Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը

Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը Արտաշես ՂԱԶԱՐՅԱՆ 1. Նախ՝ Թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց չի ավարտվել: Ներկա իշխանությունների համար առջևում դժվարին փուլեր են սպասվում: Առաջնահերթ խնդիրներից է հանրային ներքին կյանքի կայունացումը, անհրաժեշտ է զգոնություն և հնարավոր սադրիչ քայլերի բացառում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացառվի ոմանց կողմից հափշտակված ազգային կապիտալի […]

ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ / Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Օրերս «Вестник Кавказа» կայքէջում զետեղվել է Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովայի հարցազրույցը (տե՛ս http://vestikavkaza.ru /interview/Farida-Mamedova-Istoriya-kavkazskoy-Albanii.html?utm_referrer=https %3A%2F%2Fzen.yandex.com): Պրոֆեսորը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե Մխիթար Գոշն աղվան է, ծնվել է Գյանջայում, իսկ նրա «Դատաստանագիրքը» հայերն անվանել են «Դատաստանագիրք Հայոց», որի մասին էլ իր գրքում գրել է Զիա Բունիաթովը: Պրոֆեսորը ներկայացնում է, թե Մովսես […]

ԱՐՁԱԳԱՆՔ

Ռումինիայի Հայոց միության «Նոր կյանք» պարբերականում հրապարակվել է «Նոր հանդիպում մը Հայաստանի հետ» վերնագրով հարցազրույց Ռումինիայի գրողների միության անդամ, թարգմանիչ, լրագրող Մադլեն Գարագաշյանի հետ, որտեղ նա պատմում է 2017 թ. հոկտեմբերին Հայաստան իր այցելության մասին: Նա հրավիրված էր մասնակցելու Հայաստանի գրողների միության կազմակերպած Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին: Ռումինահայ հասարակությանը հայտնի թարգմանչուհին պատմում […]

Մի քանի հարց Նարեկասեր ընդդիմախոսիս / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ

Թեև սովորություն չունեմ անպայման պատասխանելու բոլոր ընդդիմախոսներիս, բայց «Գրական թերթի» 2017 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 43-ում կարդալով Նարեկասեր (այդպես է ինքն իրեն կոչել) Աշոտ Պետրոսյանի «Անդրադարձ» հոդվածը՝ որոշեցի արձագանքել, որովհետև հեղինակը դիմել է առերևույթ պարզունակ, բայց խորքում շա՜տ վտանգավոր քայլի՝ ներկայանալ անմեղ զոհի կարգավիճակում, իսկ հակառակորդին մեղադրել աչառության մեջ: Ես, իհարկե, նրա բոլոր սխալներին ու […]

ԱՐՁԱԳԱՆՔ «ՐԱՖՖՈՒ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԻՆ» / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Կան գրքեր, որոնց չես կարող չարձագանքել բանավոր կամ գրավոր խոսքով, դրանցում ներկա է և քո հուզմունքը, կարծես դու ստեղծած լինես, այնքան քեզ հոգեհարազատ են: Այդպիսի մի գիրք է գրող Ալիս Հովհաննիսյանի «Րաֆֆու ոտնահետքերով» երկասիրությունը, որով արժեքավորվեցին մեր գրական կյանքի անցյալ տարեմուտը և ճանապարհ ելած նոր տարին: 2015 թվականից ի վեր Հովհաննիսյանը «Գրական թերթում» տպագրում էր […]

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ/ Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍՆ ՈՒ ԴԱՐՁԵՐԵՍԸ (ԲԱՑ ՆԱՄԱԿ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ…)

Դրամագիտության պատմությունը ցույց է տալիս, որ սեփական դրամը ինքնակառավարվող պետության ինքնիշխանության գլխավոր ցուցիչներից մեկն է, և առանց դրամաշրջանառության հնարավոր չեն ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին առևտրի, տնտեսական ու հասարակական հարաբերությունների գործընթացները: Հին աշխարհում հաղթող արքաներն իրենց պատկերով էին մետաղադրամ կտրում և այն պարտադրում նաև հպատակ երկրներին: Թղթադրամներն ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ եկան: Նրանք […]

Պետական աջակցություն. լինի՞, թե՞ չլինի

Մանվել ՄԻԿՈՅԱՆ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Գրողը պետք է պաշտպանված զգա իրեն Խորհրդային տարիներին վրացական կարճամետրաժ մի ֆիլմ կար: Վրաստանի գյուղերից մեկում բնակիչը բարձրանում է ծառի կատարը և չի կարողանում իջնել: Երկար քննարկումներից հետո կանչում են գյուղի ամենահեղինակավոր մարդուն, ով նայում է վերև, ներքև և կարգադրում. «Մի պարան բերեք»: Ապա կարգադրում է պարանը նետել […]

