինաչափություն և նույնիսկ տրամաբանություն: Քառորդ դար առաջ մենք գործընկերներ էինք խորհրդային վերջին պառլամենտում: Հիշում եմ, ստանալով «ԽՍՀՄ […]

ՈՒԶՎՈՐՈՒԹՅՈՒՆ / Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

Ձեր խոնարհ ծառան, որ ասում ես, մեզ չես ասում: Մենք չենք կարող ասել՝ Մեր խոնարհ ծառան: Մանավանդ՝ ո՛չ խոնարհ ես և ո՛չ էլ ծառա: Ինքդ քո նկատմամբ ես խոնարհումով լիքը, ինքդ քեզ ես ծառայում: Արութին Զիմզիմովին դպրոցից կհիշես. «…հավատ, աստուձ, յիրգինք, իմ վուրթկերանց արիվը գիդենա, վուր վունչիչ պարտ չիմ»: Պեպոյին էլ հո հիշում ես. Սունդուկյանն […]

ՆԱՄԱԿՆԵՐ՝ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՑ ՌԻԼԿԵԻՆ, ՌԻԼԿԵԻՑ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՆ

Ռայներ Մարիա Ռիլկեն 1926 թվականի հունիսի վերջին Մարինա Ցվետաևային է ուղարկում այդ օրերին Փարիզում լույս տեսած իր բանաստեղծությունների՝ «Այգիներե ֆրանսերեն գրված ժողովածուն: Գրքում Ռիլկեի բանաստեղծական մակագրությունն էր՝ ուղղված Ցվետաևային. «Ընդունի՛ր իմ այնքան արտասովոր հոգու՝ ֆրանսիական ջրերի խորքից հանված ավազահատիկն ու խխունջները: (Մարի՛նա, ուզում եմ՝ դու տեսնես բնապատկերները բոլոր լայնությունների, ուր տարածվում է հոգին Լազուրե ափից […]

Մի նամակի առիթով / Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Անցյալ օրը մի նամակ եմ ստացել բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանից: Մենք վաղուց գրական բարեկամներ ենք և երբեմն կիսվում ենք միմյանց հետ հայ-վրացական գրական կապերի շուրջ, երբեմն էլ, եթե առիթ է լինում, տողացիներ եմ տրամադրում նրան, լուսաբանում իր թբիլիսյան հանդիպումները, գրում գրքերի մասին…: Ես վաղուց ի վեր՝ շուրջ 30 տարի, Թբիլիսիում տասնամյակներ շարունակ լույս տեսնող «Կամուրջ» […]

Բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետ պրն Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀՀ արդարադատության նախարար պրն Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գասպարյան Հարգելի պարոն Մանուկյան Ստիպված եմ այսպիսի եղանակով դիմել Ձեզ, քանի որ անմիջականորեն Ձեզ հասցեագրված նամակները մնում են անպատասխան, իսկ Հայաստանի Ոստիկանության հիերարխիկ համակարգը կուրորեն պաշտպանում է յուրային ճանաչվածների շահերը և քողարկում ու չնկատելու է տալիս այնպիսի արարքները, որոնց համար յուրաքանչյուր քաղաքացի վաղուց պատասխանատվություն կկրեր: Խոսքս մի ընտանեկան զույգի մասին է. ամուսինը` Լիպարիտ […]