Բաց նամակ զինվորին / ԵՍԹԵՐ

Ոչինչ չի կարող սփոփել և արդարացնել սոված ու անզեն զինվորի մոր ապրումները: Ինչպե՞ս մայրը քնի, երբ զինվորը գուլպա չունի կամ ինչպե՞ս ազգս հանգիստ խղճով գլուխը դնի բարձին, երբ հայ ազգի տականքը խոր փոս է փորում հայ ազգի ոտքի տակ: Ներողություն եմ խնդրում, իմ քաջ ու հերոս տղաներ, ու ամոթից գետինը մտնում, որ ձեզ չկարողացանք պաշտպանել […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաց նամակ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեծարգո վարչապետ, վերջին տասնամյակներին Հայաստանից գաղթել է շուրջ 1.5 միլիոն մարդ: Կիսով չափ դատարկվել են Գյումրին, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր: Վերջին 30 տարում երկրի նախկին ղեկավարները Երևանը դարձրեցին քաղաք-պետություն` մոռանալով մարզերի, հատկապես` Շիրակի մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր պայմանները: Համայնքներում տեղական ինքնակառավարումը ուժեղացնելու փոխարեն, նախկին իշխանավորները առաջ քաշեցին համայնքների խոշորացման ծրագիր, որը դժգոհություն […]

ԶՐՈՒՅՑ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ / ԲԱԿՈՒՐ

Նամակով գրախոսություն հրապարակելը մոռացության մատնված ժանր է, որը «Գրական թերթի» «Բաց նամակ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանին» հոդվածով փորձում է վերակենդանացնել Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը: Եթե պարզապես վերլուծական գրախոսություն գրած լիներ վերջերս լույս տեսած «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպի մասին, պարտադրված չէի լինի իմ հասցեին այդքան գովեստի խոսքերից, դրվատանքից հետո պատասխան գրել, սակայն պարտավոր […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սոկրատ ԽԱՆՅԱՆ Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հարգելի՛ Բակուր… Ուշադրությամբ ու հաճույքով կարդացի քո նոր` «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը ու որոշեցի այս անգամ իմ կարծիքը քեզ հետ կիսել նամակով£ «Այս անգամ» բառերն ընդգծում եմ, որովհետև դեռևս 2017-ի ապրիլին դրվատանքի խոսքով հանդես էի եկել «Գրական թերթում»` «Շուշեցու հիշատակարանը» քո պատմավեպի վերաբերյալ` […]

Բաց նամակ իմ երիտասարդ բարեկամներին / Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հարգարժա՛ն ցուցարարներ, իմ երիտասա՛րդ եղբայրներ, քույրեր, հարազատներ: Ես արդեն 88 տարեկան եմ: Իմ հրատարակած հարյուրավոր գրքերով, հոդվածներով, բանաստեղծություններով երկար տարիներ խոստովանել եմ իմ նվիրվածությունը Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին: Դուք ձեր երիտասարդական ընդվզումով, հզոր ուժով ապացուցեցիք կուռ միասնություն, վճռականություն, անընկճելի կամք: Մեր բոլորի երազանքն է, որ Հայաստանը, հայությունը Հայրենիքում և Սփյուռքում, ամենուրեք հասնի իր նվիրական երազանքին: […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ` «ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ ԳԱՆՁԵՐ» ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ` «ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ ԳԱՆՁԵՐ» ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Թանկագին բարեկամ. Մի անգամ, հիշո՞ւմ ես, կես-կատակ, կես-լուրջ ասացիր. – Ապրեի այնքան, որքան իմ գրքերի թիվն է: Դա ավելի քան երկու տասնամյակ առաջ էր: Այն ժամանակ լույս էր տեսել, եթե չեմ սխալվում, քո 90-րդ գիրքը: Հիմա, տարիներ անց, իմ սեղանին է քո «Ձմեռնամուտի գանձեր» ժողովածուն, որ […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Պարոն վարչապետ. Գիտեք ու գիտենք, որ օր օրի նոսրանում ու հատահաշիվ են դառնում մեր երկրի սահմանամերձ բնակավայրերն ու շեները: Անշուշտ, հայտնի է նաև, որ կառավարությունը որոշ միջոցառումներ է ձեռնարկում և կիրառում այդ երևույթը կանխելու համար, սակայն, ավաղ, ինչպես ասում են. «Ջաղացից ես եմ գալիս ու լավ գիտեմ ալյուրի գինը»: Ուրիշ […]