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

«…Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք և դրախտ»-ը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին, և «Հաղթելով մահին»՝ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄժողովրդական պատգամավոր, և համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջևանի և Ղարաբաղի ճակատագրին»: Իր ազգանվեր գործունեությունն այսպես է ներկայացրել Զորի Բալայանը «Նախիջևանը ցեղասպանության զոհ է» հոդվածի […]

Նախիջևանի խնդիրը մենք պետք է մոռացության չտանք / Աշոտ Մելքոնյան

Զորի Բալայանի «Նախիջևանը ցեղասպանության զոհ է (ոչ թե տարածք, այլ հայրենիք») հոդվածում արծարծված հիմնահարցերին անդրադարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Մարիամ ՀՈՎՍԵՓՅԱՆ – Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են հրատապ այս հոդվածում բարձրաձայնված խնդիրները: Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – Ես գտնում եմ, որ շատ ճիշտ ժամանակին էր այս հրապարակումը, որովհետև այսօր, ինչպես տեսնում […]

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ / ՍԻՐԻԱ. տագնապ

Նախախնամության չարաբաստիկ խաղ. թուրքը Էրգիր եկավ Հալեպի ճամփով, այն նույն ճամփով, որով դեպի Հալեպ պիտի փախչեին հայերի մազապուրծ բեկորները: Ահեղ կռիվներից փրկված հայերը բռնեցին Հալեպի ճամփան, որը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը, վերածննդի ավազանը… Սիրիայի կառավարությունը և գթասիրտ ժողովուրդը հայոց ահեղ 1915 թվականին բարեհամբույր գտնվեցին հայ գաղթականների հանդեպ, իրենց տաք երկրի մարդկային տաք գրկի մեջ ընդունեցին, […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով: Դեռ մխում է մեր ցավը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված երիտասարդ, հայրենասեր, 20 տարին չբոլորած տղաների համար: Դեռ հպարտանում ենք մեր ժողովրդի աննախադեպ միասնականությամբ, երբեք չենք մտածել, որ այսօր, այս հանգամանքներում մենք ողջախոհության կոչ պետք է անենք, պետք է խնդրենք հային, որ հայի արյուն չթափի: Հիշենք մեր մեծերին. […]

Արձագանք Զորի Բալայանի` Ջոն Կիրակոսյանին նվիրված «Գրությանը» / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երախտագիտության զգացումով կարդացի այդ բացառիկ հայորդուն նվիրված հոդվածը («ԳԹ», 26.6.2015) և չկարողացա խաղաղվել, մինչև գրեցի այս արձագանքը: Ախր, մեր բարի աժդահան (այսպես էինք կոչում նրան) իմ կյանքում էլ է ճակատագրական դեր խաղացել: Չէ՞ որ առաջին թատերագետներս ինստիտուտը փայլուն ավարտելուց հետո աշխատատեղ չէինք գտնում. նոր մասնագիտություն էր, նման հաստիք չկար: Աչքաբացները տեղավորվեցին Թատերական թանգարանում և ԳԱ […]

Արձագանք՝ Բունդեսթագի ընդունած բանաձևին

Արձագանք՝ Բունդեսթագի ընդունած բանաձևին Սիրելի՛ Էդվարդ. Իրականացավ մեր երազածը. Գերմանիայի խորհրդարանն ընդունեց (գրեթե միաձայն), որ Հայոց եղեռնը ոչ թե սովորական մարդասպանություն էր, այլ՝ ցեղասպանություն: Ես շատ ուրախ եմ, ուրախ՝ ձեզ հետ միասին: Հրաշալի է այսպիսի մի զգացողություն ունենալ. այն, որ մեր երկարամյա համագործակցությունը* իր ներդրումն է ունեցել այս հաջողության մեջ: Ջերմ ողջույններով՝ Յուրգեն Յանկովսկի Սաքսոնիա-Անհալթ […]

