Վերցրու կյանքից` ինչ ուզում ես… / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Գուրգենի հետ դուրս էինք եկել զբոսանքի: Կանգառում մեզ մոտեցավ բարձրահասակ, վայելչատես մի կին: Նա ձեռնափայտով էր, խնդրեց անցկացնել փողոցը: Այն օրերին դեռևս տրամվայները գործում էին, փողոցն էլ լայն էր, Գուրգենի հետ դժվարությամբ նրան ուղեկցեցինք. շատ ուժեղ կաղում էր: Հարցրի` վթարի՞ց է տուժել: Տիրական ձայնով պատասխանեց. «Ոչ: Ես Բաքվից եմ, ամուսինս ԿԳԲ-ի պետ էր: Գիտե՞ք` ինչպես […]

ՀՈԳԵՎՈՐ ՀԶՈՐ ԼԻՑՔ ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՇԱՐՈՒՄ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ովքեր շրջել են աշխարհի տարբեր երկրներում ու գիտակ հայացքով դիտել այլ ժողովուրդների մշակութային արժեքները, հիացել դրանցով, միաժամանակ հասկացել են, թե որքան գեղեցիկ ու անկրկնելի են հայկական վանքերն ու եկեղեցիները, որոնք օտար քոչվոր նվաճողների հարձակումներից ու ամայացումից փրկված, մնացել են կանգուն` վկայելով հայ ժողովրդի քաղաքակիրթ լինելն ու աստվածային պատվիրաններին ապավինելը: Հայկական եկեղեցաշինությունը միջազգային արժևորում է ստացել […]

Նյուրնբերգյան առաջնախաղ

Ապրիլի 2-ին Նյուրնբերգի (Գերմանիա) Ազգային թատրոնում կայացավ Կարինե Խոդիկյանի «Վիճակախաղ»//«Պատերազմի կանայք» պիեսի առաջնախաղը: Բեմադրությունը՝ Պատրիսիա Բենեքի: Ներգրավված են թատրոնի լավագույն դերասանները: Առաջնախաղին, հեղինակից բացի, ներկա էր նաև տեղի հայ համայնքի ղեկավար տիկին Մարգարիտ Ասոյանը: Ներկայացումը մտել է խաղացանկ և, ըստ պայմանագրի, երկու տարի կներկայացվի գերմանացի հանդիսատեսին: Share on Facebook

ՆԵՄՐՈՒԹ՝ ԼՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀ / Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ

Իմ հիասքանչ երկիր, իմ ճախրո՜ղ հող… Դու՝ աշխարհի մեծ խաչմերուկ, տաք ու սառի մեծ հանդիպավայր: Դու՝ աշխարհի պորտ, աշխարհի աչք, իսկ մեզ համար՝ պարզապես հոգի, մեզ համար՝ դու լույս ու օդ: Քո ոսկե արահետները բռնած, իմ լուսե՛ երկիր, ես ահա որոնումի եմ ելել կապուտկող սարերդ ի վեր և քարացել Նեմրութիդ գեղեցկության առաջ: Թիկունքիս Տավրոսի լեռնաշղթան […]

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ / ԱՍԻԱԿԱՆ ՄԱՔՍԻՄՆԵՐ 1970 թվականի նոթատետրից

Ահեղ դատաստանը` ահեղ դատաստան, բայց Ռուսաստանում ապրած մարդուն հարկավոր էր առանց այլևայլի դրախտ ուղարկել: Կատուն նրբագեղ է ցանկացած դիրքում: Մարդու պարագայում այդպես չէ: Այդ դեպքում ի՞նչ են մեր պատկերացումները գեղեցկության, նրբագեղության ու այլնի մասին` եթե դրանց հարյուր տոկոսով համապատասխանում են միայն կենդանիները: Ստիպված ենք եզրակացնել, որ երբ խոսքը քաղաքական համակարգի մասին է, տրամաբանության բացակայությունն առողջության […]

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ 80 – ԱՄՅԱԿԸ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Բեմարվեստի մի խումբ գործիչներ, ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցեցին Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 80-ամյակի տոնակատարությանը: Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով, 1935-ին բացվում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի վարագույրը: Դերասաններ Վ. Բալայանը, Ա. Հարությունյանը, Բ. Կիրակոսյանը, Ա. Մարտիրոսյանը, Մ. Դավթյանը, Խ. Սարգսյանը, Ռ. Սարգսյանը, Հ. Ստեփանյանը, նկարիչ Ա. Վանյանը, ռեժիսոր Ս. Միրզոյանը դարձան […]

ՔՈՉԱՐՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՆԱՅՔ / Ելենա ԽՈԴԻԿՅԱՆ

1913 թ. Թիֆլիսում, Օսկար Շմերլինգի նկարչության և քանդակի դպրոցի դասարաններից մեկում հնչեց՝ «Հանճար է ծնվել», որը մի ամբողջ կյանքի բնութագիր էր, լավ իմաստով՝ թուղթուգիր: Հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի բարձր գնահատականին էր արժանացել ընդամենը 14 տարեկան Երվանդ Քոչարի «Միայնակ կինը» յուղաներկ աշխատանքը, որն արված էր ճիշտ ընտրված գույնի, ձևի և կոմպոզիցիայի բարձր զգացողությամբ, ինչը հատուկ […]

Դեպի անսահմանության լույսը / Հռիփսիմէ

Հոկտեմբերյան այս գույների հրավառության ներսում, երբ անձրևների մեջ դեռ ծիածաններ կան, և այդ գույները երկնքի ներկապնակից են նայում, ես ո՞ւր տեղավորեմ ափսոսանքի այս ցավը, անբացակա ներկայությունդ` Նարեկ Առուշանյան: Քո ցուցահանդեսն է, և դու ամենուր ես: Պատերը կարծես մերթ նեղանում են, մերթ ետ-ետ են գնում` կորցնելով իրենց սահմանագիծը: Քո կտավները սկսում են շնչավորվել, լքել իրենց սառը […]

Կովկասահայ առաջին դրամատուրգ Վարդան Շահպարոնյանը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կովկասահայ-արևելահայ իրականության մեջ թուրքական բռնատիրության քաղաքականությունը թատրոնի միջոցով քննադատողներից մեկը, եթե ոչ առաջինը, եղել է դրամատուրգ Վարդան Շահ-պարոնյանը: Վարդան Գասպարի Շահպարոնյանը ծնվել է 1872-ի դեկտեմբերի 22-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում և վախճանվել է 1941-ի հունվարի 8-ին Երևանում: Եղել է գրական-կրթական-հասարակական գործիչ` գրող, դրամատուրգ, մանկավարժ: Աշխատակցել է Թիֆլիսի մամուլին («Արձագանք», «Հորիզոն», «Մշակ», «Նոր-Դար»): 1913-1916 թթ. Ախալքալաքում հրատարակել […]

ՀԱՄԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ռոբերտ Էլիբեկյան» նոր գիրք-ալբոմը նվիրված է մեր ժամանակների մեծագույն հայ նկարիչներից մեկի ստեղծագործություններին: Ու քանի որ կենսագրությունը, որ նաև վարքագրություն է կոչվել, մեծավ մասամբ մի մարդու լավ կամ վատ ստեղծագործությունն է արարվելուց հետո, գրքում առանձնապես չեն առանձնացվել արվեստագետի կյանքի այս երկու կողմերը: Պահել եմ ձեռքիս մեջ այս ծանրակշիռ «մատյանը» և ուրախություն եմ զգում, որ ժամանակ […]

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՆ` ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿԻՆ

Բելվյու, 31 դեկտեմբերի 1926 թ. Բորի՜ս, մահացել է Ռայներ Մարիա Ռիլկեն: Ամսաթիվը չգիտեմ, երևի թե երեք օր առաջ: Եկել էին հրավիրելու Նոր տարվա հավաքույթին ու միաժամանակ ասացին: Նրա վերջին նամակն ինձ (սեպտեմբերի վերջին) ավարտվում էր աղաղակով. «Im FrՖhling? Mir ist lang. Eher! Eher1!ե (Խոսում էինք հանդիպման մասին): Պատասխան չուղարկեցի, բայց հետո արդեն Bellevue2-ից մի տող […]

ԻՐ «ՀՈԳՆԱԾ ՏԱՐԻՔՆ» ՈՒ ԻՆՔԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈՒ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ / ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Բարևում էր՝ հինչ կա՞: Սրան պատասխան չէր ուզվում, պիտի հակադարձեիր՝ բարև՛: Բայց դե ինչքան էլ իրեն գիտեիր, ու այս «հինչ կան» բարի լույս էր, բարի օր ու բարի իրիկուն, մեկ է՝ մեջը հարց կար. այնուամենայնիվ ինքնամոռաց որոճը ընդհատել, ծանր կոպերը ետ էր տարել, երևելի կոստյումը կախել էր մեկը բարձր, մեկը ցածր ուսերից, ինքն իր ներսից […]

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ / ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

XX դարի երկրորդ կեսին իսահակյանագիտությունը զգալի ձեռքբերումներ արձանագրեց` արդեն կուտակված ու ձևավորված ավանդույթներին միավորելով նորերը, ասպարեզ բերելով գիտնականների, որոնք դարի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկի ստեղծագործությունը մեկնաբանեցին միանգամայն նոր և ուշագրավ դիտանկյուններից, խորքային թափանցումներով և ինքնահատուկ փիլիսոփայական-գեղագիտական արժևորումներով տեսան այն բացառիկն ու յուրահատուկը, որը հառնում է ազգային գեղարվեստական մտքի պատմության մեջ որպես համամարդկային-համաշխարհային ներսուզումների արտահայտություն: […]

ԱՐՎԵՍՏԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ / ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Ներկայից համ առնելու պատճառը թերևս լոկ այն է, որ այն խառնված է ապագայի համեմունքով»: «…Ժամանակը ծնվում է աչքերում ընկալվածի մեջ»: Հուլիո Կորտասար «…Ձեր մտքերը մոդայիկ են, բայց անարժեք»… Ֆրանսուազ Սագան Ժամանակակից լինելու պահանջը ներքին մղում է դառնում և թելադրում իր ձևերն ու բովանդակությունները, իսկ ստեղծագործության ժամանակային թվագրումը կարելի է անել մի քանի չափանիշներով: Եվ այն, […]

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

1934 թվականի օգոստոսին, 75 տարի առաջ, ստեղծվեց Հայաստանի գրողների միությունը: Մինչ այդ, հայ գրողները գրական զանազան միավորումների անդամներ էին: Շատ կարճ անդրադարձ կատարենք միության ստեղծման նախապատմությանը: 1921 թվականի դեկտեմբերին հիմնվել էր Խորհրդային Հայաստանի գրական առաջին միավորումը՝ Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը, կարճ անվանումը՝ Հայ գրողների միություն: Այն գոյատևեց ընդամենը մեկ տարի: 1922-ի դեկտեմբերին, Երևանում հիմնադրվեց […]

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԵՎ ՄԵԿ ՕՐ ՇԻՐԱԶԻ ՀԵՏ

Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում աշխատածս տարիներին որոշել էինք տեսաֆիլմ պատրաստել Հովհաննես Շիրազի ծննդյան 70-ամյա տարեդարձի կապակցությամբ: Տեսաֆիլմի նյութը պիտի քաղեինք, հավաքեինք բանաստեղծի հետ՝ իր հայրենի քաղաք Լենինականում տեղի ունենալիք հանդիպումներից: Բայց ինչպե՞ս կազմակերպեինք այդ հանդիպումները: Լավ իմանալով Շիրազի տարերային, հորդահուն բնավորությունն ու խառնվածքը, տեսաֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսեցինք երկու տարի առաջ. […]

ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Կան մարդիկ, որոնք կյանքից հեռանալով, շարունակում են մնալ ապրողներիս հետ: Այդպիսիք քիչ են, բայց նրանք են երկրի ու ժողովրդի քաղցր աղը: Նման մարդն անհատականություն է՝ իր մտածողությամբ ու հույզերով, իր մեզ թողած գործի ճշմարտությամբ, իր ազնիվ ու գեղեցիկ արարումներով, որոնք մի օր եկել են և չեն անցնում, մշտապես իմաստավորելով այս դժվար կյանքը: Թող ինձ ներեն […]

Մեծ բանաստեղծի մասին նրա մոսկովյան մտերիմները / Ջուլիետա ԿԱԺՈՅԱՆ

Մոտենում էր 1984 թվականի հունվար ամիսը` Պարույր Սևակի ծննդյան 60-ամյակը: Որոշեցի այդ օրվան նվիրված հաղորդումն ամբողջովին նվիրել Սևակի մոսկովյան տարիներին: 1951 թ. բանաստեղծը մեկնել էր Մոսկվա՝ ուսանելու Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո էլ նա երկար ժամանակ մնացել է Մոսկվայում, աշխատել նույն ինստիտուտում` վարելով հայ թարգմանիչների համար կազմակերպված դասընթացները: Պ. Սևակը Մոսկվայից վերադարձավ 1958 թվականին: […]

«ԼՌՈՒԹՅԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ» ԻԲՐԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Արդի հայ արվեստագիտությունն ու թատերագիտությունը կարծես տակավին մնում են կապանքումների և ծրարվածության շրջագծերում, սակավ են այն հետազոտություններն ու ուսումնասիրությունները, որոնք հիմնարար ու խորքային թափանցումներ են պարունակում՝ ընդգրկելով քիչ հետազոտված ոլորտներ ու հանգրվաններ, գիտական ու մասնագիտական խնդիրներ: Սակայն 2013 թվականը կարծես բեկումնային եղավ՝ հրապարակ հանելով Սուրեն և Հասմիկ Հասմիկյանների «Լռության գեղագիտությունը XX դարի դրամատուրգիայում« աշխատությունները, որոնցից […]

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Կորուստ-կորստի ետևից է գալիս: Մեծերը ասպարեզից հեռանում են: Տերյանի խոսքով ասած, մեծ ու ավագ՝ «մենք բոլորս մանուկներ ենք որբ» և այդ ավագի կարիքը զգում ենք: Երախտագիտությամբ ենք միշտ հիշում բոլոր նրանց, ովքեր մեզ, մայրական կրծքից սկսած, մի բան տվել են: Մայրական կուրծք են տվել, լեզու սովորեցրել, մեր ուսուցիչները նրանք են, մեր մայրերը, մեր հայրերը նրանք […]