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Պարոն նախագահ. Խոսքս հայ գրականության և գրողների մասին է: Սեփական գրականությունից հանրության կտրվածությունը բերում է բարոյահոգեբանական անկման, որի հետևանքները աղետալի են ցանկացած երկրի համար: Հայաստանի իշխանությունների կողմից գրականության, ընդհանրապես, մշակույթի նկատմամբ ուշադրության նվազեցումը, պետական աջակցության կտրուկ կրճատումը ավելի է խորացնում հանրության և գրականության, արվեստի միջև անջրպետը: 30 տարի ես ուսումնասիրում […]

ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի տարածքում ս/թ մայիսի 22-ից մինչև օգոստոսի 28-ը գործել է «Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրը, որը Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից ընդունել է շուրջ 6300 Եռասերունդ Երկրապահ: Երկրապահ Կամավորականների Միության, Պաշտպանության նախարարության, Կրթության և գիտության, ինչպես նաև այլ նախարարությունների և գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի ծրագրերից ելնելով, «Երկրապահ» ուսումնամարզական […]

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ պրն Կարեն Կարապետյանին

Մեծարգո Պարոն Կարապետյան. Ձեզ գրելու շարժառիթը եղավ այն, որ օրերս հեռուստատեսությամբ տեսա Ձեր աշխատանքային այցը Մշակույթի նախարարություն: Խոսելով մի քանի հարցերի շուրջ՝ Դուք նշեցիք, որ մշակութային ծրագիր պետք է մշակել երեխաների համար, որպեսզի նրանք ամիսը մեկ անգամ օպերա և թատրոն հաճախեն: Ողջունելի առաջարկություն… Դուք հոգևոր մեծ ներուժ ունեցող անհատականություն եք: Ցանկանում եք, որ մեր երկիրը […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ ՆՈՐ ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թանկագին Արևշատ. Քո այս նորածին՝ «Տիեզերքի սիրտխփոցը» գիրքը կարդալիս, թերևս իմ «գրականագիտական կյանքում» առաջին անգամ, կանգնեցի լուրջ երկընտրանքի առջև. զարմանք-հիացմունքս բարձրաձայնել և իմ «սիրտխփոցն» էլ մի քանի բառով արտահայտել հեռախոսո՞վ, թե՞ մտասևեռ ևս մի անգամ ընթերցելով՝ ավելի հիմնավոր անդրադարձ կատարել և առիթն օգտագործելով՝ խոսք ասել քո ստեղծագործական ինքնատիպ աշխարհի մասին: Մանավանդ որ, մեր գրաքննադատությունն, իմ […]

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով «Բարի սրտով ու պայծառ հայացքով…» Թանկագին Տիգրան. Լույս է տեսել հերթական գիրքդ, և դա լավ առիթ է մեր «Գրական թերթում» վերջապես գնահատանքի խոսք ասելու քո՝ Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի, երևելի գրող¬հրապարակախոսի, երկրի հնագույն և ամենաերկարակյաց պարբերականի՝ «Հայաստանի» (նախկին՝ «Սովետական Հայաստանի») գլխավոր խմբագրի (արդեն շուրջ քսան տարի) ստեղծագործական վաստակի […]

Բաց նամակ / Մի խումբ գրողներ

Հարգարժան քաղաքապետ, պրն. Տարոն Մարգարյան, մենք՝ գրողներս ու հարապարակախոսներս, շատ հաճախ ստիպված ենք լինում ոչ միայն գրչով արտահայտել մեր զայրույթն ու բողոքը քաղաքացիների համար վտանգավոր երևույթների դեմ, այլև լեզվակռվի մեջ մտնել այլևայլ անկանոն ծառայությունների և հատկապես հասարակական փոխադրամիջոցների վարորդների հետ, բայց՝ ապարդյուն: Դրանցից մեկը երթուղային տաքսիներում և ավտոբուսներում ըստ վարորդի ճաշակի հնչող աղմուկն է, որ […]

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻՆ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական լայնածավալ գործողությունները ԼՂՀ հարավային և հյուսիսարևելյան սահմաններին հերթական անգամ ի ցույց դրեցին հայ զինվորի քաջարի կերպարը, Հայոց բանակի մարտական բարձր ոգին, հայ ժողովրդի՝ դժվարագույն պահերին միանգամից համախմբվելու և թշնամու ագրեսիան չեզոքացնելու աստվածատուր կարողությունը: Այդ ամենը մեր թանկ ու անկորնչելի հարստությունն է, որ պետք է բազմապատկել համաժողովրդական նոր որակներով: Հայրենիքի զարգացումն […]

