Անկախության դրոշակակիրը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  Հիշողության կարոտաբաղձ մեղեդին դուրս էր գալիս տոնականորեն զարդարված դասասենյակից, տարածվում դպրոցի միջանցքներում: Դպրոցի նախկին սան Վարդան Պապիկյանի հարազատները, ուսուցիչները, համադասարանցիները նշում էին նրա 40-ամյակը: Լուրջ, մի քիչ թախծոտ հայացքով նայող նկարում պատանին ընդամենը 15 տարեկան է: Երբ սկսվեց անկախության շարժումը, Վարդանը 13 տարեկան էր: Նա այն հազվադեպ ծնունդներից էր, ովքեր Հայրենիքի ազատության զինվոր են […]

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Կորուստ-կորստի ետևից է գալիս: Մեծերը ասպարեզից հեռանում են: Տերյանի խոսքով ասած, մեծ ու ավագ՝ «մենք բոլորս մանուկներ ենք որբ» և այդ ավագի կարիքը զգում ենք: Երախտագիտությամբ ենք միշտ հիշում բոլոր նրանց, ովքեր մեզ, մայրական կրծքից սկսած, մի բան տվել են: Մայրական կուրծք են տվել, լեզու սովորեցրել, մեր ուսուցիչները նրանք են, մեր մայրերը, մեր հայրերը նրանք […]

Հովհաննես Շիրազի «Իմաստության և խռովքի շատրվաններ» անտիպ «Շիրազականներից»

Ազատությունը դարեր երազել` Սակայն մի գիշեր հազիվ եք հասել: Թե ինձ թարգմանեն այնպես,ինչպես կամ, Հազար ազգերի շուրթին կզնգամ… Ես հավատում եմ իմ լեռ հավատին, Անցողիկ ամպ է թուրքն Արարատին: Մեզ հայ են պահում մեր հայ գրերը` Երեսուն և վեց հայ աստվածները: Հայոց մեծ վիշտը այնժամ կթաղվի, Երբ որ աշխարհը խորքից խաղաղվի… Share on Facebook