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Բոլորս հիշում ենք, թե ռուս օդաչու Օլեգ Պեշկովի` թուրքերի ձեռքով կատարված անարգ սպանությունից հետո արժանապատիվ ցասումի և արդարացի վրդովմունքի ինչ ալիք բարձրացավ Ռուսաստանով մեկ` շարքային քաղաքացիներից մինչև պետության առաջին դեմքերը: Այդ` լիովին հասկանալի անդրադարձը, փոքր-ինչ մեղմացած, շարունակվում է առ այսօր և, կարծում ենք, որ կտևի դեռ երկար, անգամ այդ ստոր արարքի բարոյական և նյութական ամբողջական […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

Հովհաննես Թումանյանը նոր ժամանակների հայոց սրբացված անհատն է, որի հանճարի ուժը երկրի և ժողովրդի ճակատագրին նվիրվածության, տիեզերական ընդգրկման, բնության և բանականության աստվածացման, անանձնականության, ստեղծագործական ժառանգության հավերժության, վիթխարիության, եզակիության մեջ է: Թումանյանի դավանանքը հավերժական արժեքներն ու ճշմարտություններն են: Ավելին՝ նա համազգային, համամարդկային երևույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության և իրականության մեջ նրա շքեղ […]

ՈՒՄԻՑ ԵՎ ԻՆՉՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Մեծերի վարքն ու գործը քննելը երբեք արգելված չէ: Որևէ մեկը սրբապատկեր չէ և ոչ էլ թանգարան հանձնված ցուցանմուշ, որ մոտենալն ու ձեռք տալն անթույլատրելի լինի: Մեծերն ապրել են իրենց ժամանակի մեջ, կրել ժամանակի ազդեցությունները, ծառայել ժամանակին՝ հարստացնելով ժամանակի կերպարը: Ոմանք ծառայել են ոչ թե ժամանակին, այլ ժամանակի իշխանություններին: Ամեն մեկը յուրովի է պատկերացրել իր տեղն […]

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Օրերս ՀԳՄ «Կանթեղ» մրցանակին արժանացավ Թբիլիսիում ապրող բանաստեղծ և թարգմանիչ, «Կամուրջ» հանդեսի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը՝ հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն կատարած թարգմանությունների համար: Մեծ թիվ են կազմում վրաց գրականության այն ստեղծագործությունները, որոնք հայ ընթերցողների սեփականությունն է դարձրել Անահիտ Բոստանջյանը՝ այսպես ինքնատիպ կամուրջ ձևավորելով իրենց խորքում քրիստոնեական արժեհամակարգերին հենվող երկու գրականության միջև: Անահիտ Բոստանջյանը ժանրային […]

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՄՇԱԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ ԱՆԳԻՏՈՒԹՅՈՒՆ / Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նորերս հրատարակված «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորը, որը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նախապատրաստվող վեցհատորյա աշխատության մի մասն է և նվիրված է 17-19-րդ դարերի գրականությանը, անտարակույս հույժ կարևոր ձեռնարկ է և իր արժանի գնահատականն է գտնելու գրական հասարակայնության կողմից: Գրքի գիտաքննական մեկնությունը հանձնելով ժամանակի տրամաբանությանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հատորի խմբագրական աշխատանքներին առնչվող […]

Կա՛ ժամանակակից հայ բանաստեղծություն (անդրադարձ պոեզիայի 14.11. 2014-ի լիանիստին) / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Սուրենին մեր մտերմիկ զրույցներում էի ասել՝ արձակի հետ ինչ արիր-չարիր, պոեզիային ձեռք չտաս, դու պոեզիա չես հասկանում: Կարծում եմ՝ երեսին ասելուց և պոեզիայի՝ նոյեմբերի 14-ի լիանիստից հետո բարոյական իրավունք ունեմ մեկ-երկու բան ասելու: Դահլիճում լսել չէր լինում Սուրեն Աբրահամյանի զեկույցը, «Գրական թերթում» տպվելուց հետո էլ՝ կարդալ: Պատճառը շատ պարզ է. գրվածը որպես զեկուցում-բանավոր խոսք չէր […]

ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (1947 թ. մայիսի 20 – 1988 թ. դեկտեմբերի 7)

Կոպիտ պոեզիա-թղթե վարդ Իմ պատուհանին դու մի՛շտ կաս – թղթե ծաղիկ, ձեռքով պատրաստած, Եվ բոլորը տեսնում են, որ դու թղթից ես ու կոշտ, անճարակ սարքած. – Ես չեմ ամաչում, ուրիշներն ամաչում են այսպիսի ծաղկի համար՝ իրենց պատուհանին: Իմ պատուհանին դու միշտ կաս – թղթե կոշտ ծաղիկ, Դրանով պարզ երևում է իմ վառ սերը բոլոր ծաղիկների […]