ԱՐՁԱԳԱՆՔ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԻԱՆԻՍՏԻՑ

Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԵՇՏ ՎԱՃԱՌՎՈՂ ՈՒՂԵ՞Ղ, ԹԵ՞ ԴԺՎԱՐ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՎԵՍՏ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ պետական աջակցությամբ ՀԳՄ անդամների գրքեր այլևս չեն տպագրվելու: Հուսանք, որ այդ որոշումը կփոխվի, որովհետև պետական աջակցությամբ գրողների գրքերը տպագրելուց հրաժարվելը նման է նրան, որ կտրես ծառը, որի վրա նստած ես: Գուցեև առաջին պահին չերևան դրա հետևանքները, սակայն […]

ՏՈԿՈՍԱՅԻՆ ՓՈՐԱՑԱՎ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մարդ էի ու ասացի. օգտվեմ իմ սահմանադրական իրավունքից ու իմ տեսակետը հայտնեմ մի մարդու՝ ինձ համար անընդունելի կարծիքի վերաբերյալ, բայց, չէ, էս մարդը, իր բնավորությանը համաձայն, բազարի թամաշա սարքեց… Ու էս Լ. Ջ.-ն սկզբում հարազատներին, աղջկան, հարևանին, դասընկերներին, իր աշակերտ-աշակերտուհիներին, իջևանցի մի խեղկատակի ու չգիտեմ էլի ում լարեց իմ դեմ: (Տեսնում եք, չէ՞, հարգում եմ […]

ԾԱՄԱԾ ԾԱՄՈՆԸ ՉԵՆ ԾԱՄՈՒՄ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լևոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքը ժամանակին ահագին չարչրկվել է լրատվամիջոցներում. կարծիքներ են հայտնել թե՛ ընթերցողները, թե՛ չընթերցողները, բայց, ըստ իս, «Քիրվան» հաջողված պատմվածք է ոչ թե թուրք, այլ մարդ-թուրք գրական հերոսով, և որ նման ստեղծագործություններ Ջավախյանից առաջ էլի են գրվել հայ մեծանուն գրողների կողմից: Ու հիմա, եթե նայենք գրող Սամվել Բեգլարյանի տեսանկյունից, ապա Լևոն Ջավախյանից առաջ […]

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԲԱՆԱՎԵՃԻՆ («ԳԹ», 23. 05. 14, Բանավեճի ակումբ. «Գրականությունը դասագրքերում») Դասագրքեր և հարակից խնդիրներ / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԳՄ բանավեճի ակումբի հերթական նիստը նվիրված էր գրականության դասագրքերին: Լավ է, որ դասագրքերը ուշադրության են արժանանում: Խնդրի գիտակցումն առավել կարևոր է, քանի որ գրականության դասագիրքը ազգային արժեք է: Վերջերս ՀՀ ԿԳ նախարարը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը կվերանայվեն ամբողջովին, որովհետև «այսքան տարում… ընդհանուր հատակագծային փոփոխություններ չեն կատարվել» («Կրթություն» շաբաթաթերթ, 21.05.2014, […]

«Բաց նամակի» («ԳԹ», 23.05.2014թ.) հեղինակներ՝ պրն Կարո ԱՐՄԵՆՅԱՆԻՆ և պրն Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

«Բաց նամակի» («ԳԹ», 23.05.2014թ.) հեղինակներ՝ պրն Կարո ԱՐՄԵՆՅԱՆԻՆ և պրն Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Մեծարգո՛ բարեկամներ, ինչպես բոլորը, ես ևս խորությամբ ապրում եմ հայ գրականության ներկայացուցիչների՝ Ցեղասպանության զոհ դառնալու ահավոր իրողությունը: Այո՛, թուրք ենիչերիներն իրենց ստոր նպատակին հասնելու համար առաջինն ազգի ոգին մարմնավորողների գլխատմանը գնացին: Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի, նաև հայ գրականության ներկայացուցիչների հիշատակին է կառուցված Ծիծեռնակաբերդում […]

Գրականությունը դասագրքերում

Մայիսի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ “Բանավեճի ակումբի հերթական նիստը` «Գրականությունը դասագրքերում» թեմայով: Մտքերի փոխանակությանը մասնակցեցին գրականագետներ Վազգեն Գաբրիելյանը, Լյուդվիգ Կարապետյանը, գրականագետ, դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծներ Ղուկաս Սիրունյանը, Վառլեն Ալեքսանյանը, Շանթ Մկրտչյանը, արձակագիր, բանաստեղծ, դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը, Կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչ Արամ Նազարյանը և գլխավոր մասնագետ Նաիրա […]

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԼԵՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿԻ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ (հատվածներ ելույթներից)

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՀԳՄ նախագահ Վերջին 5-6 տարում, ինչքան հիշում եմ, նման ստեղծագործական հավաք չի եղել: Նիստ թե պլենում, կարևորը թեման է: Կարծում եմ, այս տարիների ընթացքում մեզանում հետաքրքիր արձակ է գոյացել: Տարբեր լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում որոշակի քննարկումներ լինում են, գրվում են գրախոսականներ, տարեկան ամփոփումներ, սակայն այդ ամենը բավարար չէ ժամանակակից արձակի ամբողջական պատկերը ներկայացնելու: Անհրաժեշտություն […]

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ (գրականության և իրականության մեջ) / Բանավեճի ակումբ

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀԳՄ “«Բանավեճի ակումբի» անդրանիկ նիստը: Գրական հերոսի թեմայի ընտրությունը պատահական չէր՝ նկատի ունենալով, որ ապրիլի վերջին նախատեսվում է հրավիրել ՀԳՄ վարչության պլենում՝ գեղարվեստական արձակի արդի վիճակին և զարգացման միտումներին նվիրված օրակարգով: Նիստը վարեց ակումբի ղեկավար, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Քննարկումներին մասնակցեցին արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ, թատերագետ […]