Անդրադարձ

«Գրական թերթի» խմբագրին Հարգարժան տիկին Խոդիկյան. 2015 թվի հունիսի 3-ին Ձեր թերթում տպագրվել է Ամալյա Ալեքսանյանի հոդվածը Գրականության ինստիտուտում իմ խմբագրությամբ տպագրված «Հայոց նոր գրականության պատմության» 3-րդ հատորի մասին: Անշուշտ ենթադրելի էր և պատշաճ, որ հոդվածին պիտի անդրադառնար հատորի խմբագիրը՝ այն պարզ տրամաբանությամբ, որ հոդվածագրի կողմից բարձրացված բոլոր հարցադրումներն ուղղված էին խմբագրին: Իհարկե, տնօրինության կողմից […]

Անդրադարձ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» ԽՄԲԱԳԻՐ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻՆ Հարգելի տիկին Խոդիկյան Սույն թվականի հուլիսի յոթին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկցիայի նիստը, որում քննարկվեց ինստիտուտի աշխատակիցներից բ.գ.թ. Ամալյա Ալեքսանյանի «Ժամանակակից գիտական մշակույթ, թե՞ անգիտություն» վերնագրով «Գրական թերթի» 2015 թ. հուլիսի 3-ին տպագրված հոդվածը: Դիրեկցիայի անդամները, ովքեր ներկայացնում են ինստիտուտի բոլոր բաժինները, ցավ հայտնեցին, որ […]

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / Բաց նամակ Ռոլանդ Շառոյանին՝ մանկական նոր գրքի ծննդյան առիթով

«…ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՆՐԱՆՔ ԵՆ ՍԻՐՈ ԱՐԺԱՆԻ…ե Թանկագին բարեկամ. Այս նամակը պետք է ծնվեր դեռևս երեք տարի առաջ, երբ դու հատում էիր 60-ի սահմանը, բայց ընդամենը վեց անգամ տասը տարեկանի առույգությամբ շարունակում էիր ապրել մանկության մոլորակում: Այդպես եմ ասում, քանզի այդ բարի ու լուսավոր մոլորակի դռներից դու ներս էիր մտել շուրջ երեք տասնամյակ առաջ, երբ փոքրիկ […]

ԱԽ, ԱՅԴ ԵՐԿՈՒ ԼՈԼԻԿԸ կամ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶՈՅԱ ՓԻՐԶԱԴԻՆ / ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Այս մի քանի օրը վատառողջ էի, գործերս՝ նույնպես: Սիրտս նեղված էր: Այդ ամենին ի տրիտուր Ձեր գիրքը կարդալու պատեհությունն ունեցա: Հասկացա, որ Աստված ինձ չի մոռացել: Որոշեցի Ձեզ նամակ գրել, սկսեցի Դուք-ով, բայց այդպես չի ստացվում, Դու-ն ավելի մտերմիկ է: Չվիրավորվես, խնդրում եմ: Սիրելի Զոյա, ես լսել էի, որ դու անվանի գրող ես Իրանում, որ […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Պատճառ որդու հայրությամբ, այլ ոչ նախադաս լինելով»: Գր. Նարեկացի Գիտե՞ք, հայկական աղոթք կա, որ հղի կնոջ փրկության համար է, որովհետև աղոթքում ասվում է, թե մահվանն ամենամոտ կանգնածը հղի կինն է, նա է կյանքի ու մահվան խաչմերուկում: Նրան ամեն օր փրկության աղոթք է հարկավոր: Դուք գնո՞ւմ եք Աստծո տաճարը, չգիտեմ, ես միայն ձեր տղամարդկանց եմ տեսնում […]

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ (Բաց նամակ Հրաչօյին՝ ծննդյան օրվա առթիվ) / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր՝ չափ ու չափանիշ կորցրած ժամանակներում հաճախ ենք շփոթում բարձրագույն կրթության վկայականը կամ պաշտոնը և «մտավորական» հասկացությունը: Այնինչ մտավորական ծնվում են, մտավորական լինում են ոչ թե կրթությամբ, այլ ծագումով, գենով, ապրելաոճով, երկրի, հողի նկատմամբ պատասխանատվությամբ: Նա ժամանակների ու սերունդների կենդանի կապն է՝ անսկիզբ ու անվերջ… Մտավորականը կարող է նաև «ոչ մտավորական» մասնագիտություն կամ զբաղմունք ունենալ. […]